Ընկեր
Աստված ազատում է Ալմային և Ամուղեկին
Հունիս 2024


«Աստված ազատում է Ալմային և Ամուղեկին», Ընկեր, հունիս 2024, 26-27։

Ամենամսյա Ընկեր ուղերձ, հունիս 2024

Աստված ազատում է Ալմային և Ամուղեկին

Նկար
Ալման և Ամուղեկը քարոզում են

Նկարները՝ Էնդրյու Բոսլիի

Ալման և Ամուղեկը գնացին Ամմոնիա կոչվող քաղաքը։ Նրանք մարդկանց ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի մասին։ Բայց ժողովուրդը զայրացած էր նրանց ուսուցանածի պատճառով։ Նրանք բանտ նետեցին Ալմային և Ամուղեկին։

Նկար
Ալման և Ամուղեկը բանտում կապված են

Մարդիկ ցավ էին պատճառում Ալմային և Ամուղեկին։ Նրանք երկար օրեր բանտում էին։

Նկար
Բանտի պատերը քանդվում են Ալմայի և Ամուղեկի շուրջը

Ալման և Ամուղեկը աղոթեցին և ուժ խնդրեցին։ Նրանք հավատում էին Աստծուն։ Նա նրանց ուժ տվեց՝ կտրելու իրենց դաստակները կապող պարանը։

Նկար
Ալման և Ամուղեկը պարաներից ազատված կանգնած են փլատակների վրա

Ապա երկիրը ցնցվեց։ Եվ բանտի պատերը փլվեցին։ Աստված օգնեց ազատել Ալմային և Ամուղեկին։ Նրանք հեռացան Ամմոնիայից՝ Հիսուս Քրիստոսի մասին ուրիշներին ուսուցանելու համար։

Գունավորելու էջ

Գիտեմ, Հիսուսը սիրում է ինձ

Նկար
Երկու երեխա բնության գրկում, սուրբ գրություններ և տաճար

Նկարը՝ Ադամ Կոֆորդի

Ի՞նչն է հիշեցնում ձեզ Հիսուս Քրիստոսի սիրո մասին։

Տպել