Ինչին ենք մենք հավատում
Հիսուս Քրիստոսը քավեց մեր մեղքերը
Այստեղ երկրի վրա գտնվելու նպատակներից մեկն է՝ սովորել հնազանդվել Աստծո պատվիրաններին: Բացի Հիսուս Քրիստոսից, որը կատարյալ կյանքով ապրեց, ամեն ոք, ով ապրել է երկրի վրա, մեղանչել է (տես Հռովմայեցիս Գ.23; Ա Հովհաննես Ա.8): Մեղք ենք գործում, երբ գիտակցաբար խախտում ենք Աստծո պատվիրանները, իսկ ամեն մեղք ունի իրեն կցված պատիժ: Երբ մենք մեղանչում ենք, արդարադատությունը պահանջում է, որ կրենք մեր պատիժը (տես Ալմա 42.16–22):
Ի վերջո, մեղքի հետևանքը Աստծուց հեռանալն է (տես 1 Նեփի 10.21): Այդ հեռացումը այնքան խիստ է, որ մենք չենք կարող ինքնուրույն վերականգնել այն:
Այդ բաժանումը հաղթահարելու համար, մեր Երկնային Հայրը Իր Միածին Որդու, Հիսուս Քրիստոսի համար ուղի պատրաստեց՝ Իր վրա վերցնելու մեր մեղքերը, մեզ հնարավորություն տալով դառնալ հոգեպես մաքուր և Նրա հետ վերամիավորված: Սա ողորմության ծրագիր է:
Փրկիչն ուսուցանել է. «Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն. բայց եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես» (ՎևՈւ 19.16–17):
Որպես Իր Քավության մաս, Հիսուսը տառապեց մեր մեղքերի համար Գեթսեմանի այգում և Գագաթի խաչի վրա: Մեր մեղքերից ապաշխարելով՝ մենք կարող ենք Նրա Քավության զորությունը բերել մեր կյանք:
Հիսուս Քրիստոսը, որը ինքնակամ քավեց մեր մեղքերը, ասել է.
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:
Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք:
Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս ԺԱ.28–30):
Քավությունը նաև պարգևում է հետևյալ օրհնությունները.
-
Հարություն բոլորին, ովքեր ծնվել են երկրի վրա (տես Ալմա 11.42–45):
-
Հավերժական կյանք Աստծո ներկայության մեջ բոլոր զավակների համար, ովքեր մահացել են նախքան պատասխանատվության տարիքը՝ ութ տարեկան դառնալը (տես Մոսիա 3.16; 15.24–25; Մորոնի 8.8–12):
-
Փորձության ժամերին խաղաղություն գտնելու կարողություն, քանի որ Հիսուսը Իր վրա է վերցրել մեր ցավերն ու հիվանդությունները (տես Հովհաննես ԺԴ.27; Ալմա 7.11–12):
-
Արդարակյացներին փոխհատուցում՝ այս կյանքի անարդարությունների համար (տես Քարոզիր իմ ավետարանը [2004], 52):