2010–2019 թթ․
Ինչպիսի՞ մարդ և կին եք դուք պարտավոր լինել
Ապրիլ 2011


2:3

Ինչպիսի՞ մարդ և կին եք դուք պարտավոր լինել

Թող որ Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելու ձեր ջանքերը պսակվեն հաջողությամբ, որպեսզի Նրա կերպարը փորագրվի ձեր դեմքին և Նրա հատկանիշները երևան ձեր վարքագծում:

«Լինել, թե չլինել»-ը փաստորեն շատ լավ հարց է:1Փրկիչն ուղղեց այդ հարցը շատ ավելի խորը ձևով, դարձնելով այն կարևոր վարդապետական հարց մեզանից յուրաքանչյուրի համար. «Ինչպիսի՞ մարդ [և կին] եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27, շեշտադրումն ավելացված է): Լինել բայի առաջին դեմքի ներկան էԵս եմ: Նա մեզ հրավիրում է մեզ վրա վերցնել Իր անունը և Իր էությունը:

Որպեսզի դառնանք ինչպես Նա , մենք պետք է նույնպես անենք այն բաները, որ Նա արեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, այս է իմ ավետարանը. և դուք գիտեք այն բաները, ինչ դուք պիտի անեք իմ եկեղեցում. Քանզի այն գործերը, որոնք դուք տեսաք ինձ անելիս, դրանք պետք է նաև դուք անեք» (3 Նեփի 27.21, շեշտադրումն ավելացված է):

Լինելնու անելն անբաժանելի են: Որպես փոխկապակցված վարդապետություններ դրանք ամրացնում և խթանում են մեկը մյուսին: Օրինակ, հավատքը ոգեշնչում է մարդուն աղոթել, իսկ աղոթքն, իր հերթին, զորացնում է մարդու հավատքը:

Փրկիչը հաճախ մերժում էր նրանց, ովքեր անում էին առանց լինելու, անվանելով նրանց կեղծավորներ. «Այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նորանց սիրտը ինձանից հեռացած ջոկուած է» (Մարկոս Է.6): Անելառանց լինելուկեղծավորություն է կամ փորձ` կեղծելով լինել այն, այնսինքն՝ձևանալ:

Եվ ընդհակառակը, լինելնառանց անելու անիմաստ է, քանի որ «այսպէս էլ հաւատքը, եթե գործ չունենայ, ըստ ինքեան մեռած է» (Հակոբոս Բ.17, շեշտադրումն ավելացված է): Առանց անելուլինելը, իրականում, լինել չէ, այլ ինքնախաբեություն, այն նշանոկում է, որ անձն համոզված է, թե բարի, մինչդեռ միայն նրա մտադրություններն են բարի:

Անելառանց լինելու (կեղծավորությունը) սխալ պատկեր է տալիս ուրիշներին, մինչդեռ լինելնառանց անելուպատկերում է անձի կեղծ կերպարը:

Փրկիչը խրատեց դպիրներին և Փարիսեցիներին. «Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ. Որ անանուխի եւ սամիթի եւ չամանի տասանորդը»,- մի բան, որ անում էին - «տալիս էք, եւ թողնում էք օրենքի ծանր ծանր բաները՝ դատաստանը եւ ողորմութիւնը եւ հաւատքը» (Մատթեոս ԻԳ.23): Կամ այլ խոսքերով, նրանց չէր հաջողվում լինելայն, ինչ պետք է լինեին:

Չնայած, Փրկիչն ընդունում էր անելու կարևորությունը, Նա անվանեց լինելը որպես «ավելի ծանր բան»: Լինելուավելի մեծ կարևորությունը պարզաբանվում է հետևյալ օրինակներով.

  • Հաղորդությունը ճաշակելը մի բան է, որ մենք անումենք: Հաղորդությունը ճաշակելու համար արժանի լինելն ավելի դժվար և շատ ավելի կարևոր հարց է:

  • Հաղորդությունը ճաշակելը մի բան է, որ մենք անում ենք: Հաղորդությունը ճաշակելու համար արժանի լինելն ավելի դժվար և շատ ավելի կարևոր հարց է:

  • Քահանայության կարգումը գործողություն է կամ անելուառարկա: Սակայն ավելի դժվար հարց է քահանայության զորությունը, որը հիմնված է «արդարության սկզբունքների վրա» (Վարդապետություն և Ուխտեր 121.36), կամ լինելու վրա::

Մեզանից շատերը կազմում են անելուցուցակներ` ինքներս մեզ հիշեցնելու այն բաների մասին, որոնք մենք ուզում ենք կատարել: Բայց մարդիկ հազվադեպ են ունենում լինելուցուցակներ: Ինչո՞ւ: Անելու բաները գործեր են կամ իրադարձություններ և կարող են հանվել ցուցակից, երբ արվում են: Սակայն լինելը երբեք չի հանվում: Դուք չեք կարող վաստակել ստուգանշան` լինելու բաների դիմաց: Ես կարող եմ դուրս տանել կնոջս` հաճելի մի երեկո անցկացնելու ուրբաթ օրը, որն անելու բան է: Բայց լավ ամուսին լինելը իրադարձություն չէ, այն պետք է լինիիմ էության մի մասը, իմ բնավորությունը կամ թե ով եմ ես:

Կամ որպես ծնող, ե՞րբ կարող եմ որպես արված ստուգանշան դնել ցուցակում` երեխայի կողքին: Մենք երբեք չենք ավարտում լավ ծնող լինելումեր աշխատանքը: Իսկ լավ ծնողների ամենակարևոր բաներից մեկը, որ կարող են սովորեցնել իրենց երեխաներին՝ դա ինչպես Փրկչին ավելի նման լինելն է:

Քրիստոսանման լինելը հնարավոր չէ տեսնել, բայց դա այն դրդիչ ուժն է, որը գտնվում է այն ամենի ետևում, ինչ մենք անում ենք և ինչը հնարավոր է տեսնել: Օրինակ, երբ ծնողներն օգնում են երեխային քայլել սովորել, մենք տեսնում ենք ծնողներին ինչ որ բաներ անելիս՝ հաստատելիս և երեխային գովելիս: Այս անելու բաները բացահայտում են անտեսանելի սերը նրանց սրտերում և անտեսանելի հավատքն ու հույսը իրենց երեխայի ներուժի հանդեպ: Օրեցօր նրանց ջանքերը շարունակվում են՝ դառնալով անտեսանելի ջանասիրության և համբերության հատկանիշների ապացույց:

Քանի որ լինելը ծնում է անել, և անելու ետևում ընկած դրդիչը լինելն է, լինելն ուսուցանելն ավելի արդյունավետորեն կբարելավի վարքը, քան` անելուվրա կենտրոնանալով վարքի բարելավումը:

Երբ երեխաներն իրենց վատ են պահում, ասենք նրանք վիճում են միմյանց հետ, մենք հաճախ կարգապահական գործընթացը սխալմամբ ուղղում ենք նրա վրա, ինչ նրանք անումեն, կամ վիճաբանության վրա, որին ականատես ենք լինում:Բայց անելը՝ նրանց վարվելակերպը, ախտանշան է միայն այն ոչ տեսանելի դրդապատճառների, որոնք նրանց սրտերում են: Մենք կարող ենք հարցնել ինքներս մեզ. « Ո՞ր հատկանիշը, եթե երեխան հասկանար, կուղղեր այս վարվելակերպն ապագայում: Միգուցե համբերատար և ներողամիտ լինե՞լը, երբ վիրավորում են: Միգուցե սիրելը և խաղաղություն հաստատող լինե՞լը: Միգուցե անձնական գործողությունների համար պատասխանատվություն վերցնելն ու չմեղադրե՞լը»:

Ինչպե՞ս են ծնողներն ուսուցանում այս հատկանիշներն իրենց երեխաներին: Մենք երբեք ավելի մեծ հնարավորություն չենք ունենա ուսուցանելու և ցույց տալու Քրիստոսանման հատկանիշներ մեր երեխաներին, եթե չկիրառենք կարգապահության ուղին: Discipline(կարգավարժել) բառը գալիս է նույն արմատից անգլերենում ինչ որ disciple(հետևորդ) բառը և նշանակում է համբերություն և ուսուցում մեր կողմից: Այն չպետք է արվի բարկությամբ: Մենք կարող ենք և պետք է կարգապահության վարժեցնենք այն ձևով, որը նկարագրվում է Վարդապետություն և Ուխտերի 121բաժնում` «համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով. բարությամբ և մաքուր գիտելիքով»: (հատվածներ 41-42): Սրանք բոլորը Քրիստոսանման լինելու հատկանիշներ են, որոնք պետք է լինեն որպես ծնողներ և Քրիստոսի հետևորդներ մեր ով լինելու մասը

Կարգավարժման միջոցով երեխան սովորում է հետևանքների մասին: Նման պահերին օգտակար է բացասականը դարձնել դրական: Հարցրեք երեխային, թե ինչ նա սովորեց այդ սխալից կամ չարագործությունից, որը ձեզ և, ինչն ավելի կարևոր է, Հոգուն հնարավորություն է տալիս ներգործել և սովորեցնել նրան: Երբ մենք նրանց վարդապետությունը ուսուցանում ենք Հոգով, այն զորություն է ունենում փոխելու լինելու նրանց բուն էությունը ժամանակի ընթացքում:

Ալման հայտնաբերել է այս նույն սկզբունքը, որ «խոսքի քարոզելն ուներ մեծ միտում՝ առաջնորդել ժողովրդին անելու այն, ինչն արդար էր, այո, այն ունենում էր ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան սուրը» (Ալմա 31.5; շեշտադրումն ավելացված է): Ինչո՞ւ: Որովհետև սուրը կենտրոնանում էր միայն պատժող վարվելակերպի կամ անելու վրա, մինչդեռ խոսքը քարոզելը փոխում էր մարդկանց բուն էությունը` նրանց ով լինելը և այն, ինչ նրանք կարող էին դառնալ:

Քաղցրաբարո և հնազանդ երեխան հորը կամ մորը ցուցակագրում է միայն «Դաստիարակում 101» ծրագրում: Եթե դուք օրհնվել եք երեխայով, որը փորձում է ձեր համբերությունը մինչև առավելագույն աստիճանը, դուք կցուցակագրվեք «Դաստիարակում 505» ծրագրում: Զարմանալու փոխարեն, թե ինչ սխալ եք արել նախաերկրային կյանքում այդպիսի պատժի արժանանալու համար, դուք կարող եք առավել դժվար երեխային օրհնություն համարել և հնարավորություն՝ ինքներդ ավելի Աստվածանման դառնալու համար: Ինչպիսի՞ երեխայի հետ ավելի շատ հավանականություն կա ստուգելու, զարգացնելու և զտելու ձեր համբերությունը և երկայնամտությունը և այլ Քրիստոսանման արժանիքներ: Ամենայն հավանականությամբ, դուք նույնքան այդ երեխայի կարիքն ունեք, որքան այդ երեխան ունի ձեր կարիքը:

Երբ մեր երեխաները վատ են պահում իրենց, մենք բոլորս լսում ենք այս խորհուրդը՝ դատապարտել մեղքը և ոչ թե մեղավորին: Նմանապես, երբ մեր երեխան իրեն վատ է պահում, մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի չասենք բաներ, որոնք կստիպեն մեր երեխաներին հավատալ, որ նրանք այնդպիսինեն, ինչ սխալ էլ որ արել են: «Երբեք թույլ մի տվեք, որ ձախողումը առաջ ընթանա մի գործողությունից դեպի մի անհատականություն`«հիմար», «անբան» կամ «անտաշ» ուղեկցող իր պիտակներով:2 Մեր երեխաներն Աստծո զավակներեն են: Դա է նրանց ճշմարիտ անհատականությունն ու ներուժը: Նրա բուն ծրագիրն է` օգնել Իր զավակներին հաղթահարել սխալներն ու հանցանքները և առաջ ընթանալ, դառնալով Նրա նման: Ուստի հիասթափեցնող վարքը պետք է համարվի ժամանակավոր մի բան՝ ոչ հարատև, գործողություն, ո՛չ թե անհատականության հատկանիշ:

Մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի կարգապահություն կիրառելիս չօգտագործենք այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «Դու միշտ…» կամ «Դու երբեք…»: Օգտագործեք այսպիսի արտահայտություններ` «Դու երբեք հաշվի չես առնում իմ զգացմունքները» կամ «Ինչո՞ւ ես միշտ ստիպում մեզ սպասել»: Նման արտահայտությունները թույլ են տալիս, որպեսզի արարքները երևան անհատակության տեսանկյունից, և կարող են ամբողջովին հակառակ ազդեցություն գործել երեխայի ինքնահարգանքի և ինքնագնահատման վրա:

Ինքնության շփոթում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ մենք հարցնում ենք երեխաներին, թե ինչ է նա կամենում լինել, երբ մեծանա, կարծես, թե այն ինչ մարդն անում էապրելու համար, այն է, ինչ նա իրականում կա: Ո՛չ մասնագիտությունները, ո՛չ էլ ունեցվածքը չպետք է որոշեն ինքնությունը կամ ինքնարժեքը: Փրկիչը խոնարհ հյուսն էր, բայց դա չէր, որ որոշեց Նրա կյանքը:

Որպեսզի երեխաներին օգնենք հայտնաբերել, թե ովքեր են իրենք՝ նրանց ինքնարժեքն ուժեղացնելու համար, մենք կարող ենք պատշաճ ձևով գովել նրանց` նվաճման կամ վարքի, այսինքն՝ անելու համար: Սակայն ավելի իմաստուն կլիներ կենտրոնացնել մեր հիմնական գովասանքը նրանց բնավորության և համոզմունքների՝ նրանց ով լինելու վրա:

Սպորտային խաղերին ձեր երեխաների մասնակցությունը (անելը) ճիշտ կլինի գովել լինելու տեսանկյունից, ինչպես օրինակ` նկատելով նրանց էներգիան, հետևողականությունը, հավասարակշռվածությունը հակառակորդի ներկայությամբ և այլն, այսպիսով` հաճոյախոսելով և լինելու, և անելու համար:

Երբ մենք երեխաներին խնդրում ենք ամենօրյա գործեր անել, մենք կարող ենք նաև որոնել ուղիներ` լինելու համար նրանց գովելու, ինչպես օրինակ. «Այնքան եմ ուրախանում, երբ դու անում ես քո ամենօրյա գործերը հոժարակամ սրտով»:

Երբ երեխաները դպրոցում քառորդ են փակում, մենք կարող ենք գովել նրանց լավ գնահատականների համար, բայց ավելի մեծ տևական օգուտ կարող է տալ նրանց ջանասիրությունը գովելը. «Դու ամեն հանձնարարություն կատարել ես: Դու գիտես, ինչպես ջանք թափես և ավարտի հասցնես դժվար բաները: Ես հպարտանում եմ քեզանով»:

Ընտանեկան սուրբ գրությունների ժամին, փնտրեք և քննարկեք այնպիսի հատկանիշների օրինակներ, որոնք այդ օրը կհայտնաբերեք ձեր ընթերցանության ժամանակ: «Որովհետև Քրիստոսանման հատկանիշները Աստծո պարգևներն են և չեն կարող զարգացվել առանց Նրա օգնության»,3 ընտանեկան և անձնական աղոթքների ժամանակ աղոթեք այդ պարգևների համար:

Ճաշի սեղանի մոտ ժամանակ առ ժամանակ խոսեք լավ հատկանիշների մասին, հատկապես նրանց մասին, որոնք դուք այդ առավոտյան սուրբ գրություններում եք հայտնաբերել: «Ինչպե՞ս լավ ընկեր եղար այսօր», «Ինչպե՞ս կարեկցանք ցուցաբերեցիր», «Ինչպե՞ս հավատքը օգնեց քեզ դիմակայել այսօրվա դժվարություններին», «Ինչպե՞ս ցույց տվեցիր, որ վստահելի ես, ազնիվ, առատաձեռն, խոնարհ»: Հատկանիշների մի մեծ շարք կա սուրբ գրություններում, որոնք պետք է ուսուցանվեն և ուսումնասիրվեն:

Մեր երեխաներին լինել սովորեցնելու ամենակարևոր ուղին այնպիսի ծնող լինելն է, ինչպիսին մեր Երկնային Հայրն է մեզ համար: Նա միակ կատարյալ ծնողն է և տվել է մեզ ծնող լինելու իր դասագիրքը՝ սուրբ գրությունները:

Իմ դիտողությունները հիմնականում ուղղված էին ծնողներին, բայց սկզբունքները վերաբերվում են ամեն մեկին: Թող որ Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելու ձեր ջանքերը պսակվեն հաջողությամբ, որպեսզի Նրա կերպարը փորագրվի ձեր դեմքին և Նրա հատկանիշները երևան ձեր վարքագծում: Այն ժամանակ, երբ ձեր երեխաները կամ ուրիշները զգան ձեր սերն ու տեսնեն ձեր վարքը, այն նրանց կհիշեցնի Փրկչի մասին և կձգի նրանց դեպի Նա: Սա է իմ աղոթքը և վկայությունը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Ուիլյամ Շեկսպիր, Համլետ` Դանիայի Արքայազն, գործողություն 3, դրվակ 1, տող 56:

  2. Carol Dweck, quoted in Joe Kita, “Bounce Back Chronicles,” Reader’s Digest, May 2009, 95.

  3. Sես Քարոզիր Իմ Ավետարանը` Միսիոներական ծառայության ուղեցույց (2004), 115: