«Սաղմոսներն ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին», ամենամսյա Ընկեր ուղերձներ, օգոստոս 2022
«Սաղմոսներն ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին»
Ամենամսյա Ընկեր ուղերձներ, օգոստոս 2022
Սաղմոսներն ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին
Նկարները` Էյփրիլ Սթոտի
Սաղմոսները սուրբ երգեր են։ Աստվածաշնչի մարդիկ սաղմոսներ են գրել՝ Աստծուն փառաբանելու համար: Սաղմոսներից շատերն ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին: Ահա թե ինչ են ուսուցանում Աստվածաշնչի սաղմոսներից մի քանիսը:
Ես սիրում եմ Տիրոջը: Նա է իմ վեմը և իմ ուժը: Ես կվստահեմ Նրան: Ես կգովաբանեմ Նրան:
Տերն է իմ Հովիվը: Նա ինձ տանում է դեպի կանաչ մարգագետիններ։ Նա ինձ տանում է դեպի հանդարտ ջրեր։ Ես չեմ վախենա։
Տերն է իմ լույսը: Ես չեմ վախենա: Ես կունենամ քաջություն: Նա իմ սիրտը կզորացնի:
Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսին, և Նա սիրում է ինձ: Ես կարող եմ գովաբանել Նրան, երբ սովորում եմ և երգում եմ Նրա մասին:
Գունավորելու էջ
Տերն է իմ Հովիվը
Սեղմեք նկարի վրա՝ այն ներբեռնելու համար։
Նկարները՝ Էյփրիլ Սթոտի
Ինչպե՞ս եք դուք զգում Հիսուսի սերը։
© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Friend Message, August 2022-ի թարգմանությունը։ Armenian. 18316 201