Համաժողովի պատմությունների ցուցիչ
Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցանման այլ առիթների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:
Խոսնակ |
Պատմություն |
---|---|
Նիլ Լ. Անդերսեն |
(18) Մի Դափնի պաշտպանում է ավանդական ամուսնությունը, թեև ծաղրի է ենթարկվում: |
Մ. Ռասսել Բալլարդ |
(78) Մ. Ռասսել Բալլարդը «հետևում է» Բարբարա Բոուենին, ում հանդիպում է քոլեջում պարի ժամանակ, սկսում է ժամադրվել և, ի վերջո, ամուսնանում է նրա հետ: Ութ տարեկան տղան հրավիրում է իր ընկերոջը և նրա ընտանիքին ծխի բաց դռներին Բուենոս Այրեսում: |
Դեյվիդ Ա. Բեդնար |
(87) Բեռնատարը կարողանում է հաստատուն վարել ձյան վրա, երբ բեռնվում է վառելափայտի ծանրությամբ: |
Լինդա Ք. Բըրթն |
(122) Երիտասարդ կինը Ֆիլիպիններում ճշմարիտ է մնում իր ուխտերին: Ճապոնացի քույրն, որն այցելում է Կորեա, ուսուցանում է միսիոներներին: |
Քվենթին Լ. Քուք |
(44) Վայլեյթ Քիմբալը գրում է իր ամուսնուն մահացածների մկրտության «փառավոր վարդապետության մասին, ինչպես հայտնի է դարձվել Ջոզեֆ Սմիթի միջոցով: |
Հենրի Բ. Այրինգ |
(22) Հեյնրիխ Այրինգը գաղթում է Ամերիկա, միանում Եկեղեցուն, ծառայում երեք հավատարիմ միսիա և թողնում իր ընտանիքին հույսի ժառանգություն: (62) Հենրի Բ. Այրինգը ձևավորվում է մանկության տարիների տղայական հերոսների ՝ իր հոր, Ահարոնյան Քահանայության ղեկավարի, ԱՄՆ ծովահետևակայինի և բեյսբոլիստ Ջո ԴիՄաջիոյի ազդեցության տակ: (125) Քառասուն տարի անց նրանից հետո, երբ Ռուբի Հեյթը կանչվեց ուսուցանելու Քեթի Ջոնսոնին (Հենրի Բ. Այրինգի ապագա կնոջը), նա դեռ սեր և հոգատարություն էր ցուցաբերում նրա հանդեպ: |
Դոնալդ Լ. Հոլսթրոմ |
(53) Չնայած իր ֆիզիկական սահմանափակումներին, հավատարիմ տղամարդը Հնդկաստանից ծառայում է միսիայում և նախապատրաստում իր ընտանիքին Հոնգ Կոնգ Չինաստան Տաճարում կնքվելուն: |
Ջեֆրի Ռ. Հոլլանդ |
(6) Երկու քույր միսիոներներ հեռանում են առանց խոսք անգամ ասելու մի մարդու, ով հայհոյում է իրենց, ուտելիք նետում իրենց վրա և փորձում հարվածել քույրերից մեկին: |
Թոմաս Ս. Մոնսոն |
(66) Նավատորմի 18-ամյա նավաստին աղոթում է երեկոյան, չնայած իր խմբի անդամների կոմիղց ճնշումներին: Երիտասարդ տղամարդը վկայություն է բերում հաղորդության ժողովին, սակայն ավելի ուշ նրան տեսնում են ծխելիս: (91) Երկու կանայք դառնում են կյանքի ընկերուհիներ, երբ մեկն օգնում է մյուսին սովորել իր աշխատանքը հագուստի գործարանում: Օդանավի ուղևորները չեն բողոքում, երբ իրենց օդանավը փոխում է ուղղությունը վնասվածք ստացած տղային վերցնելու և նրան հիվանդանոց տեղափոխելու համար: Կինը զղջում է նրա համար, որ թույլ չտվեց իր հարևանին անցնել իր տարածքով կարճ ճանապարհով: |
Ռասսել Մ. Նելսոն |
(29) Ռասսել Մ. Նելսոնի դուստրը՝ Էմիլին քաջություն և հավատք է դրսևորում՝ քաղցկեղից մահանալիս: |
Բոննի Լ. Օսկարսոն |
(119) Երիտասարդ աղջիկը սովորում է մյուսներին ծառայելու ուրախությունը, երբ իր մոր հետ հոգ է տանում բազմակի սկլեռոզով տառապող մի կնոջ համար: 81-ամյա քույրը կանչվում է որպես Համաստեղության խորհրդատու՝ կիսվելու համար իր իմաստությամբ, փորձով և օրինակով: |
Բոյդ Ք. Փաքեր |
(94) Բոյդ Ք. Փաքերը ավետարանի ճշմարտության մասին հոգևոր վկայություն է ստանում, երբ աղոթում է բունկերում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ: |
Ռոնալդ Ա. Ռասբանդ |
(9) Հինգերորդ դասարանցի մի աղջիկ ընկնում է տոռնադոյի մեջ և պաշտպանվում հրեշտակների կողմից: |
Լինդա Շ. Ռիվս |
(15) Լինդա Ռիվսն ուսուցանում է իր դստերը, թե ինչպես կարելի է հանգստություն ձեռք բերել Փրկչի Քավության միջոցով, երբ դուստրը տեսնում է հեռուստացույցով իրեն անհագստացնող պատկերներ: |
Ռանդալ Լ. Ռիդ |
(56) Երիտասարդ տղամարդը ամուսնանալու փոխարեն որոշում է ծառայել միսիայում, երբ մի փոքր հասկացողություն է ստանում այն մասին, թե ով էր նա նախաերկրային աշխարհում: |
Ռիչարդ Գ. Սքոթ |
(32) Ռիչարդ Գ. Սքոթի տատիկի, ինչպես նաև նրա ապագա կնոջ սերն ու օրինակը օգնել են նրան իր հոգևոր առաջընթացում: |
Ջին Ա. Սթիվենս |
(81) Ջին Ա. Սթիվենսը հուշում է ստանում՝ առաջարկելու մեքենայով տանել մի երիտասարդ աղջկա, որն ուշացել էր իր դպրոցական ավտոբուսից: Գաթրելների ընտանիքի անդամները ամուր կառչում են ավետարանից նրանից հետո, երբ Եղբայր Գաթրելի մոտ արագ տարածվող քաղցկեղ են հայտնաբերում: |
Գարի Ի. Սթիվենսոն |
(84) ՎՕՍ օլիմպիացի Նոել Պիկուս-Փեյսը՝ տարիներ շարունակ վարժվելուց և նախապատրաստվելուց հետո արծաթե մեդալ է ստանում սկելետոնի մրցումներում: ՎՕՍ օլիամպիացի Թորա Բրայթը քրիստոսանման սեր է ցույց տալիս՝ գրկելով և հանգստացնելով անհանգիստ մրցակցին: |
Մայքլ Ջոն Ու. Թեհ |
(106) 73 տարեկան ֆիլիպինցի կինը հավատարիմ է մնում ավետարանին նրանից հետո, երբ երկրաշարժը և փոթորիկը սպանում է իր ընտանիքին: |
Վիլիամ Ռ. Վոքեր |
(97) Ռոբերտ և Մարիա Հարիսները միանում են Եկեղեցուն և մնում հավատարիմ ավետարանին, չնայած դժվարություններին և բաժանմանը: |
Կլաուդիո Դ. Զիվիկ |
(39) Կլաուդիո Դ. Զիվիկը սխալ ճանապարհով գնում, երբ հետևում է մեկ այլ մագլցողի: |
Վ. Քրեյգ Ցվիք |
(41) Վ. Քրեյգ Ցվիքը և նրա կինը սեր են ցուցաբերում միմյանց հանդեպ, երբ կինը իրենց մանուկ երեխաների հետ դուրս է ցատկում ծխով լցված իրենց բեռնատար մեքենայից: |