Զատկի շաբաթ
Դուք կարող եք պատրաստվել Զատկին սովորելով այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Խաչելության և Հարության նախորդ շաբաթը: Սկսելով Զատկից ութ օր առաջ, կարդացեք այդ շաբաթվա յուրաքանչյուր օրվա իրադարձությունը և համապատասխան սուրբ գրությունների հատվածը:
Շաբաթ
Վեց օրից զատկի տոնն էր մոտենում: Շատ մարդիկ գալիս էին Երուսաղեմ, որպեսզի այդ օրը զոհեր մատուցեին տաճարում: Հիսուսը քայլում էր Երուսաղեմի մոտ գտնվող Բեթանիա գյուղում: Նա Իր ընկերների՝ Ղազարոսի, Մարիամի և Մարթայի հետ պետք է այնտեղ հինգ օր գիշերեր: Մարիամը յուղով օծեց Նրա ոտքերը:
Տես Հովհաննես ԺԲ.1–3:
Կիրակի
Հիսուսը Բեթանիայից գնաց Երուսաղեմ: Նա քաղաք էր գնում ավանակի վրա, ինչպես Հին Կտակարանում է գրված: Մարդիկ համարում էին Նրան իրենց թագավորը՝ բացականչելով. «Ովսաննա», և արմավի ճյուղեր դնելով ավանակի ոտքերի առաջ, որպեսզի փոշին չբարձրանար Փրկչի վրա: Հիսուսն այցելեց տաճար և ապա վերադարձավ Բեթանիա:
Երկուշաբթի
Հիսուսը տեսավ մարդիկ առևտուր են անում տաճարում: Նա նրանց դուրս քշեց այնտեղից, քանի որ ցանկանում էր, որ տաճարը լիներ «աղոթքի տուն»: Այնուհետև Նա բժշկեց կաղերին և կույրերին: Նախանձ քահանաները բարկացան Նրա վրա:
Երեքշաբթի
Հիսուսը ուսուցանեց մարդկանց տաճարում և մոտակա Ձիթենիաց սարի վրա:
Քահանաները Հիսուսին սպանելու դավադրություն էին կազմակերպել: Նրա աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, 30 արծաթի դիմաց համաձայնեց Հիսուսին հանձնել քահանաներին:
Չորեքշաբթի
Սուրբ գրությունները չեն ասում ինչ էր Հիսուսն անում այդ օրը: Նա հնարավոր է այդ օրն անցկացրել է Իր աշակերտների հետ: Դուք կարող եք կարդալ տաս կույսերի առակը, պատմություն, որը Հիսուսն ուսուցանել է Իր աշակերտներին՝ օգնելու նրանց պատրաստվել Իր Երկրորդ Գալստին:
Տես Մատթեոս ԻԵ.1–13:
Հինգշաբթի
Հիսուսի աշակերտները պատրաստվում են Զատկի ճաշին: Ճաշի ժամանակ Հիսուսն ասում է աշակերտներին, որ նրանցից մեկը դավաճանելու է Իրեն: Այնուհետև, որպեսզի հիշեն Իրեն, Նա առաջին անգամ տալիս է հաղորդությունը: Հիսուսը գնում է Գեթսեմանի այգի տառապելու մեր մեղքերի համար և աղոթելու Աստծուն: Մարդիկ սրերով գալիս են ձերբակալելու Նրան: Աշակերտները երկյուղած փախուստի են դիմում:
Ուրբաթ
Հիսուսին տանում են Կայիափա քահանայապետի մոտ: Հիսուսի աշակերտ Պետրոսը ուրանում է Նրան: Հիսուսին հարցաքննում են կառավարիչը՝ Պիղատոսը, և Հերովդեսը: Նրան դատապարտում են մահվան՝ խաչ բարձրացնելով: Հիսուսը խաչվեց: Հովսեփ անունով մի հարուստ մարդ Հիսուսին դրեց իր գերեզմանի մեջ: Հիսուսի մայրը՝ Մարիամը, և Մարիամ Մագդաղենացին այցելեցին գերեզման:
Տես Մատթեոս ԻԶ.57–72; ԻԷ.1–2, 27–37; Ղուկաս ԻԳ.44–46, 50–56:
Շաբաթ
Հիսուսի մարմինը դրվեց գերեզմանում: Մի մեծ քար դրվեց դռան առաջ: Չար քահանաները խնդրեցին Պիղատոսին պահակներ նշանակի գերեզմանի մոտ, որպեսզի ոչ ոք չկարողանար ներս մտնել:
Տես Մատթեոս ԻԷ.57–66:
Զատկի կիրակի
Հիսուսը հարություն առավ: Նա բարձրացավ գերեզմանից: Հրեշտակը իջավ երկնքից և մի կողմ շրջեց քարը:
Հիսուսն ասաց Իր աշակերտներին, որ ուսուցանեն և մկրտեն մյուսներին և խոստացավ, որ միշտ իրենց հետ կլինի:
Տես Մատթեոս ԻԸ:
Լուսանկարը Մեթյու Ռեյերի, վերևում ձախից՝ Հիսուսը երեկոյան գնում թ Բեթանիա, Ջեյմս Թիսսոթ; Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հարրի Անդերսոն © IRI; Կույրի բժշկումը, Հարի Անդերսոնի, տրամադրել է Pacific Press Publishing, Inc., չի կարելի բազմացնել; Ձայն Երկնքից, by Ջեյմս Թիսսոթ; հատված Նրանցից հինգը իմաստուն էին նկարից, Վոլտեր Ռեյնի, տրամադրել է Եկեղեցու Պատմության թանգարանը; Քրիստոսը Գեթսեմանում, Հարի Անդերսոնի © IRI; հատված Խաչելությունը նկարից, Հարի Անդերսոնի © IRI; Քրիստոսի թաղումը, Կառլ Հենրիխ Բլոխ, օգտագործված է Դանիայի Ֆրիդրիխսդորֆի Ազգային Պատմության Թանգարանի թույլտվությամբ, չբազմացնել; ներքևում՝ Նա հարություն առավ, Դել Փարսոնի