Սպասավորության սկզբունքները, հունվար, 2019թ․
Նպատակը, որը կփոխի մեր ծառայությունը
Թեև, սպասավորության շատ նպատակներ կան, մեր ջանքերը պետք է առաջնորդվեն ուրիշներին օգնելու ցանկությամբ, որ նրանք ավելի խորը անձնական դարձ ունենան և ավելի նմանվեն Փրկիչին։
Երբ սիրում ենք մարդկանց այնպես, ինչպես Փրկիչը սիրեց, մենք ցանկանում ենք օգնել նրանց այնպես, ինչպես Նա օգնեց։ Բարի Հովվի նման նա իմաստալից ծառայության ամենամեծ օրինակն է։
Մեր սպասավորությունը կատարելով Նրա նման, կարևոր է հիշել, որ սիրելու, բարձրացնելու, ծառայելու և օրհնելու Նրա ջանքերն ավելի բարձր նպատակ էր հետապնդում, քան անմիջական կարիքը բավարարելը: Անշուշտ, նա գիտեր նրանց ամենօրյա կարիքները և կարեկցանք էր զգում նրանց ունեցած տառապանքների վրա: Այսպիսով, Նա բժշկեց, կերակրեց, ներեց և ուսուցանեց։ Սակայն, Նա ուզում էր ավելին անել, քան պարզապես բավարարել այսօրվա ծարավը (տես Հովհաննես 4․13–14)։ Նա ուզում էր, որ Իրեն շրջապատող մարդիկ հետևեն Իրեն (տես Ղուկաս 18․22, Հովհաննես 21․22), ճանաչեն Իրեն (տես Հովհաննես 10․14, Վարդապետություն և Ուխտեր 132․22–24), և հասնեն իրենց աստվածային ներուժին (տես Մատթեոս 5․48)։ Այդ նույնը ճշմարիտ է այսօր (տես Վարդապետություն և Ուխտեր 67․13)։
Կան բազմաթիվ եղանակներ, որոնցով կարող ենք օրհնել ուրիշներին, բայց երբ մեր սպասավորության վերջնական նպատակն է օգնելու ուրիշներին ճանաչել Փրկիչին և ավելի նմանվել նրան, մենք կհասնենք այն օրվան, երբ մենք չենք սովորեցնի մեր հարևանին ճանաչել Տիրոջը, որովհետև բոլորս էլ կճանաչենք նրան (տես Երեմիա 31․34)։
Փրկիչը ուշադրությունը դարձրեց անմիջական կարիքներից այն կողմ
-
Մի քանի հոգի երկար ճանապարհ կտրեցին, որպեսզի իրենց անդամալույծ ընկերոջը բերեին Հիսուսի մոտ բուժվելու։ Վերջում Փրկիչը բուժեց այդ մարդուն, բայց Նա ավելի շատ հետաքրքրված էր նրա մեղքերը ներելու մեջ (տես Ղուկաս 5․18–26)։
-
Երբ մարդիկ Փրկիչի մոտ բերեցին այն կնոջը, ով բռնվել էր շնանալիս, Նա րդատապարտեց այդ կնոջը, որով փրկեց նրա ֆիզիկական կյանքը։ Բայց, Նա ուզում էր նաև հոգևորապես փրկել նրան, ասելով՝ «գնա և այսուհետև մեղք մի գործիր» (տես Հովհաննես 8․2–11)։
-
Մարիամը և Մարթան Հիսուսին լուր ուղարկեցին և խնդրեցին Նրան գալ և բժշկել Իր ընկերոջը՝ Ղազարոսին։ Հիսուսը, ով շատ անգամներ բուժեց ուրիշներին, հետաձգեց Իր ժամանումն այնքան, մինչև Ղազարոսը մահացավ: Հիսուսը գիտեր, թե ընտանիքն ինչ է ցանկանում, բայց բարձրացնելով Ղազարոսին մահացածների միջից, Նա ամրապնդեց Նրա աստվածության մասին նրանց վկայությունները (տես Հովհաննես 11․21–27)։
Ի՞նչ այլ օրինակներ կարող եք ավելացնել այս ցուցակին:
Ի՞նչ կարող ենք մենք անել։
Եթե մեր նպատակն օգնելն է, որպեսզի ուրիշներն ավելի նմանվեն Փրկիչին, ապա մեր սպասավորության ձևը կփոխվի։ Ահա մի քանի տարբերակներ, թե ինչպես կարող է այդ հասկացողությունն առաջնորդել սպասավորելու մեր ջանքերը։
Գաղափարը 1. Ծառայությունը կապեք Փրկիչի հետ
Բարիք գործելու մեր բոլոր ջանքերն արժան են, բայց կարող ենք փնտրել հնարավորություններ, որպեսզի ավելի ընդլայնենք մեր ծառայությունը՝ կապելով այն Փրկիչի հետ: Օրինակ, եթե ձեր սպասավորող ընտանիքի անդամը հիվանդ է, կերակուրը կարող է օգտակար լինել, բայց ձեր սիրո պարզ արտահայտումը կարող է բազմապատկվել Փրկչի սիրո մասին ձեր վկայությամբ: Բակում կատարած ձեր օգնությունը կգնահատվի, բայց քահանայության օրհնությունը կարող էր ավելի իմաստալից լինել։
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենը ուսուցանել է. «Լավ հոգատար մարդը կարող է օգնել մեկին ամրացնել անվադողը, սենյակակցին տանել բժշկի, ճաշել որևէ մեկի հետ, ով տխուր է, կամ օրն ավելի պայծառ դարձնելու համար՝ ժպտալ և բարևել:
«Բայց առաջին պատվիրանի հետևորդը, բնականաբար, կավելացնի ծառայության այդ կարևոր գործերին»։1
Գաղափար 2․ Կենտրոնացեք ուխտի ճանապարհի վրա
Եկեղեցու անդամների հետ առաջին անգամ խոսելիս Եկեղեցու նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է․ «Մնացեք ուխտի ճանապարհի վրա»։ Ուխտեր կապելով և պահելով այդ ուխտերը, «դուռ կբացի հոգևոր բոլոր օրհնությունների և արտոնությունների առաջ»։2
Որպես Վերջին Օրերի Սրբեր մենք մկրտվել, հաստատվել և ստացել ենք Սուրբ Հոգու պարգևը։ Եկեղեցու արժանի տղամարդիկ ստանում են քահանայությունը։ Մենք գնում են տաճար՝ մեր օժտման և ընտանիքներով հավերժ միասին կնքվելու համար։ Այս փրկող արարողությունները և նրանց հետ կապված ուխտերը կարևոր են Նրա նման դառնալու համար, որպեսզի կարողանանք բնակվել Նրա հետ:
Մենք կարող ենք կարևոր դեր խաղալ և օգնել ուրիշներին քայլելու այս ճանապարհով, երբ մենք օգնենք նրանց պահել իրենց ուխտերը և պատրաստվել հետագա ուխտեր կապելուն։3 Ինչպե՞ս կարող եք օգնել անհատներին կամ ընտանիքներին, որոնց ծառայում եք, որ նրանք ստանան իրենց անհրաժեշտ հաջորդ արարողությունը։ Դա կարող եք անել՝ օգնելով հորը պատրաստվել մկրտելու դստերը, բացատրելով հաջորդ ուխտի օրհնությունները, կամ կիսվելով միջոցներով, թե ինչպես կարող ենք հաղորդությունը ճաշակելիս մեր ուխտերը նորոգելու ժամանակ ավելի իմաստալից փորձառություն ունենալ։
Գաղափար 3․ Հրավիրեք և խրախուսեք
Երբ հարմար է, խորհրդակցեք իրենց դարձի և Քրիստոսին ավելի նմանվելու իրենց ջանքերի մասին՝ այն մարդկանց հետ, ում մասին հոգ եք տանում։ Նրանց ասացեք, թե ինչ ուժեղ կողմեր եք տեսնում և ինչն եք հավանում նրանց մեջ։ Պարզեք, թե իրենց կարծիքով ինչը կարող են բարելավել և զրուցեք, թե ինչպես կարող եք օգնել։ (Խորհրդակցելու մասին նրանց, ում դուք ծառայում եք, լրացուցիչ տեղեկությունների համար, տես «Խորհրդակցեք նրանց կարիքների վերաբերյալ», Լիահոնա, սեպտ. 2018, 6–9։)
Մի վախեցեք հրավիրելու նրանց հետևել Փրկիչին և թույլ տալ, որ Նա օգնի հասնելու իրենց աստվածային ներուժին: Այդ հրավերը կարող է փոխել կյանքեր, եթե զուգակցվի նրանց հանդեպ ձեր վստահության և Փրկիչի հանդեպ ձեր հավատքի արտահայտման հետ։
Վեց եղանակ, որոնք կօգնեն ուրիշներին առաջադիմել դեպի Քրիստոսը
Հետևյալ առաջարկները կարող են օգնել ուրիշներին բարելավվել իրենց կյանքը և առաջադիմել ուխտի ճանապարհին: (Տես Քարոզիր Իմ Ավետարանը, գլուխ 11, ավելի շատ գաղափարների համար։)
-
Կիսվեք։ Եղեք բնական և համարձակ, երբ կիսվում եք, թե ինչպես է Փրկիչն օգնել ձեզ, երբ անկախ խոչընդոտներից ապրելով ավետարանի սկզբունքներով փորձել եք մոտենալ Նրան։
-
Խոստացեք օրհնություններ: Մարդկանց փոփվելու ավելի ազդեցիկ պատճառ է պետք, քան՝ չփոխվելու։ Բացատրելով գործողությունների հետ կապված օրհնությունները, կարող են զորեղ շարժառիթ լինել (տես Վարդապետություն և Ուխտեր 130․20–21)։
-
Հրավիրեք: Ավետարանի սկզբունքով ապրելը վկայում է դրա ճշմարտացիության մասին (տես Հովհաննես 7․17) և առաջացնում է ավելի խորը դարձ։4 Գրեթե յուրաքանչյուր շփում կարող է ընդգրկել այնպիսի մի հրավեր, որը կօգնի նրանց առաջընթացին:
-
Ծրագրեք միասին։ Ի՞նչ պետք է տեղի ունենա նրանց հետ, որ կարողանան պահել փոխվելու իրենց պարտավորվածությունը։ Ինչպե՞ս դուք կարող եք օգնել: Արդյո՞ք դա ժամանակ է պահանջում։
-
Աջակցեք: Երբ օգտակար է, ստեղծեք աջակից մարդկանց մի խումբ, որը կարող է օգնել անհատին ոգևորված մնալ և հաջողության հասնել: Մենք բոլորս էլ ոգևորող մարդու կարիք ունենք։
-
Հետևողական եղեք։ Կանոնավորապես կիսվեք առաջընթացով։ Շարժվեք ըստ ծրագրի, բայց անհրաժեշտության դեպքում մշակեք այն։ Եղեք համբերատար, համառ և քաջալերող: Փոխվելու համար ժամանակ է հարկավոր:
Գործելու հրավեր հղեք
Մտածեք, թե սպասավորելու ձեր մեծ և փոքր ջանքերն ինչպես կարող են օգնել ուրիշներին խորացնել իրենց դարձը և ավելի նմանվել Փրկիչին։
© 2019 by Intellectual Reserve, Inc. All rights reserved: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/18 Թարգմանության հաստատումը. 6/18։ Ministering Principles, January 2019-ի թարգմանությունը։ Armenian 15762 201