Գաղտնիության ծանուցում (թարմացված է՝ 2021-04-06 թ.)


Սույն Ծանուցմամբ մենք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և դրա իրավաբանական անձինք, տրամադրում ենք ձեզ տեղեկություններ այն մասին, թե ինչպես ենք մենք մշակում ձեր անձնական տվյալները։ «Մեզ», «մենք» կամ «մեր» բառերը գործածելիս նկատի ունենք Եկեղեցին և Եկեղեցու իրավաբանական անձանց։

1. Ո՞վ է վերահսկում ձեր անձնական տվյալները։

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին գործում է իր ներկայացուցիչների և Եկեղեցու իրավաբանական անձանց միջոցով, երբ մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները։ Երբ դուք տրամադրում եք մեզ ձեր անձնական տվյալները, դուք տրամադրում եք դրանք Եկեղեցուն՝ Եկեղեցու իրավաբանական անձանց միջոցով։

ա) Եկեղեցին. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին (այսուհետ՝ «Եկեղեցի») այնպիսի համայնք է, որտեղ մարդիկ հավատում են կրոնական նույն վարդապետությանը, կիրառում են կրոնական նույն ծեսերն ու արարողությունները և ղեկավարվում են եկեղեցական սկզբունքներով։ Եկեղեցու տեղական միավորները, ինչպիսիք են՝ ծխերը, մասնաճյուղերը, թեմերը, շրջանները, առաքելությունները և տարածքները, պարզապես հավատացյալների այդ համայնքի ստորաբաժանումներն են և չեն հանդիսանում առանձին իրավաբանական անձ. գործում են սահմանափակ բացառություններ։

բ) Եկեղեցու իրավաբանական անձինք. Եկեղեցու աշխարհիկ գործերի կարիքները բավարարելու և այլ նպատակներն իրականացնելու համար մի շարք առանձին իրավաբանական անձանցից բաղկացած իրավաբանական կառույցն աջակցում է Եկեղեցուն ողջ աշխարհով մեկ։ Այդ առանձին իրավաբանական անձինք (այսուհետ՝ «Եկեղեցու իրավաբանական անձինք») իրավաբանորեն առանձնանում են Եկեղեցուց։ Եկեղեցու այդպիսի իրավաբանական անձանցից մեկը՝ Յուտայի միանձնյա կորպորացիա հանդիսացող Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, Եկեղեցու մեկ կամ ավելի իրավաբանական անձանց հետ միասին մշակում է ձեր անձնական տվյալները՝ որպես համատեղ տվյալների պատասխանատու վերահսկող։ Եկեղեցու որոշ իրավաբանական անձինք որպես անձնական տվյալներ մշակողներ կարող են ստանալ անձնական տվյալներ, որպեսզի ծառայություն մատուցեն Եկեղեցու այն իրավաբանական անձանց, որոնք գործում են որպես անձնական տվյալների վերահսկող։ Ձեր խնդրանքով մենք ձեզ կտրամադրենք տեղեկություններ այն մասին, թե Եկեղեցու որ իրավաբանական անձն է մշակում ձեր անձնական տվյալները:

2. Ինչպիսի՞ անձնական տվյալներ ենք մենք հավաքագրում։

Մենք հավաքագրում ենք անձնական տվյալներ, որոնք (ա) դուք ակտիվորեն ներկայացնում եք մեզ, (բ) մենք գրանցում ենք և (գ) մենք ձեռք ենք բերում երրորդ անձանց կողմից։ Մենք կարող ենք ձեր անձնական տվյալները մշակել ավտոմատ միջոցներով կամ առանց դրանց, ներառյալ՝ հավաքագրման, ձայնագրման, կազմակերպման, համակարգման, պահպանման, հարմարեցման կամ փոփոխման, վերլուծության, փնտրման, խորհրդատվության, օգտագործման, փոխանցելու միջոցով հրապարակման, տարածման կամ այլ կերպ մատչելի դարձնելու, հստակեցման կամ համադրման, սահմանափակման, ջնջելու կամ ձեր անձնական տվյալները ոչնչացնելու միջոցով:

ա. Ակտիվորեն ներկայացված տվյալներ։ Դուք մեզ ներկայացնում եք անձնական տվյալներ, երբ միանում եք Եկեղեցուն, հայցում եք Եկեղեցու արարողությունը, դիմում եք Եկեղեցական նյութեր ստանալու համար, Եկեղեցու գործիքների կամ ծառայությունների համար մուտք գործելու հայտ եք ներկայացնում կամ ներգրավվում եք Եկեղեցու հետ այլ շփումների կամ հաղորդակցումների մեջ։ Երբ դուք հաղորդակցվում եք Եկեղեցու հետ, մենք սովորաբար մշակում ենք անունը, ծննդյան ամսաթիվը, ծննդյան վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, բնակության հասցեն, լուսանկարը, սեռը, նվիրատվության/վճարումների տվյալները և այլն: Դուք կարող եք մեզ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել, ձեր նախաձեռնությամբ մասնակցելով հարցումների, մրցույթների կամ այլ միջոցառումների և իրադարձությունների, այդ թվում, երբ մասնակցում եք վիդեո կամ աուդիո ձայնագրություններին, օրինակ՝ վիդեոկոնֆերանսի համար նախատեսված տեխնոլոգիաներ կիրառելու ժամանակ: Հարցումների, մրցույթների և նմանատիպ այլ միջոցառումների մասնակցությունն ըստ ցանկության է: Եթե դուք չեք ցանկանում մասնակցել դրանց կամ տվյալներ տրամադրել նմանատիպ դեպքերում, ապա դա չի ազդի ձեր անդամակցության կարգավիճակի կամ Եկեղեցու առկա գործիքների կամ ծառայությունների օգտագործման հնարավորության վրա: Յուրաքանչյուր նման դեպքում դուք կիմանաք, թե ինչ անձնական տվյալներ եք տրամադրում մեզ, քանի որ դուք ակտիվորեն և կամավոր կերպով ներկայացնում եք տվյալները:

բ. Երրորդ անձանց կողմից ձեռք բերվող անձնական տվյալներ և պասիվ կերպով ներկայացված անձնական տվյալներ։ Երբ ներպետական օրենքը թույլ է տալիս, դուք կարող եք ներկայացնել անձնական տեղեկություններ, ներառյալ՝ կոնտակտային տվյալներ որևէ այլ անձի մասին (այսպես կոչված՝ երրորդ անձի), թույլ տալով մեզ կապ հաստատել այդ անձի հետ, կատարել առաքումներ կամ այլ կերպ բավարարել Ձեր պահանջը: Երբ անձնական տեղեկություններ եք տրամադրում ձեզանից բացի մեկ այլ անձի մասին, դուք պետք է նախապես ստանաք նրա տեղեկացված համաձայնությունը, եթե դա պահանջվում է օրենքով:

Եթե դուք կամ մեկ ուրիշը մեզ եք տրամադրել ձեր հետ կապ հաստատելու տեղեկություն, և դուք ցանկանում եք խնդրել մեզ այլևս կապ չհաստատել ձեզ հետ, խնդրում ենք հետևել տվյալ կայքում տրված դուրս գրվելու կամ հրաժարվելու ընթացակարգին, նորություններին, է-նամակ ծանուցումներին կամ կապվեք մեզ հետ www.ChurchofJesusChrist.org/DataPrivacy կայքի միջոցով:

Մենք կարող ենք մշակել և հանրորեն հրապարակային դարձնել հրապարակված աղբյուրներից ձեռք բերված անձնական տվյալներ: Մենք կարող ենք մշակել և հրապարակել կենդանի տեղեկատվությունը՝ ներպետական կիրառելի օրենքներին համապատասխան:

Ձեր գտնվելու վայրի վրա հիմնված տեղեկությունները կարող են հավաքագրվել որոշ բջջային հավելվածների միջոցով, որը նպատակ է հետապնդում օգնել ձեզ գտնել մոտակա տաճարը կամ հավաքատան վայրը և այլն: Դուք կարող եք փոփոխել ձեր սարքի կարգավորումները և հրաժարվել գտնվելու վայրի վրա հիմնված ծառայություններից:

Երբ այցելում եք մեր ռեսուրսները, մեր սերվերները կարող են հավաքագրել տեղեկություններ (օգտագործելով գրանցման ֆայլերը կամ զտիչ համակարգերը), որոնք ձեր վեբ բրաուզերն ուղարկում է ցանկացած ժամանակ, երբ դուք այցելում եք որևէ վեբ կայք: Այդ տեղեկությունները կարող են ի թիվս այլոց ներառել ձեր ցանցային հասցեն (IP Address), բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգը, լեզվի նախապատվությունը, ցանկացած վեբ էջ, որն այցելել էիք նախքան մեր կայք այցելելը, յուրաքանչյուր այցի ամսաթիվը և ժամանակը, մեր կայքերում որոնվող տեղեկատվությունը և ցանկացած այլ տեղեկություն, որը հավաքագրվում է տեղեկանիշերի կամ նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով։ Խնդրում ենք ծանոթանալ Տեղեկանիշերի նախապատվությունների գործիքին («Տեղեկանիշերի գործիք»), որը տեղադրված է մեր բջջային հավելվածներից և կայքերից յուրաքանչյուրում՝ տեղեկանիշերի, այդ թվում՝ տեղեկանիշերի տեսակների և մեր կողմից գործածվող տեղեկանիշերի մասին ավելին իմանալու համար: Եթե դուք չեք ընդունում տեղեկանիշերը, ապա հնարավոր է չկարողանաք օգտագործել մեր կայքերի կամ հավելվածների որոշ բաժիններ կամ հնարավորություններ, ինչպես նշված է Տեղեկանիշերի գործիքում։

3. Ի՞նչ նպատակներով ենք մշակում անձնական տվյալները։

Մենք մշակում ենք անձնական տվյալները եկեղեցական, ծագումնաբանության, մարդասիրական, սոցիալական բարեկեցության, քարոզչական, ուսուցողական և այլ գործառնական և վարչական նպատակներից ելնելով:

Մենք օգտագործում ենք անձնական տվյալները եկեղեցական և այլ նմանատիպ ծառայություններ մատուցելու համար, որպեսզի իրականացնենք Եկեղեցու առաքելությունը: Մենք կարող ենք օգտագործել և վերլուծել ձեր անձնական տվյալները (ներառյալ այն տվյալները, թե ինչպես եք օգտագործում մեր գործիքներն ու ծառայությունները), որպեսզի (ա) կապ հաստատենք ձեզ կամ այլոց հետ, (բ) ստեղծենք և պահպանենք անդամակիցների մասին գրառումները, (գ) կատարենք ձեր պահանջները, (դ) ստանանք ձեր կամավոր հետադարձ կարծիքը, (ե) համապատասխանեցնենք կամ անհատականացնենք մեր գործիքների կամ ծառայությունների մասով հատկությունները կամ բովանդակությունը, (զ) գնահատենք տաճարային և այլ արարողություններին, քարոզչական ծառայությանը մասնակցելու, կամավոր կամ ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքը, կամ (է) իրագործենք Եկեղեցու կրոնական ուսուցանումը, բարեկեցության ապահովումը կամ Եկեղեցու այլ ծրագրեր: Այս համատեքստում ձեր անձնական տվյալների մշակման իրավական հիմք է հանդիսանում կա՛մ ձեր հանդեպ մեր պայմանագրային և այլ պարտավորություններ կատարելու անհրաժեշտությունը, կա՛մ որպես Եկեղեցի մեր օրինական գործունեության իրականացումը:

Մենք կարող ենք նաև օգտագործել ձեր տվյալները գործող օրենսդրությանը համապատասխանելու և իրավունքների իրականացման նպատակով՝ որպես հիմք մեր կողմից տվյալների մշակման համար:

Մենք նաև կարող ենք ձեր անձնական տվյալներն օգտագործել ներքին նպատակների համար, ներառյալ` աուդիտի, տվյալների վերլուծության, համակարգի անսարքությունները շտկելու և հետազոտությունների համար: Այս դեպքերում, մենք մեր կողմից մշակումը հիմնավորում ենք Եկեղեցու գործունեությունն իրականացնելու օրինական շահերով:

4. Ո՞ւմ ենք տրամադրում անձնական տվյալները։

Մենք տրամադրում ենք ձեր անձնական տվյալներն այլ կողմերի հետևյալ հանգամանքներում՝

ա. Երրորդ կողմի մատակարարներ։ Մենք կարող ենք երրորդ կողմին անձնական տվյալներ տրամադրել իրենց կողմից մշակման համար, երբ նրանք կատարում են գործառույթներ մեր անունից՝ որպես տվյալների մշակողներ (օրինակ, վճարումների կատարում, սպասարկում, անվտանգություն, տվյալների վերլուծություն, հոսթինգ, չափագրման ծառայություններ, տվյալների վրա հիմնված սոցիալական ցանցերի հաղորդագրություններ, հարցումներ, և այլն): Այդ դեպքերում, սույն Ծանուցման հիման վրա և գործող օրենքների համաձայն, մատակարարները պայմանագրով նախատեսված հիմքերով պետք է պաշտպանեն անձնական տվյալները լրացուցիչ մշակումից (այդ թվում`մարքեթինգի նպատակով) կամ փոխանցումից։

բ. Եկեղեցու իրավաբանական անձինք։ Մենք կարող ենք անձնական տվյալներ փոխանցել Եկեղեցու ցանկացած իրավաբանական անձի` Եկեղեցու նպատակների իրականացման համար:

Ձեր ընդհանուր անդամակցության մասին տեղեկությունները (եթե դուք Եկեղեցու անդամ եք) և ցանկացած լրացուցիչ տեղեկություն, որը որոշեք տրամադրել (օրինակ, էլեկտրոնային փոստի հասցեն և լուսանկարը կամ տեսանյութը, որը դուք տրամադրում եք, կամ թույլ եք տալիս, որ մենք լուսանկարենք), կարող են փոխանակվել Եկեղեցու անդամների հետ՝ ձեր ծխում կամ ճյուղում, թեմում կամ շրջանում կամ ծրագրի այլ մասնակիցների հետ, որին դուք մասնակցում եք, եթե դա անհրաժեշտ է Եկեղեցու՝ վերը նշված նպատակների համար: Ձեր որոշ տվյալներ կարող են դիտվել նաև սահմանափակ և գաղտնի հիմունքներով մեր ինտերնետային ռեսուրսներում, այդ թվում՝ ChurchofJesusChrist.org կայքում: Դուք կարող եք հրաժարվել տվյալների տրամադրումից կամ սահմանափակել լրացուցիչ տեղեկությունների տրամադրումը՝ փոփոխելով ձեր պրոֆիլի նախընտրությունները յուրաքանչյուր անհատական ռեսուրսի վրա, կամ կապ հաստատելով մեզ հետ՝ օգտագործելով ստորև նշված տվյալները։

գ. Իրավական պահանջներ։ Մենք կարող ենք մուտք գործել և հրապարակել Ձեր անձնական տվյալները, հաղորդագրությունները, օրագրերի գրանցումները, առցանց նամակագրությունները, անձնական նշումները, բովանդակությունը կամ ցանկացած այլ աղբյուրում գրառումները, եթե մենք ողջամտորեն վստահ ենք, որ դա պահանջվում է դատարանի ծանուցմամբ, դատական կամ վարչական որոշմամբ կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում: Բացի այդ, մենք կարող ենք հրապարակել Ձեր անձնական տվյալները և այլ տեղեկություններ՝ օրենքով սահմանված դեպքերում կամ օրինական իրավունքներն իրականացնելու կամ պաշտպանելու, պատասխանատվության ենթարկվելու դեմ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու, որևէ անհատի կամ լայն հասարակության իրավունքները, գույքը կամ որևէ միջոցի անվտանգությունն ապահովելու, մեր ծառայությունների կամ ենթակառուցվածքների անվտանգությունը և ամբողջականությունը պահպանելու և պաշտպանելու համար; մեզ և մեր ծառայությունները խարդախությամբ, չարաշահությամբ կամ ապօրինի օգտագործումից պաշտպանելու, հետաքննելու և երրորդ անձանց կողմի պահանջներից կամ մեղադրանքներից մեզ պաշտպանելու կամ պետական իրավապահ մարմիններին աջակցելու համար:

5. Որտե՞ղ ենք մենք պահում անձնական տվյալները։

Մենք կարող ենք ձեր անձնական տվյալները պահել Միացյալ Նահանգների տվյալների կենտրոններում, ամպային ծառայության կրիչների վրա կամ Եկեղեցու իրավաբանական անձանց աշխատանքային տարածքներում: Մեր կողմից այլ իրավասությունների փոխանցվող տվյալների պահպանման համարժեքությունն ապահովելու համար մենք կնքել ենք տվյալների փոխանցման և մշակման պայմանագրեր Եկեղեցու համապատասխան իրավաբանական անձանց և նրանց ծառայություններ մատուցողների միջև, որոնց պայմանագրերը ներառում են Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված Ստանդարտ Պայմանագրային Դրույթներ, որոնք համապատասխանում են Եվրամիության օրենսդրությանը (որին դուք իրավունք ունեք ծանոթանալու, եթե կապվեք մեզ հետ, ինչպես առաջարկված է սույն Ծանուցման վերջում):

6. Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում անձնական տվյալները։

Անձնական տվյալները կորստից, սխալ օգտագործումից և չարտոնված փոփոխումից պաշտպանելու, ինչպես նաև դրանց գաղտնիությունը պահպանելու համար մենք կիրառում ենք տեխնիկական և կազմակերպչական միջոցներ: Մենք կանոնավոր կերպով վերանայում ենք մեր անվտանգության ընթացակարգերը և հաշվի ենք առնում համապատասխան նոր անվտանգության տեխնոլոգիաներն ու մեթոդները: Մենք նաև օգտագործում ենք ընթացիկ կոդավորման տեխնոլոգիա, մեր էջերի մուտքի տվյալների փոխանցումը կոդավորելու համար: Այնուամենայնիվ, քանի որ չենք կարող երաշխավորել այս կոդավորման տեխնոլոգիաների ամբողջական անվտանգությունը, խնդրում ենք զգուշություն ցուցաբերել տվյալների առցանց տրամադրման ժամանակ:

7. Որքա՞ն ժամանակ ենք մենք պահպանում անձնական տվյալները։

Մենք պահպանում ենք հավաքագրված անձնական տվյալները՝ ներառյալ բջջային հավելվածների և այլ միջոցներով հավաքագրված տեղեկությունները ողջամիտ ժամկետներում՝ վերը նշված մշակման նպատակներն իրականացնելու համար: Այնուհետև մենք արխիվացնում ենք դրանք այնքան ժամանակ, որքան պահանջվում է կամ անհրաժեշտ է օրենքով կամ իրավական նկատառումներով: Երբ արխիվացումն այլևս անհրաժեշտ չէ, մենք ջնջում ենք անձնական տվյալները մեր գրանցամատյաններից, բացի պատմական անձնական տվյալների սահմանափակ տեղեկություններից, հիմնական ծագումնաբանական գրառումներից և անձնական տեղեկություններից` պահված որպես մշտական ծագումնաբանական, անդամակցության կամ Եկեղեցու պատմական գրառումների մաս:

8. Ինչպե՞ս կարող եք մուտք գործել և ուղղել ձեր անձնական տվյալները։

Մենք ձգտում ենք պահպանել անձնական տվյալների ճշգրտությունը և ապավինում ենք ձեզ ՝ ձեր անձնական տվյալներն ամբողջական և ճշգրիտ տրամադրելու համար: Դուք կարող եք պահանջել ձեր անձնական տվյալներ մուտք գործելու թույլտվություն և ստուգել, ճշտել կամ հեռացնել (ինչպես նաև թարմացնել) դրանք և արգելափակել Ձեր անձնական տեղեկությունը Ձեր կայքի համապատասխան գրանցման միջոցով, Ձեր անձնական էջի միջոցով կամ Ձեր Եկեղեցու հաշվի միջոցով, եթե կիրառելի է:

Եթե դուք Եկեղեցու անդամ եք, ապա ձեր անձնական որոշ տվյալներ հնարավոր կլինի թարմացնել միայն Եկեղեցու՝ ձեր անդամակցության գրանցման մեջ փոփոխություններ կատարելով։ Այդ փոփոխությունները պետք է կատարվեն Եկեղեցու՝ ձեր ստորաբաժանման գործավարի հետ կապվելու և փոփոխություն պահանջելու միջոցով:

Դուք կարող եք դիմել մեզ օրենքով սահմանված լրացուցիչ իրավունքներ կիրառելու համար, ինչպիսիք են անձնական տվյալների տեղափոխումը, գործող օրենքների համաձայն առարկությունը, մշակման սահմանափակումները և անձնական տվյալների ջնջումը: Դուք նաև իրավունք ունեք բողոք ներկայացնել վերահսկիչ մարմիններ:

Եթե ձեր անձնական տվյալները փոփոխելու կամ թարմացնելու հետ կապված խնդիրներ ունեք, ապա կարող եք կապ հաստատել մեզ հետ, ինչպես առաջարկված է սույն Ծանուցման վերջում:

9. Գործողության ժամկետներ և փոփոխություններ։

Սույն Ծանուցումն ուժի մեջ մտնում 2021 թվականի ապրիլի 6-ից և կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխությունների ենթարկվել։

10. Կապ մեզ հետ։

Այս Ծանուցման կամ մեր մշակած անձնական տվյալների անվտանգության վերաբերյալ հարցումները կարող են ուղարկվել մեր կայքի միջոցով, ֆաքսով կամ է-փոստով․

Web:         www.ChurchofJesusChrist.org/DataPrivacy
Ֆաքս՝      +1-801-240-1187
Հասցե՝     Data Privacy Office
                 50 East North Temple Street
                 Salt Lake City, UT 84150-0005
                 USA