2010–2019 թթ․
Սովորել Քահանայությունում
Ապրիլ 2011


2:3

Սովորել Քահանայությունում

Եթե դուք ջանասեր լինեք և հնազանդ քահանայությունում, հոգևոր գիտելիքի գանձեր կթափվեն ձեզ վրա:

Ես երախտապարտ եմ, որ ձեզ հետ եմ Աստծո քահանայության այս ժողովին: Մենք այս երեկո քահանայության ծառայության տարբեր վայրերում և աստիճաններում ենք: Այնուամենայնիվ, մեր հանգամանքների ողջ բազմազանությամբ հանդերձ, մենք ունենք մի ընդհանուր կարիք: Դա քահանայության մեր պարտականությունները սովորելն է և դրանք կատարելու համար մեր զորությունը մեծացնելը:

Որպես սարկավագ՝ ես զգում էի դրա սուր կարիքը: Ես ապրում էի Միացյալ Նահանգների արևելյան ափին Նյու Ջերսիի Եկեղեցու մի փոքրիկ ճյուղում: Ես միակ սարկավագն էի ճյուղում, ոչ միայն միակը, որ հաճախում էր, այլ նաև միակը, որ գրանցված էր: Իմ ավագ եղբայրը միակ ուսուցիչն էր:

Երբ ես դեռ սարկավագ էի, իմ ընտանիքը տեղափոխվեց Յուտա: Այնտեղ ես գտա երեք հրաշալի բան, որոնք կային քահանայությունում` իմ աճն արագացնելու համար: Առաջինը՝ կար նախագահ, ով գիտեր, թե ինչպես խորհրդակցեր իր քվորումի անդամների հետ: Երկրորդը՝ մեծ հավատք կար Հիսուս Քրիստոսի հանդեպ, որը տանում էր դեպի մեծ սեր միմյանց հանդեպ: Եվ երրորդը՝ կար ընդունված համոզմունք, որ մեր համապարփակ քահանյության նպատակն էր՝ աշխատել մարդկանց փրկության համար:

Լավ հիմնադրված ծուխը չէր, որ տարբերություն առաջացրեց: Ինչ կարայդ ծխում, կարող էր լինել ամենուր՝ Եկեղեցու ցանկացած միավորում:

Այս երեք բաները կարող է այնպես դառնալ ձեր փորձառության մի մասը քահանյությունում, որ գուցե հազիվ նկատվեր: Ուրիշների համար դուք գուցեև չզգաք աճի անհրաժեշտություն, այսպիսով, այս օժանդակ միջոցները գուցե ձեզ ոչ անհրաժեշտ թվան: Ամեն դեպքում, ես աղոթում եմ, որ Հոգին օգնի ինձ դրանք հստակ և գրավիչ դարձնել ձեզ համար:

Քահանայությունում աճելու այդ երեք օժանդակ միջոցների մասին իմ խոսելու նպատակն է՝ խրախուսել ձեզ գնահատել և օգտագործել դրանք: Եթե դա անեք, ձեր ծառայությունը կփոխվի դեպի լավը: Եվ եթե այն մեծարվի, ձեր քահանայության ծառայությունն կօրհնի Երկնային Հոր զավակներին այնպես, որ դուք այժմ չեք կարող անգամ պատկերացնել, որ հնարավոր է:

Ես գտա դրանցից առաջինը, երբ ինձ ողջունեցին քահանաների քվորումում, որտեղ մեր նախագահը եպիսկոպոսն էր: Դա կարող է ձեզ թվալ փոքր, աննշան միբան, բայց դա ինձ տվեց քահանայությունում ուժի զգացում, ինչն իմ ծառայությունը փոխեց մեկընդմիշտ: Դա սկսվեց այն ձևից, որով նա մեզ առաջնորդումէր:

Ինձ թվում էր, նա վերաբերվում էր երիտասարդ քահանաների կարծիքներին, կարծես թե, մենք աշխարհի ամենաիմաստուն մարդիկ էինք: Նա սպասում էր մինչև բոլորը, ովքեր կամենում էին խոսել, արտահայտվեին: Նա լսում էր: Եվ երբ նա որոշում էր, թե ինչ պետք է արվեր, ինձ թվում էր, Հոգին հաստատում էր որոշումները մեզ համար և նրա համար:

Այժմ ես հասկանում եմ, թե ինչ ի նկատի ունեն սուրբ գրությունները, երբ ասում են, որ նախագահը պետք է խորհրդի նստի իր քվորումի անդամների հետ:1 Եվ տարիներ հետո, երբ ես եպիսկոպոս էի,իմ քահանաների քվորումի հետ, ինչպես նրանք, այնպես էլ ես, ուսուցանվեցինք նրանով, ինչ ես սովորել էի որպես երիտասարդ քահանա:

Քսան տարի հետո, որպես եպիսկոպոս՝ ես հնարվորություն ունեցա տեսնել խորհրդի արդյունավետությունը՝ ոչ թե միայն ժողովատանը, այլ նաև՝ լեռներում: Շաբաթ օրվա միջոցառման ժամանակ, մեր քվորումի անդամներից մեկը գիշերը կորել էր անտառում: Որքանով որ մենք գիտեինք, նա մենակ էր և առանց տաք հագուստների, ուտելիքի և ծածկի: Մենք նրան ապարդյուն որոնեցինք:

Հիշում եմ, որ մենք աղոթեցինք միասին՝ քահանաների քվորումը և ես, իսկ հետո խնդրեցինք իրար, որ յուրաքանչյուրս խոսեր: Ես ուշադիր լսում էի, և ինձ թվում էր, որ նրանք էլ էին լսում միմյանց: Մի փոքր անց, խաղաղության մի զգացում իջավ մեզ վրա: Ես զգացի, որ մեր քվորումի կորած անդամն ինչ որ տեղում էր՝ ապահով և չոր:

Ինձ համար պարզ դարձավ,թե ինչ պետք է աներ քվորումը, և ինչ այն պետք է չաներ: Երբ մարդիկ, ովքեր գտան նրան, նկարագրեցին վայրն անտառում, ուր նա գնացել էր ապահովության համար, ես զգացի, որ ճանաչեցի այն: Բայց ինձ համար ավելի մեծհրաշք էր տեսնելը, թե ինչպես քահանայության խորհրդի միասնական հավատքըՀիսուս Քրիստոսի հանդեպ հայտնություն բերեց քահանայության բանալիներ կրող մարդուն: Մենք բոլորս այդ օրն աճեցինք քահանյության զորության մեջ:

Երկրորդ բանալին դեպի գիտության աճը՝ միմյանց հանդեպ սեր ունենալն է, որը գալիս է մեծ հավատքից: Ես համոզված չեմ, թե որն է առաջինը, բայց երկուսն էլ, թվում է, միշտ առկա են, երբ քահանայությունում կա մեծ և արագ ուսումնառություն: Ջոզեֆ Սմիթը մեզ դա օրինակով է ուսուցանել:

Այս տնտեսության Եկեղեցու վաղ օրերին նա Աստծուց հրաման ստացավ՝ կառուցել ուժ քահանայությունում: Նա պետք է ստեղծեր դպրոցներ քահանայություն կրողների համար: Տերը պահանջ դրեց, որ լինի սեր միմյանց հանդեպ նրանց մեջ, ովքեր պետք է ուսուցանեին և ուսուցանվեին: Ահա Տիրոջ խոսքերը՝ քահանայության ուսուցման համար մի տեղ պատրաստելու վերաբերյալ, և թե ինչպիսին պետք է լինեին նրանք, ովքեր պետք է սովորեին այնտեղ.

«Կազմակերպվեք,… հաստատեք մի տուն,…ուսման տուն,…կարգու կանոնի տուն …

Ուսուցիչ նշանակեք ձեր մեջ, և թող բոլորը միանգամից խոսնակ չլինեն. Այլ տվյալ պահին թող մեկը խոսի, և թող բոլորը լսեն նրա ասածները, որ բոլորի խոսելուց հետո, բոլորը կարողանան միմյանցով շենանալ, և որ ամեն մարդ ունենա հավասար արտոնություն»:2

Տերը նկարագրում է այն, ինչ մենք արդեն տեսանք՝ քահանայության խորհրդի կամ դասարանի ուժը՝ Հոգու միջոցով հայտնություն բերելու համար: Հայտնությունը միակ ուղին է, որով մենք կարող ենք գալ իմացության, որ Հիսուսը Քրիստոսն է: Այդ մեծ հավատքը սանդուղքի առաջին աստիճանն է, որի վրա բարձրանում ենք, սովորելու համար ավետարանի սկզբունքները:

Վարդապետություն և Ուխտերի 88 բաժնի 123 և 124 հատվածներում Տերը շեշտում է միմյանց հանդեպ սեր ունենալու և միմյանց մեջ սխալներ չորոնելու մասին: Յուրաքանչյուրը ձեռք բերեց մուտք Տիրոջ մարգարեի կողմից հաստատված քահանայության դպրոց՝ ուխտ կապելով բարձրացված ձեռքերով լինելու «բարեկամ ու եղբայր…սիրո կապով»:3

Մենք չենք հետևում այդ կարգին այսօր, բայց որտեղ որ տեսել ենք նշանակալի գիտելիք քահանայությունում, այնտեղ առկա են սիրո այդ կապերը: Կրկին, ես տեսել եմ դա որպես ավետարանական ճշմարտություններ սովորելու պատճառ և հետևանք: Սերը հրավիրում է Սուրբ Հոգին՝ ներկա լինելու ճշմարտությունը հաստատելու համար: Եվ աստվածային ճշմարտություններ սովորելու ուրախությունը ստեղծում է սեր մարդկանց սրտերում, ովքեր կիսում են սովորելու փորձառությունը:

Ճիշտ է նաև հակառակը: Անհամաձայնությունն ու նախանձությունն արգելակում են մեզ ուսուցանելու Սուրբ Հոգու ունակությունը և լույս և ճշմարտություն ստանալու մեր ունակությունը: Եվ հիասթափության զգացումները, որոնք անխուսափելիորեն հետևում են, գցում են ավելի մեծանհամաձայնության և սխալ գտնելու սերմեր նրանց մեջ, ովքեր սպասում են սովորելու փորձառության, որը տեղի չի ունենում:

Քահանյություն կրողները, ովքեր լավ են սովորում միասին, ինձ թվում է, միշտ մեծխաղաղարարի մեծ ոգի ունեն իրենց մեջ: Դուք տեսնում եք այդ խաղաղասիրությունը քահանայության դասարաններում և խորհուրդներում: Դա մարդկանց ընդհանուր հիմք գտնելու հարցում օգնելու պարգևն է, մինչ ուրիշները միայն տարաձայնություններ են տեսնում: Դա խաղաղարարի պարգև է, որն օգնում է մարդկանց ուրիշի ասածը ընդունել որպես ներդրում, ոչ թե ուղղում:

Միաբանությունը քվորումներում և դասարաններում հնարավոր է, երբ առկա է Քրիստոսի բավական մաքուր սեր և խաղարար լինելու բավական ցանկություն: Դա պահանջում է համբերություն և խոնարհություն, բայց ես տեսել եմ, ինչպես է դատեղի ունենում, նույնիսկ երբ դժվարին հարցեր ծագում և մարդիկ խորհուրդներում և դասարաններում միանգամայն տարբեր նախադրյալներ են ունենում:

Քահանայության քվորումներում որոշումներ ընդունելիս հնարավոր է բարձրանալ և հասնել մինչև քահանայություն կրողների համար Տիրոջ կողմից սահմանված բարձր չափանիշին: Դա հնարավոր է, երբ կա մեծ հավատք, սեր, և հակառակության բացակայություն: ԱհաՆրա հաստատմանն արժանանալու համար Տիրոջ պահանջը. «Եվ յուրաքանչյուր որոշում, որը կայացվում է այս քվորումներից որևէ մեկի կողմից, պետք է լինի միաբան ձայնով. Այսինքն՝ ամեն մի քվորումի յուրաքանչյուր անդամ պետք է համաձայն լինի նրա որոշումների հետ, որպեսզի նրանց որոշումները մեկը մյուսի հետ նույն զորությունը, կամ օրինականությունն ունենան»: 4

Քահանայությունում սովորելու համար երրորդ օժանդակ միջոցը գալիս է ընդհանուր համոզմունքից այն նպատակի մասին, որի համար Տերն օրհնում և վստահում մեզ կրել և գործադրել Իր քահանայությունը: Դա աշխատանք է մարդկանց փրկության համար: Այս ընդունված համոզմունքը միաբանություն է բերում քվորումներում: Մենք կարող ենք սկսել սովորել այս մասին սուրբգրքյան պատմությունից, թե ինչպես մենք՝ հոգևոր որդիներս, նախքան ծնվելը նախապատրաստվեցինք քահանայություն կրելու այդ հազվադեպ պատվին:

Խոսելով նրանց մասին, ում այս կյանքում տրվել է քահանայության մեծ պատասխանատվություն, Տերն ասել է. «Նույնիսկ նախքան ծնվելը, ուրիշ շատերի հետ, նրանք ստացել էին իրենց առաջին դասերը հոգիների աշխարհում և պատրաստվել էին՝ առաջ գալու Տիրոջը հարմար ժամանակ, որպեսզի աշխատեին նրա այգում՝ մարդկանց հոգիների փրկության համար»:5

Քահանայությունում մենք կիսում ենք մարդկանց հոգիների համար աշխատելու սրբազան պարտականությունը: Մենք պետք է անենք ավելին, քան սովորելը, որ դա մեր պարտականությունն է: Դա պետք է այնքան խորապես մտնի մեր սրտերը, որպեսզի՝ ո’չ կյանքի ծաղկման շրջանում մեզանից պահանջվող ջանքերը, ո’չ էլ տարիքի հետ եկող փորձությունները, շեղեն մեզ այդ նպատակից:

Ոչ երկար ժամանակ առաջ ես այցելեցի մի քահանայապետի իր տանը: Նա այլևս չի կարողանում գալ մեր քվորումի ժողովներին: Նա մենակ է ապրում: Նրա գեղեցիկ կինը մահացավ և նրա երեխաները հեռու են ապրում իրենից: Ժամանակը և հիվանդությունը սահմանափակում են նրա ծառայելու կարողությունը: Նա դեռ բարձրացնում է ծանրություններ, որպեսզի կարողանա պահպանել մի ժամանակ ունեցած իր հզոր ուժը:

Երբ ես ներս մտա նրա տուն, նա կանգնեց, թողնելով իր հենաքայլիչը՝ ինձ ողջունելու համար: Նա հրավիրեց ինձ նստել իր կողքի աթոռին: Նա խոսեց քահանայությունում մեր երջանիկ ընկերակցության մասին:

Ապա մեծ ուժով նա ասաց ինձ. «Ինչո՞ւ եմ ես դեռ ապրում: Ինչո՞ւ եմ ես դեռ այստեղ: Ես չեմ կարողանում անել որևէ բան»:

Ես ասացի նրան, որ նա անում էր որոշ բան ինձ համար: Նա բարձրացնում էր ինձ իր հավատքով և իր սիրով: Նույնիսկ մեր կարճ հանդիպման ընթացքում, նա ստիպեց ինձ ցանկանալ ավելի լավը լինել: Ինչ որ նշանակալի բան անելու նրա վճռականության օրինակը ինձ ոգեշնչեց ավելի տքնաջան փորձել ծառայել ուրիշներին և Տիրոջը:

Սակայն նրա ձայնի տխուր երանգից և նրա աչքերի արտահայտությունից ես կարողացա զգալ, որ չպատասխանեցի նրա հարցերին: Նա, այնուամենայնիվ, զարմանում էր, թե ինչու էր Աստված թույլ տվել, որ նա ապրեր՝ ծառայելու ունակության այդպիսի սահմանափակումներով:

Իր սովորական շռայլ ձևով նա շնորհակալություն հայտնեց ինձ՝ գալու և իրեն տեսնելու համար: Երբ ես վեր կացա, որ գնամ, բուժքույրը, որը գալիս է մի քանի ժամով ամեն օր, ներս մտավ մյուս սենյակից: Մեր առանձնազրույցի ժամանակ քահանայապետը ինձ մի քիչ պատմել էր նրա մասին: Նա ասել էր, թե որքան հիանալի անձնավորություն էր այդ կինը: Նա ապրել էր իր կյանքի մեծ մասը Վերջին Օրերի Սրբերի մեջ, բայց դեռ անդամ չէր:

Բուժքույրն ուղեկցեց ինձ մինչև դուռը: Դեպի նրա կողմը շարժում անելով և ժպտալով, քահանայապետն ասաց. «Տեսնո՞ւմ ես, կարծես ոչինչ չեմ կարողանում անել: Ես փորձում էի նրան համոզել մկրտվել Եկեղեցում, բայց բան դուրս չեկավ»: Բուժքույրը ժպտաց նրան և ինձ՝ ի պատասխան: Ես դուրս քայլեցի և ուղղեցի քայլերս դեպի իմ տան կողմը, որը մոտակայքում էր:

Ես հասկացա այդ ժամանակ, որ իր հարցերի պատասխանները շատ վաղուց ցանված էին նրա սրտում: Քաջարի քահանայապետը փորձում էր կատարել իր պարտականությունը, որն ուսուցանվել էր նրան քահանայությունում եղած տասնամյակների ընթացքում:

Նա գիտեր, որ միակ ճանապարհը, որով երիտասարդ կինը կարող էր ունենալ փրկության օրհնությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով՝ մկրտությամբ ուխտ կապելն էր: Նա ուսուցանվել էր համաձայն ուխտերի՝ յուրաքանչյուր քվորումի, յուրաքանչյուր նախագահի կողմից՝ սկսած սարկավագից մինչև քահանայապետ:

Նա հիշում էր և զգում քահանայությունում իր սեփական երդումը և ուխտը:Նա դեռ պահում էր դրանք:

Նա վկա էր և միսիոներ Փրկչի համար, ուր որ էլ կյանքը նրան տաներ: Այն արդեն նրա սրտում էր: Նրա սրտի ցանկությունն էր, որ այդ երիտասարդ կնոջ սիրտը փոխվեր Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով՝ սրբազան ուխտեր պահելով:

Նրա ժամանակը քահանայության դպրոցում համեմատաբար կարճ կլինի՝ հավերժության հետ համեմատած: Բայց նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում, նա յուրացրել էր հավերժական ուոսումնական ծրագիրը: Նա իր հետ կտանի, ուր որ Տերը նրան կանչի, հավերժական արժեք ունեցող քահանայության դասերը:

Ոչ միայն դուք պետք է ձգտեք սովորել քահանայության դասերն այս կյանքում, այլ դուք պետք է լավատեսական լինեք նրա վերաբերյալ, ինչը հնարավոր է: Մեզանից մի քանիսը գուցե սահմանափակեն մեր մտքում սովորելու մեր հնարավորությունները, որոնք Տերը դնում է մեր առջև Իր ծառայության մեջ:

Մի երիտասարդ տղամարդ 1840-ականների սկզբին թողեց Ուելսի իր փոքրիկ գյուղը, լսեց Աստծո Առաքյալներին, և եկավ Աստծո թագավորությունը երկրի վրա: Նա Սրբերի հետ նավարկեց դեպի Ամերիկա և վարեց կառքը դեպի արևմուտք, անցնելով տափաստանները:Բրիգամ Յանգից հետո, նա հովիտ մտնող հաջորդ ընկերության հետ եկավ: Նրա քահանայության ծառայությունը կայանում էր ագարակի համար հող մաքրելու ու վարելու մեջ:

Նա վաճառեց ագարակը իր գնից շատ ավելի էժան, որպեսզի Տիրոջ համար գնար միսիայի անապատ վայրում, որն այսօր Նեվադան է, հոգ տանելու ոչխարներին: Նա այդտեղից կանչվեց մեկ այլ միսիայի՝ օվկիանոսից այն կողմ՝ նույն այն գյուղում, որը նա թողել էր իր աղքատության մեջ՝ Տիրոջը հետևելու համար:

Անցնելով այդ ամենի միջով, նա գտավ ուղի՝ սովորելու իր քահանայության եղբայրների հետ: Լինելով համարձակ միսիոներ, նա քայլեց Ուելսում նեղ կածանով դեպի մի մարդու ամառային կալվածքը, որը չորս անգամ Անգլիայի վարչապետն էր եղել, առաջարկելու համար նրան Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Այդ մեծ մարդը նրան ներս հրավիրեց առանձնատուն: Նա Էթոն քոլեջը և Օքսֆորդի համալսարանն ավարտած մարդ էր: Միսիոները խոսում էր նրա հետ մարդու ծագման, աշխարհի պատմության մեջ և նույնիսկ ազգերի ճակատագրում Հիսուս Քրիստոսի դերի մասին:

Իրենց քննարկման վերջում, տանտերը մերժեց մկրտվելու հրավերը: Բայց, երբ նրանք բաժանվում էին, աշխարհի մեծ կայսրություններից մեկի այդ առաջնորդը հարցրեց այդ խոնարհ միսիոներին. «Որտե՞ղ եք ստացել ձեր կրթությունը»: Նրա պատասխանն էր. «Աստծո քահանայությունում»:

Դուք գուցե երբեմն մտածեք, թե որքան ավելի լավ կդասավորվեր ձեր կյանքը, եթե միայն ընդունվեիք սովորելու մի լավ համալսարանում: Ես աղոթում եմ, որ դուք տեսնեք Աստծո սիրո մեծությունը ձեր հանդեպ և այն հնարավորությունը, որը Նա ձեզ ընձեռել է՝ Իր քահանայության դպրոցը մտնելը:

Եթե դուք ջանասեր լինեք և հնազանդ քահանայությունում, հոգևոր գիտելիքի գանձեր կթափվեն ձեզ վրա: Դուք կաճեք չարին դիմադրելու ձեր զորության մեջ՝ ճշմարտությունը հայտարարելիս, ինչը տանում է դեպի փրկություն: Դուք կգտնեք ուրախություն նրանց երջանկության մեջ, ում դուք առաջնորդում եք դեպի փրկություն: Ձեր ընտանիքը կդառնա ուսման վայր:

Ես վկայում եմ, որ քահանայության բանալիները վերականգվել են: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կրում և գործադրում է այդ բանալիները: Աստված ապրում է և ձեզ կատարելապես ճանաչում է: Հիսուս Քրիստոսն ապրում է: Դուք ընտրվել եք՝ պատիվ ունենալու կրել սուրբ քահանայությունը: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

  1. Տես Վարդապետություն և Ուխտեր 107.87:

  2. Վարդապետություն և Ուխտեր 88.119, 122:

  3. Վարդապետություն և Ուխտեր 88.133:

  4. Վարդապետություն և Ուխտեր 107.27:

  5. Վարդապետություն և Ուխտեր 138.56: