«Տառապող Փրկիչը», Երիտասարդներին զորացնելու համար, ապրիլ 2022։
Երիտասարդներին զորացնելու համար ամենամսյա ուղերձ, ապրիլ 2022
Տառապող Փրկիչը
Հիսուս Քրիստոսի ծնվելուց հարյուրավոր տարիներ առաջ Եսայիան տեսավ Նրա տառապանքը, որը կրելու էր մեր մեղքերի համար։
անարգուած եւ մարդկանց երեսից ընկած
Երբ Հիսուս Քրիստոսն աշխարհ եկավ, որոշ մարդիկ հավատացին Նրան, բայց շատերը չհավատացին։ Նրանք նույնիսկ վերևից էին նայում Նրան, և շատերն ատում էին Նրան։ Ի վերջո, մարդիկ նախընտրեցին նրան տանջել և սպանել։ (Տես 1 Նեփի 19․9։)
նա մեր ցաւերը վեր առաւ
Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց մեր բոլոր ցավերը, հիվանդությունները և թուլությունները։ Նա արեց դա, որ ողորմա մեզ և իմանա, թե ինչպես օգնել մեզ։ (Sես Ալմա 7.11-13)
նա խոցվեց մեր օրինազանցությունների համար
Հիսուս Քրիստոսը տառապեց մեր մեղքերի համար։ Նա արեց դա, որպեսզի մենք կարողանանք ներվել, եթե ապաշխարենք։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 18․11, 19․15–19։)
նորա վէրքերովը մենք բժշկուեցանք
Նրա վերքերը Նրա տառապանքներն են։ Դրանք ներկայացնում են այն բոլոր տառապանքները, որոնք Նա կրեց մեզ համար, ներառյալ Նրա արյունը թափելը և Նրա մահը։ Քանի որ Հիսուս Քրիստոսը տառապեց մեզ համար, մենք կարող ենք կրկին նորոգվել։ Նրա զոհաբերությունը հնարավոր է դարձնում, որ մեր մեղքերը ներվեն։ Երբ մենք ապաշխարում ենք և փորձում պահել մեր ուխտերը, Նա բժշկում է մեզ և փոխում է մեզ։ (Տես Մոսիա 3․7–11, Հավատո Հանգանակ 1․3։)
© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly For the Strength of Youth Message, April 2022-ի թարգմանությունը։ Armenian. 18314 201