Մեծ կյանքերը հիշվում են
Ջ. Ռուբեն Քլարկ կրտ.՝ բացառիկ պարգևի տեր մարդը
Ջոշուա Ռուբեն Քլարկ կրտսերը ծնվել է 1871թ. սեպտեմբերի 1-ին, Գրենսվիլում, Յուտա: Թեպետ նրա դպրոցական կրթությունը անավարտ էր մնացել, քանի որ նա հնարավորություն չէր ունեցել հաճախելու ավագ դպրոց, նրան սովորեցրել է մայրը, և նա սիրում էր սովորելը: Նա իր խմբում առաջինն է ավարտել Յուտայի Համալսարանը գիտության մեջ բակալավրի կոչում ստանալով և շարունակել է կրթությունը Նյու Յորքի Կոլումբիայի Համալսարանի իրավագիտության ֆակուլտետում ստանալով իրավաբանի կոչում:
Եղբայր Քլարկն ամուսնացել է 1898թ. Լյուասին Անետ Սավաժի հետ Սոլթ Լեյքի Տաճարում, և նրանք ունեցան չորս զավակ:
Զինված իր իրավագիտական աստիճանով և փայլուն մտքով, Ջ. Ռուբեն Քլարկ կրտ.-ն ունեցել է ակնառու իրավաբանական և քաղաքացիական ծառայության կարիերա, որի գագթնակետը հանդիսացավ ԱՄՆ դեսպանի կոչումը Մեքսիկայում 1930թ.: Ինչևէ, այդ կարիերան ավարտվեց, երբ 1933թ. ապրիլի 6-ին Եղբայր Քլարկը հաստատվեց որպես Նախագահ Հեբեր Ջ. Գրանտի Երկրորդ Խորհրդական Առաջին Նախագահությունում: Թեպետ այդ ժամանակ քահանայապետ էր, նա Գերագույն Իշխանավոր չէր: Նա կարգվեց Առաքյալ, երբ ավելի ուշ հաստատվեց որպես Նախագահ Գրանտի Առաջին Խորհրդական 1934թ. հոկտեմբերին: Նախագահ Քլարկը շարունակել է որպես խորհրդական ծառայել Նախագահներ Ջորջ Ալբերտ Սմիթին և Դեյվիդ Օ. Մակքեյին:
Եկեղեցում ներդրած իր բազմաթիվ ավանդների շարքում նա աչքի է ընկնել իր խոնարհության օրինակով, երբ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը դարձավ Եկեղեցու Նախագահ: Նա կանչեց Նախագահ Քլարկին լինելու Երկրորդ Խորհրդական: Քանի որ Նախագահ Քլարկը նախորդ Առաջին Նախագահություններում ծառայել էր որպես Առաջին Խորհրդական, ոմանք ըստ երևույթին մտածեցին, թե նա անհարգալից վերաբերմունքի է արժանացել, սակայն Նախագահ Քլարկը բացատրել էր. «Տիրոջ ծառայության մեջ կարևոր է ոչ թե որտեղ ես ծառայում, այլ ինչպես ես ծառայում: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մարդը գրավում է այն պաշտոնը, որի համար պատշաճ կերպով կանչվում է, որին նա չի ձգտում և որը չի մերժում»:1
Նախագահ Քլարկը մահացել է 1961թ. հոկտեմբերի 6-ին: