«Ընտրեք», Երիտասարդներին զորացնելու համար, հունիս 2022։
Երիտասարդներին զորացնելու համար. ամենամսյա ուղերձ, հունիս 2022
Ընտրեք
Հեսուն հորդորեց իր ժողովրդին ճիշտ ընտրություն կատարել՝ հետևել Տիրոջը:
ընտրեք
Ինքնուրույն ընտրելու և գործելու մեր ունակությունը կոչվում է ազատ կամք։ Դա Երկնային Հոր ծրագրի կարևոր մասն է։ Այս կյանքի նպատակներից մեկն է՝ ցույց տալ, որ մենք կհնազանդվենք Աստծո պատվիրաններին, որպեսզի կարողանանք ավելի նմանվել Նրան: Մենք կդատվենք ըստ մեր կատարած ընտրությունների։ (Տես 2 Նեփի 2․27, Վարդապետություն և Ուխտեր 101․78, Աբրահամ 3․25)։
այսօր
Հեսուն հորդորեց իր ժողովրդին «այսօր» ընտրել։ Մենք կարող ենք կարևոր ընտրություններ կատարել մի անգամ, իսկ հետո՝ փորձել հավատարիմ մնալ դրանց: (Տես Սաղմոս 37․5)։
պաշտել
Այս հատվածում պաշտել (ծառայել) բառը նշանակում է երկրպագել, օգնել, հնազանդվել և նվիրվել մեկին: Մենք պետք է ծառայենք Տիրոջը (տես Մովսես 1․15)։
աստվածներ
Իսրայելին պատվիրված էր ծառայել միայն ճշմարիտ և կենդանի Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին (տես Ելից 20․2-5)։ Հեսուն այլ աստվածների օրինակներ բերեց, որոնց իր ժողովուրդը չպետք է երկրպագեր։ Մեզ համար այլ աստվածները կարող են լինել՝ ունեցվածքը, ուրիշների կարծիքները, այլ հետաքրքրությունները և այն ամենը, ինչը մեզ հեռացնում է Տիրոջից:
ես և իմ տունը
Հեսուն խոսեց իր և իր ընտանիքի անունից։ Նա ասաց, որ իրենք կծառայեն Տիրոջը։ Նա ցանկանում էր արդարությամբ ղեկավարել իր ընտանիքը և սովորեցնել նրանց հետևել Տիրոջը (տես Վարդապետություն և Ուխտեր 93․40)։
© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly For the Strength of Youth Message, June 2021-ի թարգմանությունը։ Armenian. 18315 201