Եկեղեցու ամսագրերի մասին
Լրացուցիչ ՀՏՀ
Լրացուցիչ ՀՏՀ


«Լրացուցիչ ՀՏՀ», հունվար 2021։

Լրացուցիչ ՀՏՀ

Նկար
մայր և դուստր

Ինչպե՞ս կարող եմ հարցեր տալ բաժանորդագրվելու վերաբերյալ

Բաժանորդագրվելու վերաբերյալ հարցերի համար այցելեք store.ChurchofJesusChrist.org կայքը և գտեք ձեր գտնվելու վայրի համարը «Կապ մեզ հետ» բաժնում։

Ո՞վ կարող է ստանալ անվճար տպագիր բաժանորդագրություն

Առաջին Նախագահությունը խրախուսել է ծխերի և ճյուղերի ղեկավարներին օգնել անդամներին ունենալ Եկեղեցու տպագիր կամ թվային ամսագրի տարբերակը հետևյալ եղանակներով.

Առաջարկեք ամսագրերը նոր մկրտված անդամներին․ Մկրտությունից հետո նոր անդամներին պետք է ցույց տալ, թե ինչպես մուտք գործել Եկեղեցու ամսագրեր Gospel Library հավելվածում կամ առցանց։ Եթե նրանք նախընտրում են տպագիր ամսագիրը, նոր անդամներին կարող եք տրամադրել անվճար մեկ տարվա բաժանորդագրություն՝ օգտագործելով միավորի ֆոնդերը։

Ամսագրեր տրամադրեք երիտասարդներին և երեխաներին․ Օգտագործելով միավորի ֆոնդերը՝ պետք է բաժանորդագրությունններ տրամադրել բոլոր երեխաներին և երիտասարդներին, ովքեր եկեղեցի են հաճախում առանց ծնողի կամ խնամակալի։

Ինչպե՞ս կարող եմ հոդված, գաղափար կամ կարծիք ներկայացնել ամսագրերին

Ամսագրերին հոդված, գաղափար կամ կարծիք ուղարկելու համար օգտագործեք ստորև տրված հղումները․

Լիահոնա․ Ուղարկեք հոդվածներ, գաղափարներ և կարծիքներ Լիահոնայի առցանց տարբերակին։

ՉԵ շաբաթական պարբերական․ Ուղարկեք հոդվածներ, գաղափարներ և կարծիքներ ՉԵ շաբաթական պարբերական առցանց տարբերակին։

Երիտասարդներին զորացնելու համար․ Ուղարկեք հոդվածներ, գաղափարներ և կարծիքներ Երիտասարդներին զորացնելու համար առցանց տարբերակին կամ նամակ ուղարկեք մեզ ftsoy@ChurchofJesusChrist.org։

Ընկեր․ Ուղարկեք հոդվածներ, գաղափարներ և կարծիքներ Ընկեր առցանց տարբերակին կամ նամակ ուղարկեք մեզ friend@ChurchofJesusChrist.org։

Ինչո՞ւ փոխվեցին Ensign և New Era տարբերակները

Երկար տարիներ Եկեղեցին հրատարակել է երեք անգլերեն ամսագրեր (Ընկեր, New Era և Ensign), ինչպես նաև մեկ ամսագիր, որը թարգմանվում էր ուրիշ լեզուներով (Լիահոնա

2021 թվականի հունվար ամսից սկսած այս հրատարակությունները փոխարինվեցին երեք ամսագրերով, որոնք ծառայում են անդամներին ամբողջ աշխարհում բազմաթիվ լեզուներով. Ընկեր՝ 3–11 տարեկան երեխաների համար, Երիտասարդներին զորացնելու համար՝ 11–18 տարեկան երիտասարդների համար և Լիահոնա՝ չափահասների համար։

Այս համաշխարհային ամսագրերը կօգնեն ավելի միասնական ուղերձներով կիսվել ընթերցողների ավելի լայն խմբի հետ: Այս պարզեցումը Եկեղեցուն հնարավորություն կտա նաև նյութեր ուղարկել աշխարհի տարբեր տարածքներ ավելի հաճախ, քան երբևէ:

Ես ինչպե՞ս կարող եմ բաժանորդագրվել

Կարող եք բաժանորդագրվել store.ChurchofJesusChrist.org ձեր տարածքի բաշխման կենտրոնից կամ կապվելով Միջազգային ծառայությունների բաժնի հետ: Միացյալ Նահանգներում և Կանադայում գտնվողները կարող են զանգահարել 1-800-537-5971 համարով։

Ես ի՞նչ հաճախականությամբ կկարողանամ ստանալ ամսագիրը

2021 թվականից հունվարից սկսած տպագիր և թվային ամսագրերը ամեն ամիս հասանելի կլինեն հետևյալ լեզուներով սեբուանո, չինարեն (ավանդական), չինարեն (պարզեցված), դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն, իտալերեն, ճապոներեն, կորերեն, նորվեգերեն, պորտուգալերեն, ռուսերեն, սամոերեն, իսպաներեն, շվեդերեն, թագալոգ, թայերեն, թոնգան և ուկրաիներեն։

Հետևյալ լեզուներով տպագիր և թվային ամսագրերը մատչելի կլինեն երկու ամիսը մեկ (տարին վեց անգամ)․ ալբաներեն, հայերեն, բիսլամերեն, բուլղարերեն, կամբոջերեն, խորվաթերեն, չեխերեն, էստոներեն, ֆիջիերեն, հունարեն, իսլանդերեն, ինդոնեզերեն, կիրիբաթիերեն, լատիշերեն, լիտվերեն, մալագազերեն, մարշալերեն, մոնղոլերեն, լեհերեն, ռումիներեն, սլովեներեն, սվահիլերեն, թաիթերեն և վիետնամերեն։ Բացի այդ, ամսագրի ընտրված բովանդակությունը հասանելի կլինի այս լեզուներով թվային տարբերակով այն ամիսներին, երբ տպագիր ամսագիրը հասանելի չի լինի։

Հետևյալ լեզուներով ամսագրերից ընտրված որոշ նյութեր միայն թվային տարբերակով հասանելի կլինեն ամեն ամիս. աֆրիկերեն, ամհարիկերեն, արաբերեն, բուրմիզերեն, չուկիզերեն, Էֆիկերեն, Ֆանտերեն, վրացերեն, հաիթերեն, հիլիգայնոներեն, հինդի, հինդի (ֆիջերեն), հմոնգ, լգբոերեն, լոկանոերեն, կինյարվանդերեն, կոսրայերեն, լաոսորեն, լինգալաերեն, մալայերեն, մալթեսերեն, նեպալերեն, պալաուերեն, պոնպերեն, Ս. Սոթհոերեն, սերբերեն, սհոներեն, սինհալերեն, սլովակերեն, թամիլերեն, թելուգուերեն, շիլուբաերեն, սավանաերեն, թուրքերեն, թվիերեն, ուրդուերեն, խոսաերեն, յապերեն, յորուբաերեն և զուլուերեն:

Տպել