2021
Աստծո քահանայությունը
Օգոստոս 2021


«Աստծո քահանայությունը», Երիտասարդներին զորացնելու համար, օգոստոս 2021, 20-21։

Ամենամսյա Երիտասարդներին զորացնելու համար ուղերձ, օգոստոս 2021

Աստծո քահանայությունը

Վարդապետություն և Ուխտեր 84

Յուրաքանչյուր երիտասարդ ի՞նչ պետք է իմանա քահանայության և դրա հետ իրենց կապի մասին։

երիտասարդներ

Երբևէ նկատե՞լ եք, թե որքան շփոթեցնող կարող է լինել, երբ մի բառն օգտագործվում է երկու իմաստով։ Օրինակ, անգլերենում earth (երկիր) բառը վերաբերում է և՛ մոլորակին, որի վրա մենք ապրում ենք, և՛ մեր ոտքի տակ գտնվող հողին։ Երկուսն էլ ճիշտ են, սակայն, թե ինչ նկատի ունեք, երբ օգտագործում եք այդ տերմինը, կախված է տվյալ պահի խոսակցության թեմայից։ Ավելի շփոթեցնող դարձնելու համար, երբ earth տերմինը վերաբերում է մեր մոլորակին, այն նաև ներառում է հողի գաղափարը, քանի որ հողը երկրի վրա է։

Սահմանենք Քահանայություն տերմինը

Եկեղեցում երկու իմաստով օգտագործվող տերմիններից մեկն է քահանայությունը։ Տերմինը վերաբերում է Աստծո ընդհանուր զորությանը և իշխանությանը։ Ինչևէ, մենք նաև օգտագործում ենք քահանայությունը ավելի նեղ իմաստով, անդրադառնալով «զորությանը և իշխանությանը, որն Աստված տալիս է ձեռնադրված քահանայություն կրողներին՝ կատարելու այն ամենը, ինչն անհրաժեշտ է Աստծո զավակների փրկության համար»։1

Մարդուն շնորհված քահանայությունը Աստծո ամբողջ զորությունը չէ։ Հետևյալ աղյուսակը ներկայացնում է այդ գաղափարը։

Այս աղյուսակում դուք տեսնում եք Աստծո անսահման զորության որոշ օրինակներ։ Այստեղ դուք տեսնում եք նաև Աստծո քահանայության զորության և իշխանության օրինակներ, որ Նա շնորհում կամ տալիս է արժանի մարդկանց, որպեսզի պաշտոնավարեն Քրիստոսի Եկեղեցում։

Քահանայության իշխանության օրինակներ ձեր կյանքում

Քահանայության բոլոր օրհնությունները հասանելի են Երկնային Հոր բոլոր սիրելի դուստրերի և որդիների համար։ Երկրորդ ցանկը պարզ ներկայացնում է այն օրհնությունները, որոնք տրվում են ձեզ քահանայության բանալիներ կրող կամ քահանայության իշխանություն ստացած մեկի միջոցով։

Սա այն կարգն է, որ Աստված սահմանել է երկրի վրա Իր Եկեղեցու կազմակերպման և կառավարման համար։ Աստծո քահանայության իշխանության այլ օրինակներ են սարկավագների կամ ուսուցիչների քվորումի նախագահը, ով ունի բանալիներ ուղղորդելու իր քվորումի աշխատանքը, տանը տրված հայրական օրհնությունները և տաճարային արարողությունները և ուխտերը։

Տղամարդիկ, կանայք և քահանայությունը

Չնայած քահանայության պաշտոնի կարգվում են միայն տղամարդիկ, Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, բացատրել է մի կարևոր սկզբունք. «Քահանայությունը սուրբ զորություն և իշխանություն է, որը կրում են վստահության հիմքերով, և այն պետք է օգտագործվի Աստծո գործի համար՝ ի օգուտ Նրա բոլոր զավակների։ Քահանայությունը մարդիկ չեն, ովքեր կարգվել են քահանայության պաշտոնի, կամ նրանք, ովքեր գործադրում են քահանայության իշխանությունը։ Մարդիկ, ովքեր կրում են քահանայությունը, «քահանայություն»-ը չեն։ … Կարգված մարդկանց մենք չպետք է վերաբերվենք որպես քահանայության»։2

Չնայած կանանց չի շնորհվում քահանայություն, Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը բացատրել է․ «Երբ դուք ձեռնադրվում եք ծառայելու կոչման մեջ այն մարդու ղեկավարության ներքո, ով կրում է քահանայության բանալիներ, … ձեզ տրվում է քահանայության իշխանություն՝ գործելու այդ կոչման մեջ»։3 Դրա մի քանի օրինակներ են՝ Երիտասարդ Կանանց դասարանների նախագահությունները, ավետարանը քարոզող քույր միսիոներները, ծխերի և ցցերի ղեկավարները, ովքեր ձեռնադրվել են ուսուցանելու և ղեկավարելու համար և տաճարում արարողությունների աշխատողները։

Քահանայության զորությունը օրհնում է բոլորին

Այն օրհնությունները, որոնք դուք ստանում եք, երիտասարդ տղանե՛ր և երիտասարդ աղջիկնե՛ր, ձերն են՝ ձեր մկրտության ժամանակ կապած ուխտերի և ապագայում տաճարում կապվող ուխտերի միջոցով։ Նույնիսկ եթե ձեր տանը քահանայություն կրող չունեք, ձեր կյանքում դեռ կարող եք օրհնված լինել Աստծո քահանայության զորությամբ, մինչ պահում եք Նրա հետ կնքած ուխտերը (տես 1 Նեփի 14․14

Երբ մենք ապրում ենք համաձայն մեր ուխտերի, մենք ստանում ենք օրհնություններ, որոնք ամրացնում և օրհնում են մեզ։ Մենք հրավիրում ենք ձեզ խորհել ձեր կյանքում քահանայության օրհնությունների մասին. օրհնություններ, որոնք գալիս են Աստծո անսպառ քահանայության զորության շնորհիվ և որոնք գալիս են հատուկ քահանայության իշխանության միջոցով, որը շնորհվում և փոխանցվում է Աստծո Եկեղեցում։

Հղումներ

  1. Դեյլ Գ․ Ռենլանդ և Հռութ Լիբերթ Ռենլանդ, Մելքիսեդեկյան Քահանայություն. Հասկանալ վարդապետությունը, ապրել սկզբունքներով (2018), 11։

  2. Դալլին Հ․ Օուքս, «Մելքիսեդեկյան քահանայությունը և բանալիները», 2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով (Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 69)։

  3. Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր գանձեր», 2019 թ․ հոկտեմբերի գերագույն համաժողով (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 78)։