Տող առ տող
Վարդապետություն և Ուխտեր 76.22-24
Այս տողերը հայտարարում են Հիսուս Քրիստոսի մասին արդի վկայությունը, որ՝ Նա ապրում է
Բազմաթիվ վկայություններ
Նախքան այս հայտնությունը բազմաթիվ վկայություններ են տրվել հարություն առած Քրիստոսի մասին: Ահա մի քանի օրինակներ.
-
Մարիամ Մագդաղենացի (տես Հովհաննես Ի.11–18)
-
Առաքյալները Հիսուսի հայտնվելու օրը (տես Մատթեոս ԻԸ.9–20; Մարկոս ԺԶ.14–20; Ղուկաս ԻԴ.36–53; Հովհաննես Ի.19–29; ԻԱ)
-
Երկու առաքյալները Էմմաուսի ճանապարհին (տես Ղուկաս ԻԴ.13–35)
-
Ստեփանոս (տես Գործք Է.55–56)
-
Պողոս (տես Գործք Թ.1–6)
-
Նեփիացիներ (տես 3 Նեփի 11–28)
-
Մորոնի (տես Եթեր 12.39)
-
Ջոզեֆ Սմիթ (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16–20)
Նա ապրում է:
«Ես կարդացել եմ և հավատում եմ վկայություններին նրանց, ովքեր զգացել են Քրիստոսի Խաչելության վիշտը և Նրա Հարության ուրախությունը: Ես կարդացել եմ և հավատում եմ Նոր Աշխարհից նրանց վկայություններին, ում այցելեց նույն հարություն առած Տերը:
Ես հավատում եմ վկայությանը նրա, ով այս տնտեսության մեջ խոսեց Հոր և Որդու հետ մի պուրակում, որն այժմ կոչվում է սուրբ, և ով տվեց իր կյանքը՝ իր արյամբ կնքելով այդ վկայությունը»:
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն, «Նա հարություն առավ» Լիահոնա, մայիս 2010, 89:
Աշխարհներ ստեղծվեցին
«Հոր ղեկավարությամբ Քրիստոսը տիեզերքի Տերն էր, որը ստեղծեց անհամար աշխարհներ, որոնցից մերը միակն է (տես Եփեսացիս Գ.9; Եբրայեցիս Ա.2):
Քանի՞ մոլորակ կա տիեզերքում, որոնց վրա մարդիկ են ապրում: Մենք չգիտենք, սակայն մենք միայնակ չենք տիեզերքում: Աստված մեկ մոլորակի Աստվածը չէ»:
Երեց Նիլ Ա. Մաքսվել (1926–2004) Տասներկու Առաքյալների Քվորումից, «Քրիստոսի հատուկ վկաները», Լիահոնա, ապր. 2001, 5:
Աստծո որդիներ և դուստրեր
Դուք սովորական էակներ չեք, ողջ աշխարհի իմ սիրելի երիտասարդ ընկերներ: Դուք փառավոր եք և հավերժական: …
Իմ աղոթքը և օրհնությունն է, որ երբ դուք նայեք ձեր արտացոլանքին, կարողանաք նայել ձեր թերություններից և կասկածներից այն կողմ և տեսնեք, թե ով եք դուք իրականում, դուք Ամենազոր Աստծո փառահեղ որդիներն ու դուստրերն եք»:
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ, Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական, «Արտացոլանքը ջրում» (Եկեղեցու Կրթական Համակարգի հավաք երիտասարդ չափահասների համար, նոյ. 1, 2009); մատչելի է՝ CESfiresides.lds.org կայքում: