Հին Կտակարան 2022
Փետրվարի 21-27-ը Ծննդոց 24–27. Ուխտը նորոգվել է


Փետրվարի 21-27-ը։ Ծննդոց 24-27, Ուխտը նորոգվել է, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Փետրվարի 21-27-ը։ Ծննդոց 24-27, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Նկար
Ռեբեկա

Ռեբեկա, ըստ Դիլին Մարշի

Փետրվար 21-27-ը

Ծննդոց 24-27

Ուխտը նորոգվել է

Երբ կարդաք Ծննդոց 24–27-ը և պատրաստվեք ուսուցանել, մտածեք ձեր դասարանի երեխաների մասին: Ի՞նչ պետք է սովորեն նրանք։ Այդ վարժություններից որո՞նք հատկապես իմաստալի կլինեն նրանց համար: Ելնելով նրանց կարիքներից, դուք կարող եք հարմարեցնել վարժություններից որևէ մեկը, որը ներառված է այստեղ կամ հետևյալ ձեռնարկում՝ Եկ, հետևիր ինձ. Անհատներ և ընտանիքների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Յուրաքանչյուր երեխայի աթոռի տակ տեղադրեք որևէ հարց Ծննդոց 24–27 գլուխների որևէ իրադարձության կամ սկզբունքի մասին: Թող երեխաները պատասխանեն հարցերին, եթե կարող են, կամ հրավիրեք նրանց դասի ընթացքում ուշադիր լսել պատասխանները:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ծննդոց 24.10-21

Ես կարող եմ բարի լինել ուրիշների հանդեպ։

Աբրահամի ծառան տպավորված էր այն անսովոր բարությամբ, որը Ռեբեկան ցուցաբերեց նրա հանդեպ՝ ջուր առաջարկելով ոչ միայն նրան, այլև նրա 10 ուղտերին: Նրա օրինակը կարող է հիշեցում լինել երեխաներին, որ միշտ բարի գտնվեն ուրիշների հանդեպ:

Նկար
հնադարյան ջրհոր

Ջրհոր հնադարյան Բիյրշևայում, որտեղ Աբրահամն ու Իսահակը ջրհորներ փորեցին:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Ռեբեկայի նկարը այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում: Մատնացույց արեք մանրամասները նկարում, երբ ամփոփեք Ծննդոց 24.10–21-ը, որում Ռեբեկան բարություն ցուցաբերեց Աբրահամի ծառայի հանդեպ: Նշեք, որ նրա խոսքերը և բարի արարքը նշան էին այն բանի, որ Ռեբեկան այն աղջիկն էր, որի հետ Աստված ցանկանում էր ամուսնացնել Աբրահամի որդի Իսահակին: Խնդրեք երեխաներին ձևացնել, որ այն իրենք այն ծառան են, որը տեղ էր հասել իր ուղտերի հետ կամ Ռեբեկան, ով ջուր էր բերում նրանց համար: Հանձնարարեք նրանց սուրբ գրությունից կարդալ հետևյալ արտահայտությունները՝ «Սափորիցդ ինձ մի քիչ ջուր խմեցրու» (հատված 17), և « ուղտերիդ էլ ջուր քաշեմ» (հատված 19): Մեզ համար ինչու՞ է կարևոր բարի լինել ուրիշների հանդեպ:

  • Պատմեք մի պատմություն այն մասին, թե Փրկիչն ինչպես բարություն ցուցաբերեց ինչ-որ մեկի հանդեպ։ Հրավիրեք երեխաներին կիսվել բարություն ցուցաբերելու իրենց անձնական փորձառություններով:

  • Առաջարկեք մի քանի իրավիճակներ, որոնցում երեխան կարող է բարություն դրսևորել, ինչպես օրինակ՝ ընկերների հետ խաղալիս կամ դպրոցում նորեկի հանդիպելիս: Հարցրեք երեխաներին, թե ինչ կարող են անել նման իրավիճակներում բարի լինելու համար:

  • Երեխաների հետ երգեք որևէ երգ բարության մասին, ինչպես օրինակ՝ «Բարին ինձնից պիտի գա» կամ «I’m Trying to Be like Jesus» (Children’s Songbook, 145, 78–79): Հրավիրեք երեխաներին ուշադրություն դարձնել «բարություն» բառին (կամ նմանատիպ բառի) և ոտքի կանգնել, երբ լսեն այն։ Ինչպե՞ս կարող ենք բարության ցուցաբերել ուրիշների հանդեպ: Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը նույնպես կարող է օգնել այս քննարկման ժամանակ։

Ծննդոց 25․29-34

Ես կարող եմ ընտրել այն բաները, որոնք ամենակարևորն են։

Քանի որ Եսավը ավագ զավակն էր իր ընտանիքում, նա հավանաբար պետք է ստանար հատուկ պարտականություններ և արտոնություններ, որը կոչվում էր անդրանիկություն: Մի օր, երբ Եսավը քաղցած էր, նա իր անդրանիկությունը ծախեց իր եղբայր Հակոբին՝ մի քիչ ուտելիքի դիմաց: Այս պատմությունը կարող է երեխաներին ուսուցանել, որ մենք պետք է հավերժական բաները գերադասենք ժամանակավոր բավարարվածությունից:

Հնարավոր վարժություններ

  • Դասարան բերեք մի քանի առարկաներ, որոնց օգնությամբ կարող եք պատմել Եսավի կողմից իր անդրանիկությունը վաճառելու պատմությունը, ինչպես օրինակ՝ որևէ թաս և մի նկար, որտեղ ինչ-որ մեկը քահանայության օրհնություն է ստանում։ Հրավիրեք երեխաներին օգտագործել այդ առարկաները, երբ նրանք ձեզ պատմում են, թե ինչ գիտեն պատմության մասին: «Հակոբն ու Եսավը» (Old Testament Stories) կարող է օգնել: Միասին կարդացեք Ծննդոց 25.34-ը և բացատրեք, որ նա, ով ուներ անդրանիկության իրավունքը, ուներ հատուկ արտոնություններ և պարտականություններ՝ հոգ տանելու ընտանիքի մնացած անդամների մասին:

  • Երեխաներին ցույց տվեք երկու նկար. մեկը` մեծ հոգևոր արժեքով (օրինակ՝ տաճար), իսկ մյուսը՝ ինչ-որ բան, որը միայն ժամանակավոր ուրախություն է պարգևում (օրինակ՝ խաղ, խաղալիք կամ հյուրասիրություն): Խնդրեք նրանց ընտրել, թե որը ավելի լավ կօգնի մեզ վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Կրկնեք մյուս նկարների հետ:

  • Երեխաների հետ երգեք որևէ երգ լավ ընտրություններ կատարելու մասին, օրինակ՝ «Ճիշտը գործիր» (Մանկական երգեր, 64): Վկայեք, որ մենք օրհնված ու երջանիկ ենք, երբ ընտրում ենք ճիշտը։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ծննդոց 24․1-28

Ես կօրհնվեմ, երբ գործեմ հավատքով և բարություն ցուցաբերեմ ուրիշների հանդեպ:

Աբրահամի ծառան հավատք դրսևորեց՝ Իսահակի համար կին գտնելու գործում վստահելով Տիրոջ առաջնորդությանը: Ռեբեկայի բարությունը դրսևորվեց Աբրահամի ծառայի հանդեպ վերաբերմունքով։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հետևել Աբրահամի ծառայի և Ռեբեկայի օրինակին:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Ծննդոց 24.1–28-ը և օգնեք երեխաներին գտնել հավատքի և բարության օրինակներ (տես, օրինակ՝ հատվածներ 12–14 և 17–20): Ինչպե՞ս օրհնվեցին Աբրահամի ծառան ու Ռեբեկան՝ ցուցադրելով հավատք և վստահություն: Գրատախտակին գրեք Մենք կարող ենք հավատք ցուցաբերել … և Մենք կարող ենքբարություն ցուցաբերել … , և հրավիրեք երեխաներին առաջարկել եղանակներ այս նախադասություններն ավարտելու համար:

  • Թերթիկների վրա գրեք այն ամենը, ինչ ասացին և արեցին Աբրահամի ծառան ու Ռեբեկան Ծննդոց 24.1–28 հատվածներում։ Հրավիրեք երեխաներին ընտրել որևէ թերթիկ և աշխատել միասին՝ կռահելով, թե ով ասաց և արեց այդ բաները (նրանք կարող են կարդալ սուրբ գրություններից, եթե օգնության կարիք լինի): Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում մեզ բարության մասին։ Ի՞նչ է այն ուսուցանում հավատքի մասին։ Բարության և հավատքի այլ օրինակներ կարող եք գտնել Ծննդոց 24.29–33, 58–61-ում:

  • Խնդրեք երեխաներին հիշել բարության որևէ գործ, որի վկան են եղել: Խրախուսեք նրանց գրի առնել և դրանով կիսվել դասարանի կամ իրենց ընտանիքների հետ։ Մենք ի՞նչ ենք զգում, երբ ինչ-որ մեկը բարությամբ է վերաբերվում մեզ:

Ծննդոց 25․21-34

Ես կարժևորեմ հավերժական բաները աշխարհիկ բաների փոխարեն:

Եսավը որոշեց վաճառել մեծ արժեք ունեցող մի բան՝ իր անդրանիկությունը, մի ավելի պակաս արժեք ունեցող բանի՝ մի քիչ հացի և մի աման շիկաթանի դիմաց: Երբ կարդաք այս հատվածները, խորհեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին առաջնահերթություն տալ հավերժորեն կարևոր բաներին:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Հակոբի և Եսավի պատմությունը Ծննդոց 25.21–34-ում: Երբ կարդաք, հրավիրեք յուրաքանչյուր երեխայի՝ պատմությունից ընտրել որևէ բան և նկարել այն: Ապա հրավիրեք նրանց օգտագործել իրենց նկարները և պատմել պատմությունը իրենց սեփական բառերով: Եթե նրանց կարիք լինի բացատրել, թե ինչ է անդրանիկությունը, խրախուսեք նրանց կարդալ «Անդրանիկություն» թեման Սուրբ գրքերի ուղեցույցում (ChurchofJesusChrist.org): Հորդորեք երեխաներին պատկերացնել, որ Եսավը մեզանից խորհուրդ է հարցնում, թե արդյո՞ք ինքը պետք է վաճառի իր անդրանիկությունը թանի դիմաց. մենք ի՞նչ կասենք նրան:

  • Պատմեք մի դեպքի մասին, երբ դուք ստիպված էիք զոհաբերել ինչ-որ լավ բան՝ ավելի մեծ արժեք ունեցող այլ բանի դիմաց։ Կամ ցուցադրեք տեսանյութը՝ «Continue in Patience» (ChurchofJesusChrist.org): Ձեր պատմությունը կամ տեսանյութի պատմությունը ինչպե՞ս է առնչվում Ծննդոց 25.29–34-ում Եսավի կատարած ընտրությանը։ Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ օրհնություններ է Երկնային Հայրը ցանկանում տալ նրանց (օրինակ՝ ավելի ամուր վկայություն, տաճարային օրհնություններ և հավերժական կյանք Իր հետ)։ Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչ են պատրաստ զոհաբերել՝ այս արժեքավոր օրհնությունները ստանալու համար։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին իրենց համար սահմանել մի նպատակ որևէ սկզբունքի վերաբերյալ, որը նրանք այսօր սովորել են Երեխաների միությունում: Օրինակ՝ նրանք կարող են նպատակ դնել, որ տանը բարի լինեն մյուսների նկատմամբ:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաներին դուր է գալիս կիսվել իրենց սովորածով: Անգամ փոքր երեխաները կարող են ամրացնել իրենց ընտանիքի անդամներին: Խրախուսեք նրանց իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել որևէ բանով, որ սովորել են Երեխաների միությունում: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով,30:)

Տպել