Առաջին Նախագահության Ուղերձ
Այստեղ չէ, այլ հարություն առավ
Այսօր միայն Կափառնայումի ավերակներն են մնացել, լճափին գտնվող այդ քաղաքում, որը ՓրկչիԳալիլեյան ծառայության սիրտն էր: Այստեղ Նա քարոզեց ժողովարանում, ուսուցանեց ծովափին և բժշկեց տներում:
Իր ծառայության սկզբում Հիսուսը վերցրեց Եսայիայի գրվածքից հատված. «Տեր Եհովայի Հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ. նա ուղարկել է ինձ ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու և կապեալներին՝ արձակում» (Եսայիա ԿԱ.1; տես նաև Ղուկաս Դ.18)—, աստվածային ծրագրի մի պարզ հայտարարություն Աստծո որդիներին և դուստրերին ազատելու համար:
Սակայն Գալիլեայում Հիսուսի քարոզները սոսկ նախերգանքն էին: Մարդու Որդին միշտ առջևում ուներ սոսկալի հանդիպման վայրը՝ Գողգոթայի սարի վրա:
Վերջին Ընթրիքից հետո Գեթսեմանի Այգում Նա ձերբակալվեց, Նրան լքեցին Իր աշակերտները, Նրա վրա թքեցին, փորձեցին ու նվաստացրեցին, Հիսուսը կքված և երերալով տարավ Իր մեծ Խաչը դեպի Գագաթ: Նա հաղթանակից առաջ գնաց դեպի դավաճանություն, տառապանք և մահ՝ խաչի վրա:
«Սուրբ Քաղաքը» երգի բառերով.
Մեզ համար մեր Երկնային Հայրը տվեց Իր Որդուն: Մեզ համար մեր Ավագ Եղբայրը տվեց Իր կյանքը:
Վերջին պահին Վարդապետը կարող էր ետ դառնալ: Սակայն Նա չընկրկեց: Նա ամեն ինչից վար իջավ, որ կարողանար փրկել ամեն ինչ՝ մարդկային ցեղը, երկիրը և ամեն կյանք, որ երբևէ բնակվել է այնտեղ:
Քրիստոնեության մեջ ոչ մի խոսք ավելի մեծ նշանակություն չունի, որքան հրեշտակի խոսքերը ուղղված սգացող Մարիամ Մագդաղենացուն և մյուս Մարիամին, երբ նրանք եկել էին գերեզման խնամելու իրենց Տիրոջ մարմինը. «Ի՞նչ եք կենդանին մեռելների մեջ որոնում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկաս ԻԴ.5–6):
Այս հայտարարությամբ փրկվել են բոլոր նրանք, ովքեր ապրել և մահացել են, ովքեր այժմ ապրում են և մի օր կմահանան, և նրանք, ովքեր դեռևս չեն ծնվել և դեռևս չեն մահացել:
Գերեզմանի հանդեպ Քրիստոսի տարած հաղթանակի շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք: Սա հոգու փրկագնումն է: Պողոսը գրել է.
«Կան երկնավոր մարմիններ, և երկրավոր մարմիններ. բայց ուրիշ է երկնավորների փառքը, և ուրիշ է երկրավորների փառքը:
Ուրիշ է արեգակի փառքը, և ուրիշ է լուսնի փառքը, և ուրիշ է աստղերի փառքը. որովհետև մի աստղ մյուսից զանազանվում է փառքով:
Այնպես էլ մեռելների հարությունը» (Ա Կորնթացիս ԺԵ.40–42):
Դա սելեստիալ փառքն է, որ մենք փափագում ենք: Դա Աստծո ներկայությունն է, որում մենք ցանկանում ենք բնակվել: Դա հավերժական ընտանիքն է, որի անդամը մենք ցանկանում ենք լինել:
Նրա մասին, որ մեզանից յուրաքանչյուրին ազատեց անվերջ մահից, ես վկայում եմ՝ Նա ճշմարտության ուսուցիչն է, սակայն Նա ավելին է, քան ուսուցիչ: Նա կատարյալ կյանքի օրինակն է, սակայն Նա ավելին է, քան օրինակ: Նա մեծ բժիշկ է, սակայն Նա ավելին է, քան բժիշկ: Նա պարզապես աշխարհի Փրկիչն է, Աստծո Որդին, Խաղաղության Իշխանը, Իսրայելի Սուրբը, այսինքն հարություն առած Տերը, որ հայտարարեց. «Ես եմ առաջինը և վերջինը. ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր. ես ձեր բարեխոսն եմ Հոր մոտ» (ՎևՈւ 110.4):
«Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ, որից ցնծում է իմ հոգին»:2
Այս մասին ես վկայում եմ: