Եկեղեցու ամսագրերի մասին
Երիտասարդներին զորացնելու համար․ նոր ամսագիր երիտասարդների համար
Երիտասարդներին զորացնելու համար


«Երիտասարդներին զորացնելու համար․ նոր ամսագիր երիտասարդների համար», հունվար 2021։

Երիտասարդներին զորացնելու համար․ նոր ամսագիր երիտասարդների համար

Ինչպես ուրախություն գտնել Քրիստոսում

Նկար
պարմանուհին խոսում է հեռախոսով

Երիտասարդների համաշխարհային ամսագիր հատուկ ձեզ համար

Երիտասարդներին զորացնելու համար ամսագիրը նախատեսված է միայն երիտասարդների համար։ Յուրաքանչյուր համարում ներառված են առաքյալների և Եկեղեցու մյուս ղեկավարների հոգևորապես վեհացնող ուղերձները, աշխարհի տարբեր ծայրերում ապրող երիտասարդների վկայություններն ու փորձառությունները, զվարճալի միջոցառումներ և այլն։ Յուրաքանչյուր էջում դուք կարող եք գտնել ոգեշնչում և ուժ, որը կարող է օգնել ձեզ ուրախություն գտնել՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ։

Աջակցություն Եկ, հետևիր ինձ ձեռնարկի համար

Երիտասարդներին զորացնելու համար ձեռնարկի շատ հոդվածներ և վարժություններ աջակցում են ձեզ, մինչ ուսումնասիրում եք սուրբ գրությունները, որոնք տրված են Եկ, հետևիր ինձ ձեռնարկում ամեն ամիս։ Սա կարող է օգնել բարելավել սուրբ գրությունների ձեր անձնական և ընտանեկան ուսումնասիրությունը և կապել ձեզ աշխարհի երիտասարդների հետ, քանի որ նրանք ուսումնասիրում են նույն սուրբ գրությունները։ Անկախ ձեր բնակավայրից, այս հոդվածները կոգեշնչեն և կօգնեն ձեզ, մինչ դուք կձգտեք ապրել համաձայն ամեն օր սուրբ գրություններից ձեր սովորածի։

Ուղարկեք մեզ ձեր պատմությունը

Երիտասարդներին զորացնելու համար ամսագիրը սպասում է ձեր արձագանքին։ Դուք կարող եք օգնել օրհնել ձեզ նման երիտասարդներին ամբողջ աշխարհում։ Կիսվելով ավետարանով ապրելու ձեր փորձառություններով՝ կարող եք ոգեշնչել երիտասարդներին ամենուր։

Խնդրում ենք ուղարկել մեզ հետևյալ նյութերից ցանկացածը․

  • մի ժամանակ, երբ դուք հավատարմորեն ապրում էիք ավետարանով, նույնիսկ երբ դժվար էր այդ անելը

  • մարտահրավեր, որը հաղթահարել եք Աստծո հանդեպ ունեցած ձեր հավատքով

  • գաղափարներ այն մասին, թե ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ ձեր բնակավայրում

  • որևէ փորձառություն, երբ մեկը իրական քրիստոսանման սեր է ցուցաբերել ձեր հանդեպ

  • ձեր վկայությունը

  • ցանկացած այլ պատմություն, որը ցույց է տալիս, թե ավետարանն ինչպես է օրհնել ձեր կյանքը

Ուղարկեք ձեր պատմությունը ftsoy@ChurchofJesusChrist.org։

Ավելի շատ նյութեր թվային տարբերակով

Գիտե՞ք արդյոք, որ Երիտասարդներին զորացնելու համար ամսագիրն ունի ավելի մեծ բովանդակություն, քան դուք կգտնեք տպագիր ամսագրում։ Այս թվային տարբերակով լրացումները կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում։

Ավելի շատ զվարճալի և վեհացնող նյութեր կարող եք գտնել Gospel Living հավելվածում։ Այն ներառում է՝ գիտելիքների ստուգում, տեսանյութեր, սուրբ գրությունների ուսումնասիրության խորհուրդներ, պաստառներ և ավելին։

Տես «Թվային տարբերակներ»՝ երիտասարդների համար թվային նյութերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար։

Տպել