2021
Ամուր հիմքեր
Մարտ 2021


«Ամուր հիմքեր», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2021, 14–15:

Ամուր հիմքեր

Պատը, որի վրա մենք պետք է բարձրանայինք

Երիտասարդ կանայք պատ բարձրանալիս

Նկարները՝ Ալիսա Փիթերսենի

Քսան երիտասարդ կանայք կանգնած էին իմ կողքին և նայում էին 5 մետր բարձրությամբ փայտե պատին: Մեր մարտահրավերն էր` օգնել յուրաքանչյուր աղջկա հասնել գագաթին: Շատ աղջիկներ առաջին անգամ էին Երիտասարդ կանանց ճամբարում: Ես և տարիքով ավելի մեծ աղջիկները երիտասարդների ղեկավարներն էինք, բայց մենք երբեք այդպիսի միջոցառման չէինք մասնակցել: Մենք բոլորս անհամբերությամբ լսում էինք կանոնները:

Յուրաքանչյուր աղջիկ պետք է բարձրանար պատը: Երբ որևէ մեկը բարձրանում էր, կարող էր կանգնել հարթակին և օգնել մյուսներին բարձրանալ: Սակայն, եթե նա դիպչում էր գետնին, նրան այլևս թույլ չէին տալիս օգնել բարձրացնել մնացած աղջիկներին:

Մենք սկզբում մաքառում էինք, բայց շուտով կարողացանք աշխատել միասնաբար և սկսեցինք աղջիկներին վեր բարձրացնել: Ոմանք վախենում էին բարձրանալ այդքան բարձր՝ չնայած անվտանգ պաշտպանությանը: Մյուսները նյարդայնացած էին, որ օգտագործում էին իրենց սեփական ուժը` գագաթին հասնելու համար: Բոլորիցս պահանջվում էր միմյանց հանդեպ մեծացնել մեր վստահությունն ուաջակցությունը: Վերջում մենք հաջողությամբ ավարտեցինք մարտահրավերը:

Երբ վերջին երիտասարդ կանայք վայր իջան, մենք հավաքվեցինք՝ քննարկելու պատի միջոցառումից սովորած բազում դասերը:

Մենք բոլորս էլ բախվում ենք խնդիրների, որոնք անհնար են թվում հաղթահարել: Սակայն մենք միայնակ չենք։ Բոլորն այնտեղ են, որ օգնեն մեզ բարձրանալ և աջակցություն ցուցաբերել: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն այնտեղ են` օգնություն և ուժ տալու մեզ, երբ մենք դիմենք նրանց:

Մեգան Բ., Օհայո, ԱՄՆ

«Ես խոստացա, որ կգամ»

երիտասարդ տղամարդիկ

Ես միշտ կամեցել եմ ավետարանով կիսվել ուրիշների հետ, բայց շատ տարիների ընթացքում ինձ չի հաջողվել: Մինչև ընկերացա Տիագո անունով մի տղայի հետ: Մենք իրար մոտ էինք ապրում, ուստի դպրոցից հետո ամեն օր միասին ոտքով էինք տուն գնում:

Մի օր մենք ուրիշ ճանապարհով գնացինք տուն և անցանք ժողովատան կողքով, որտեղ ես էի գնում եկեղեցի: Ես ասացի նրան, որ ես Եկեղեցու անդամ եմ եղել երկար ժամանակ: Ես պատմեցի նրան, թե ինչին ենք հավատում, և որքան շատ է իմ ընտանիքն օրհնվել դրանից: Ես եկեղեցի հրավիրեցի Տիագոյին այդ կիրակի, և նա ասաց, որ կգա:

Կիրակին եկավ, և ես անհամբեր սպասում էի նրան եկեղեցում, բայց նա չեկավ: Այդ շաբաթվա վերջում ես կրկին հրավիրեցի նրան: Սա շարունակվեց երկու կամ երեք ամիս, բայց նա միշտ մի պատճառ ուներ չգալու համար: Բայց ես չէի դադարում հրավիրել նրան:

Մի կիրակի առավոտ ես հաղորդության ժողովում էի և շուրջս նայեցի ու տեսա Տիագոյին՝ այնտեղ կանգնած: Ես զարմացա՝ տեսնելով նրան, բայց նա եկավ, նստեց իմ կողքին և ասաց. «Ես խոստացել էի, որ կգամ»

Ես ծանոթացրի նրան միսիոներների հետ, և նրանք սկսեցին ուսուցանել նրան: Հետագայում նա մկրտվեց: Այժմ մենք երկուսով պատրաստվում ենք միսիա գնալ: Ես այնքան ուրախ եմ, որ չդադարեցի հրավիրել նրան:

Մեիրի Ռ., Բրազիլիա

Վստահեք Տիրոջ ժամանակին

Մորաքույրս ամուսնալուծվեց, երբ մկրտվել էր միայն նրա ավագ որդին: Որպեսզի խաղաղ փոխհարաբերություն պահպաներ իր երեխաների կենսաբանական հոր հետ, նա ցանկանում էր նրա թույլտվությունը ստանալ իրենց մյուս երեխաների մկրտության համար: Ցավոք, երկար տարիներ նա չտվեց իր թույլտվությունը:

Ի վերջո, մորաքույրս որոշեց, որ ինքն ուզում է, որ երեխաները մկրտվեն, չնայած նրանց հայրը հավանություն չէր տալիս: Բայց երբ մորաքույրս և զարմիկներս ծոմ պահեցին և աղոթեցին որոշման մասին, բոլորը հուշում ստացան, որ պետք է շարունակեն սպասել:

Այդ նույն շաբաթ իմ զարմիկների կենսաբանական հայրը մորաքրոջս ասաց, որ ցանկանում է, որ երեխաները հանդիպեն միսիոներների հետ և մկրտվեն: Ես դեռ հիշում եմ այն ուրախությունը, որը ես զգում էի, երբ մայրս ինձ ասաց այդ նորությունը: Ես գիտեի, որ Երկնային Հայրն օրհնել է իմ զարմիկներին երկար տարիներ համբերատար սպասելուց հետո:

Միգուցե միշտ չէ, որ մենք գիտենք, թե Տերը երբ կպատասխանի մեր աղոթքներին, բայց ես գիտեմ, որ Նա միշտ կպատասխանի: Ես չգիտեմ, թե ինչու էր Երկնային Հայրը կամենում, որ իմ զարմիկները սպասեն մկրտվելու համար, բայց ես գիտեմ, որ Նա օրհնեց նրանց` իրենց հավատարմության շնորհիվ:

Բրե Ջ., Ֆլորիդա (ԱՄՆ)