Եկեղեցու ամսագրերի մասին
Համաշխարհային ամսագրերի ընտանիք
Համաշխարհային ամսագրերի ընտանիք


«Ամսագրերի համաշխարհային ընտանիք», նոյեմբեր 2021։

Համաշխարհային ամսագրերի ընտանիք

Նկար
ամսագրեր

2021 թվականի հունվար ամսից սկսած Եկեղեցին սկսել է հրատարակել երեք համաշխարհային ամսագրեր. Ընկեր (3–11 տարեկան երեխաների համար), Երիտասարդներին զորացնելու համար (11–18 տարեկան երիտասարդների համար) և Լիահոնա (չափահասների համար)։ Այս ամսագրերը փոխարինել են Եկեղեցու նախկին չորս ամսագրերին, որոնցից երեքը հրատարակվում էին միայն անգլերեն։

Երբ նրանք հայտարարեցին այս նոր ամսագրերի մասին, Առաջին Նախագահությունը հայտարարեց․ «Մեր ցանկությունն է, որ անդամները ամենուր բաժանորդագրվեն և իրենց սրտերում ու տներում ողջունեն և ընդունեն այս ձեռնարկման հավատապահպան ազդեցությունը» (Առաջին Նախագահության նամակը, օգոստոսի 14, 2020)։

Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի վստահ լինենք, որ անկախ նրանից՝ դուք Սլովենիայից եք, թե Իսպանիայից, Մադագասկարից կամ Մասաչուսեթսից, այս ամսագրերը ձեզ համար են։ Ուստի, անկախ նրանից՝ դուք խոսում եք կորեերեն, թե կիրիբատի, ձեր տունը աղյուսից է, թե բամբուկից, մկրտվել եք 80 տարի առաջ, թե երեկ, այս հոդվածները արտացոլում են ձեր վկայությունը, ձեր փորձառությունը և ձեր հավատքի ընտանիքը։ Այս համաշխարհային ամսագրերի մեծագույն օրհնություններից մեկն այն է, որ դրանք միավորում են մեզ և հիշեցնում են մեզ, որ մենք բոլորս պատկանում ենք համաշխարհային Եկեղեցու ընտանիքին։

Երեք համաշխարհային ամսագրեր ունենալը թույլ կտա անդամների 97 տոկոսին տպագիր ամսագիր ստանալ ամեն ամիս կամ ամեն հաջորդ ամիս։ (Նախկինում որոշ լեզուներ ստանում էին տարին ընդամենը մեկ ամսագիր։) Ստուգեք այս ՀՏՀ էջը և ավելի շատ տեղեկություններ ստացեք այն մասին, թե որքան հաճախ է ամսագրի բովանդակությունը հրապարակվելու տարբեր լեզուներով։

Gospel Library-ի Ամսագրերի հավաքածուի մեջ դուք կտեսնեք պատուհան երեք համաշխարհային ամսագրերից յուրաքանչյուրի համար, ինչպես նաև պատուհան չափահաս երիտասարդների նոր՝ միայն թվային հրատարակության համար, որը կոչվում է ՉԵ շաբաթական պարբերական։ Այս հրատարակություններից յուրաքանչյուրի մասին ավելին կարող եք իմանալ «Եկեղեցու ամսագրերի մասին» բաժնից։

Տպել