Կապակցող օղակ
ԵրեկոԵրեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետ
Համաշխարհային հավաք երիտասարդ չափահասների համար • 10 սեպտեմբերի, 2017 • Ապեքս Հյուսիսային Կարոլինա ցցի կենտրոն
Սերունդների շղթան
Իմ ուղերձը սկսվում է մի փորձառությամբ, որը ես և Սյուզանը ունեցանք 1999թ.-ի սեպտեմբերին։ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին եկավ Ռիքս Քոլեջ, որն այժմ ԲՅՀ-Այդահոն է, որպեսզի նվիրագործի նորակառույց Սպենսեր Վ․ Քիմբալի շենքը։ Այդ չափազանց հոգևոր և հիշարժան օրը ես և Սյուզանը պատիվ ունեցանք հյուրընկալելու Նախագահ և Քույր Հինքլիներին։
Համալսարանում գտնվելու ժամանակ Նախագահ Հինքլին հոգևոր հավաք անցկացրեց ուսանողների, աշխատակազմի և դասախոսների համար։ Ես նստած էի բեմի վրա՝ միայն մի քանի քայլ հեռու Տիրոջ վերականգնված Եկեղեցու Նախագահից, երբ նա հղում էր իր ուղերձը։ Նույնիսկ այսօր, հենց այս նույն պահին, երբ նայում եմ ձեր դեմքին ու խոսում ձեզ հետ, ես վառ կերպով հիշում եմ Նախագահ Հինքլիին՝ կանգնած Հարթ լսարանում։ Նրա ելույթը լսելիս հիշում եմ նրա ուսուցանած սկզբունքները, նրա ձայնի տոնը և դեմքի արտահայտությունները և այն ամենը, ինչես սովորեցի Սուրբ Հոգու զորությամբ։
Ձեր ուշադրությանն եմ այժմ հրավիրում այդ հոգևոր հավաքից մի հատված։
«Անցած շաբաթ և կիրակի օրերին մի նոր և գեղեցիկ տաճարի նվիրագործման նպատակով մենք գտնվում էինք Կոլումբոսում, Օհայո։ Տաճարը և դրան կից ծխի հաղորդության ժողովի սենյակը բազմամարդ էր բոլոր վեց նիստերի ժամանակ։ Տիրոջ Հոգին այնտեղ էր, և դա մի մեծ ու նշանակալից առիթ էր Եկեղեցու պատմության մեջ՝ նվիրված Օհայո հրաշալի նահանգում երկրորդ տաճարի կառուցմանը։
Ինձ ուղեկցում էին կինս և դուստրս, ով այդտեղ էր իր մայրիկին աջակցելու նպատակով: Ի ուրախություն մեզ, ներկա էին նաև մեր թոռնուհին և նրա երկու երեխաները, մեր ծոռները, ովքեր եկել էին Սենթ Լուիզից, որտեղ նրանք ապրում էին։ …
Երբ հաջորդ օրը նստած էիՕհայո նահանգի Կոլումբոսի տաճարում և նայում էի իմ ծոռներին, մի յուրահատուկ բան տեղի ունեցավ ինձ հետ։ Հանկարծ ես գիտակցեցի, որ գտնվում էիերեք սերունդների մեջտեղում. նրանք, որոնց ես ճանաչում էի և նրանք, որոնք ինձանից հետո էին ծնվել ։ Բառացիորեն, իմ սիրտը դարձավ դեպի իմ հայրերը։ Իմ սիրտըդարձավ նաև դեպի իմ սերունդները։ Ես պատկերացրի սերունդների շղթան․ այն շղթան, որը երկար ուղիով հետ է գնում դեպիհեռավոր անցյալը, որի մասին մենք քիչ բան գիտենք։ Այժմ այն հասնում է երեք սերունդ ինձանից հետո։ Ներկայիս դրությամբ, իմ մտքում այդ շղթան պատկերացրի անխախտ, փայլուն և ամուր։ …
Այժմ տաճարում նստած,մտածեցի, որ ես եմ այն կապուղին, որն անցյալի բոլոր սերունդներին միացնում է ապագայի բոլոր սերունդների հետ։ Այն ամենը, ինչ ես ունեմ՝ միտքը և մարմինը, հյուսվածքները, վերջույթները և ուղեղը, որպես ժառանգություն տրվել են ինձ այն մարդկանց կողմից, ովքեր եղել են ինձանից առաջ։ Իսկ այն ամենն ինչ իմ սերունդներն ունեն, իմ միջոցով անցել է նրանց։ Ես չէի կարող կտրել այդ շղթան։ Իմ սերունդները չէին կարող կտրել այդ շղթան։ …
Կցանկանայի լեզվով ճարտար լինել, որպեսզի կարողանայի այստեղ և այս պահին երիտասարդներիդ փոխանցելայն զգացումը, որն ունեցա տաճարում, այն հրաշալի և անհաղթահարելի ցանկությունը, որ ոչ ես, ոչ էլ իմ սերունդները երբևէ չպետք է կտրենք մեր ընտանիքի սերունդների շղթան։
Սրտի ողջ կորովով ասում եմ ձեզ՝ մի եղեք թույլ օղակ սերունդների ձեր շղթայում։ Դուք այս աշխարհ եք եկել զարմանալի ժառանգությամբ։ Դուք սերում եք հրաշալի տղամարդկանցից ու կանանցից, արի ու քաջ տղամարդկանցից, նվաճումների հասած ու հսկայական հավատք ունեցող կանանցից։ Երբեք մի հիասթափեցրեք նրանց։ Երբեք մի արեք այնպիսի բան, որը կթուլացնի այն շղթան որտեղ դուք առանցքային դեր ունեք»։1
Սերունդների շղթան հստակ երևում էր իմ մտքում։ Սերունդների շղթայում թույլ օղակ չդառնալու նախազգուշացումը ուժեղ տպավորություն թողեց ինձ վրա։Չանելորևէ բան, որը կթուլացնի սերունդների այդ շղթան. այս հորդորըթափանցեց իմ հոգին։ Այդ առավոտ սովորած պարզ և ազդեցիկ դասերը Սյուզանի և ինձ համար ծառայեցին բարի նպատակիմեր ամուսնության, մեր ընտանիքի և մեր կյանքի բոլոր բնագավառներում։
Քոլ ընտանիքը
Մեծանալով Էֆտոն քաղաքում (Վայոմինգ) Սյուզանը երեխա ժամանակ ճանաչում և սիրում էր իր ծխից մի ընտանիքի, որը սերունդների շղթայի մի հրաշալի օրինակ էր։
Քույր Սյուզան Կ. Բեդնարի ելույթը
Այն ծխում, որտեղ ես մեծացել եմ, ապրում էր մի հրաշալի ընտանիք, որտեղ կար 14 երեխա։ Հայրը և մայրը, Բեսի և Էվան Քոլերը, ամուսնացել էին տաճարում և մնացել հավատարիմ իրենց ուխտերին։ Իրենց զավակներին նրանք ուսուցանել էին վերականգնված ավետարանի վարդապետությունը և օրհնվել արդար ընտանիքով։
Մի քանի տարի առաջ հաղորդության ժողովի ժամանակ ես հանդիպեցի մի երիտասարդ աղջկա։ Ներկայանալով, նա ասաց, որ ես ճանաչում եմ իրմայրիկին։ Նրա մայրը Եղբայր և Քույր Քոլերի աղջիկն էր և իմ պատանեկության սիրված ընկերը։ Այդ երիտասարդ աղջիկը, որի հետ ծանոթացա հաղորդության ժողովին, Քոլերի թոռնուհին էր։ Հարցուփորձի ժամանակ ես պարզեցի, որ նա Բեսի և Էվան Քոլերի 96 թոռներից 44-րդ էր, իսկ նրա նորածին երեխան՝ 230-րդ ծոռը։ Այդ թվերը ապշեցրին ինձ։ Ինչպիսի՜ մեծ սերունդ։
Այդ պահից ի վեր երկար եմ մտածել։ Ի՞նչ կպատահեր, եթե Եղբայր և Քույր Քոլերը չամուսնանային տաճարում և չպահեին իրենց ուխտերը։ Ի՞նչ կպատահեր, եթե նրանք հավատարիմ չմնային նախորդ սերունդների «հսկայական հավատքին»։ Ի՞նչ կպատահեր, եթե նրանք իրենց օրինակով և ցուցումներով չուսուցանեին ավետարանը։ Ի՞նչ կպատահեր, եթե նրանք թույլ օղակ լինեին իրենց սերունդների շղթայում։ Քանի հոգի կտուժեր դրանից։ Պատասխանը հստակ է։ Այդ զույգի ընդունած որոշումներն արդեն ազդել ենավելի քան 300 ընտանիքների անդամների վրա, և թիվը շարունակում է աճել, երբ նոր ծոռներ և ծոռների երեխաներ ավելանան ընտանիքին։
Դրան հակառակ ես ունեցա մեկ այլ փորձառություն՝ ոչ անդամ մի սիրելի ընկերոջ հետ, ում ես ճանաչում էի երկար ժամանակ։ Պատկերացրեք իմ հուզումը, երբ նա անլուրջ հիշատակեց իր մորմոն տատիկին։ Ես ապշեցի, քանի որ նա ոչինչ չգիտեր և երբեք չէր հետաքրքրվել, որպեսզիսովորերավետարանի վարդապետություններն ու սկզբունքները։ Չնայած չգիտեմ պատասխանը, բայցհաճախ մտածել եմ․ «Ե՞րբ է նրա սերունդների շղթան կտրվել»։ Հստակ արդյունքն այն է, որ իմ ընկերը երբեք չի վայելել Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնություններն իր կյանքումիրեն նախորդած մարդկանց պատճառով։
Որպես ձեր սերունդների շղթան կապող օղակ, դուք պետք է հասկանաք, որ ներկայումս և ապագայում ձեր կայացրած որոշումները միայն ձեզ չեն առնչվում։ Ձեր որոշումներն ազդում են և՛ ձեզանից առաջ մահացածների, և՛ ձեզանից հետո ծնվողների վրա։ Ավետարանի սկզբունքներին ձեր հնազանդության օրինակը և ազդեցությունը, ձեր անձնական արդարակեցության ազդեցությունը և ւ չարի ու բարու համար կատարած ձեր որոշումները կձգվեն սերնդե-սերունդ։ Խնդրում եմ ամուր օղակ լինել ձեր սերունդների շղթայում։
Ես ունեմ վկայություն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին։ Ես վկայում եմ, որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից, և ընտանիքն առանցքային դեր ունի Աստծո զավակների հավերժական ճակատագրում։
Ես ունեմ այդ վկայությունը Նրա քավիչ զոհաբերության շնորհիվ, Հիսուս Քրիստոսը փրկագնում է մեզ մեղքերից ու սխալ ընտրություններից և ավելացնում է մեր ուժերը, որպեսզի մնանք հավատարիմ ավետարանին և մեր կապած ուխտերին, հատկապես, երբ կյանքի փորձությունները դժվար են մեզ համար։
Ես գիտեմ, որ Սուրբ Հոգին հոգևոր զգացումները հասցնում է մեր մտքին ու սրտին և օգնում է մեզ բացահայտել ուկիրառելայն եղանակները, որոնց միջոցով մենք հավատարիմ օղակ ենք դառնում մեր սերունդների շղթայում։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
Քույր Սյուզան Կ. Բեդնարի ելույթի վերջը
Կապակցող օղակ
Հուսով եմ, որ այժմ կհիմնվեմ «սերունդների շղթայի» մասին Նախագահ Հինքլիի ուսմունքների վրա։ Նա պարզորոշ և արտահայտիչ կերպով նկարագրել է, թե ինչ չպիտիանենք,այն է՝ չդառնալ թույլ օղակ սերունդների շղթայում։ Ես ցանկանում եմ կենտրոնանալ, թե մենք ինչ պետք է անենք,այն է՝ դառնալ կապակցող օղակ սերունդների շղթայում։
Վարդապետություն և Ուխտեր 128․18 հատվածից մենք իմանում ենք, որ «երկիրը կզարկվի անեծքով, եթե ինչ-որ ձևի մի կապակցող օղակ չլինի հայրերի և զավակների միջև, ինչ-որ մի նյութի շուրջ,– և ահա, ո՞րն է այդ նյութը: Դա մկրտությունն է մահացածների համար: Քանզի առանց նրանց, մենք չենք կարող կատարյալ դառնալ. ոչ էլ նրանք կարող են առանց մեզ կատարյալ դառնալ: Այդպես էլ ոչ նրանք, ոչ էլ մենք չենք կարող կատարյալ դառնալ առանց նրանց, ովքեր նույնպես մահացել են ավետարանի մեջ. քանզի անհրաժեշտ է, ժամանակների լրության տնտեսության մուտք գործելիս, տնտեսություն, որն այժմ սկսում է մուտք գործել, որ լրիվ ու ամբողջական ու կատարյալ մի միացում լինի, և տնտեսությունների ու բանալիների ու զորությունների ու փառքերի փոխկապակցում տեղի ունենա, և հայտնի դարձվի Ադամի օրերից մինչև ներկա ժամանակը»:2
Հրավիրում եմ ձեզ խորհել երկու հիմնական հարցերի շուրջ, որոնք ծագում են այդ սուրբ գրության հատվածից։
Առաջին հարցը․ Ի՞նչ է կապակցող օղակը։ Նախագահ Ջոզեֆ Ֆ Սմիթն ուսուցանել է․ «Պետք է որ կապակցող օղակլինի ծնողների ու երեխաների, և երեխաների ու ծնողների միջև, մինչև որ Աստծո ամբողջ ընտանիքը կմիավորվի մեկ շղթայի մեջ, և նրանք բոլորը կդառնան Աստծո և Նրա Քրիստոսի ընտանիքը»։3
Այս վերջին տնտեսությունում քահանայության իշխանության և բանալիների վերականգնումը հնարավոր է դարձնումստանալ, հիշել և պատվել անհատի փրկագնման և ընտանիքի վեհացման արարողությունները բոլորիս համար։ Ինչպես խոստացված էր, Եղիան իսկապես եկավ, որպեսզի շնորհի քահանայության բանալիները և կնքման իշխանությունը, որոնք դարձնում են սրտերը և կռում կապակցող օղակներ սերունդների միջև։ Այս վերջին օրերում երկրի վրա վերստին ապրում են լիազորված ծառաներ, ովքեր կարող են փոխանցել Փրկիչի կողմից տրված օրհնությունները, «որ ինչ որ դու կնքես երկրի վրա, կնքված կլինի երկնքում․ և ինչ որ դու կապես երկրի վրա, իմ անունով և իմ խոսքով, ասում է Տերը, այն հավերժ կապված կլինի երկինքներում»։4
Այդպիսով, «տաճարներում կատարվող փոխարինող արարողությունները, որոնք սկսվում են մկրտությունից, ստեղծում են այն հավերժական կապակցող օղակները սերունդների միջև, որն իրագործում է երկրի ստեղծման նպատակը»։5
Երկրորդ հարցը․ Ինչպե՞ս է կապակցող օղակը երկիրը զերծ պահում անեծքով զարկվելուց։ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը հայտարարել է․ «Հարցը միայն մահացածների մկրտության մեջ չէ, այլ նաև ծնողների և զավակների կնքումը ծնողների հետ, որպեսզի լինի «լրիվ ու ամբողջական ու կատարյալ մի միացում, և տնտեսությունների ու բանալիների ու զորությունների ու փառքերի փոխկապակցում տեղի ունենա» ժամանակների սկզբից մինչև վերջ։ Եթե [Եղիայի կողմից վերականգնված] կնքման զորությունը չլիներ երկրի վրա, ապա խառնաշփոթություն կտիրեր և անկարգություն տեղի կունենար կարգ ու կանոնի այն օրը, երբ Տերը գար և իհարկե սա չի կարող լինել, քանի որ բոլոր բաները կառավարվում են և վերահսկվում կատարյալ օրենքով Աստծո թագավորությունում»։6
Ինչո՞ւ երկիրը կանիծվեր։ «Պարզապես այն պատճառով, եթե չլիներ կապակցող օղակ հայրերի և զավակների միջև, որը մահացածների համար աշխատանքն է. այդ ժամանակ մենք բոլորս կկանգնեինք մերժված, Աստծո ողջ աշխատանքը կձախողվեր և ամբողջապես կամայացվեր: … [Կնքման] իշխանության այս վերականգնումը այն թթխմորն է [կամ արդար ազդեցությունը], որը փրկում է երկիրը ամբողջապես ամայանալուց Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ»։7
Ավետարանի այս հիմնարար ճշմարտություններն օգնում են մեզ հասկանալ, թե ինչու է«տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և, որ ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար»։8
Ձեզանից ոմանք մեծ վիշտ են ապրել վիրավորական կամ սխալ ընտանեկան հարաբերությունների պատճառով։ Հետևաբար, դուք կարող եք քիչ ցանկություն ունենալ կամ ընդհանրապես չցանկանալ կապված մնալ այն մարդկանց հետո, ովքեր պատճառել են վիշտ և տառապանք։
Խնդրում եմ լսեք․ հավերժական ընտանիքի օղակները միայն կապակցվում են իրար հետ քահանայության իշխանության և անձնական արդարակեցության շնորհիվ։ Ես վկայում և խոստանում եմ, որ ինչ վատ բան էլ որ կատարվի ձեր ընտանիքում, Տեր Հիսուս Քրիստոսը կարող է բուժել, նորոգել և վերականգնել ձեզ անհրաժեշտ ամեն բան:
Ձեզ հետ պատահած ձախորդության համար դուք կարող եք արտասվել գիշերը, սակայննոր կյանքի լուսաբացին կարող է գալ ուրախությունը, որը հնարավոր է դարձել մեր Քավիչի և Փրկիչի շնորհիվ։9
Հետևաբար, ի՞նչ։
Տասներկու Առաքյալների Քվորումի կարևոր հարցերի քննարկումների ժամանակ Նախագահ Բոյդ Կ․ Փաքերը հաճախ ասում էր․ «Հետևաբար, ի՞նչ»։ Ես նրա հարցը հասկանում էի այսպես․ «Այսպիսով, հոգևոր առումով, այդ գաղափարը, առաջարկը կամ գործողությունը ի՞նչ կարևոր տարբերություն կարող է բերել Եկեղեցու անդամների կյանք։ Արդյո՞ք դա իսկապես կօրհնի այն բոլոր մարդկանց, ում ծառայում ենք։ Ըստ էության, նա մեզ հրավիրում էր մտածել մեր խորհրդակցության թեմայի արժեքի և շարունակական հետևանքների շուրջ։ Ես բացահայտել եմ, որ «Հետևաբար, ի՞նչ» հարցադրումն ինձ համար ամենաօգտակարն է, երբ իմ միտքը կենտրոնացնում եմ խնդրի շուրջ և գտնում ամենակարևոր բաները։
Այսպիսով, միգուցե դուք հարցնեք․ «Եղբայր Բեդնար, ո՞րն է ձեր ուղերձի «Հետևաբար, ի՞նչ» հարցադրման իմաստը»։ Կարծում եմ, այդ հարցի պատասխանը կարելի է գտնել այն երեք հարցերի մեջ, որոնք ձեզանից ոմանք, միգուցե, տալիս են իրենք իրենց ։
Այս հոգևոր հավաքին մասնակցում են բազմաթիվ երիտասարդ կանայք և երիտասարդ տղամարդիկ, ովքեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջին սերնդի անդամներն են։ Դուք լսել և ընդունել եք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը, պատշաճ քահանայության շնորհիվ մկրտվել և հաստատվել եք և այժմ առաջ եք շարժվում Քրիստոսի հանդեպ հաստատուն հավատքով։ Անկախ նրանից՝վերջերս եք մկրտվել թեվաղուց, դուք Եկեղեցու կենդանի արյունն եք՝ ձեր ներկայիս ու ապագա ընտանիքների փրկությունը։ Դուք առաջին օղակն եք ձեր սերունդների շղթայում։
Բայց, դուք միգուցե հարցնեք․ «Իմ ընտանիքում լինելով Եկեղեցու միակ անդամը և ենթարկվելով ուժեղ ընդդիմության իմ ծնողների, քույր, եղբայրների և հարազատներիս կողմից, ինչպե՞ս կարող եմ դառնալ ամուր կապակցող օղակ»։
Եթե կարդաք և լսեք այս տնտեսության վաղ ռահվիրաների մասին պատմությունները, ովքեր հալածվել են, տարել ֆիզիկական չարչարանքներ և քայլել հարթավայրերով, որպեսզի հասնեն Սոլթ Լեյքի հովիտ, դուք միգուցե մտածեք, որ չեք կարող անել այն, ինչ նրանք արեցին։ Բայց ձեզանից շատերն անում են այն, ինչ նրանք արեցին։ Այսօր ձեր առջև ծառացած մարտահրավերների ճշգրիտ բնույթն ու տեսակները կարող են տարբեր լինել ռահվիրաների մարտահրավերներից, սակայն վերականգնված ճշմարտության ընդդիմությունն այսօր նույնն է ևավելի արագ է աճում։
1986թ.-ի ապրիլին, կենտրոնական Գանայի տոհմերից մեկի առաջնորդը մահացավ։ Թաղման արարողության նախապատրաստական աշխատանքներին աջակցում էր առաջնորդի խորթ եղբայրը, Ֆրեդ Անտվին, ով մեկ տարի առաջ էր մկրտվել ու հաստատվել որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ։ Ֆրեդից գաղտնի առաջնորդի կրտսեր քույրը, մայր թագուհին, ծրագրեր էր մշակում նրան դարձնելու տոհմի նոր առաջնորդ։
Հուղարկավորության նախօրեին ընտանիքի մի անդամ գաղտնի զրուցեց Ֆրեդի հետ և հարցրեց նրան․ «Դու գիտե՞ս, թե ընտանիքն ինչ ծրագրեր ունի քեզ համար»։ Ֆրեդը պատասխանեց․ «Ոչ, եթե չասեք ինձ»։ Ապա, ընտանիքի անդամն ասաց, «Դու կլինես նոր առաջնորդը»։ Ֆրեդը զարմացավ և արտահայտիչ կերպով ասաց․ «Ո՛չ։ Իմ կրոնը թույլ չի տա, որ դա անեմ»։
Առաջնորդ ծառայելը պատիվ է։ Առաջնորդը գյուղերի ընդհանուր ղեկավարն է, և երբ նա խոսում է մարդիկ պետք է անեն այն, ինչ իրենց հրամայվում է։ Առաջնորդը ստանում է ֆինանսական աջակցություն և այն, ինչ նա ցանկանում է, տրվում է նրան։ Ֆրեդը ծառայում էր որպես ճյուղի նախագահ, երբ իմացավ առաջնորդ դառնալու իր հնարավորության մասին։ Եվ նա պարզապես չէր ցանկանում մասնակցել տոհմայինծեսերին, որոնք հակասում էին Փրկիչի ավետարանի սկզբունքներին։
Այժմ, ես մեջբերում եմ Ֆրեդի արձագանքն իր քրոջ ցնցող հայտարարությանը։ «Այդ երեկո, ես վերցրի մեքենան և գնացի այցելելու մեր տոհմի երեցներից մեկին, ով ապրում էր մոտակա գյուղում։ Ցանկանում էի նրա հետ կիսվել այսօրվա լսած նորությունով։ Նա բացատրեց․ «Ես տեղյակ եմ ծրագրերից և ոչինչ չեմ կարող անել, որպեսզի դու չդառնաս առաջնորդ»։
Ապա, Ֆրեդն ասաց․ «Դու գիտես, որ ես Քրիստոնյա եմ և իմ կրոնն ինձ թույլ չի տալիսառաջնորդ լինել, քանի որ կան շատ բաներ, որոնք առաջնորդը պետք է անի, իսկ ես դրանք չեմ անի»։ Տոհմի երեցը պատասխանեց․ «Դե, հետ գնա քո ղեկավարների մոտ և ասա նրանց, որ դու քրիստոնյա ես և չես կարող առաջնորդ դառնալ»։ Ապա, Ֆրեդը պատասխանեց․ «Ես հետ գնացի և տեղեկացրեցի ղեկավարներին, բայց նրանք անտեսեցին իմ ուղերձը»։
Ֆրեդը շարունակեց․ «Իմ խորթ եղբորը [նախկին առաջնորդին] պետք է թաղեին կեսգիշերին, և ես իմ մեքենան վարում էի ընտանիքի անդամների մեքենաների հետևից։ Գերեզմանոցի ճանապարհի խաչմերուկ հասնելուն պես, մյուսների հետ դեպի ձախ թեքվելու փոխարեն ես շրջվեցի դեպի աջ, որը տանում էր դեպի Քեյփ Ծովափ և փախուստի դիմեցի»։
Հաջորդ վեց ամիսների ընթացքում Ֆրեդը կապ չէր պահպանում հարազատների հետ։ Ավելի ուշ նա իմացավ, որ եթե գնար թաղմանը, նրան կանվանակոչեին հաջորդ առաջնորդ՝ դնելով նրան դժվարին կացության մեջ։ Հետո նա իմացավ, որ իր զարմիկը, մայր թագուհու որդին, անվանակոչվել էր որպես նոր առաջնորդ։
Երբ Ֆրեդը կատարեց այդ աջ շրջադարձը դեպի Քեյփ Ծովափ, նա ամրապնդեց իր սերունդների շղթայի առաջին օղակը։ Ամուր մնալով վերականգնված ավետարանի վարդապետությունների ու սկզբունքների վկայության մեջ, Ֆրեդի կյանքի ընթացքը փոխվեց հրաշալի ձևով։ Նա և Քույր Անտվիներն առաջին լիաժամկետ միսիոներներն էին Արևմտյան Աֆրիկայից, ովքեր նշանակվեցին ծառայելու Գանայի Տաճարում։ Այժմ Ֆրեդը ծառայում է Ակկրա Գանա Տաճարի նախագահությունում, իսկ նրակինը ծառայում է որպես մայրապետի օգնական։
Լինելով նորադարձ Փրկիչի վերականգնված Եկեղեցում, Ֆրեդը օրհնվեց և ամրապնդվեց, որպեսզի հաղթահարի իր ընտանիքի, ընկերների և գործընկերների ընդդիմությունը։ Եղբայր ու Քույր Անտվիները ջանասիրաբար ուսուցանեցին իրենց զավակներին Հիսուս Քրիստոսի ավետարանը և հաստատեցին արդարակեցության օրինակներ իրենց ընտանիքում, որոնք հիշվում են սերունդներ շարունակ։ Ինչպես որ դասկսվեց Ֆրեդից և իր կնոջից, այնպես էլ պիտիսկսվիձեզանից։
Ձեզ՝ Եկեղեցու առաջին սերնդի անդամներ, ասում եմ․ դա սկսվում է ձեզանից։ Դուք ռահվիրաներ եք թե՛ ձեր նախնիների,թե՛ ձեր սերունդների համար։ Ընտանիքի մահացած անդամները, ովքեր նախորդել են ձեր սերունդների շղթայում, աղոթում են օգնության համար, իսկ նրանք, ովքեր ծնվելու են ձեզանից հետո, ապավինում են ձեր հավատարմությանը։ Իսկապես, դուք հնարավորություն ունեք դառնալու ամուր կապակցող օղակներ։ Հիշե՛ք, դա սկսվում է ձեզանից։ Եվ Տիրոջ օգնությամբ դուք կարող եք դա անել։
Ձեզանից ոմանք միգուցե մտածեն․ «Ինչպե՞ս կարող եմհավերժական ընտանիքի հույս ունենալ, եթե երբևէ չեմ եղել Վերջին Օրերի Սրբերի ամուր ընտանիքի անդամ»։ Որոշ դիտողություններ իմ անձնական կյանքից կարող են օգտակար լինել ձեզ։
Իմ անձնական «սերունդների շղթան» բոլորովին տարբեր է իմ մայրական և հայրական նախնիների գծով։ Մորս կողմից ես Եկեղեցու հինգերորդ սերնդի անդամ եմ։ Նրա նախնիները վերականգնման վաղ օրերին Եկեղեցուն են միացել Անգլիայում և Շվեյցարիայում։ Այդպիսով, իմ մայրիկի կողմից ես կազմում եմ հավատարիմ սերունդների երկար ձգվող շղթայի մեկ օղակ։
Հորս կողմից ես Եկեղեցու առաջին սերնդի անդամ եմ։ Քանի որ հայրս միացել է Եկեղեցուն իր կյանքի ավելի ուշ փուլում, եղբայրս և ես առաջին Բեդնարներն էինք, որ ստացանք քահանայությունը։ Իմ ընտանիքում առաջին մարդն էի, որ ծառայեց լիաժամկետ միսիայում։ Այդպիսով, ձեզանից շատերի նման ես ավետարանի առաջին օղակն եմ Բեդնար սերունդների շղթայում։
Հայրս բարի, նվիրված ու աշխատասեր մարդ էր։ Ես սիրում եմ նրան և նրա հետ աշխատելիսհրաշալի դասեր սովորեցի, որոնք օգնեցին ինձ դառնալ այսօրվա անձնավորությունը։ Մայրս սովորեցրեց ինձ աղոթել և սիրել սուրբ գրությունները։ Ես սիրում եմ նրան և շնորհակալ եմ հավատքի այն կրակիհամար, որը նա բոցավառեց իմ մեջ։ Սակայն, հետաքրքիր է, որ եսչեմ հիշում, որ երբևէ միասին աղոթել ենք, սուրբ գրություններն ուսումնասիրելկամ մասնակցելընտանեկան երեկոներին։ Ես մայրիկիս հետ աղոթք եմ արել ու կարդացել եմ Մորմոնի Գիրքը, բայց մենք երբեք դա չենք արել ընտանիքով՝ որպես ծնողներ ուերեխաներ։
Տիրոջ օգնությամբ դուք կարող եք ստեղծել հավերժական ընտանիք, նույնիսկ, եթե դուք չեք սերում այնպիսի Վերջին Օրերի Սրբերի ընտանիքից, որը երբեմն ցուցադրված է Լիահոնա կամ Ensign ամսագրերի շապիկների վրա։ Խնդրում եմ միշտ հիշել, որ դա սկսվում է ձեզանից։
Այն փաստը, որ երեխա ժամանակ մեր տանը չեմ ունեցել ընտանեկան արդար օրինակներ, իմ մեջ ուժեղ ցանկություն է առաջացրել ջանասիրաբար աշխատել Սյուզանի հետ, որպեսզի ապահովենք, որ այդպիսի օրինակները մշտապես առկա լինեն միասին ստեղծած մեր ընտանիքում։ Խորհրդակցելով միմյանցհետ և օգնություն խնդրելով մեր աղոթքներում, մենք ոգեշնչվել և օրհնվել ենք, որպեսզի մեր զավակներին ուսուցանենք Փրկիչի վերականգնված ավետարանի սկզբունքները։ Իհարկե, մենք չենք եղել կատարյալ ծնողներ, բայցստացել ենք անհրաժեշտ հոգևոր պարգևները և գտել ենք «օգնություն…[մեր] ուժերից առավել»։10
Ես և դուքմեր անցյալ փորձառությունների թակարդում չենք: Մենք ամբողջովին և լիովին զոհ չենք մեր ներկա հանգամանքներին կամ մեր միջավայրի գերիները չենք։ Սուրբ Հոգին կուսուցանի բոլոր բաները, որ մենք պետք է անենք, այդ թվում՝ ընտանեկան արդարակեցության եղանակները, որը նախկինում մեզ անծանոթ էր։ Այն սկսվում է ձեզանից։ Եվ Տիրոջ օգնությամբ դուք կարող եք դա անել։
Ձեզանից ոմանց սրտերը կոտրված են ընտանիքի անդամների կամ հարգելի ղեկավարների պատճառով, ովքեր չեն հարգել ամուսնական սրբազան ուխտերը։ Դուք միգուցե հարցնեք ինքներդ ձեզ․ «Եթե իմ ծնողներն ու իմ ճանաչած այլ զույգերը կնքվել ենտաճարում և նրանց ամուսնությունները չեն հաջողել, ի՞նչ հույս կարող եմ ունենալ, որ իմ ամուսնությունը կլինի հավերժ»։
Բոլոր նրանց, ովքեր իրենց ընտանիքներում տարել են ամուսնալուծության ցավը կամ զգացել են շահագործված վստահության տառապանքը, խնդրում եմ հիշել, որ կրկինդա սկսվում է ձեզանից։ Հնարավոր է, ձեր սերունդների միօղակ կոտրվել է, բայցմյուս արդար օղակները և շղթայի մնացորդները հավերժորեն կարևոր են։ Դուք կարող եք ամրություն հաղորդել ձեր շղթային ևգուցե օգնեք վերականգնել կոտրված օղակները։ Այդ աշխատանքը կիրականացվի մեկ առ մեկ։
Մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք: Համաձայն Հոր հավերժական երջանկության ծրագրի, մեզ շնորհված է բարոյական կամքի ազատությունը և մենք գործակալներ ենք գործելու ունակությամբ։ Մենք պարզապես առարկաներ չենք, որոնց վրա կարելի է ներգործել։ Մենք գործակալներն ենք մեր կամքի և պետք է ջերմեռանդ ներգրավված լինենք ավելի շատ բարի գործերի մեջ։11
Լիարժեք և երջանիկ ամուսնությունը չեն գտնում, այլ այն ստեղծվում է ուխտեր պահող տղամարդու և կնոջշնորհիվ։ Վախենում եմ, որ ձեզանից ոմանք ներգրավված են ինչ-որ բանի անվերջ փնտրտուքի մեջ, որը գոյություն չունի։ Չկա այդպիսի կատարյալ ամուսին կամ կին, ով կկարողանա պաշտպանել ձեզ հուզական ցավից և հոգևոր տվայտանքից։ Բայց Տիրոջ ուժով, հավատարիմ տղամարդն ու կինը գործելով որպես գործակալներ, կարող են ստեղծել երջանիկամուսնություն և հավերժական ընտանիք, որը նրանք հույս ունեն և ցանկանում են ունենալ։
Ամուսնական հարաբերություններում անձնվիրաբար ծառայելը պահանջում է համբերություն և հաստատակամություն այն աշխարհում, որն անդադար խրախուսում է ինքնակենտրոնացում և եսասիրություն։ Բայց դա սկսվում է ձեզանից, երբ դուք գործում և առաջ եք շարժվում Փրկիչի հանդեպ հավատքով, շարունակաբար փնտրելով երկնային օգնություն և արդարությամբ կիրառելով ձեր բարոյական ազատ կամքը։ Դուք կարող եք դա անել Տիրոջ օգնությամբ։
Խոստումներ, օրհնություն և վկայություն
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, իմ հոգու ողջ եռանդովաղաչում եմ ձեզ դառնալ կապակցող օղակ ձեր սերունդների շղթայում։
Կապակցող օղակը սկսվում է ձեզանից, երբ դուք անում եք հասարակ բաներ, որոնք արեցին Եղբայր և Քույր Քոլերը, որպեսզի պատվեն սրբազան ուխտերը և ուսուցանեն իրենց զավակներին՝ ապրել և սիրել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը։
Կապակցող օղակը սկսվում է ձեզանից, երբ դուք խիզախություն և հավատք եք ունենում Փրկիչի հանդեպ,շրջվելով աջ, ինչպես եղբայր Անտվին։
Կապակցող օղակը սկսվում է ձեզանից, երբ դուք վստահում եք, որ Սուրբ Հոգին կսովորեցնի ձեզ բոլոր բաները և կլուսավորի ձեր ճանապարհը, նույնիսկ, երբ ճշգրիտչիմանաք, թե ուր պետք է գնալ և ինչ պետք է անել։
Կապակցող օղակը սկսվում է ձեզանից, երբ դուք ջանասիրաբար և արիաբար դուրս եք հանում խավարը ձեր միջից12 և ամուր կանգնում վերջին օրերի գայթակղիչ չարիքների դեմ։
Թողնում եմ ձեզ վրա առաքելական օրհնություն, որ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարողանաք լիովին հասկանալ սերունդների շղթայում ձեր դերի կարևորությունը։ Ես գիտեմ, որ դուք կօրհնվեք և կամրապնդվեք, երբ ձգտեք դառնալ ամուր կապակցող օղակ։ Եվ ես խոստանում եմ, որ Տիրոջ օգնությամբ դուք կարող եք դա անել։
Ես ուրախությամբ վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը Կենդանի Աստծո Կենդանի Որդին է։ Ես գիտեմ, որ Նա ապրում է, որ Նա հարություն է առել, ևՆա ճանաչում և սիրում է մեզ՝ որպես անհատներ։ Ես վկայում եմ, որ երկրի վրա և երկնքում կապող քահանայության իշխանությունն ու բանալիները վերականգնվել են երկրի վրա այս վերջին օրերում։ Եվ ես գիտեմ, որ եթե մենք հետևենք Հոր հավերժական ծրագրին, մենք կլինենք երջանիկ այս կյանքում, և մեր ընտանիքները կարող են հավերժ միասին լինել։ Ես այս ամենը վկայում և խոստանում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:
© 2017 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Անգլերենի հաստատումը. 6/17: Թարգմանության հաստատումը. 6/17: «A Welding Link»-ի թարգմանությունը։ Armenian PD60004410 201