2011
Լավ, ավելի լավ, ամենալավ
Սեպտեմբեր 2011


Երիտասարդներ

Լավ, ավելի լավ, ամենալավ

2007թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի իր ելույթում, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը խոսեց «լավ, ավելի լավ և ամենալավ» միջոցառումների մասին: Երբ նա հասավ «երեխաների գերզբաղված գրաֆիկի» թեմային, ես իմ տեղում նստած մի տեսակ ճնշվեցի մեղավորության զգացումից:

Ես գիտեի, որ չափից ավելին եմ անում: Ես մասնակցում էի դպրոցական մրցումներին, դպրոցում մասնակցելով դժվար դասերի, և ներգրավված էի մի շարք այլ միջոցառումներում: Ես հավատարմորեն չէի այցելում Երիտասարդ Կանանց միջոցառումներին, և իմ կիրակիները լի էին վերջին րոպեին տնային աշխատանքը կատարել փորձելու ստրեսային վիճակներով: Երաժշտության փորձերն ու դպրոցական թերթի խմբագրումը կորցրել էին իրենց հետաքրքրությունը և դարձել աշխատանք:

Երեց Օուքսի ելույթը ինձ ստիպեց վերանայել իմ գրաֆիկը: Միջոցառումները, որոնց ես մասնակցում էի, լավն էին, բայց շատ էին: Ես պետք է ընտրեի լավագույնները: Մինչ ես փորձում էի որոշել, թե որ միջոցառումները թողնել, ես հասկացա, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը լավագույն առաջնահերթությունն է, որ որևէ մեկը կարող է ունենալ: Ես դրեցի աղոթքն ու սուրբ գրությունների ընթերցանությունը իմ ցուցակի վերևում, և այդ պահից սկսած իմ կյանքը ավելի հարթ ընթացավ:

Երեց Օուքսը սովորեցրեց ինձ, որ երբ մենք անում ենք այն, ինչ Տերն ուզում է, որ մենք առաջինը անենք, մնացած բոլոր բաները պարզորոշ կերպով իրենց տեղն են ընկնում: Եթե ես ուսումնասիրեմ իմ սուրբ գրությունները մինչև խաղեր խաղալը կամ նույնիսկ մինչև իմ տնային աշխատանքների կատարելը, յուրաքանչյուր կարևոր բան կարվի: Երբ ես իմ կյանքը հիմնում եմ Տիրոջ վրա, որպես ուշացած միտք Նրան ավելացնելու փոխարեն, իմ կյանքն ունենում է խաղաղության և հաջողության ավելացված չափ:

Այժմ ես շատ ուշադիր եմ լսում գերագույն համաժողովի ժամանակ տրված խորհրդին:

Նկարները՝ Փոլ Մաննի կողմից

Տպել