Ստեֆեն Վ. Օուեն
Երիտասարդ Տղամարդկանց Գերագույն Նախագահ
Երբ Ստեֆեն Վ. Օուենը 14 տարեկան էր, նրա հարևանն ընդունեց նրան աշխատանքի, որ կտրի խոտը իր ընդարձակ բակում, և ամեն շաբաթ մաքրի այգին: «Երեք օր պահանջվեց, որ հնձեմ այդ մարգագետինը», - ժպիտով ասել է եղբայր Օուենը, ով 2015թ. ապրիլի 4-ին հաստատվել է որպես Երիտասարդ Տղամարդկանց Գերագույն Նախագահ:
Երբ երիտասարդ Ստեֆենը վերջապես ավարտել է աշխատանքը, նրա իմաստուն գործատուն խնդրել է նրան, որ միանա իրեն և զբոսնեն այգում, որպեսզի մատնանշի մի քանի անտեսված մոլախոտեր:
«Նա ինձ ասել էր, որ ես պետք է պոկեմ բոլոր մոլախոտերը», - ասել է նա: «Դա իմ առաջին աշխատանքն էր, և այն օգնեց ինձ հասկանալ, թե ինչ է նշանակում պարտավորված լինել»:
Եղբայր Օուենը դասեր քաղեց այդ տարի և շատ հեռու գնաց մարգագետիններից և այգու խնամքից: Առաջինը, նա հայտնաբերել է, որ բավարարվածությունն առաջանում է նրանից, երբ դժվար բաները ճիշտ են կատարվում: Նա նաև սովորել է գնահատել ուսուցիչներին:
Հարևանը միայն լավագույնն էր ակնկալում Ստեֆենից: Կարծես նա ասեր ինձ. «Ես գիտեմ, թե դու ինչ ես դառնալու և ես ցանկանում եմ օգնել քեզ»:
Նա ավելացրել է, որ Եկեղեցու յուրաքանչյուր երիտասարդ այդպիսի ուսուցիչների կարիք ունի, որ օգնեն նրան դառնալ քահանայություն կրող՝ իր լավագույն ներուժի չափով: «Ես շատ մեծ համակրանք եմ զգում երիտասարդների հանդեպ», - ասել է նա: «Ես սիրում եմ նրանց և գիտեմ, որ սա կրիտիկական շրջան է, որը օրինակելի կլինի նրանց ողջ կյանքի ընթացքում»:
Եղբայր Օուենը ծառայել է Տեխասի Սան Անտոնիո Միսիայում, իսկ հետագայում ծառայել է որպես սքաուտների ջոկատավար, ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, և ցցի նախագահ:
Նա նաև նախագահել է Կալիֆորնիա Արկադա Միսիան՝ 2005թ.-ից մինչև 2008թ., որտեղ նա ծառայել է իր կնոջ՝ Ջեյն Ստրինգհամ Օուենի հետ: Նրանք ամուսնացել են 1979թ. դեկտեմբերի 28-ին, Պրովո Յուտա տաճարում: Նրանք ունեն հինգ երեխա:
Նա ծնվել է 1958թ. մարտի 22-ին Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, Գորդոն և Կարոլին Օուենների ընտանիքում: Նա ավարտել է Յուտայի Համալսարանը ֆինանսական աստիճանով և այժմ՝ Յուտայի Պրովո քաղաքի «Գրեյթ Հարվեսթ Բրեդ» ընկերության նախագահն է: