Ձեռնարկներ և կոչումներ
32. Ապաշխարություն և Եկեղեցու անդամության խորհուրդներ


«32. Ապաշխարություն և Եկեղեցու անդամության խորհուրդներ», Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում (2020)։

«32. Ապաշխարություն և Եկեղեցու անդամության խորհուրդներ», Ընդհանուր ձեռնարկ։

տղամարդն ու կինը սեղմում են միմյանց ձեռքերը

32.

Ապաշխարություն և Եկեղեցու անդամության խորհուրդներ

32.0

Նախաբան

Ապաշխարությունը հիմնականում տեղի է ունենում անհատի, Աստծո և նրանց միջև, ովքեր տուժել են այդ անհատի մեղքերի պատճառով: Սակայն, երբեմն անհրաժեշտ է, որ եպիսկոպոսը կամ ցցի նախագահն օգնի Եկեղեցու անդամներին՝ ապաշխարելու իրենց ջանքերում:

Երբ օգնում են անդամներին ապաշխարել, եպիսկոպոսները և ցցերի նախագահները սիրալիր և հոգատար են: Նրանք հետևում են Փրկիչի օրինակին, ով բարձրացրեց անհատներին և օգնեց նրանց հրաժարվել մեղքից և դառնալ դեպի Աստված (տես Մատթեոս 9.10–13, Հովհաննես 8.3–11):

Ինչպես նշված է ստորև, այս գլուխը կազմվել է այնպես, որ ուղղորդի ղեկավարներին առանցքային որոշումներ կայացնելիս և գործողություններ ձեռնարկելիս, որոնք անհրաժեշտ են օգնելու ինչ-որ մեկին ապաշխարել ծանր մեղքից և պաշտպանել ուրիշներին:

  • Եկեղեցու դերը՝ ապաշխարելու գործընթացում մարդուն օգնելիս։ 32.1–32.4 բաժինները բացատրում են ապաշխարության և ներման մասին Տիրոջ վարդապետությունը: Այս բաժինները նաև բացատրում են Եկեղեցու անդամության սահմանափակումների կամ դադարեցման երեք նպատակները: Դրանք նաև բացատրում են ապաշխարությանը օգնելու հարցում եպիսկոպոսների և ցցերի նախագահների դերը:

  • Ընտրել այն միջավայրը, որը կօգնի մարդուն ապաշխարել։ 32.5–32.7 բաժիններում տրված են ցուցումներ, որոնց օգնությամբ կարելի է որոշել, թե արդյո՞ք անդամության խորհուրդը կամ անձնական խորհրդատվությունն է այն պատշաճ միջավայրը, որը կօգնի մարդուն ապաշխարել:

  • Անցկացնել անձնական խորհրդատվություն։ 32.8 բաժնում տրված են ցուցումներ եպիսկոպոսի կամ ցցի նախագահի կողմից անձնական խորհրդատվություն անցկացնելու մասին։ Այն նաև բացատրում է Եկեղեցու անդամության ոչ պաշտոնական սահմանափակումները:

  • Պաշտոնավարել Եկեղեցու անդամության խորհուրդներում։ 32.9–32.14 բաժինները բացատրում են, թե ով է պատասխանատու անդամության խորհուրդների համար, ինչպես պետք է վարել դրանք և որոնք կարող են լինել հնարավոր որոշումները: Բացատրվում են նաև այդ որոշումների արդյունքները։

  • Վերականգնել Եկեղեցու անդամության արտոնությունները։ 32.15–32.17 բաժինները բացատրում են, թե ինչպես անձը կարող է ապաշխարության միջոցով վերականգնել Եկեղեցու անդամության արտոնությունները:

Եթե այլ բան նշված չէ, ցցերի նախագահներին վերաբերվող հղումները վերաբերում են նաև միսիաների նախագահներին: Եպիսկոպոսներին վերաբերվող հղումները վերաբերում են նաև ճյուղերի նախագահներին:


ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ՝ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ ՕԳՆԵԼԻՍ


32.1

Ապաշխարություն և ներում

Տերն ասել է, որ «ոչ մի անմաքուր բան չի կարող ժառանգել երկնքի արքայությունը» (Ալմա 11․37, տես նաև 3 Նեփի 27․19)։ Մեր մեղքերը մեզ դարձնում են ոչ մաքուր՝ անարժան բնակվելու մեր Երկնային Հոր ներկայության մեջ: Նրանք այս կյանքում մեզ նաև տառապանք են պատճառում։

Երբ մենք մեղք ենք գործում, Աստծո արդարության օրենքի համաձայն հետևում են հետևանքները (տես Ալմա 42.14, 17–18): Սակայն Նրա ողորմության մեծ ծրագիրը «կարող է բավարարել արդարադատության պահանջները, և օղակում է [մեզ] ապահովության բազուկների մեջ» (Ալմա 34․16, տես նաև Մոսիա 15․9

Իր ողորմության ծրագիրն իրականացնելու համար Երկնային Հայրն ուղարկեց Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, քավելու մեր մեղքերը (տես Ալմա 42.15): Հիսուսը կրեց այն պատիժը, որը արդարադատության օրենքը պահանջում է մեր մեղքերի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 19.15–19, տես նաև Ալմա 42.24–25): Այս զոհաբերության միջոցով և՛ Հայրը, և՛ Որդին ցույց տվեցին իրենց անսահման սերը մեր հանդեպ (տես Հովհաննես 3.16):

Երբ մենք գործադրում ենք «հավատք ի ապաշխարություն», Երկնային Հայրը ներում է մեզ՝ շնորհելով ողորմություն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով (Ալմա 34.15, տես նաև Ալմա 42.13): Երբ մենք մաքրվենք և ներվենք, մենք, ի վերջո, կարող ենք ժառանգել Աստծո արքայությունը (տես Եսայիա 1.18, Վարդապետություն և Ուխտեր 58.42):

Ապաշխարությունն ավելին է, քան վարքագիծը փոխելը: Դա մեղքից հրաժարումն ու դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը դառնալն է: Այն բերում է սրտի և մտքի փոփոխություն (տես Մոսիա 5.2, Ալմա 5.12–14, Հելաման 15.7): Ապաշխարության միջոցով մենք դառնում ենք նոր մարդ՝ հաշտվելով Աստծո հետ (տես Բ Կորնթացիս 5.17–18, Մոսիա 27.25–26):

Ապաշխարելու հնարավորությունն ամենամեծ օրհնություններից մեկն է, որը Երկնային Հայրը տվել է մեզ Իր Որդու պարգևի միջոցով:

32.2

Եկեղեցու անդամության սահմանափակումների կամ դադարեցման նպատակը

Երբ մարդը մկրտվում է, նա դառնում է «Աստծո ընտանիքի» մի մասը (Եփեսացիս 2.19): Մկրտության ուխտը ներառում է մի խոստում՝ ձգտելու ապրել Քրիստոսի ուսմունքների և պատվիրանների համաձայն։ Երբ մարդը սխալ է գործում, նա հավատք է ցուցաբերում առ Հիսուս Քրիստոս և ապաշխարում է, ապավինելով Նրա ողորմությանը՝ զորացվելու և ներվելու համար:

Եթե անդամը ծանր մեղք է գործում, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը օգնում է նրան ապաշխարել: Որպես այս գործընթացի մաս, նա կարող է որոշ ժամանակով սահմանափակել Եկեղեցու անդամության որոշ արտոնություններ: Որոշ իրավիճակներում նա կարող է որոշ ժամանակով դադարեցնել անձի անդամությունը:

Անձի անդամության սահմանափակումը կամ դադարեցումը պատժելու նպատակ չէ: Ավելի շուտ, այս գործողությունները երբեմն անհրաժեշտ են, որպեսզի օգնեն մարդուն ապաշխարել և զգալ սրտի փոփոխություն: Նրանք նաև ժամանակ են տալիս մարդուն հոգեպես պատրաստվելու համար, որ նորից նորոգի և պահի իր ուխտերը:

Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը վերահսկում է անդամության սահմանափակումները կամ դադարեցումը, ինչպես նշված է 32.5–32.14: Այս գործողությունները ուղեկցվում են ապաշխարության պայմաններով: Երբ մարդն անկեղծորեն ապաշխարում է, նա կարող է վերականգնել Եկեղեցու անդամության արտոնությունները:

Երբ անդամության սահմանափակումները կամ դադարեցումն անհրաժեշտ է, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը հետևում է Սուրբ Հոգու առաջնորդությանը և այս գլխի հրահանգներին: Նա գործում է սիրո ոգով (տես 32.3):

Եկեղեցու անդամության սահմանափակումները հոգևոր են, ոչ թե քաղաքացիական կամ քրեական: Դրանք միայն ազդում են Եկեղեցում մարդու կարգավիճակի վրա: (Տես Վարդապետություն և Ուխտեր 134․10։)

Անդամության սահմանափակումների կամ դադարեցման երեք նպատակները հետևյալն են.

32.2.1

Պաշտպանել ուրիշներին

Առաջին նպատակը ուրիշներին պաշտպանելն է: Երբեմն մարդը ֆիզիկական կամ հոգևոր սպառնալիք է ներկայացնում։ Հնարավոր օրինակներից են՝ կոպիտ վարքագիծը, ֆիզիկապես վնաս հասցնելը, սեռական բռնությունը, թմրամիջոցների չարաշահումը, խարդախությունը և ուրացությունը։ Ոգեշնչման միջոցով Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը ձգտում է պաշտպանել ուրիշներին, երբ ինչ-որ մեկը վտանգ է ներկայացնում այս և այլ լուրջ ձևերով (տես Ալմա 5.59-60):

32.2.2

Օգնել մարդուն ապաշխարության միջոցով ստանալ Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը

Երկրորդ նպատակը՝ օգնելն է մարդուն ապաշխարության միջոցով ստանալ Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը։ Այս գործընթացի միջոցով նա կարող է կրկին դառնալ մաքուր և արժանի լինել՝ ստանալու Աստծո բոլոր օրհնությունները:

32.2.3

Պաշտպանել Եկեղեցու բարի համբավը

Երրորդ նպատակը Եկեղեցու բարի համբավը պաշտպանելն է: Անձի Եկեղեցու անդամության սահմանափակումը կամ դադարեցումը կարող է անհրաժեշտ լինել, եթե նրա վարքագիծը զգալիորեն վնասում է Եկեղեցուն (տես Ալմա 39.11): Եկեղեցու բարի համբավը պաշտպանվում է ոչ թե ծանր մեղքերը թաքցնելով կամ նվազագույնի հասցնելով, այլ դրանք լուծելով:

32.3

Դատավորների դերը Իսրայելում

եպիսկոպոսը խոսում է մարդու հետ

Եպիսկոպոսները և ցցերի նախագահները կանչվում և ձեռնադրվում են որպես Իսրայելի դատավորներ (տես Վարդապետություն և Ուխտեր 107.72–74): Տիրոջը ներկայացնելու համար նրանք կրում են քահանայության բանալիներ՝ օգնելով Եկեղեցու անդամներին ապաշխարել (տես Վարդապետություն և Ուխտեր 13.1, 107.16-18):

Հաճախ եպիսկոպոսները և ցցերի նախագահները օգնում են ապաշխարել անձնական խորհրդատվության միջոցով: Այս օգնությունը կարող է ներառել Եկեղեցու անդամության որոշ արտոնությունների ոչ պաշտոնական սահմանափակում որոշ ժամանակով: (Տես 32.8։)

Որոշ ծանր մեղքերի դեպքում ղեկավարներն օգնում են ապաշխարել՝ անցկացնելով անդամության խորհուրդներ (տես 32.6 և 32.9–32.14): Այս օգնությունը կարող է ներառել որոշ ժամանակով Եկեղեցու անդամության որոշ արտոնությունների պաշտոնական սահմանափակում կամ անձի անդամության դադարեցում (տես 32.11.3 և 32.11.4):

Եպիսկոպոսները և ցցերի նախագահներն օգնում են Եկեղեցու անդամներին հասկանալ, որ Աստված սիրում է Իր զավակներին: Քանի որ Նա ցանկանում է, որ նրանք երջանիկ լինեն և ստանան օրհնություններ, Աստված նաև անսահման հոգ է տանում նրանց հնազանդության և ապաշխարության մասին:

Եպիսկոպոսները և ցցերի նախագահները սիրալիր և հոգատար կերպով օգնում են անդամներին ապաշխարել: Դրա օրինակ է ծառայում շնության մեջ բռնված կնոջ հանդեպ Փրկիչի վերաբերմունքը (տես Հովհ. 8.3–11)։ Թեպետ Նա չասաց, որ նրա մեղքերը ներվեցին, Նա չդատապարտեց նրան: Փոխարենը, Նա ասաց նրան «այսուհետև մեղք մի գործիր», ասաց, որ նա ապաշխարի և փոխի իր կյանքը:

Այս ղեկավարներն ուսուցանում են, որ «ուրախություն կլինի երկնքում մեկ մեղավորի համար, որ ապաշխարէ» (Ղուկաս 15.7): Նրանք համբերատար են, աջակցող և դրական: Նրանք հույս են ներշնչում։ Նրանք ուսուցանում և վկայում են, որ Փրկիչի քավիչ զոհաբերության միջոցով բոլորը կարող են ապաշխարել և մաքուր դառնալ:

Եպիսկոպոսները և ցցերի նախագահները առաջնորդություն են փնտրում Հոգուց՝ իմանալու համար, թե ինչպես օգնել յուրաքանչյուր մարդու ապաշխարել: Միայն ամենածանր մեղքերի դեպքում Եկեղեցին ունի սահմանված չափանիշ, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկեն իր ղեկավարները (տես 32.6 և 32.11): Երկու իրար նման իրավիճակ չկա։ Խորհրդատվությունը, որը ղեկավարները անցկացնում են և նրանց կողմից իրականացվող ապաշխարության գործընթացը պետք է ոգեշնչված լինեն և կարող են տարբեր լինել յուրաքանչյուր մարդու համար:

Տերը գիտի յուրաքանչյուր մարդու հանգամանքները, ունակությունը և հոգևոր հասունությունը: Սուրբ Հոգին կօգնի ղեկավարներին հասկանալ, թե ինչպես օգնել անդամներին կատարել անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի նրանք կարողանան բժշկվել և դիմակայել մեղքը կրկնելու գայթակղությանը:

Օգնել որևէ մեկին ապաշխարել, վերադառնալ դեպի Աստված և բժշկվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, ամենաուրախ փորձառություններից մեկն է, որ մարդը կարող է ունենալ: Վարդապետություն և Ուխտեր 18․10–13 բացատրում է:

«Հիշե՛ք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում.

Քանզի, ահա, Տերը՝ քո Քավիչը, մարմնի մեջ մահ տարավ. ուստի նա տարավ բոլոր մարդկանց ցավը, որ բոլոր մարդիկ կարողանան ապաշխարել ու գալ իր մոտ:

Եվ նա կրկին հարություն է առել մեռելներից, որ կարողանա բոլոր մարդկանց բերել իր մոտ՝ ապաշխարության պայմաններով:

Եվ որքա՜ն մեծ է նրա ուրախությունն այն հոգու համար, որն ապաշխարում է»:

32.4

Խոստովանություն, գաղտնիություն և հաղորդում պետական մարմիններին

32.4.1

Խոստովանություն

Ապաշխարությունը պահանջում է, որ մեղքերը խոստովանվեն Երկնային Հոր մոտ: Հիսուս Քրիստոսն ասաց․ «Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,– ահա նա կխոստովանի և կթողնի դրանք» (Վարդապետություն և Ուխտեր 58․43, տես նաև Մոսիա 26․29

Երբ Եկեղեցու անդամները ծանր մեղքեր են գործում, նրանց ապաշխարությունը ներառում է նաև խոստովանություն իրենց եպիսկոպոսին կամ ցցի նախագահին: Այնուհետև նա կարող է գործադրել ապաշխարության ավետարանի բանալիները նրանց անունից (տես Վարդապետություն և Ուխտեր 13.1, 84.26–27, 107.18, 20): Սա օգնում է նրանց բժշկվել և վերադառնալ ավետարանի ուղին՝ Փրկիչի Քավության զորության միջոցով:

Խոստովանության նպատակն է խրախուսել անդամներին թոթափել իրենց բեռը, որպեսզի նրանք կարողանան լիովին փնտրել Տիրոջ օգնությունը՝ փոխվելու և բժշկվելու հարցում: «Կոտրված սիրտ և փշրված հոգի» զարգացնելն օժանդակում է խոստովանությանը (2 Նեփի 2.7): Կամավոր խոստովանությունը ցույց է տալիս, որ մարդը ցանկանում է ապաշխարել:

Երբ անդամը խոստովանում է, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը հետևում է 32.8-ում տրված խորհրդատվության ցուցումներին: Նա աղոթքով առաջնորդություն է փնտրում, որ գտնի այն պատշաճ միջավայրը, որը կօգնի անդամին ապաշխարել (տես 32.5): Նա որոշում է կայացնում, թե արդյո՞ք անդամության խորհուրդն օգտակար կլինի։ Եթե Եկեղեցու քաղաքականությունը պահանջում է անդամության խորհուրդ, նա բացատրում է դա (տես 32.6 և 32.10):

Երբեմն անդամը սխալ է գործել ամուսնու կամ մեկ այլ չափահասի հանդեպ: Որպես ապաշխարության մաս, նա սովորաբար պետք է խոստովանի այդ անձին և ներում խնդրի: Երիտասարդներին, ովքեր ծանր մեղք են գործում, սովորաբար խորհուրդ է տրվում խորհրդակցել իրենց ծնողների հետ:

32.4.2

Ծանր մեղքեր, որոնք չեն խոստովանվում կամ հերքվում են

Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը սովորաբար իմանում է ծանր մեղքի մասին խոստովանության միջոցով կամ մեկ այլ անձից: Նա կարող է նաև Սուրբ Հոգու միջոցով հուշումներ ստանալ հնարավոր ծանր մեղքի մասին: Եթե նա զգում է, որ Հոգին հուշում է, որ ինչ-որ մեկը կարող է տառապել մեղքից, նա կարող է հարցազրույց նշանակել: Հարցազրույցի ընթացքում նա սիրալիր, հարգալից կերպով կիսվում է իր մտահոգություններով։ Նա խուսափում է մեղադրական տոնից։

Եթե անդամը հերքում է, որ ծանր մեղք է գործել, որի մասին եպիսկոպոսը կամ ցցի նախագահը տեղեկություններ ունի և ցանկանում է աջակցել, անդամության խորհուրդ, այնուամենայնիվ, կարող է անցկացվել: Սակայն, միայն հոգևոր տպավորությունը բավարար չէ խորհուրդ անցկացնելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 10.37): Անհրաժեշտության դեպքում ղեկավարը կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքել: Նա հետևում է 32.4.3 և 32.10.2 ցուցումներին:

32.4.3

Հավաքել տեղեկություններ

Անդամության խորհուրդ անցկացնելուց առաջ եպիսկոպոսը կամ ցցի նախագահը հավաքում է այնքան տեղեկատվություն, որքան իրեն անհրաժեշտ է: Հաճախ անդամի խոստովանությունից ստացված տեղեկությունները բավարար են: Տեղեկություններ կարող է նաև ստանալ ընտանիքի անդամից, Եկեղեցու մեկ այլ ղեկավարից, տուժողից կամ մեղքի մասնակից անձից:

Տեղեկություն հավաքելիս եպիսկոպոսը կամ ցցի նախագահը պետք է օգտագործի միայն մեթոդներ, որոնք պատշաճ են քահանայության ղեկավարին: Նա չպետք է լրտեսի մարդու տան մոտ կամ ձայնագրի նրան առանց համաձայնության: Նաև նա չպետք է կիրառի որևէ գործունեություն, որը հակասում է օրենքին:

Կեղծ մեղադրանքները հազվադեպ են, բայց կարող են պատահել: Քահանայության ղեկավարները պետք է զգույշ լինեն, երբ տեղեկությունները սահմանափակ են և առկա է միայն մեկ անձի խոսքը։ Օրինակ՝ անդամը, ով մեղադրվում է շնության մեջ, կարող է հերքել մեղադրանքը: Սուրբ գրությունները բացատրում են, որ «ամեն մի խոսք, նրա դեմ, պիտի հաստատվի եկեղեցու երկու վկաների կողմից» (Վարդապետություն և Ուխտեր 42.80): «Երկու վկա» նշանակում է տեղեկատվության երկու առանձին աղբյուրներ: Սա կարող է ներառել մասնակցի խոսքը և որևէ այլ վստահելի աղբյուրի խոսքը: Երբեմն, նախքան գործելը, քահանայության ղեկավարը պետք է սպասի, մինչև որ ավելի շատ տեղեկություններ հավաքի:

Երբ Եկեղեցու ղեկավարը տեղեկություններ է հավաքում անդամության խորհրդի համար, նա պետք է անմիջապես դադարեցնի, եթե իմանում է, որ իրավապահ մարմինները ակտիվորեն հետաքննում են անդամին: Դա արվում է հնարավոր մեղադրանքներից խուսափելու համար, որ ղեկավարը կարող էր խոչընդոտել արդարադատությանը: Միացյալ Նահանգներում և Կանադայում այս իրավիճակների վերաբերյալ իրավական խորհրդատվության համար ցցի նախագահը կապ է հաստատում Եկեղեցու Գերագույն Խորհրդի Գրասենյակի հետ.

1-800-453-3860, ներքին 2-6301

1-801-240-6301

Միացյալ Նահանգներից և Կանադայից դուրս ցցի նախագահը կապ է հաստատում տարածաշրջանի գրասենյակի իրավախորհրդատուի հետ:

Սովորաբար անդամության խորհուրդը չի հրավիրվում, քանի դեռ քաղաքացիական կամ քրեական գործով առաջին ատյանի դատարանի կողմից վարքագծի քննության մասով դատարանը չի կայացրել վերջնական վճիռ: Որոշ դեպքերում կարող է նաև տեղին լինել անդամության խորհրդի հետաձգումը մինչև օրինական բողոքարկման ժամկետի կամ բողոքարկման մերժման ավարտը:

32.4.4

Գաղտնիություն

Եպիսկոպոսները, ցցերի նախագահները և նրանց խորհրդականները սուրբ պարտականություն ունեն պաշտպանելու բոլոր գաղտնի տեղեկությունները, որոնցով կիսվում են իրենց հետ: Այս տեղեկությունները կարող են ստացվել հարցազրույցների, խորհրդատվության և խոստովանությունների ժամանակ: Գաղտնիության նույն պարտականությունը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր մասնակցում են անդամության խորհուրդներին: Գաղտնիությունը կարևոր է, քանի որ անդամները չեն կարող խոստովանել մեղքերը կամ առաջնորդություն փնտրել, եթե այն, ինչ նրանք կիսվում են, գաղտնի չի մնում: Գաղտնիություն չպահելով Եկեղեցու անդամների վստահությունը կորում է և նրանց զրկում է իրենց ղեկավարների նկատմամբ վստահությունից:

Գաղտնիության իրենց պարտականություններին համապատասխան՝ եպիսկոպոսը, ցցի նախագահը կամ նրանց խորհրդականները կարող են նման տեղեկություններով կիսվել միայն հետևյալ կերպ.

  • Նրանք պետք է խորհրդակցեն անդամի ցցի նախագահի, միսիայի նախագահի կամ եպիսկոպոսի հետ՝ անդամության խորհուրդ անցկացնելու կամ առնչվող հարցերի շուրջ: Ցցի նախագահը կարող է նաև խորհրդակցել իրեն նշանակված Տարածքային Յոթանասունականի հետ: Անհրաժեշտության դեպքում Տարածքային Յոթանասունականը ցցի նախագահին ուղղորդում է Տարածաշրջանի Նախագահությանը: Միայն ցցի նախագահն է որոշում խորհուրդ անցկացնելու հավանականությունը և դրա հետևանքները։

  • Անձը տեղափոխվում է նոր ծուխ (կամ քահանայության ղեկավարն ազատվում է) մինչ անդամության խորհուրդ անցկացնելը կամ առկա են այլ լուրջ մտահոգություններ: Այս դեպքերում ղեկավարը տեղեկացնում է նոր եպիսկոպոսին կամ ցցի նախագահին մտահոգությունների կամ սպասվող գործողության մասին (տես 32.14.7): Նա նաև տեղեկացնում է ղեկավարին, եթե անդամը վտանգ է ներկայացնում ուրիշների համար:

  • Եպիսկոպոսը կամ ցցի նախագահն իմանում է, որ Եկեղեցու անդամը, ով ապրում է ծխի կամ ցցի սահմաններից դուրս, կարող է ծանր մեղքի մեջ ներգրավված լինել: Այդ դեպքում նա գաղտնի կապ է հաստատում այդ անդամի եպիսկոպոսի հետ:

  • Եթե անդամության խորհրդի ժամանակ անհրաժեշտ է հրապարակել տեղեկությունները։ Անդամության խորհրդի կազմում հավաքված և տարածված բոլոր տեղեկությունները գաղտնի են:

  • Եկեղեցու անդամն է թույլտվություն տալիս, որ ղեկավարը տեղեկություններով կիսվի որոշակի մարդկանց հետ: Դրանց թվում կարող են լինել ծնողները, Եկեղեցու ղեկավարները կամ ուրիշները, ովքեր կարող են աջակցություն ցուցաբերել: Ղեկավարը տեղեկություններով չի կիսվում նրանց հետո, ում համար Եկեղեցու անդամը թույլտվություն չի տվել։

  • Հնարավոր է, որ անհրաժեշտություն ծագի սահմանափակ տեղեկություններով կիսվել անդամության խորհրդի որոշման վերաբերյալ (տես 32.12.2):

Մնացած բոլոր իրավիճակներում ղեկավարը պետք է հղում անի 32.4.5։ Այս դեպքերը նրանք են, երբ օրենքը կարող է պահանջել, որ հանցագործության մասին տեղեկությունները, ինչպիսին է երեխաների հանդեպ բռնությունը, զեկուցվի պետական մարմիններին:

Ուրիշներին պաշտպանելու և ղեկավարներին օգնելու համար շարժվել օրենքով, Եկեղեցին օգնություն է տրամադրում պատրաստված մասնագետների միջոցով: Այս ցուցումները ստանալու համար ղեկավարներն անհապաղ զանգահարում են Եկեղեցու չարաշահումների օգնության գիծ, որտեղ այն հասանելի է (տես 32.4.5 և 38.6.2.1): Այնտեղ, որտեղ այն հասանելի չէ, ցցի նախագահը կապվում է տարածաշրջանի գրասենյակի իրավախորհրդատուի հետ:

Միայն մեկ իրավիճակում եպիսկոպոսը կամ ցցի նախագահը պետք է հրապարակի գաղտնի տեղեկությունները՝ նախապես չփնտրելով այդպիսի առաջնորդություն: Դա այն դեպքն է, երբ հրապարակումն անհրաժեշտ է կյանքին սպառնացող վնասը կամ լուրջ վնասվածքը կանխելու համար, և ժամանակ չկա առաջնորդություն փնտրելու համար: Նման դեպքերում ուրիշներին պաշտպանելու պարտականությունն ավելի կարևոր է, քան գաղտնիության պարտականությունը: Ղեկավարները պետք է անհապաղ դիմեն պատկան մարմիններին:

Եթե ղեկավարները նշումներ են կատարում կամ էլեկտրոնային եղանակով շփվում են միմյանց հետ, նրանք պահպանում են այս տեղեկատվության հասանելիությունը: Նրանք նաև ջնջում կամ ոչնչացնում են այդ տեղեկությունները, երբ դրանց կարիքն այլևս չկա։ Նրանք անհարկի չեն կիսվում անձնական տվյալներով:

Քաղաքացիական իշխանությունները կարող են վիճարկել քահանայության ղեկավարից պահանջվող գաղտնիությունը: Եթե դա տեղի է ունենում Միացյալ Նահանգներում և Կանադայում, ցցի նախագահը իրավական խորհրդատվություն է խնդրում Եկեղեցու Գերագույն Խորհրդի գրասենյակից.

1-800-453-3860, ներքին 2-6301

1-801-240-6301

Միացյալ Նահանգներից և Կանադայից դուրս ցցի նախագահը կապ է հաստատում տարածաշրջանի գրասենյակի իրավախորհրդատուի հետ:

32.4.5

Հաղորդում պետական մարմիններին

Որոշ մեղքերի համար ապաշխարությունը պահանջում է, որ անձը հաղորդում ներկայացնի պետական մարմիններին, եթե նա խախտել է քաղաքացիական օրենքը: Եպիսկոպոսները և ցցերի նախագահները խրախուսում են անդամներին հետևել օրենքին և հաղորդել նման հարցերը: Նրանք նաև խորհուրդ են տալիս անդամներին, որ հաղորդելուց առաջ իրավասու իրավաբանական խորհրդատվություն ստանան։ Եկեղեցու քաղաքականությունը օրենքին ենթարկվելն է։

Շատ վայրերում քահանայության ղեկավարներից օրենքով պահանջվում է հաղորդում ներկայացնել որոշ անօրինական վարքագծերի մասին, որոնց մասին նրանք տեղեկանում են: Օրինակ, որոշ նահանգներ և երկրներ պահանջում են, որ երեխաների նկատմամբ բռնության մասին հաղորդում ներկայացվի իրավապահ մարմիններին:

Որոշ երկրներում Եկեղեցին ստեղծել է բռնությունների օգնության գաղտնի գիծ՝ եպիսկոպոսներին և ցցերի նախագահներին օգնելու համար: Այս ղեկավարները պետք է անհապաղ զանգահարեն օգնության գիծ բոլոր այն դեպքերում, երբ անձը կարող է ենթարկվել բռնության կամ բռնության ենթարկվելու վտանգի տակ է (տես 38.6.2.1): Այն հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

Այն երկրներում, որտեղ չկա օգնության գիծ, եպիսկոպոսը, ով իմանում է բռնությունների մասին, պետք է դիմի իր ցցի նախագահին, որը պետք է տարածքային գրասենյակում առաջնորդություն փնտրի տարածաշրջանի իրավախորհրդատուից։

Բռնությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 38.6.2.1 և 38.6.2.7:


ԸՆՏՐԵԼ ԱՅՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ, ՈՐԸ ԿՕԳՆԻ ՄԱՐԴՈՒՆ ԱՊԱՇԽԱՐԵԼ


32.5

Միջավայր, որը կօգնի մարդուն ապաշխարել

Իմանալով, որ անդամը ծանր մեղք է գործել, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը քայլեր է ձեռնարկում մյուսներին պաշտպանելու համար: Նա նաև փնտրում է Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ որոշելու համար այն միջավայրը, որը կօգնի մարդուն ապաշխարել և ավելի մոտենալ Փրկիչին:

32.5.1

Միջավայրի ամփոփագիր

Հետևյալ աղյուսակում թվարկված են երեք միջավայրեր, որոնք օգնում են մարդուն ապաշխարել: Այն նաև ամփոփում է որոշ նկատառումներ ղեկավարների համար, երբ որոշում են կայացնում, թե որ միջավայրը կիրառել:

Միջավայր, որը կօգնի մարդուն ապաշխարել

Միջավայր

Որոշ նկատառումներ (տես նաև 32.7)

Միջավայր

Ցցի անդամության խորհուրդ

Որոշ նկատառումներ (տես նաև 32.7)

  • Անդամների համար, ովքեր ստացել են տաճարային օժտումը:

  • Պահանջվում է, եթե հնարավոր է, որ օժտում ստացած տղամարդու կամ կնոջ Եկեղեցու անդամությունը դադարեցվի 32.6.1, 32.6.2 կամ 32.6.3-ում նշված ծանր մեղքերի կամ արարքների պատճառով:

Միջավայր

Ծխի անդամության խորհուրդ

Որոշ նկատառումներ (տես նաև 32.7)

  • Ցանկացած անդամի համար:

  • Պահանջվում է 32.6.1-ում նշված ծանր մեղքերի համար:

  • Կարող է անհրաժեշտ լինել 32.6.2-ում և 32.6.3-ում նշված ծանր մեղքերի և արարքների համար:

  • Բավարար չէ, եթե հնարավոր է, որ օժտում ստացած տղամարդու կամ կնոջ Եկեղեցու անդամությունը դադարեցվի 32.6.1, 32.6.2 կամ 32.6.3-ում նշված ծանր մեղքերի կամ արարքների պատճառով:

Միջավայր

Անձնական խորհրդատվություն (տես 32.8)

Որոշ նկատառումներ (տես նաև 32.7)

  • Ցանկացած անդամի համար:

  • Կարող է ներառել Եկեղեցու անդամության ոչ պաշտոնական սահմանափակումներ:

  • Կարող է անբավարար լինել ծանր մեղքերի կամ արարքների համար, որոնց համար անդամության խորհուրդն օգտակար կլինի ապաշխարության գործընթացում (տես 32.6.2 և 32.6.3):

  • Բավարար չէ ծանր մեղքերի համար, որոնք պահանջում են անդամության խորհրդի անցկացում (տես 32.6.1):

  • Բավարար չէ, եթե հնարավոր է, որ օժտում ստացած տղամարդու կամ կնոջ Եկեղեցու անդամությունը դադարեցվի 32.6.1, 32.6.2 կամ 32.6.3-ում նշված ծանր մեղքերի կամ արարքների պատճառով:

Անձնական խորհրդատվությունը և եպիսկոպոսի կամ ցցի նախագահի կողմից ոչ պաշտոնական սահմանափակումները երբեմն բավարար չեն՝ օգնելու համար մարդուն ապաշխարել ծանր մեղքերից: Տերը տվել է անդամության խորհուրդներ՝ Իսրայելի դատավորին այս իրավիճակներում օգնելու համար: (Տես Ելից 18․12–27, Մոսիա 26․29–36, Վարդապետություն և Ուխտեր 42․80–83102։) Եկեղեցու քաղաքականության համաձայն որոշ ծանր մեղքերի համար պահանջվում է խորհուրդ անցկացնել (տես 32.6.1): Տաճարային ուխտերը խախտելը մեծացնում է անդամության խորհրդի անհրաժեշտության հավանականությունը (տես 32.7.4):

Ծխում եպիսկոպոսի խորհրդականներն օգնում են անդամության խորհուրդների ժամանակ: Ցցի անդամության խորհուրդների ժամանակ ցցի նախագահի խորհրդականներն են օգնում: Ցցի անդամության որոշ խորհուրդներում բարձրագույն խորհուրդը նույնպես մասնակցում է (տես 32.9.2): Անդամության խորհրդում եպիսկոպոսությունը կամ ցցի նախագահությունը հանդիպում է անձի հետ սիրո ոգով:

32.5.2

Ընտրել միջավայրը և ժամկետները

Երբ որոշվում է, թե այս միջավայրերից որը լավագույնս կօգնի մարդուն ապաշխարել, ղեկավարները փնտրում են Սուրբ Հոգու առաջնորդությունը: Նրանք նաև հաշվի են առնում հետևյալ գործոնները.

  • Մեղքի ծանրությունը և Եկեղեցու քաղաքականությունը այն մասին, թե արդյոք պահանջվում է խորհուրդ անցկացնել (տես 32.6)

  • Անձի հանգամանքները (տես 32.7)

Եպիսկոպոսը խորհրդակցում է ցցի նախագահի հետ որոշակի իրավիճակների վերաբերյալ: Նա պետք է ստանա ցցի նախագահի հաստատումը՝ նախքան անդամության խորհուրդ անցկացնելը:

Դժվար հարցերի վերաբերյալ ցցի նախագահը կարող է խորհուրդ փնտրել իրեն նշանակված Տարածքային Յոթանասունականից: Ցցի նախագահը պետք է խորհրդակցի Տարածաշրջանի Նախագահության հետ 32.6.3-ում նշված հարցերի շուրջ: Այնուամենայնիվ, միայն ցցի նախագահն է որոշում, թե արդյոք խորհուրդ պետք է անցկացվի այդ վարքագծին անդրադառնալու համար: Եթե խորհուրդ է անցկացվում, ցցի նախագահը կամ եպիսկոպոսն են որոշում արդյունքը:

Եթե եպիսկոպոսը կամ ցցի նախագահը որոշում են, որ անձնական խորհրդատվությունը բավարար է, նրանք հետևում են 32.8-ի ցուցումներին: Եթե նա որոշում է, որ անհրաժեշտ է անդամության խորհուրդ անցկացնել, կամ եթե Եկեղեցու քաղաքականությունը պահանջում է խորհուրդ անցկացնել, նա, ով այն վարում է, հետևում է 32.9–32.14 ընթացակարգերին:

Նախքան խորհուրդն անցկացնելը, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է որոշել, որ ավելի լավ է անդամության ոչ պաշտոնական սահմանափակումները կիրառել որոշ ժամանակով: Նա անցկացնում է խորհուրդը, երբ այն լավագույնս է խրախուսում անդամի անկեղծ ապաշխարությունը: Սակայն, նա չպետք է հետաձգի խորհուրդը, եթե դա անհրաժեշտ է ուրիշներին պաշտպանելու համար:

32.6

Մեղքի ծանրությունը և եկեղեցու քաղաքականությունը

Մեղքի ծանրությունը կարևոր նկատառում է այն միջավայրը որոշելիս, որը (1) կօգնի պաշտպանել ուրիշներին և (2) կօգնի մարդուն ապաշխարել: Տերն ասել է, որ Նա «չի կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել» (Վարդապետություն և Ուխտեր 1.31, տես նաև Մոսիա 26.29): Նրա ծառաները չպետք է անտեսեն ծանր մեղքի ապացույցները:

Ծանր մեղքերը՝ դիտավորյալ են և մեծապես խախտում են Աստծո օրենքները: Ստորև ներկայացված են ծանր մեղքերի անվանակարգերը:

Հետևյալ բաժինները նկարագրում են, թե երբ է պարտադիր անցկացնել անդամության խորհուրդ, երբ դա կարող է անհրաժեշտ լինել և երբ դա անհրաժեշտ չէ:

32.6.1

Երբ անդամության խորհուրդը պարտադիր է

Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը պետք է անցկացնի անդամության խորհուրդ, երբ տեղեկությունները ցույց են տալիս, որ անդամը հնարավոր է կատարել է այս բաժնում նկարագրված մեղքերից որևէ մեկը: Այս մեղքերի համար խորհուրդ է պահանջվում՝ անկախ անդամի հոգևոր հասունության և ավետարանի ըմբռնման մակարդակից:

Տես 32.11-ը՝ այս բաժնում թվարկված մեղքերի համար գումարվող խորհուրդների հնարավոր հետևանքները տեսնելու համար: Այս խորհուրդների ժամանակ անդամության ոչ պաշտոնական սահմանափակումների որոշումներ չեն կայացվում։

32.6.1.1

Բռնություն և կոպիտ վերաբերմունք

Սպանություն։ Անդամության խորհուրդը պարտադիր է, եթե անդամը սպանում է մեկին: Ինչպես օգտագործվում է այստեղ, սպանությունը մարդկային կյանքի դիտավորյալ, չարդարացված խլումն է: Պահանջվում է դադարեցնել անձի Եկեղեցու անդամությունը։

Սպանությունը չի ներառում ոստիկանական կամ զինվորական արարքները ծառայության ընթացքում: Այս համատեքստում արհեստական վիժեցումը չի սահմանվում որպես սպանություն: Եթե մահն առաջացել է դժբախտ պատահարից, սեփական անձը կամ ուրիշներին պաշտպանելու հետևանքով, ապա մարդուն կյանքից զրկելը չի կարող սահմանվել որպես սպանություն։ Սա կարող է ճիշտ լինել նաև այլ իրավիճակներում, օրինակ, երբ մարդը սահմանափակ մտավոր կարողություններ ունի:

Բռնաբարություն։ Անդամության խորհուրդը պարտադիր է բռնաբարության դեպքում։ Ինչպես օգտագործվում է այստեղ, բռնաբարությունը հարկադիր սեռական հարաբերություն է կամ սեռական հարաբերություն է անձի հետ, ով չի կարող օրինական համաձայնություն տալ՝ մտավոր կամ ֆիզիկական թույլ ունակությունների պատճառով: Ինչպես օգտագործվում է այստեղ, բռնաբարությունը չի ներառում փոխհամաձայնեցված սեռական հարաբերություն երկու անչափահասների միջև, որոնք գրեթե նույն տարիքի են:

Սեռական ոտնձգության մեղադրանք։ Անդամության խորհուրդը պարտադիր է, եթե անդամին մեղադրանք է առաջադրվել սեռական ոտնձգության համար։

Երեխաների կամ երիտասարդների նկատմամբ բռնություն։ Անդամության խորհուրդը պարտադիր է, եթե անձը բռնություն է գործադրում երեխայի կամ երիտասարդի նկատմամբ, ինչպես բացատրված է 38.6.2.3-ում:

Ամուսնու կամ մեկ այլ չափահասի նկատմամբ բռնություն։ Բռնության ծանրության աստիճանը կարող է տարբեր լինել։ Տես 38.6.2.4, երբ անդամության խորհուրդը պարտադիր է ամուսնու կամ մեկ այլ չափահասի նկատմամբ բռնության դեպքում:

Բռնի կոպիտ վարքագիծ։ Անդամության խորհուրդը պարտադիր է, եթե չափահասն անընդհատ ֆիզիկական վնաս է հասցնում մարդկանց բռնի վարքագծի միջոցով և սպառնալիք է ուրիշների համար:

32.6.1.2

Սեռական անբարոյականություն

Արյունապղծություն։ Անդամության խորհուրդը պարտադիր է արյունապղծության դեպքում, ինչպես սահմանված է 38.6.10-ում։ Գրեթե միշտ պահանջվում է դադարեցնել անձի Եկեղեցու անդամությունը։

Մանկական պոռնոգրաֆիա։ Անդամության խորհուրդը պարտադիր է, եթե անձը ներգրավված է մանկական պոռնոգրաֆիայում, ինչպես շարադրված է 38.6.6 -ում:

Բազմամուսնություն։ Անդամության խորհուրդը պարտադիր է, եթե անձը գիտակցաբար բազմակի ամուսնություն է կնքում: Որոշ բազմամուսնություններ կարող են տեղի ունենալ գաղտնի, երբ կինը (ամուսինը) չի իմանում ամուսնու(կնոջ) մեկ կամ մի քանի այլ կանանց(ամուսինների) մասին: Պահանջվում է դադարեցնել անձի Եկեղեցու անդամությունը, եթե անձը գիտակցաբար բազմակի ամուսնություն է կնքում:

Կոպիտ սեռական վարքագիծ։ Անդամության խորհուրդը պարտադիր է, եթե չափահասն անընդհատ սեռական վնաս է հասցնում մարդկանց և սպառնալիք է ուրիշների համար:

32.6.1.3

Խարդախություն

Ֆինանսական խարդախություն։ Անդամության խորհուրդը պարտադիր է, եթե չափահաս անձը դիտավորյալ և բազմիցս մարդկանց ֆինանսական վնաս պատճառելու պատմություն ունի և վտանգ է ներկայացնում ուրիշների համար (տես 38.6.2.4): Դա ներառում է ներդրումների խարդախություն և նմանատիպ գործողություններ: Տնտեսական պայմանների պատճառով չնախատեսված ֆինանսական կորուստները խարդախություն չեն համարվում: Եթե դատավարություն է ընթանում, ղեկավարները կարող են որոշել և սպասել մինչև վերջնական վճիռը կայացվի:

32.6.1.4

Վստահության չարաշահում

Ծանր մեղք՝ Եկեղեցու ղեկավար պաշտոն զբաղեցնելիս։ Անդամության խորհուրդը պարտադիր է, եթե անդամը ծանր մեղք է գործում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոն: Դրանց թվում են Բարձրագույն Իշխանությունը, Եկեղեցու Բարձրագույն պաշտոնյան, Տարածքային Յոթանասունականը, տաճարի նախագահը կամ մայրապետը, միսիայի նախագահը կամ նրա զուգընկերը, ցցի նախագահը, հայրապետը կամ եպիսկոպոսը: Դա չի վերաբերում ճյուղերի նախագահներին: Այնուամենայնիվ, ճյուղի նախագահի Եկեղեցու անդամության արտոնությունները կարող են սահմանափակվել կամ դադարեցվել այնպես, ինչպես մյուս անդամների համար:

32.6.1.5

Որոշ այլ արարքներ

Քրեական հանցագործություններ։ Անդամության խորհուրդը պարտադիր է դեպքերի մեծամասնությունում, երբ անձը դատապարտվում է հանցագործության համար:

32.6.2

Երբ Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել հետևյալ դեպքերում։

32.6.2.1

Բռնություն և կոպիտ վերաբերմունք

Տերը պատվիրել է. «Մի … սպանիր, ոչ էլ նման որևէ բան գործիր» (Վարդապետություն և Ուխտեր 59.6, շեղագրումն ավելացված է): Բռնությունը և կոպիտ վերաբերմունքը, որոնց համար կարող է անհրաժեշտ լինել անդամության խորհուրդ անցկացնել, ներառում են (բայց չեն սահմանափակվում դրանով) ստորև թվարկվածները:

Սպանության փորձ։ Դիտավորյալ փորձել սպանել մեկին։

Սեռական բռնություն, ներառյալ ոտնձգություն և հետապնդում: Սեռական բռնությունը ներառում է գործողությունների լայն շրջանակ (տես 38.6.18): Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել այն անձի համար, ով սեռական ոտնձգություն կամ բռնություն է գործադրել ինչ-որ մեկի նկատմամբ: Տես 38.6.18.3 բաժինը՝ խորհուրդ անցկացնելու դեպքերի համար։

Ամուսնու կամ մեկ այլ չափահասի նկատմամբ բռնություն։ Բռնության ծանրության աստիճանը կարող է տարբեր լինել (տես 38.6.2.4)։ Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել այն անձի համար, ով բռնություն է գործադրել ամուսնու կամ մեկ այլ չափահասի նկատմամբ: Տես 38.6.2.4 բաժինը՝ խորհուրդ անցկացնելու դեպքերի համար։

32.6.2.2

Սեռական անբարոյականություն

Համաձայն Աստծո օրենքի, Տիրոջ մաքրաբարոյության օրենքը զսպվածություն ցուցադրելն է տղամարդու և կնոջ ամուսնական կապերից դուրս սեռական հարաբերություններում (տես Ելից 20․14, Վարդապետություն և Ուխտեր 63․16)։ Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել սեռական անբարոյականության համար, ինչպես նկարագրված է 38.6.5-ում։ Տես 32.6.1.2 բաժինը՝ խորհուրդ անցկացնելու դեպքերի համար։

32.6.2.3

Խարդախություն

Տասը պատվիրաններն ուսուցանում են. «Մի գողացիր» կամ «սուտ վկայություն մի տուր» (Ելից 20․15–16)։ Անդամության խորհուրդ կարող է անհրաժեշտ լինել այնպիսի արարքների համար, ինչպիսիք են կողոպուտը, գողությունը, յուրացումը, սուտ վկայությունը և խարդախությունը: Վստահության չարաշահման միջոցով խարդախության համար տես 38.8.2։ Տես 32.6.1.3 բաժինը, երբ խորհուրդ է պահանջվում խարդախ արարքների համար:

32.6.2.4

Վստահության չարաշահում

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել, եթե անդամը․

  • Ծանր մեղք է գործում Եկեղեցում կամ համայնքում իշխանության կամ վստահության պաշտոն զբաղեցնելով:

  • Կատարում է ծանր մեղք, որը լայնորեն հայտնի է:

Տես 32.6.1.4 բաժինը՝ խորհուրդ անցկացնելու դեպքերի համար։

32.6.2.5

Որոշ այլ արարքներ

Թագավոր Բենյամինը սովորեցրել է․ «Ես չեմ կարող ասել ձեզ բոլոր բաները, որոնցով դուք կարող եք մեղք գործել. քանզի կան զանազան ուղիներ և միջոցներ, նույնիսկ այնքան շատ, որ ես չեմ կարող թվել դրանք» (Մոսիա 4․29)։ Խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել, եթե անդամը․

  • Ցույց է տալիս ծանր մեղքեր կատարելու վարքագիծ (տես Վարդապետություն և Ուխտեր 82․7

  • Դիտավորյալ հրաժարվում է ընտանեկան պարտականություններից, ներառյալ երեխային աջակցելուց և ալիմենտը վճարելուց:

  • Վաճառում է ապօրինի թմրանյութեր։

  • Կատարում է այլ ծանր հանցավոր արարքներ։

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել, եթե անդամը ենթարկվում է, կատարում է, կազմակերպում է, վճարում է կամ խրախուսում է արհեստական վիժեցումը: Ցուցումների համար տես 38.6.1։

Երբ Անդամության խորհուրդը պարտադիր է կամ կարող է անհրաժեշտ լինել

Մեղքի տեսակը

Անդամության խորհուրդը պարտադիր է (տես 32.6.1)

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել (տես 32.6.2)

Մեղքի տեսակը

Բռնություն և կոպիտ վերաբերմունք

Անդամության խորհուրդը պարտադիր է (տես 32.6.1)

  • Սպանություն

  • Բռնաբարություն

  • Սեռական ոտնձգության մեղադրանք

  • Երեխաների կամ երիտասարդների նկատմամբ բռնություն

  • Բռնի կոպիտ վարքագիծ

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել (տես 32.6.2)

  • Սպանության փորձ

  • Սեռական բռնություն, ներառյալ ոտնձգություն և հետապնդում (տես 38.6.18 գլուխը, երբ խորհուրդը պարտադիր է)

  • Ամուսնու կամ մեկ այլ չափահասի նկատմամբ բռնություն (տես 38.6.2.4 գլուխը, երբ խորհուրդը պարտադիր է)

Մեղքի տեսակը

Սեռական անբարոյականություն

Անդամության խորհուրդը պարտադիր է (տես 32.6.1)

  • Արյունապղծություն

  • Մանկական պոռնոգրաֆիա

  • Բազմամուսնություն

  • Կոպիտ սեռական վարքագիծ

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել (տես 32.6.2)

  • Շնություն, պոռնկություն և միասեռ հարաբերություններ

  • Համակեցություն, քաղաքացիական ամուսնություններ, զուգընկերություններ և միասեռ ամուսնություններ

  • Պոռնոգրաֆիայի ինտենսիվ կամ հարկադիր օգտագործում, որը զգալի վնաս է հասցրել անդամի ամուսնությանը կամ ընտանիքին

Մեղքի տեսակը

Խարդախություն

Անդամության խորհուրդը պարտադիր է (տես 32.6.1)

  • Ֆինանսական կոպիտ վարքագիծ, ինչպիսիք են խարդախությունը և նմանատիպ գործողությունները

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել (տես 32.6.2)

  • Կողոպուտ, գողություն կամ յուրացում

  • Սուտ վկայություն

Մեղքի տեսակը

Վստահության չարաշահում

Անդամության խորհուրդը պարտադիր է (տես 32.6.1)

  • Ծանր մեղք՝ Եկեղեցու ղեկավար պաշտոն զբաղեցնելիս

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել (տես 32.6.2)

  • Ծանր մեղք՝ Եկեղեցում կամ համայնքում իշխանության կամ վստահության պաշտոն զբաղեցնելով

  • Ծանր մեղք, որը լայնորեն հայտնի է

Մեղքի տեսակը

Որոշ այլ արարքներ

Անդամության խորհուրդը պարտադիր է (տես 32.6.1)

  • Քրեական հանցագործությունների մեծ մասը

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել (տես 32.6.2)

  • Արհեստական վիժեցում

  • Ծանր մեղքերի օրինաչափություն

  • Ընտանեկան պարտականություններից դիտավորյալ հրաժարում, ներառյալ երեխային աջակցելուց և ալիմենտը վճարելուց

  • Ապօրինի թմրանյութերի վաճառք

  • Այլ ծանր հանցավոր արարքներ

32.6.3

Ե՞րբ է ցցի նախագահը խորհրդակցում Տարածաշրջանի Նախագահության հետ անդամության խորհրդի կամ այլ գործողությունների անհրաժեշտության մասին

Որոշ հարցեր չափազանց զգայուն են և լրացուցիչ առաջնորդություն են պահանջում։ Որպեսզի իմանա, թե ինչպես լավագույնս օգնի, ցցի նախագահը պետք է խորհրդակցի Տարածաշրջանի Նախագահության հետ այս բաժնի իրավիճակների վերաբերյալ: Այնուամենայնիվ, միայն ցցի նախագահն է որոշում, թե արդյոք խորհուրդ պետք է անցկացվի այդ վարքագծին անդրադառնալու համար: Եթե խորհուրդ է անցկացվում, ցցի նախագահը կամ եպիսկոպոսն են որոշում արդյունքը:

Եթե անդամության խորհուրդ է անցկացվում սույն բաժնում ուրվագծված հարցերից մեկի համար, խորհրդի որոշումը պետք է լինի «գտնվում է արժանի կարգավիճակում», «անդամության պաշտոնական սահմանափակումներ» կամ «անդամության դադարեցում»։ Պահանջվում է Առաջին Նախագահության հաստատումը պաշտոնական սահմանափակումները հանելու կամ անձին Եկեղեցի վերընդունելու համար (տես 32.16.1, թիվ 9):

32.6.3.1

Այլ գործողություններ

Եթե անդամության խորհուրդ չի գումարվում, այլ գործողություններից կարող են լինել.

  • Անդամության ոչ պաշտոնական սահմանափակումները (տես 32.8.3):

  • Անդամության գրանցման ծանոթագրություն (տես 32.14.5).

  • Արարողությունների սահմանափակումները, որոնք սահմանափակում են անձին ստանալ կամ գործադրել քահանայություն, ստանալ կամ օգտագործել տաճարային երաշխավորագիր:

Ցցի նախագահը խորհրդակցում է Տարածաշրջանի Նախագահության հետ՝ նախքան այս գործողություններից մեկը կատարելը:

32.6.3.2

Ուրացություն։

Ուրացության խնդիրները հաճախ տարածվում են ծխի կամ ցցի սահմաններից դուրս: Նրանք պետք է անհապաղ լուծվեն՝ մյուսներին պաշտպանելու համար:

Եպիսկոպոսը խորհրդակցում է ցցի նախագահի հետ, եթե նա զգում է, որ անդամի արարքը կարող է ուրացություն լինել: Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է անդամության ոչ պաշտոնական սահմանափակումներ դնել անդամի վրա (տես 32.8.3): Ցցի նախագահը անհապաղ խորհրդակցում է Տարածաշրջանի Նախագահության հետ: Այնուամենայնիվ, միայն ցցի նախագահն է որոշում, թե արդյոք անհրաժեշտ է անցկացնել անդամության խորհուրդ կամ այլ գործողություն:

Ինչպես օգտագործվում է այստեղ, ուրացությունը վերաբերում է այն անդամին, ով զբաղվում է հետևյալ գործողություններից որևէ մեկով.

  • Անընդհատ հանդես է գալիս Եկեղեցու, նրա վարդապետության, նրա քաղաքականության կամ նրա ղեկավարների դեմ հստակ և կանխամտածված հանրային անհնազանդությամբ

  • Եպիսկոպոսի կամ ցցի նախագահի ուղղելուց հետո, շարունակում է որպես Եկեղեցու վարդապետություն ուսուցանել այն, ինչը Եկեղեցու վարդապետություն չէ

  • Միտումնավոր աշխատում է թուլացնել Եկեղեցու անդամների հավատքն ու ակտիվությունը

  • Եպիսկոպոսի կամ ցցի նախագահի ուղղելուց հետո շարունակում է հետևել ուրացած աղանդների ուսմունքներին

  • Պաշտոնապես միանում է մեկ այլ եկեղեցու և քարոզում է նրա ուսմունքները (ընդհանրապես Եկեղեցի չհաճախելը կամ այլ եկեղեցի հաճախելը ինքնին ուրացություն չէ: Այնուամենայնիվ, եթե որևէ անդամ պաշտոնապես միանում է մեկ այլ եկեղեցու և պաշտպանում է նրա ուսմունքները, հնարավոր է անհրաժեշտ լինի դադարեցնել նրա անդամությունը:)

Փրկիչն ուսուցանել է նեփիացիներին, որ նրանք պետք է շարունակեն ծառայել մի մարդու, ով մեղք է գործել: «Բայց եթե նա չի ապաշխարում, նա չպետք է համարվի իմ ժողովրդի թվում, որ նա չկարողանա կործանել իմ ժողովրդին» (3 Նեփի 18․31

32.6.3.3

Եկեղեցու միջոցների յուրացում

Եթե որևէ անձ յուրացնում է Եկեղեցու ֆոնդերը կամ գողանում Եկեղեցու արժեքավոր գույքը, ցցի նախագահը խորհրդակցում է Տարածաշրջանի Նախագահության հետ այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է լինելու անցկացնել անդամության խորհուրդ կամ այլ գործողություն: Ղեկավարները հաշվի են առնում․

  • Յուրացված կամ հափշտակված գումարի չափը։

  • Կատարվել է արդյոք փոխհատուցում:

  • Անձի զղջման աստիճանը։

Ընդհանրապես, եթե Եկեղեցու անդամը յուրացնում է Եկեղեցու ֆոնդերը կամ գողանում է Եկեղեցու արժեքավոր գույքը, նրա անդամության գրանցման վրա դրվում է ծանոթագրություն: Երբ ապաշխարությունն ավարտվում է, ցցի նախագահը կարող է պահանջել և հանել ծանոթագրությունը (տես 32.14.5):

32.6.3.4

Տրանսգենդերներ

Եպիսկոպոսները և ցցերի նախագահները աշխատելով այն մարդկանց հետ, ովքեր իրենց համարում են տրանսգենդեր, պետք է հետևեն 38.6.23-ի ցուցումներին:

32.6.4

Երբ Անդամության խորհուրդը սովորաբար անհրաժեշտ չէ

Անդամության խորհուրդը սովորաբար անհրաժեշտ չէ հետևյալ դեպքերում։

32.6.4.1

Չհամապատասխանել Եկեղեցու որոշ չափանիշներին

Անդամության խորհուրդ չի անցկացվում ստորև թվարկված գործողությունների համար: Այնուամենայնիվ, ուշադրություն դարձրեք վերջին կետի բացառության վրա:

  • Ակտիվ չլինել Եկեղեցում

  • Չկատարել Եկեղեցու պարտականությունները

  • Չվճարել տասանորդ

  • Բացթողումների մեղքեր

  • Ձեռնաշարժություն

  • Չպահել Իմաստության խոսքը

  • Պոռնոգրաֆիայի օգտագործումը, բացառությամբ մանկական պոռնոգրաֆիայի (ինչպես նշված է 38.6.6-ում) կամ պոռնոգրաֆիայի ինտենսիվ կամ հարկադիր օգտագործումը, որը զգալի վնաս է հասցրել անդամի ամուսնությանը կամ ընտանիքին (ինչպես նշված է 38.6.13-ում)։

32.6.4.2

Բիզնեսի ձախողումներ կամ պարտքերի չվճարում

Ղեկավարները չպետք է օգտագործեն անդամության խորհուրդները բիզնեսի վեճերը լուծելու համար։ Բիզնեսի ձախողումները և պարտքերի չվճարումները անդամության խորհուրդներ անցկացնելու պատճառներ չեն։ Այնուամենայնիվ, խորհուրդ պետք է անցկացվի լուրջ խարդախություն կատարելու կամ ֆինանսական այլ լուրջ խաբեբայությունների համար (տես 32.6.1.3):

32.6.4.3

Քաղաքացիական վեճեր

Անդամության խորհուրդները չեն անցկացվում քաղաքացիական վեճերը լուծելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 134.11):

32.7

Անձի հանգամանքները

Տերն ասել է․ «Իմ ողորմության բազուկը մեկնված է դեպի ձեզ, և ով որ գա, նրան ես կընդունեմ. և օրհնված են նրանք, ովքեր գալիս են ինձ մոտ» (3 Նեփի 9․14)։ Անձի հանգամանքները կարևոր գործոն են հանդիսանում որոշելու համար.

  • Համապատասխան միջավայրը՝ օգնելու նրան ապաշխարել ծանր մեղքերից (տես 32.5 և 32.6):

  • Անձնական խորհրդատվության կամ անդամության խորհուրդներում ընդունված որոշումները (տես 32.8 և 32.11):

Յուրաքանչյուր իրավիճակի համար եպիսկոպոսները և ցցերի նախագահները ձգտում են իմանալ Տիրոջ միտքն ու կամքը: Նրանք հաշվի են առնում հետևյալ գործոնները՝ որոշելու համար, թե որ միջավայրը պետք է օգտագործվի և ինչպիսին կլինի հետևանքը: Այս գործոնները կոնկրետ որոշում կայացնելու պատճառ չեն հանդիսանում: Ավելի շուտ, դրանք օգնում են այն որոշման հարցում, որը ղեկավարները պետք է կայացնեն աղոթքով և առաջնորդվելով Հոգով:

32.7.1

Մեղքի մեծությունը

Մեղքի ծանրությունը չափվում է նրա մեծությամբ: Սա կարող է ներառել մեղքերի քանակն ու հաճախականությունը, դրանց վնասի լրջությունը և դրանից տուժած անձանց թիվը:

32.7.2

Տուժողի շահերը

Ղեկավարները հաշվի են առնում տուժողի և այլոց շահերը։ Դրանց թվին են պատկանում այդ մարդու ամուսինը/կինը և ընտանիքի այլ անդամները: Ղեկավարները նաև հաշվի են առնում վնասի լրջությունը։

32.7.3

Ապաշխարության ապացույցներ

Հոգևոր առաջնորդություն է անհրաժեշտ, որպեսզի հասկանաք, թե արդյոք մարդն անկեղծորեն զղջացել է։ Նման ապաշխարությունն ավելի վստահաբար դրսևորվում է ժամանակի ընթացքում արդար արարքներ կատարելով, քան մեկ հարցազրույցի ընթացքում ուժեղ զղջում ցույց տալով: Դիտարկվող գործոնները ներառում են.

  • Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի ուժը,

  • խոստովանության բնույթը,

  • մեղքի համար զղջման խորությունը,

  • տուժած անձանց փոխհատուցումը,

  • օրենսդրական պահանջներին ենթարկվելը,

  • մեղքը թողնելու հաջողությունները,

  • մեղքը կատարելուց հետո պատվիրաններին հնազանդվելու հավատարմությունը,

  • Եկեղեցու ղեկավարների և այլոց հետ ազնվությունը,

  • Եկեղեցու ղեկավարների խորհրդին հետևելու պատրաստակամությունը։

աղոթող կինը

32.7.4

Տաճարային ուխտերի խախտումներ

Տերն հայտարարել է. «Նրանից ում շատ է տրվել, շատ էլ պահանջվում է» (Վարդապետություն և Ուխտեր 82․3)։ Անձը, ով ստացել է տաճարային օժտումը, ուխտեր է կապել ավելի բարձր չափանիշներով ապրելու համար: Այս ուխտերը խախտելը մեծացնում է մեղքի ծանրությունը: Դա մեծացնում է անդամության խորհրդի անհրաժեշտության հավանականությունը:

32.7.5

Վստահության կամ իշխանության պաշտոն

Մեղքի լրջությունը մեծանում է, եթե մարդն այն կատարել է վստահության կամ իշխանության պաշտոնում, օրինակ՝ ծնողի, ղեկավարի կամ ուսուցչի:

32.7.6

Կրկնություն

Նույն ծանր մեղքը կրկնելու օրինաչափությունը կարող է ցույց տալ խորը արմատավորված վարքագիծ կամ կախվածություն, որը խանգարում է առաջընթացին դեպի ճշմարիտ ապաշխարություն: Բացի անդամության սահմանափակումների, որոնք կարող են անհրաժեշտ լինել, կախվածությունից վերականգնվելու ծրագրերը և մասնագիտական խորհրդատվությունը կարող են օգտակար լինել (տես 32.8.2):

32.7.7

Տարիք, հասունություն և փորձ

Ղեկավարները հաշվի են առնում տարիքը, հասունությունը և փորձը, երբ խորհրդակցում են անդամի հետ կամ կայացնում են անդամության խորհրդի վճիռը։ Հանդուրժողականությունը հաճախ տեղին է նրանց համար, ովքեր հասուն չեն ավետարանում: Օրինակ, հանդուրժողականությունը կարող է տեղին լինել անբարոյական վարք դրսևորած երիտասարդ անդամների համար, եթե նրանք թողնեն մեղքը և անկեղծ ապաշխարեն: Սակայն, ավելի լուրջ գործողություններ կարող են անհրաժեշտ լինել, եթե նրանք շարունակեն վարքագիծը:

32.7.8

Մտավոր ունակություն

Հոգեկան հիվանդությունը, կախվածությունը կամ սահմանափակ մտավոր կարողությունները չեն արդարացնում ծանր մեղք գործած մարդուն: Այնուամենայնիվ, սրանք գործոններ են, որոնք պետք է հաշվի առնել: Օգնելու համար մարդուն ապաշխարել, ղեկավարները փնտրում են Տիրոջ առաջնորդությունն այն մասին, թե որքանով է այդ անձը հասկանում ավետարանի սկզբունքները և ինչ պատասխանատվության զգացում նա ունի։

32.7.9

Կամավոր խոստովանություն

Կամավոր խոստովանությունը և իր արարքների համար աստվածահաճո տրտմությունը ցույց են տալիս ապաշխարելու ցանկություն:

32.7.10

Մեղքի և խոստովանության միջև ընկած ժամանակը

Խոստովանությունը ապաշխարության մի մասն է և չպետք է հետաձգվի: Երբեմն մեղքին հաջորդում է վերականգնման և հավատարիմ ապրելու երկար ժամանակաշրջանը: Եթե անդամը խոստովանի մեղքը և չկրկնի այն, դա կարող է ցույց տալ, որ նա հրաժարվել է դրանից: Այդ դեպքում, խոստովանությունն ավելի շուտ կարող է ավարտին հասցնել, քան սկսել ապաշխարության գործընթացը:


ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ


32.8

Անձնական խորհրդատվություն և անդամության ոչ պաշտոնական սահմանափակումներ

Անձնական խորհրդատվությունը հաճախ բավական է ուրիշներին պաշտպանելու և օգնելու համար, որ անձը ապաշխարության միջոցով ստանա Հիսուս Քրիստոսի Քավության քավիչ զորությունը: Նման խորհրդատվությունը կարող է նաև օգնել անդամներին պաշտպանվել ավելի ծանր մեղքերից: Անձնական խորհրդատվության ժամանակ ղեկավարները կարող են նաև անդամության ոչ պաշտոնական սահմանափակումներ գործադրել՝ օգնելու համար անդամին ապաշխարել որոշ ծանր մեղքերից (տես 32.8.3):

Ծանր մեղքերին չպետք է անլուրջ վերաբերվել (տես Վարդապետություն և Ուխտեր 1․31 )։ Տաճարային ուխտերը խախտելը մեծացնում է անդամության խորհրդի անհրաժեշտության հավանականությունը (տես 32.7.4):

Ցուցումները, որոնք կօգնեն ղեկավարներին իմանալ, թե երբ կարող են բավարար լինել խորհրդատվությունը և ոչ պաշտոնական սահմանափակումները, ներկայացված են ստորև (տես նաև 32.7).

  • Անձը այնպիսի մեղք չի գործել, որը կպահանջի անդամության խորհուրդ անցկացնել (տես 32.6.1):

  • Անձը կամովին խոստովանել է և անկեղծորեն զղջում է:

  • Անձը ապաշխարում է ծանր մեղքի համար, որը նախկինում չի գործել:

  • Անձի կատարած մեղքը չի խախտել տաճարային ուխտերը:

  • Անձի մոտ առկա են էական մեղմացուցիչ հանգամանքներ։

32.8.1

Անձնական խորհրդատվություն

Հետևյալ ուղեցույցները կիրառվում են, երբ եպիսկոպոսը կամ ցցի նախագահը խորհրդակցում է անդամի հետ՝ օգնելով նրան ապաշխարել:

  • Հարցրեք միայն բավարար տեղեկատվություն՝ որոշելու համար (1) անդամի վերաբերմունքը մեղսավոր վարքի նկատմամբ և (2) վարքագծի բնույթը, հաճախականությունը և տևողությունը: Մի հարցրեք ավելին, քան անհրաժեշտ է իրավիճակը հասկանալու համար: Հարցեր մի տվեք, որոնք բխում են անձնական հետաքրքրասիրությունից։

  • Հարցրեք, թե ինչպես են նրա վարքից տուժել ուրիշները։

  • Կենտրոնացեք դրական պայմանների վրա, որոնք խորացնում են անդամի դարձը և նվիրվածությունն առ Տերը: Խրախուսեք անդամին ապաշխարելու համար ձեռնարկել որոշակի գործողություններ՝ կատարելով վարքագծի և սրտի փոփոխություն: Հրավիրեք նրան մոտենալ Փրկիչին՝ փնտրելով Նրա ուժը և զգալով Նրա քավիչ սերը:

  • Խրախուսեք նրան ոգեշնչող արարքներ կատարել, ինչպիսիք են՝ աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և Եկեղեցու ժողովներին հաճախելը: Ուսուցանեք, որ ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը կարող են նվազեցնել հակառակորդի ազդեցությունը: Խրախուսեք ծառայել ուրիշներին և կիսվել ավետարանով:

  • Խրախուսեք վերականգնել նրանց վնասը, ովքեր տուժել են մեղքերից և ներում խնդրել

  • Խրախուսեք հրաժարվել վատ ազդեցություններից: Օգնեք անդամներին կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել որոշակի գայթակղություններին դիմակայելու համար:

  • Ընդունեք, որ դուք հոգևոր ղեկավար եք, ոչ թե պրոֆեսիոնալ խորհրդատու: Բացի ձեր տրամադրած խորհրդատվությունից, որոշ անդամների համար օգտակար կլինի վարքագծային խորհրդատվությունը: Ոմանք տառապում են հոգեկան հիվանդությունից։ Ըստ անհրաժեշտության, խորհուրդ տվեք անդամներին օգնություն խնդրել բժշկական և հոգեկան առողջության որակավորված մասնագետներից:

  • Աղոթեք և առաջնորդություն փնտրեք Հոգուց՝ նախքան անդամության ոչ պաշտոնական սահմանափակումներ գործադրելը: Որոշ անդամների համար կարող է ավելի օգտակար լինել ակտիվորեն կիրառել Եկեղեցու անդամության արտոնությունները, քան դրանք սահմանափակել:

  • Հետևողական եղեք՝ քաջալերելու, հոգևոր ուժը ամրապնդելու և առաջընթացին հետևելու համար:

Այն բանից հետո, երբ անդամը խոստովանի եպիսկոպոսին կամ ցցի նախագահին, ստուգիչ խորհրդատվությունը կարող է տեղի ունենալ մի քանի ձևով: Ղեկավարն ինքնուրույն կարող է դա անել։ Կամ, անդամի թույլտվությամբ, նա կարող է հանձնարարել իր խորհրդականներից մեկին անցկացնել հետագա խորհրդատվությունները։

Անդամի համաձայնությամբ եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է հանձնարարել Երեցների քվորումի կամ Սփոփող միության անդամներին՝ օգնելու որոշակի եղանակներով: Երիտասարդների դեպքում նա կարող է նշանակել Երիտասարդ կանանց նախագահությանը կամ Ահարոնյան քահանայության քվորումի խորհրդատուներին, որ օգնեն իրեն: Նրանք, ովքեր նշանակված են օգնելու, իրավունք ունեն ոգեշնչվելու այդ հանձնարարությունը կատարելու համար (տես 4.2.6):

Երբ որևէ մեկին հանձնարարվում է օգնել հետագա խորհրդատվության հարցում, ղեկավարը տալիս է միայն բավարար տեղեկատվություն, որն անհրաժեշտ է անդամին օգնելու համար: Նշանակված անձը պետք է պահպանի գաղտնիությունը: Այդ անձը նաև տեղեկացնում է եպիսկոպոսին անդամի առաջընթացի և կարիքների մասին:

32.8.2

Օգնել կախվածություն ունեցող մարդկանց

Անձնական խորհրդատվության ժամանակ երբեմն պետք է օգնել անդամներին ապաշխարել կախվածությանն առնչվող կամ դրա պատճառած մեղքերից: Այս վնասակար հակումները կարող են ներառել նյութեր կամ վարքագծի լայն շրջանակ: Կախվածությունը վնասում է անհատներին, ամուսնություններին և ընտանիքներին: Եպիսկոպոսները կարող են խորհուրդ տալ անդամներին օգնություն խնդրել կախվածությունից վերականգնման Եկեղեցու ծրագրերից և բժշկական և հոգեկան առողջության որակավորված մասնագետներից:

Առավել տարածված կախվածություն է դառնում պոռնոգրաֆիայի օգտագործումը: Անկախ նրանից՝ կախվածություն է, թե ոչ մշտական վարքագիծ, ցանկացած տեսակի պոռնոգրաֆիայի օգտագործումը վնասակար է: Դրա կիրառումը հեռացնում է Հոգին։ Այն թուլացնում է ուխտերը պահելու արդյունքում ստացած զորությունից օգտվելու կարողությունը: Այն նաև վնասում է նվիրական հարաբերությունները։

Անձնական խորհրդատվությունը և անդամության ոչ պաշտոնական սահմանափակումները սովորաբար բավարար են օգնելու համար անձին ապաշխարել պոռնոգրաֆիա օգտագործելուց: Անդամության խորհուրդներ սովորաբար չեն անցկացվում: Բացառությունների համար տես 38.6.6 և 38.6.13: Մասնագիտական խորհրդատվությունը կարող է օգտակար լինել:

Ցցերի նախագահները և եպիսկոպոսներն ըստ անհրաժեշտության աջակցում են ընտանիքի անդամներին: Ծնողները կարող են ընդգրկվել, երբ երիտասարդներին խորհուրդ եք տալիս պոռնոգրաֆիայի օգտագործման վերաբերյալ: Ամուսինը/կինը կարող է ընդգրկվել ամուսնացած անձի հետ խորհրդակցելիս:

Պոռնոգրաֆիա օգտագործող անդամների հետ խորհրդակցելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես 38.6.13-ը:

32.8.3

Անդամության ոչ պաշտոնական սահմանափակումներ

Խորհրդատվության ժամանակ բացի դրական արարքները խրախուսելուց, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է որոշ ժամանակով ոչ պաշտոնապես սահմանափակել Եկեղեցու անդամության որոշ արտոնություններ: Խելամտորեն կառավարելով, այս սահմանափակումները կօգնեն ապաշխարությանը և հոգևոր առաջընթացին: Դրանք համարվում են ոչ պաշտոնական, քանի որ անդամության գրանցման մեջ ծանոթագրություն չի դրվում:

Ոչ պաշտոնական սահմանափակումները կարող են տևել մի քանի շաբաթ, մի քանի ամիս կամ ավելի երկար, եթե անհրաժեշտ լինի, որպեսզի անձը լիովին ապաշխարի: Անսովոր հանգամանքների դեպքում ժամանակը կարող է մեկ տարուց երկար լինել։

Ղեկավարները փնտրում են Հոգու առաջնորդությունը նրա վերաբերյալ, թե որ սահմանափակումները լավագույնս կօգնեն մարդուն ապաշխարել: Դրանք կարող են ներառել (բայց չեն սահմանափակվում դրանով) Եկեղեցու կոչում ունենալու, քահանայությունը գործադրելու կամ տաճար մտնելու արտոնության կասեցումը: Ղեկավարը կարող է նաև սահմանափակել անձին Եկեղեցու ներսում ելույթ, դաս կամ աղոթք ասելուց: Եթե ղեկավարը կասեցնում է տաճար մտնելու իրավունքը, նա չեղյալ է համարում տաճարային երաշխավորագիրը Ղեկավարի և գործավարի ռեսուրսներում (LCR):

Հաղորդությունը ճաշակելը ապաշխարության կարևոր մասն է: Դա չպետք է լինի առաջնային սահմանափակումը, որը տրվում է ապաշխարող մարդուն, ով ունի կոտրված սիրտ և փշրված հոգի: Այնուամենայնիվ, եթե մարդը ծանր մեղքեր է գործել, ղեկավարը կարող է որոշ ժամանակով կասեցնել այդ արտոնությունը:

Ղեկավարները սովորաբար ոչ ոքի չեն ասում ոչ պաշտոնական սահմանափակումների մասին, քանի դեռ կարիք չկա իմանալու դրա մասին (տես 32.12.2):

Հոգու կողմից առաջնորդվելով եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է հեռացնել ոչ պաշտոնական սահմանափակումները, երբ անձը որոշակի առաջընթաց է գրանցում ճշմարիտ ապաշխարության մեջ: Եթե անդամը շարունակում է մեղք գործել, կարող է օգտակար կամ անհրաժեշտ լինել անդամության խորհուրդ անցկացնել:

աղոթող կինը

ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՈՒՄ


Եկեղեցու անդամության խորհուրդներն անցկացվում են, երբ եպիսկոպոսը կամ ցցի նախագահը որոշում է, որ դրանք օգտակար կլինեն կամ երբ դրանք պահանջվում են Եկեղեցու քաղաքականությամբ (տես 32.6)։ Դրանք անց են կացվում ծխի, ցցի, ճյուղի, շրջանի կամ միսիայի մակարդակում: Այս բաժինը տեղեկություն է տրամադրում, թե ինչպես կարելի է պաշտոնավարել խորհուրդներում:

32.9

Մասնակցություն և պատասխանատվություն

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե ովքեր են սովորաբար մասնակցում անդամության խորհուրդներին:

Անդամության խորհուրդների մասնակիցներ

Ծխի անդամության խորհուրդ

Անդամության խորհուրդների մասնակիցներ

  • Անձը, ում համար անցկացվում է խորհուրդը

  • Եպիսկոպոսը և նրա խորհրդականները

  • Ծխի գործավարը

  • Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահները (ըստ ցանկության, տես 32.10.1)

Ցցի անդամության խորհուրդ

Անդամության խորհուրդների մասնակիցներ

  • Անձը, ում համար անցկացվում է խորհուրդը

  • Ցցի նախագահը և նրա խորհրդականները

  • Ցցի գործավարը

  • Բարձրագույն խորհրդականները (սահմանափակ իրավիճակներում, ինչպես բացատրված է 32.9.2-ում)

  • Այն անձի եպիսկոպոսը, ում համար անցկացվում է խորհուրդը (ըստ ցանկության, տես 32.9.3)

  • Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահները (ըստ ցանկության, տես 32.10.1)

32.9.1

Ցցի Նախագահ

Ցցի նախագահը․

  • Իշխանություն ունի ցցի անդամության խորհուրդների վրա։ Սակայն, այս խորհուրդների մեծ մասը անցկացվում է եպիսկոպոսների կողմից։

  • Պետք հաստատի՝ նախքան եպիսկոպոսի անդամության խորհուրդ անցկացնելը:

  • Ցցի անդամության խորհուրդ է անցկացնում տաճարային օժտում ստացած այն տղամարդու կամ կնոջ համար, որոնց Եկեղեցու անդամությունը հավանաբար կդադարեցվի։

  • Կարող է խորհուրդ անցկացնել, եթե անդամը բողոքարկի ծխի անդամության խորհրդի որոշումը:

  • Պետք է հաստատի նախքան ծխի անդամության խորհրդի առաջարկությունը՝ օժտում չստացած անձի անդամությունը դադարեցնելու վերաբերյալ:

32.9.2

Բարձրագույն խորհուրդ

Բարձրագույն խորհրդականները սովորաբար չեն մասնակցում ցցի անդամության խորհուրդներին: Այնուամենայնիվ, Բարձրագույն խորհրդականները կարող են մասնակցել դժվարին իրավիճակներում (տես Վարդապետություն և Ուխտեր 102․2)։ Օրինակ, ցցի նախագահությունը կարող է հրավիրել բարձրագույն խորհրդին մասնակցելու, երբ.

  • Կան վիճելի փաստեր։

  • Նրանց մասնակցությունն արժեքավոր կլինի և կօգնի հավասարակշռություն պահել։

  • Անդամը ցանկանում է, որ նրանք մասնակցեն:

  • Ցցի նախագահության անդամներից մեկը կամ նրա ընտանիքն է ներգրավված (տես 32.9.7

32.9.3

Եպիսկոպոս (կամ ճյուղի նախագահը ցցում)

Եպիսկոպոսը․

  • Իշխանություն ունի ծխերի անդամության խորհուրդների վրա:

  • Խորհրդակցում է ցցի նախագահի հետ և ստանում նրա հաստատումը՝ նախքան խորհուրդ անցկացնելը:

  • Անդամության խորհուրդ չի անցկացնում տաճարային օժտում ստացած այն տղամարդու կամ կնոջ համար, որոնց Եկեղեցու անդամությունը հավանաբար կդադարեցվի։ Այդ իրավիճակներում պետք է անցկացվի ցցի անդամության խորհուրդ:

  • Կարող է հրավիրվել ներկա գտնվելու ցցի անդամության խորհրդին ծխի այն անդամի համար, որի անդամությունը վերանայվում է: Նրա ներկայությունը պետք է հաստատվի ցցի նախագահի և այդ անձի կողմից:

Ծխի կամ ճյուղի անդամության խորհուրդը կարող է առաջարկել, որ դադարեցվի այդ անձի Եկեղեցու անդամությունը, եթե նա օժտում ստացած չէ: Այնուամենայնիվ, մինչև վերջնական որոշում կայացնելը պահանջվում է ցցի նախագահի հաստատումը:

Երբեմն օժտված անդամի համար անցկացվում է ծխի անդամության խորհուրդ, և վարույթը նախատեսում է, որ անդամի անդամությունը հավանաբար կդադարեցվի: Այս իրավիճակներում եպիսկոպոսը հարցը ուղղորդում է ցցի նախագահին:

32.9.4

Միսիայի նախագահ

Միսիայի նախագահը․

  • Իշխանություն ունի միսիայի ճյուղերի և շրջանների անդամության խորհուրդների վրա:

  • Պետք է հաստատի՝ շրջանի կամ ճյուղի նախագահի անդամության խորհուրդ անցկացնելուց առաջ:

  • Անդամության խորհուրդ անցկացնի տաճարային օժտում ստացած այն տղամարդու կամ կնոջ համար, որոնց Եկեղեցու անդամությունը հավանաբար կդադարեցվի։ Եթե ժամանակի կամ հեռավորության պատճառով նա չի կարողանում անել դա, նա կարող է նշանակել իր խորհրդականներից մեկին նախագահելու խորհուրդը: Նա հանձնարարում է, որ Մելքիսեդեկյան Քահանայություն ունեցող երկու ուրիշ կրողներ մասնակցեն։

  • Հնարավորության դեպքում անդամության խորհուրդներ է անցկացնում նրանց համար, ովքեր օժտված չեն: Եթե ժամանակը կամ հեռավորությունը խանգարում են, նա կարող է լիազորել երեք Մելքիսեդեկյան Քահանայություն կրողների անցկացնել այն: Այդպիսի դեպքերում, այդ անդամի շրջանի նախագահը կամ ճյուղի նախագահը սովորաբար վարում է խորհուրդը:

  • Կարող է խորհուրդ անցկացնել, եթե անդամը բողոքարկի շրջանի կամ ճյուղի անդամության խորհրդի որոշումը:

  • Ունենալով միսիոներական բաժանմունքի Բարձրագույն Իշխանության թույլտվությունը, անց է կացնում անդամության խորհուրդ, եթե միսիոները ծանր մեղք է գործում միսիայում (տես 32.9.8): Նա նաև վերանայում է հարցը Տարածաշրջանի Նախագահության անդամի հետ և խորհրդակցում է միսիոների բնակության վայրի ցցի նախագահի հետ:

  • Պետք է հաստատի՝ նախքան ճյուղի կամ շրջանի անդամության խորհրդի առաջարկությունը՝ օժտում չստացած անձի անդամությունը դադարեցնելու վերաբերյալ:

Եթե միսիոները խոստովանում է ծանր մեղքեր, որոնք նա կատարել է միսիայում ծառայելուց առաջ, միսիայի նախագահը կապվում է Միսիոներական բաժանմունքում գտնվող իր ներկայացուցչի հետ՝ առաջնորդություն ստանալու համար:

Երբ միսիայի նախագահն անդամության խորհուրդ է անցկացնում, նա նշանակում է երկու Մելքիսեդեկյան Քահանայություն կրողների՝ իրեն աջակցելու համար: Միայն անսովոր հանգամանքներում նա պետք է նշանակի երիտասարդ միսիոներների, որ օգնեն իրեն։ Նա հետևում է նույն ընթացակարգերին, ինչ տեղի է ունենում ցցի անդամության խորհրդում (տես 32.10): Սակայն բարձրագույն խորհուրդը կամ շրջանի խորհուրդը չի մասնակցում։

32.9.5

Շրջանի նախագահը կամ ճյուղի նախագահը միսիայում

Շրջանի կամ ճյուղի նախագահը միսիայում կարող է անցկացնել անդամության խորհուրդ, երբ լիազորություն ունի միսիայի նախագահից: Շրջանի խորհուրդը չի մասնակցում։

Շրջանի կամ ճյուղի անդամության խորհուրդը կարող է առաջարկել, որ դադարեցվի այդ անձի Եկեղեցու անդամությունը, եթե նա չի ստացել իր տաճարային օժտումը։ Այնուամենայնիվ, մինչև վերջնական որոշում կայացնելը պահանջվում է միսիայի նախագահի հաստատումը:

32.9.6

Ցցի կամ ծխի գործավար

Ցցի կամ ծխի գործավարը․

  • Խորհրդի գրավոր նշումները պահում է միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Եկեղեցու անդամության խորհրդի արձանագրությունը ներկայացնելու համար:

  • Պատրաստում է ձևաթուղթը, եթե խորհուրդը վարող ղեկավարը պահանջում է:

  • Խորհրդում չի մասնակցում քննարկմանը կամ որոշմանը։

32.9.7

Մասնակցել արտասովոր հանգամանքներում

Եթե ցցի նախագահության խորհրդականը չի կարողանում մասնակցել անդամության խորհրդին, ցցի նախագահը խնդրում է բարձրագույն խորհրդականի կամ մեկ այլ քահանայապետի, որ զբաղեցնի նրա տեղը: Եթե ցցի նախագահը չի կարողանում մասնակցել, Առաջին Նախագահությունը կարող է թույլատրել նրա խորհրդականներից մեկին նախագահել նրա փոխարեն:

Եթե եպիսկոպոսության խորհրդականը չի կարողանում մասնակցել անդամության խորհուրդներում, եպիսկոպոսը կարող է խնդրել ծխի մի քահանայապետի զբաղեցնել նրա տեղը: Եթե եպիսկոպոսը չի կարողանում մասնակցել, նա խնդիրն ուղղորդում է ցցի նախագահին, ով հրավիրում է ցցի անդամության խորհուրդ: Եպիսկոպոսը չի կարող հանձնարարել խորհրդականին, որ հրավիրի անդամության խորհուրդ:

Եթե անդամության խորհուրդ է անցկացվում եպիսկոպոսի ընտանիքի անդամի կամ նրա խորհրդականներից մեկի համար, այն անցկացվում է ցցի մակարդակով: Եթե այն անցկացվում է ցցի նախագահի խորհրդականներից մեկի ընտանիքի անդամի համար, ցցի նախագահը նշանակում է մեկ այլ քահանայապետի, որը զբաղեցնի խորհրդականի տեղը: Եթե խորհուրդ է անցկացվում ցցի նախագահի ընտանիքի անդամի համար, նա խորհրդակցում է Առաջին Նախագահության գրասենյակի հետ:

Եթե անդամը դեմ է եպիսկոպոսի կամ նրա խորհրդականների մասնակցությանը, անդամության խորհուրդն անցկացվում է ցցի մակարդակով: Եթե անդամը դեմ է ցցի նախագահի խորհրդականներից մեկի մասնակցությանը, ցցի նախագահը նշանակում է մեկ այլ քահանայապետի, որը զբաղեցնում է խորհրդականի տեղը: Եթե անդամը դեմ է ցցի նախագահի մասնակցությանը, կամ եթե ցցի նախագահը զգում է, որ չի կարող անաչառ լինել, նա խորհրդակցում է Առաջին Նախագահության գրասենյակի հետ:

32.9.8

Որոշել, թե որ ղեկավարն է խորհուրդ անցկացնում հատուկ հանգամանքներում

Անդամության խորհուրդները գրեթե միշտ անցկացվում են Եկեղեցու աշխարհագրական այն միավորում, որտեղ գտնվում է անձի անդամության գրանցումը:

Երբեմն տեղափոխվող անդամի համար անհրաժեշտ է անցկացնել անդամության խորհուրդ: Եթե տեղափոխումը կատարվում է նույն ցցի շրջանակներում, ցցի նախագահը խորհրդակցում է երկու ծխերի եպիսկոպոսների հետ և որոշում, թե որտեղ պետք է դա տեղի ունենա:

Եթե անդամը տեղափոխվում է ցցից դուրս, երկու ցցերի նախագահները խորհրդակցում և որոշում են, թե որտեղ պետք է տեղի ունենա խորհուրդը: Եթե նրանք որոշեն, որ այն պետք է անցկացվի նախկին ծխում կամ ցցում, անդամության գրանցումը պահպանվում է այդ ծխում մինչև խորհրդի ավարտը: Հակառակ դեպքում գրանցումը տեղափոխվում է նոր ծուխ։ Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը գաղտնի կերպով տեղեկացնում է անդամի ներկայիս եպիսկոպոսին կամ ցցի նախագահին, թե ինչու է խորհուրդն անհրաժեշտ:

Երբեմն անդամության խորհուրդն անհրաժեշտ է այն անդամի համար, ով ժամանակավորապես ապրել է տնից հեռու: Օրինակ, խորհուրդ կարող է անհրաժեշտ լինել ուսանողի կամ զինվորականի համար: Այն եպիսկոպոսը, որտեղ անդամը ժամանակավորապես ապրում է, կարող է խորհրդակցություն և աջակցություն տրամադրել: Այնուամենայնիվ, նա չպետք է անդամության խորհուրդ անցկացնի, քանի դեռ անդամության գրանցումը չի տեղափոխվել իր միավոր և քանի դեռ նա չի խորհրդակցել բնակության վայրի ծխի եպիսկոպոսի հետ:

Երբեմն միսիոները ծանր մեղք է գործում իր միսիայում, որը բացահայտվում է միայն նրան կոչումից ազատելուց հետո։ Եպիսկոպոսը և ցցի նախագահը խորհրդակցում են, թե իրենցից ով պետք է անցկացնի անդամության խորհուրդը: Նրանցից մեկն այն անցկացնելուց առաջ խորհրդակցում է միսիայի նախկին նախագահի հետ:

32.10

Անդամության խորհուրդների ընթացակարգերը

32.10.1

Ծանուցում ուղարկեք և պատրաստվեք խորհրդին

Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը անդամին գրավոր ծանուցում է անդամության խորհրդի մասին, որը կանցկացվի նրա համար: Նա ստորագրում է նամակը։ Այն ներառում է հետևյալ տեղեկությունը․

«[Եպիսկոպոսությունը կամ ցցի նախագահությունը] ձեր համար անց է կացնում անդամության խորհուրդ: Խորհուրդը տեղի կունենա [ամսաթիվը և ժամը] [վայրում]:

Այս խորհուրդը կքննարկի [ընդհանուր կերպով ամփոփեք խախտումները, բայց մանրամասներ կամ ապացույցներ մի ներկայացրեք]:

Դուք հրավիրված եք մասնակցելու խորհրդին՝ պատասխան տալու համար։ Դուք կարող եք գրավոր ցուցմունքներ տրամադրել այն անձանցից, ովքեր կարող են համապատասխան տեղեկատվություն տրամադրել: Դուք կարող եք հրավիրել այդ անձանց՝ խոսելու խորհրդի հետ ձեր անունից, եթե նախապես հաստատվի ցցի նախագահի կամ եպիսկոպոսի կողմից: Դուք կարող եք նաև հրավիրել [ծխի Սփոփող միության նախագահին կամ Երեցների քվորումի նախագահին] ներկա գտնվելու և աջակցություն ցուցաբերելու:

Բոլոր նրանք, ովքեր ներկա կգտնվեն, պետք է պատրաստ լինեն պահպանել խորհրդի հարգալից բնույթը, ներառյալ ընթացակարգերը և գաղտնիությունը: Խորհրդին չեն կարող ներկա գտնվել իրավախորհրդատու կամ աջակցող այլ անձինք, բացառությամբ վերը նշվածներից»։

Վերջին պարբերությունում կարող եք արտահայտել ձեր սերը, հույսը և մտահոգությունը:

Ցուցումներ այն մասին, թե ում կարող է անձը հրավիրել ելույթ ունենալ խորհրդում, գտնվում են 32.10.3, թիվ 4։

Եթե ծանուցումն անձամբ չի կարող առաքվել, այն կարող է ուղարկվել գրանցված կամ վավերացված փոստով՝ պահանջելով հետադարձ անդորրագիր:

Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը անդամության խորհուրդ է պլանավորում այն ժամանակ, երբ դա հարմար է տվյալ անձին: Նա նաև հավաստիանում է, որ բավարար ժամանակ է եղել սխալ վարքագծի տուժողներից ցուցմունքներ ստանալու համար, եթե նրանք ցանկանում են դրանք տրամադրել (տես 32.10.2):

Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը նախապատրաստում է անդամին խորհրդի համար՝ բացատրելով դրա նպատակը և ընթացակարգերը: Նա նաև բացատրում է, թե ինչ որոշման կարող է հանգել խորհուրդը և ինչ վճիռներ կարող է կայացնել։ Եթե անդամը խոստովանել է, ղեկավարը բացատրում է, որ այդ խոստովանությունը պետք է օգտագործվի անդամության խորհրդում:

32.10.2

Ցուցմունքներ ստանալ տուժողներից

Երբ Եկեղեցու անդամը տուժող է դառնում (օրինակ՝ արյունապղծության, երեխայի բռնության, ամուսնու դավաճանության կամ խարդախության դեպքում), եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կապվում է այդ անձի ներկայիս եպիսկոպոսի կամ ցցի նախագահի հետ: Այս ղեկավարները որոշում են, թե արդյոք օգտակար կլինի տուժողին հնարավորություն տալ գրավոր ցուցմունք ներկայացնել սխալ վարքագծի և դրա հետևանքների մասին: Այս ցուցմունքները կարելի է կարդալ անդամության խորհրդում (տես 32.10.3, թիվ 3): Եկեղեցու ղեկավարները իրավունք չունեն կապ հաստատել այն տուժողների հետ, ովքեր Եկեղեցու անդամ չեն:

Այս նպատակով տուժողի հետ ցանկացած հանդիպում վարում է նրա ներկայիս եպիսկոպոսը կամ ցցի նախագահը: Եթե տուժողը ցուցմունք է տալիս, ղեկավարն այն տալիս է եպիսկոպոսին կամ ցցի նախագահին, ով անցկացնում է անդամության խորհուրդը: Ղեկավարները պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերեն՝ լրացուցիչ ցավ չպատճառելու համար:

18 տարեկանից փոքր տուժողի վերաբերյալ ցանկացած հարցում կատարվում է երեխայի ծնողների կամ օրինական խնամակալների միջոցով, եթե իհարկե դա չի վտանգում նրան:

Բռնությունների ժամանակ ցուցումներ ստացող եպիսկոպոսների և ցցերի նախագահների մասին տեղեկությունների համար տես 32.4.5 և 38.6.2.1:

32.10.3

Վարել խորհուրդը

Խորհրդի սկսվելուց անմիջապես առաջ, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը մասնակիցներին ասում է, թե ում համար է խորհուրդը և որն է զեկուցված սխալ վարքագիծը: Անհրաժեշտության դեպքում նա բացատրում է խորհրդի ընթացակարգերը։

Այնուհետև այս անձը հրավիրվում է սենյակ, եթե նա ներկա է խորհրդին։ Եթե եպիսկոպոսը հրավիրվել է մասնակցելու ցցի անդամության խորհրդին, նա նույնպես հրավիրվում է սենյակ այդ ժամանակ: Եթե անձը հրավիրել է ծխի Սփոփող միության նախագահին կամ Երեցների քվորումի նախագահին ներկա գտնվելու և աջակցություն ցուցաբերելու, նրան նույնպես հրավիրում են ներս մտնել:

Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը խորհուրդը վարում է սիրո ոգով, ինչպես նշված է ստորև:

  1. Նա խնդրում է մեկին բացման աղոթք ասել:

  2. Այնուհետև նա հայտարարում է վերագրվող սխալ արարքի մասին։ Նա հնարավորություն է տալիս անձին (եթե առկա է) հաստատել, հերքել կամ պարզաբանել այս ցուցմունքը։

  3. Եթե անդամը հաստատում է իր սխալ արարքը, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը անցում է կատարում ստորև գտնվող 5-րդ կետին: Եթե անդամը հերքում է դա, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը տեղեկատվություն է ներկայացնում այդ մասին: Սա կարող է ներառել վստահելի փաստաթղթերի ներկայացում և տուժողների գրավոր ցուցմունքների բարձրաձայն ընթերցում (տես 32.10.2): Նման ցուցմունքը կարդալուց հետո նա չի հայտնում տուժողի ինքնությունը։

  4. Եթե անդամը հերքում է սխալ արարքը, նա կարող է տեղեկատվություն ներկայացնել խորհրդին: Դա կարող է լինել գրավոր տեսքով։ Կամ նա կարող է խնդրել մարդկանց, ովքեր կարող են համապատասխան տեղեկատվություն տրամադրել, հերթով հանդես գալ խորհրդում: Այս մարդիկ պետք է լինեն Եկեղեցու անդամ, բացառությամբ այն դեպքերի, երբ եպիսկոպոսը կամ ցցի նախագահը նախկինում որոշել է, որ Եկեղեցու ոչ անդամը կարող է մասնակցել խորհրդին: Նրանք սպասում են առանձին սենյակում, մինչև իրենց հրավիրեն խոսել։ Իրենց խոսքն ավարտելուց հետո նրանցից յուրաքանչյուրը լքում է այն սենյակը, որտեղ անցկացվում է խորհուրդը։ Նրանք պետք է պատրաստ լինեն պահպանել խորհրդի հարգալից բնույթը, ներառյալ ընթացակարգերը և գաղտնիությունը: Եկեղեցու անդամները չեն կարող իրենց հետ իրավախորհրդատու բերել: Նրանք չեն կարող նաև բերել այլ աջակիցներ, բացառությամբ սույն բաժնի երկրորդ պարբերությունում նշվածների։

  5. Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող են քաղաքավարի և հարգալից ձևով անդամին հարցեր տալ։ Նա կարող է նաև հարցեր տալ այլ մարդկանց, ում անդամը խնդրել է տեղեկատվություն տրամադրել: Եպիսկոպոսության կամ ցցի նախագահության խորհրդականները կարող են հարցեր տալ: Ցանկացած հարց պետք է լինի հակիրճ և սահմանափակվի էական փաստերով:

  6. Բոլոր համապատասխան տեղեկությունները ներկայացնելուց հետո եպիսկոպոսը կամ ցցի նախագահը անդամին դուրս է հրավիրում սենյակից: Գործավարը նույնպես դուրս է գալիս, եթե բարձրագույն խորհուրդը չի մասնակցում անդամության խորհրդին։ Եթե անդամի եպիսկոպոսը ներկա է ցցի անդամության խորհրդին, նա նույնպես դուրս է գալիս սենյակից: Եթե Սփոփող Միության նախագահը կամ երեցների քվորումի նախագահը մասնակցում են աջակցություն ցուցաբերելու համար, նա նույնպես դուրս է գալիս սենյակից:

  7. Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը մեկնաբանություններ կամ մտքեր է փոխանակում իր խորհրդականների հետ: Եթե բարձրագույն խորհուրդը մասնակցել է ցցի անդամության խորհրդին, նա խնդրում է նրանց կիսվել մեկնաբանություններով և մտքերով:

  8. Իր խորհրդականների հետ եպիսկոպոսը կամ ցցի նախագահը աղոթքով փնտրում է Տիրոջ կամքը տվյալ հարցի շուրջ: Այս ընթացքում սենյակում պետք է լինեն միայն ցցի նախագահը և նրա խորհրդականները կամ եպիսկոպոսն ու նրա խորհրդականները: Եթե ցցի անդամության խորհրդում ընդգրկված է բարձրագույն խորհուրդը, ցցի նախագահությունը սովորաբար առանձնանում է ցցի նախագահի գրասենյակում:

  9. Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը իր խորհրդականներին տեղեկացնում է իր որոշման մասին և խնդրում է նրանց հաստատել այն: Եթե ցցի անդամության խորհրդում ընդգրկված է բարձրագույն խորհուրդը, ցցի նախագահությունը վերադառնում է սենյակ և բարձրագույն խորհրդին խնդրում է աջակցել որոշմանը: Եթե խորհրդականը կամ բարձրագույն խորհրդականը համաձայն չէ, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը լսում է և փորձում լուծել տարաձայնությունները: Որոշման համար պատասխանատվությունը կրում է նախագահող պաշտոնյան:

  10. Նա մարդուն հետ է հրավիրում սենյակ։ Եթե գործավարը դուրս է եկել սենյակից, նրան նույնպես սենյակ են հրավիրում։ Եթե անդամի եպիսկոպոսը ներկա է ցցի անդամության խորհրդին, նրան նույնպես սենյակ են հրավիրում։ Եթե Սփոփող Միության նախագահը կամ երեցների քվորումի նախագահը մասնակցում են աջակցություն ցուցաբերելու համար, նրան նույնպես սենյակ են հրավիրում։

  11. Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը արտահայտում է խորհրդի որոշումը սիրո ոգով: Եթե որոշում է կայացվել պաշտոնապես սահմանափակել անձի Եկեղեցու անդամության արտոնությունները կամ դադարեցնել անդամությունը, նա բացատրում է պայմանները (տես 32.11.3 և 32.11.4): Նա նաև բացատրում է այն պայմանները, որոնց դեպքում սահմանափակումները կարող են հանվել և տրամադրում է այլ հրահանգներ և ցուցումներ։ Որոշում կայացնելուց առաջ եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է ժամանակ հատկացնել խորհրդին՝ լրացուցիչ առաջնորդություն կամ տեղեկատվություն փնտրելու համար: Այս դեպքում նա հայտնում է հետևյալը։

  12. Նա բացատրում է անձի բողոքարկման իրավունքը (տես 32.13):

  13. Նա խնդրում է մեկին փակման աղոթք ասել:

Անկախ նրանից, թե անձը ներկա է, թե ոչ, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը ծանուցում է անձին որոշման մասին, ինչպես բացատրված է 32.12.1-ում:

Եկեղեցու անդամության խորհրդի ոչ մի մասնակից իրավունք չունի ձայնագրել խորհուրդը աուդիո, վիդեո կամ թղթային ձևաչափով: Գործավարը կարող է գրառումներ կատարել Եկեղեցու Անդամության խորհրդի արձանագրությունը պատրաստելու նպատակով: Այնուամենայնիվ, նման գրառումները չպետք է լինեն բառ առ բառ արձանագրություն կամ արտագրում: Արձանագրությունը պատրաստելուց հետո նա անմիջապես ջնջում է բոլոր նշումները:

32.11

Անդամության խորհուրդների որոշումները

Անդամության խորհուրդների որոշումները պետք է առաջնորդվեն Հոգու կողմից: Նրանք պետք է արտացոլեն այն սերն ու հույսը, որն առաջարկում է Փրկիչը նրանց, ովքեր ապաշխարում են: Հնարավոր որոշումները նկարագրված են ստորև: Այս որոշումները կայացնելիս ղեկավարները հաշվի են առնում 32.7-ում թվարկված հանգամանքները:

Անդամության ցանկացած խորհրդից հետո եպիսկոպոսը կամ ցցի նախագահը անհապաղ ուղարկում է Եկեղեցու անդամության խորհրդի արձանագրության ձևաթուղթը LCR-ի միջոցով (տես 32.14.1):

Անդամության խորհուրդներին հաջորդող հնարավոր որոշումներն ամփոփված են հետևյալ բաժիններում:

32.11.1

Գտնվում է արժանի կարգավիճակում

Որոշ դեպքերում մարդը կարող է պարզվել, որ անմեղ է և գտնվում է արժանի կարգավիճակում։ Որոշ դեպքերում մարդը կարող է մեղք գործել, անկեղծորեն զղջալ և գտնվել արժանի կարգավիճակում։ Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է խորհուրդ տալ զգույշ լինել հետագա արարքներում։ Խորհրդից հետո նա շարունակում է աջակցել ըստ անհրաժեշտության։

զույգը միասին նստած

32.11.2

Անձնական խորհրդատվություն եպիսկոպոսի կամ ցցի նախագահի հետ

Անդամության որոշ խորհուրդներում ղեկավարները կարող են որոշել, որ անդամը չի կարող գտնվել արժանի կարգավիճակում, սակայն Եկեղեցու անդամության պաշտոնական սահմանափակումների կիրառումն արդարացված չէ: Այս դեպքերում խորհուրդը կարող է որոշել, որ անձը պետք է անձնական խորհրդատվություն և ցուցումներ ստանա եպիսկոպոսից կամ ցցի նախագահից: Այս խորհրդատվությունը կարող է ներառել անդամության ոչ պաշտոնական սահմանափակումներ, ինչպես նշված է 32.8.3-ում:

Անձնական խորհրդատվությունը և անդամության ոչ պաշտոնական սահմանափակումները չեն կարող դիտարկվել որպես լուծում, երբ խորհրդատվություն է իրականացվում 32.6.1-ում թվարկված մեղքերի վերաբերյալ:

32.11.3

Անդամության պաշտոնական սահմանափակումներ

Անդամության որոշ խորհուրդներում ղեկավարները կարող են որոշել, որ ավելի լավ է պաշտոնապես սահմանափակել Եկեղեցու անդամության արտոնությունները որոշ ժամանակով: Պաշտոնական սահմանափակումները կարող են համարժեք միջոց լինել բոլոր մեղքերի և իրավիճակների համար, բացառությամբ ամենալուրջ դեպքերի, որոնց դեպքում մարդու Եկեղեցու անդամությունը պետք է դադարեցվի (տես 32.11.4):

Նրանք, ովքեր ունեն անդամության պաշտոնական սահմանափակումներ, մնում են Եկեղեցու անդամներ: Այնուամենայնիվ, Եկեղեցու անդամության նրանց արտոնությունները սահմանափակված են հետևյալ կերպ.

  • Նրանք չեն կարող տաճար մտնել։ Սակայն, նրանք կարող են շարունակել կրել տաճարային հանդերձը, եթե օժտում ստացած են: Եթե անդամն ունի տաճարային երաշխավորագիր, ղեկավարը չեղարկում է այն LCR-ում:

  • Նրանք չեն կարող գործադրել քահանայությունը:

  • Նրանք չեն կարող ճաշակել հաղորդությունը կամ մասնակցել Եկեղեցու պաշտոնյաների հաստատմանը:

  • Նրանք չեն կարող ելույթ, դաս կամ աղոթք ունենալ Եկեղեցու ժողովներին: Ոչ էլ կարող են ծառայել Եկեղեցու կոչումներում։

Նրանց խրախուսվում է հաճախել Եկեղեցու ժողովներին և միջոցառումներին, պայմանով, որ իրենք պատշաճ վարքագիծ կդրսևորեն: Նրանց նաև խրախուսվում է վճարել տասանորդ և նվիրատվություններ:

Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է ավելացնել այլ պայմաններ, օրինակ՝ հեռու մնալ պոռնոգրաֆիկ նյութերից և այլ վնասակար ազդեցություններից: Նա սովորաբար դրական պայմաններ է ավելացնում։ Դրանք կարող են ներառել կանոնավոր Եկեղեցի հաճախելը, կանոնավոր աղոթքը և սուրբ գրությունների և Եկեղեցու այլ նյութերի ընթերցումը:

Եթե անձի Եկեղեցու անդամության արտոնությունները պաշտոնապես սահմանափակված են, ծանոթագրություն է դրվում նրա անդամության գրանցման մեջ:

Պաշտոնական սահմանափակման ժամկետը սովորաբար առնվազն մեկ տարի է և կարող է ավելի երկար տևել: Եթե անդամը որոշակի առաջընթաց է գրանցում և անկեղծորեն ապաշխարում է, ապա եպիսկոպոսը կամ ցցի նախագահը մեկ այլ խորհուրդ է անցկացնում՝ քննարկելու սահմանափակումները հանելու հարցը (տես 32.16.1): Եթե Եկեղեցու անդամը շարունակում է մեղք գործել, ղեկավարը կարող է մեկ այլ խորհուրդ կազմակերպել՝ քննարկելու այլ միջոցներ:

32.11.4

Անդամության դադարեցում

Անդամության որոշ խորհուրդներում ղեկավարները կարող են որոշել, որ ավելի լավ է դադարեցնել Եկեղեցու անդամությունը որոշ ժամանակով (տես Մոսիա 26․36, Ալմա 6․3, Մորոնի 6․7, Վարդապետություն և Ուխտեր 20․83

Պարտադիր է դադարեցնել անձի Եկեղեցու անդամությունը սպանության դեպքում (ինչպես սահմանված է 32.6.1.1) և բազմամուսնության դեպքում (ինչպես բացատրված է 32.6.1.2)։ Գրեթե միշտ պարտադիր է արյունապղծության դեպքում, ինչպես բացատրված է 32.6.1.2-ում և 38.6.10-ում:

Հոգու առաջնորդությամբ հնարավոր է անհրաժեշտություն ծագի նաև անձի Եկեղեցու անդամությունը դադարեցնել հետևյալ դեպքերում.

  • Նրանց համար, ում վարքագիծը լուրջ սպառնալիք է դառնում ուրիշների համար:

  • Նրանց համար, ովքեր հատկապես ծանր մեղքեր են գործել:

  • Նրանց համար, ովքեր չեն ապաշխարում ծանր մեղքերի համար (տես նկատառումները 32.7-ում):

  • Նրանց համար, ովքեր ծանր մեղքեր են գործում, որոնք վնաս են հասցնում Եկեղեցուն:

Ծխի, ճյուղի կամ շրջանի անդամության խորհուրդը կարող է առաջարկել, որ դադարեցվի Եկեղեցու անդամությունը այն անձի համար, ով չի ստացել տաճարային օժտումը: Այնուամենայնիվ, վերջնական որոշման համար անհրաժեշտ է ցցի կամ միսիայի նախագահի թույլտվությունը:

Եկեղեցու անդամությունը դադարեցված անձինք չեն կարող օգտվել Եկեղեցու անդամության որևէ արտոնությունից։

  • Նրանք չեն կարող մտնել տաճար կամ հագնել տաճարային հագուստը: Եթե անձն ունի տաճարային երաշխավորագիր, ղեկավարը չեղարկում է այն LCR-ում:

  • Նրանք չեն կարող գործադրել քահանայությունը:

  • Նրանք չեն կարող ճաշակել հաղորդությունը կամ մասնակցել Եկեղեցու պաշտոնյաների հաստատմանը:

  • Նրանք չեն կարող ելույթ, դաս կամ աղոթք ունենալ Եկեղեցու ժողովներին կամ գործունեություն ծավալել եկեղեցում։ Ոչ էլ կարող են ծառայել Եկեղեցու կոչումներում։

  • Նրանք կարող են չվճարել տասանորդ և նվիրատվություններ:

Նրանց խրախուսվում է հաճախել Եկեղեցու ժողովներին և միջոցառումներին, պայմանով, որ իրենք պատշաճ վարքագիծ կդրսևորեն:

Նրանք, ում Եկեղեցու անդամությունը դադարեցվել է, կարող են վերընդունվել մկրտության և հաստատման միջոցով: Սովորաբար նրանք նախ պետք է առնվազն մեկ տարի անկեղծ ապաշխարություն դրսևորեն: Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը անցկացնում է անդամության մեկ այլ խորհուրդ՝ վերընդունման հարցը քննարկելու համար (տես 32.16.1):

Անդամության խորհրդի որոշումները և արդյունքները

Որոշումներ

Արդյունքներ

Որոշումներ

Գտնվում է արժանի կարգավիճակում (տես 32.11.1)

Արդյունքներ

  • Չկան

Որոշումներ

Անձնական խորհրդատվություն եպիսկոպոսի կամ ցցի նախագահի հետ (տես 32.11.2)

Արդյունքներ

  • Հնարավոր է, որ անդամության որոշ արտոնություններ ոչ պաշտոնապես սահմանափակվեն:

  • Սահմանափակումները սովորաբար մեկ տարուց պակաս են, բայց արտասովոր հանգամանքներում դրանք կարող են ավելի երկար լինել:

  • Ոչ պաշտոնական սահմանափակումները հանվում են անկեղծ ապաշխարությունից հետո:

  • Գործողությունը չի գրանցվում անդամության գրանցման մեջ:

Որոշումներ

Անդամության պաշտոնական սահմանափակումներ (տես 32.11.3):

Արդյունքներ

  • Անդամության արտոնությունները պաշտոնապես սահմանափակվում են։

  • Սահմանափակումները սովորաբար տևում են առնվազն մեկ տարի, բայց կարող են ավելի երկար լինել։

  • Գործողությունը գրանցվում անդամության գրանցման մեջ:

  • Պաշտոնական սահմանափակումները հանվում են անկեղծ ապաշխարությունից, անդամության խորհրդի և, անհրաժեշտության դեպքում, Առաջին Նախագահության հաստատումից հետո:

  • Անդամության գրանցման ցուցիչը հանվում է, եթե սահմանափակումները հանվում են անդամության խորհրդից հետո (բացառությամբ պարտադիր ծանոթագրությունների, տես 32.14.5):

Որոշումներ

Անդամության դադարեցում (տես 32.11.4)

Արդյունքներ

  • Բոլոր արարողությունները չեղյալ են հայտարարվում:

  • Անդամության բոլոր արտոնությունները դադարեցվում են, սովորաբար առնվազն մեկ տարով:

  • Անձը մկրտությամբ և հաստատմամբ վերընդունման իրավունք ունի միայն անկեղծ ապաշխարությունից, անդամության խորհրդից և, անհրաժեշտության դեպքում, Առաջին Նախագահության հաստատումից հետո:

  • Նախկինում օժտում ստացած անձը իրավասու է օրհնությունների վերականգնում ստանալ միայն Առաջին Նախագահության հաստատմամբ և վերընդունումից առնվազն մեկ տարի անց (տես 32.17.2):

  • Նախկինում օժտում ստացած անձի համար «Պահանջվում է օրհնությունների վերականգնում» ցուցիչը անդամության գրանցումից հանվում է միայն արարողությունը կատարելուց հետո (պարտադիր ծանոթագրությունները մնում են, տես 32.14.5):

32.11.5

Հարցեր բարդ իրավիճակների համար

Եպիսկոպոսներն անդամության խորհուրդների ուղեցույցների վերաբերյալ իրենց հարցերն ուղղում են ցցի նախագահին։

Դժվար հարցերի վերաբերյալ ցցի նախագահը կարող է խորհուրդ փնտրել իրեն նշանակված Տարածքային Յոթանասունականից: Ցցի նախագահը պետք է խորհրդակցի Տարածաշրջանի Նախագահության հետ 32.6.3-ում նշված հարցերի շուրջ: Սակայն, ցցի նախագահը չպետք է Տարածքային Յոթանասունականից հարցնի կամ Բարձրագույն Իշխանությունից հարցնի, թե ինչպես որոշել դժվար հարցերը: Ցցի նախագահն է որոշում, թե արդյոք խորհուրդ պետք է անցկացվի այդ վարքագծին անդրադառնալու համար: Եթե խորհուրդ է անցկացվում, ցցի նախագահը կամ եպիսկոպոսն են որոշում արդյունքը:

32.11.6

Առաջին Նախագահության իշխանությունը

Առաջին Նախագահությունը վերջնական որոշումներ է կայացնում Եկեղեցու անդամության արտոնությունները սահմանափակելու կամ Եկեղեցու անդամությունը դադարեցնելու վերաբերյալ:

32.12

Ծանուցումներ և հայտարարություններ

Անդամության խորհրդի որոշումն ըստ անհրաժեշտության փոխանցվում է անձին և մյուսներին, ինչպես բացատրվում է ստորև:

32.12.1

Ծանուցել անձին որոշման մասին

Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը սովորաբար այդ անձին տեղեկացնում է խորհրդի արդյունքի վերաբերյալ, երբ այն ավարտվում է: Սակայն, որոշում կայացնելուց առաջ նա կարող է ժամանակ հատկացնել խորհրդին՝ լրացուցիչ առաջնորդություն կամ տեղեկատվություն փնտրելու համար:

Ծխի, ճյուղի կամ շրջանի անդամության խորհուրդը կարող է առաջարկել, որ դադարեցվի Եկեղեցու անդամությունը այն անձի համար, ով չի ստացել տաճարային օժտումը: Այնուամենայնիվ, վերջնական որոշման համար անհրաժեշտ է ցցի կամ միսիայի նախագահի թույլտվությունը:

Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը բացատրում է որոշման արդյունքները, ինչպես նշված է 32.11-ում: Նա սովորաբար ցուցումներ է տալիս նաև ապաշխարության այն պայմանների վերաբերյալ, որոնք թույլ կտան հեռացնել սահմանափակումները կամ անձին վերընդունել Եկեղեցի:

Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը անհապաղ գրավոր ծանուցում է անձին որոշման և դրա հետևանքների մասին: Այս ծանուցումը բաղկացած է ընդհանուր հայտարարությունից, որ գործողություն է իրականացվել՝ ի պատասխան Եկեղեցու օրենքներին և կարգերին հակասող վարքագծի: Այն կարող է ներառել նաև անդամության սահմանափակումները հանելու կամ Եկեղեցի վերընդունելու վերաբերյալ հրահանգներ: Այնտեղ պետք է նշվի խորհրդի որոշումը բողոքարկելու անձի իրավունքը (տես 32.13):

Եթե անձը չի մասնակցում խորհրդին, ապա գրավոր ծանուցումը կարող է բավարար լինել որոշման մասին նրան տեղեկացնելու համար: Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է նաև հանդիպել այդ անձի հետ:

Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը անձին չեն տալիս Եկեղեցու անդամության խորհրդի արձանագրության ձևաթղթի պատճենը:

32.12.2

Որոշման մասին տեղեկացնել ուրիշներին

Եթե եպիսկոպոսը կամ ցցի նախագահը ոչ պաշտոնապես սահմանափակում է անձի անդամության արտոնությունները անձնական խորհրդատվության արդյունքում, նա սովորաբար որևէ մեկին չի տեղեկացնում այդ մասին (տես 32.8.3): Այնուամենայնիվ, անդամներին օգնելիս այս ղեկավարները միմյանց հետ շփվում են ոչ պաշտոնական սահմանափակումների վերաբերյալ։

Եթե անձի անդամության արտոնությունները պաշտոնապես սահմանափակվում կամ դադարեցվում են անդամության խորհրդում, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը որոշումը փոխանցում է միայն նրանց, ովքեր պետք է իմանան: Կիրառվում են հետևյալ ուղեցույցները։

  • Նա հաշվի է առնում տուժողների և պոտենցիալ տուժողների կարիքները և անձի ընտանիքի զգացմունքները:

  • Նա չի հայտնում որոշումը, եթե անձը բողոքարկում է այն։ Այնուամենայնիվ, նա կարող է բողոքարկման ժամանակ հայտնել որոշումը, եթե անհրաժեշտ է համարում պաշտպանել հնարավոր տուժողներին: Նա կարող է նաև հայտնել այն՝ աջակցելու համար տուժողների ապաքինմանը (չնայած նա չի տալիս տուժողների անունները) կամ պաշտպանելու համար Եկեղեցու բարի համբավը:

  • Ըստ անհրաժեշտության, եպիսկոպոսը որոշումը գաղտնի կերպով հայտնում է ծխի խորհրդի անդամներին: Դրանով տեղեկացնում է ղեկավարներին, ովքեր կցանկանան անդամին կոչումներ, դասեր, աղոթքներ կամ ելույթներ տալ։ Դրանով նաև խրախուսում է ղեկավարներին հոգ տանել և աջակցել անդամին և նրա ընտանիքին։

  • Ցցի նախագահի հաստատմամբ, եպիսկոպոսը կարող է որոշումը հայտնել իր ծխի Երեցների քվորումի և Սփոփող միության ժողովներում, եթե իրավիճակը ներառում է.

    • Կոպիտ վարքագիծ, որը սպառնում է ուրիշներին։

    • Կեղծ վարդապետություն կամ ուրացության այլ ձևերի ուսուցանում:

    • Աղաղակող մեղքեր, ինչպիսիք են բազմակի ամուսնությունը կամ կուլտիստական ուսմունքների օգտագործումը` հետևորդներ գրավելու համար:

    • Հրապարակայնորեն հակասում է Եկեղեցու բարձրագույն կամ տեղական ղեկավարների արարքներին կամ ուսմունքներին:

  • Նման դեպքերում ցցի նախագահի թույլտվությունը կարող է պահանջվել նաև ցցի այլ ծխերի անդամներին տեղեկացնելու համար։

  • Որոշ դեպքերում, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է որոշել, որ օգտակար կլինի տեղեկացնել տուժողներից մի քանիսին կամ բոլորին և նրանց ընտանիքներին՝ այդ անձի գործով անդամության կարգավիճակի խորհուրդ անցկացնելու մասին: Նա դա անում է իր եպիսկոպոսի կամ ցցի նախագահի միջոցով։

  • Եթե անձի կոպիտ հակումները վտանգում են ուրիշներին, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է նախազգուշացում տալ նրանց պաշտպանելու համար: Միաժամանակ նա չի հրապարակում գաղտնի տեղեկություններ և շահարկում չի անում։

  • Բոլոր մյուս դեպքերում եպիսկոպոսը կամ ցցի նախագահը սահմանափակվում է ընդհանուր հայտարարությամբ: Նա պարզապես նշում է, որ անձի Եկեղեցու անդամության արտոնությունները սահմանափակվել կամ դադարեցվել են Եկեղեցու օրենքներին և կարգերին հակասող վարքագծի պատճառով: Նա ներկաներին խնդրում է զերծ մնալ քննարկումներից։ Նա քվեարկության չի դնում դա։

  • Եթե անդամը անդամության խորհուրդից հետո գտնվում է արժանի կարգավիճակում (տես 32.11.1), եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է այդ մասին հայտնել՝ բամբասանքներից խուսափելու համար:

32.12.3

Հաղորդում անդամությունից հրաժարման մասին

Որոշ դեպքերում, եպիսկոպոսին կարող է անհրաժեշտ լինել տեղեկացնել, որ անձը հրաժարվել է Եկեղեցու իր անդամությունից (տես 32.14.9): Եպիսկոպոսը չի հայտնում այլ մանրամասներ։

32.13

Որոշման բողոքարկում

Անդամը կարող է ծխի անդամության խորհրդի որոշումը բողոքարկել ցցի նախագահին 30 օրվա ընթացքում: Ցցի նախագահն անց է կացնում ցցի անդամության խորհուրդ՝ բողոքարկումը քննարկելու համար: Նա կարող է նաև խնդրել եպիսկոպոսին կրկին գումարել խորհուրդ և վերանայել որոշումը, հատկապես, եթե կան նոր մանրամասներ:

Անդամը կարող է ցցի անդամության խորհրդի որոշումը բողոքարկել 30 օրվա ընթացքում՝ նամակ գրելով Առաջին Նախագահությանը: Նամակը Առաջին Նախագահությանը ներկայացնելու համար անդամը տալիս է այն ցցի նախագահին:

Միսիայում անդամը կարող է ճյուղի կամ շրջանի անդամության խորհրդի որոշումը բողոքարկել միսիայի նախագահին 30 օրվա ընթացքում: Միսիայի նախագահն անց է կացնում անդամության խորհուրդ՝ բողոքարկումը քննարկելու համար: Եթե ժամանակի կամ հեռավորության պատճառով նա չի կարողանում անել դա, նա հետևում է 32.9.4-ի հրահանգներին։

Եթե միսիայի նախագահն է ղեկավարել խորհուրդը, անդամը կարող է բողոքարկել որոշումը 30 օրվա ընթացքում՝ նամակ գրելով Առաջին Նախագահությանը: Նամակը Առաջին Նախագահությանը ներկայացնելու համար անդամը տալիս է այն միսիայի նախագահին:

Որոշումը բողոքարկող անձը գրավոր նշում է ընթացակարգի կամ որոշման մեջ ենթադրյալ սխալները կամ անարդարությունը:

Եթե բողոքարկումը քննարկելու համար հրավիրվում է անդամության խորհուրդ, արդյունքում հնարավոր է երկու որոշումներից մեկը.

  • Մնում է սկզբնական որոշումը։

  • Փոխվում է սկզբնական որոշումը։

Առաջին Նախագահության որոշումները վերջնական են և չեն կարող կրկին բողոքարկվել:

32.14

Հաշվետվություններ և անդամության գրանցումներ

32.14.1

Արձանագրություն կազմել Եկեղեցու անդամության խորհրդի վերաբերյալ

Անդամության ցանկացած խորհրդից հետո եպիսկոպոսը կամ ցցի նախագահը անհապաղ ուղարկում է Եկեղեցու անդամության խորհրդի արձանագրության ձևաթուղթը LCR-ի միջոցով։ Նա կարող է խնդրել գործավարին պատրաստել արձանագրությունը: Նա համոզվում է, որ ոչ մի տպագիր կամ էլեկտրոնային օրինակ չի պահվել միավորում: Նա նաև համոզվում է, որ արձանագրությունը պատրաստելու համար օգտագործված բոլոր նշումներն անհապաղ ոչնչացվել են:

32.14.2

Եկեղեցու անդամության պաշտոնական սահմանափակումներ

Եկեղեցու անդամության պաշտոնական սահմանափակումների մասին ծանոթագրություն է դրվում անձի անդամության գրանցման մեջ: Եկեղեցու գլխավոր գրասենյակը տեղադրում է այդ ծանոթագրությունը՝ Եկեղեցու անդամության խորհրդի արձանագրությունը ստանալուց հետո: Եթե անդամն ապաշխարել է, ղեկավարը պետք է մեկ այլ խորհուրդ անցկացնի՝ քննարկելու այդ սահմանափակումները հեռացնելու հարցը (տես 32.16.1):

32.14.3

Անդամության գրանցումները Եկեղեցու անդամությունը դադարեցնելուց հետո

Եթե որևէ անձի Եկեղեցու անդամությունը դադարեցվում է, Եկեղեցու գլխավոր գրասենյակը չեղարկում է անդամության գրանցումը՝ Եկեղեցու անդամության խորհրդի արձանագրությունը ստանալուց հետո: Եթե անձը ցանկանում է, ղեկավարներն օգնում են նրան պատրաստվել և վերընդունվել Եկեղեցի՝ մկրտությամբ և հաստատմամբ (տես 32.16.1):

32.14.4

Անդամության գրանցումները Եկեղեցի վերընդունելուց հետո

Այն բանից հետո, երբ անձը վերընդունվում է Եկեղեցի, եպիսկոպոսը ներկայացնում է Եկեղեցու անդամության խորհրդի արձանագրությունը: Մկրտության և հաստատման վկայական չի ստեղծվում: Դրա փոխարեն, մկրտությունը և հաստատումը գրանցվում են Եկեղեցու անդամության խորհրդի արձանագրության ձևաթղթում:

Եթե անդամը օժտում ստացած չի եղել, Եկեղեցու գլխավոր գրասենյակը նշանակում է անդամության գրանցում, որը ցույց է տալիս նրա նախկինում ունեցած մկրտության և այլ արարողությունների ամսաթվերը: Գրանացման մեջ չի նշվում Եկեղեցու անդամությունը կորցնելու մասին:

Եթե անդամն օժտված է եղել, Եկեղեցու գլխավոր գրասենյակը թարմացնում է անդամության գրանցումը՝ ցույց տալու համար նոր մկրտության և հաստատման ամսաթվերը: Այս գրանցումը նույնպես ներառում է «Պահանջվում է օրհնությունների վերականգնում» հաղորդագրությունը։ Անդամի օրհնությունները վերականգնվելուց հետո (տես 32.17.2), անդամության գրանցումը թարմացվում է՝ ցույց տալու համար մկրտության և այլ արարողությունների նախկին ամսաթվերը: Այնտեղ չի նշվում Եկեղեցու անդամությունը կորցնելու մասին:

32.14.5

Անդամության գրանցումներ, որտեղ առկա են ծանոթագրություններ

Առաջին Նախագահության թույլտվությամբ Եկեղեցու գլխավոր գրասենյակը ծանոթագրություն կդնի մարդու անդամության գրանցումների վրա հետևյալ բոլոր իրավիճակներում:

  1. Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը ներկայացնում է Եկեղեցու անդամության խորհրդի արձանագրությունը, որը ցույց է տալիս, որ անձի անդամությունը պաշտոնապես սահմանափակվել կամ դադարեցվել է հետևյալ վարքագծերի համար.

    1. Արյունապղծություն

    2. Երեխայի կամ երիտասարդի հանդեպ սեռական բռնություն, երեխայի կամ երիտասարդի սեռական շահագործում կամ երեխայի կամ երիտասարդի նկատմամբ լուրջ ֆիզիկական կամ հուզական բռնություն

    3. Ներգրավվածություն մանկական պոռնոգրաֆիայում, ինչպես նշված է 38.6.6-ում։

    4. Բազմամուսնություն

    5. Չափահասների սեռական կոպիտ վարք

    6. Տրանսգենդեր․ անձի ծննդյան ժամանակ կենսաբանական սեռը հակառակ սեռի փոխելու գործողություններ (տես 38.6.23)

    7. Եկեղեցու միջոցների յուրացում կամ Եկեղեցու ունեցվածքի գողություն

    8. Եկեղեցու բարօրության չարաշահում

    9. Սպառնալից վարքագիծ (օրինակ՝ սեռական, բռնի կամ ֆինանսական) կամ արարք, որը վնասում է Եկեղեցուն

  2. Եպիսկոպոսը և ցցի նախագահը գրավոր ծանուցում են ներկայացնում այն մասին, որ անձը.

    1. Կատարել է կամ դատապարտվել է վերը թվարկված գործողություններից մեկի հետ կապված հանցագործության համար:

    2. Քաղաքացիական գործով մեղավոր է ճանաչվել վերը նշված կետերից մեկին առնչվող խարդախության կամ այլ ապօրինի վարքագծի համար:

Երբ եպիսկոպոսը ստանում է ծանոթագրություն ունեցող անդամության գրանցում, նա հետևում է ծանոթագրության ցուցումներին:

Միայն Առաջին Նախագահությունը կարող է լիազորել անդամության գրանցումից ծանոթագրությունը հեռացնելը: Ցցի նախագահը օգտագործում է LCR համակարգը՝ ծանոթագրությունը հեռացնելու համար առաջարկություն ուղարկելիս։ Առաջին Նախագահության գրասենյակը հայտնում է, թե արդյոք այդ առաջարկությունը հաստատվել է, թե ոչ:

32.14.6

Հաղորդում Եկեղեցու դրամական միջոցների հափշտակության մասին

Եթե անձի անդամությունը սահմանափակվում կամ դադարեցվում է Եկեղեցու դրամական միջոցները յուրացնելու համար, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը հայտնում է այդ մասին, ինչպես նշված է 34.9.5-ում:

32.14.7

Անդամության գրանցումների տեղափոխման սահմանափակում

Երբեմն Եկեղեցու անդամը տեղափոխվում է՝ նախքան Եկեղեցում իր անդամության կամ ղեկավարների հետ այլ լուրջ մտահոգությունների վերաբերյալ քայլեր ձեռնարկելը: Երբեմն եպիսկոպոսը պետք է տեղեկություններ փոխանցի նոր եպիսկոպոսին՝ նախքան անձի գրանցումը նոր միավոր փոխանցելը: Նման դեպքերում եպիսկոպոսը (կամ գործավարը, եթե լիազորված է) կարող է սահմանափակում դնել անդամության գրանցման տեղափոխման վրա: Գրանցումը մնում է միավորում այնքան ժամանակ, մինչև եպիսկոպոսը (կամ գործավարը, եթե լիազորված է) հանի այս սահմանափակումը: Սա հնարավորություն է տալիս եպիսկոպոսին բարձրաձայնել մտահոգությունները և կիսվել տեղեկատվությամբ:

32.14.8

Բանտում գտնվող մարդկանց գրանցումները

Որոշ անդամներ դատապարտվել են հանցագործության համար և բանտարկված են: Այն միավորի եպիսկոպոսը կամ ցցի նախագահը, որտեղ ապրել է անձը, երբ հանցագործությունը կատարվել է, կատարում է ցանկացած անհրաժեշտ գործողություն անդամության պաշտոնական սահմանափակումների կամ դադարեցման համար: Եթե անդամության արտոնությունները սահմանափակված են, ղեկավարը (կամ լիազորված լինելու դեպքում գործավարը) անդամության գրանցումն ուղարկում է այն միավորին, որը պատասխանատու է այն վայրի համար, որտեղ անձը գտնվում է կալանքի տակ: Եթե անդամությունը դադարեցվում է, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կապ է հաստատում այդ միավորի ղեկավարի հետ: (Տես 32.15։)

32.14.9

Անդամությունից հրաժարվելու դիմում

Եթե անդամը խնդրում է հրաժարվել Եկեղեցու իր անդամությունից, եպիսկոպոսը փորձում է օգնել, որպեսզի տեսնի, թե արդյոք նա պատրաստ է քննարկել մտահոգությունները և փորձել լուծել դրանք: Եպիսկոպոսը և անդամը կարող են նաև խորհրդակցել ցցի նախագահի հետ: Ղեկավարը պետք է համոզվի, որ անդամը հասկանում է Եկեղեցու անդամությունից հրաժարվելու հետևյալ հետևանքները.

  • Այն չեղյալ է հայտարարում բոլոր արարողությունները:

  • Այն հեռացնում է անդամության բոլոր արտոնությունները:

  • Մկրտության և հաստատման միջոցով վերընդունումը կարող է տեղի ունենալ միայն մանրակրկիտ հարցազրույցից հետո և, շատ դեպքերում, անդամության խորհրդից հետո (տես 32.16.2):

  • Նախկինում օժտում ստացած անձը իրավասու է քահանայության և տաճարային օրհնությունների վերականգնում ստանալ միայն Առաջին Նախագահության հաստատմամբ և վերընդունումից առնվազն մեկ տարի անց (տես 32.17.2):

Եթե անդամը դեռ ցանկանում է հրաժարվել Եկեղեցու անդամությունից, նա եպիսկոպոսին է տալիս գրավոր, ստորագրված դիմում: Եպիսկոպոսը դիմումը ներկայացնում է ցցի նախագահին LCR-ի միջոցով: Այնուհետև ցցի նախագահը վերանայում և դիմումը ներկայացնում է նույն համակարգի միջոցով: Ղեկավարները պետք է անմիջապես ընթացք տան դիմումներին։

Անձը կարող է նաև հրաժարվել անդամությունից՝ ստորագրված, նոտարական կարգով հաստատված հարցում ուղարկելով Եկեղեցու գլխավոր գրասենյակ:

Անչափահասը, ով ցանկանում է հրաժարվել Եկեղեցու իր անդամությունից, չափահասների նման հետևում է նույն ընթացակարգին, սակայն մեկ բացառությամբ. հարցումը պետք է ստորագրվի անչափահասի կողմից (եթե 8 տարեկանից մեծ է) և ծնող(ներ)ի կամ խնամակալ(ների) կողմից, ովքեր անչափահասի նկատմամբ ունեն օրինական խնամակալություն.

Եթե անդամությունից հրաժարվող անդամը սպառնում է իրավական գործողություններով Եկեղեցու կամ նրա ղեկավարների դեմ, ցցի նախագահը հետևում է 38.8.24-ի հրահանգներին:

Անդամությունից հրաժարվելու դիմումին պետք է ընթացք տրվի, նույնիսկ եթե քահանայության ղեկավարները տեղեկություն ունեն ծանր մեղքի մասին: Չլուծված մեղքերի մասին ցանկացած տեղեկություն նշվում է, երբ դիմումը ներկայացվում է Ղեկավարի և գործավարի ռեսուրսների միջոցով: Սա քահանայության ղեկավարներին թույլ է տալիս ապագայում լուծել նման հարցերը, եթե անձը դիմում է Եկեղեցի վերընդունման համար (տես 32.16.2):

Քահանայության ղեկավարը չպետք է խորհուրդ տա հրաժարվել Եկեղեցու անդամությունից, որպեսզի խուսափի անդամության խորհուրդ անցկացնելուց:

Ղեկավարները շարունակում են սպասավորել նրանց, ովքեր հրաժարվում են իրենց անդամությունից, եթե իհարկե նրանք խնդրում են կապ չհաստատել իրենց հետ։


ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԵՐԸ


Եթե անձի Եկեղեցու անդամության արտոնությունները սահմանափակվել կամ դադարեցվել են, ղեկավարները ընկերակցում են, խորհուրդ են տալիս և աջակցում են նրան, որքանով նա թույլ է տալիս դա: Այս բաժինը բացատրում է, թե ինչպես կարող են վերականգնվել այդ արտոնությունները:

32.15

Շարունակում ենք սպասավորել

Եպիսկոպոսի կամ ցցի նախագահի դերը՝ որպես ընդհանուր դատավոր, չի ավարտվում, երբ անդամը ստանում է անդամության սահմանափակումներ կամ նրա Եկեղեցու անդամությունը դադարեցվում է: Նա շարունակում է ծառայել, որքանով այդ անձը թույլ է տալիս անել դա, որպեսզի նա կարողանա կրկին վայելել Եկեղեցու անդամության օրհնությունները: Եպիսկոպոսը կանոնավոր կերպով հանդիպում է այդ անձի հետ և, երբ դա օգտակար է և կիրառելի, հանդիպում է նրա ամուսնու կամ կնոջ հետ: Փրկիչը նեփիացիներին ուսուցանեց․

«Դուք չպետք է դուրս գցեք նրան ․․․ ձեր պաշտամունքի վայրերից, քանզի այդպիսիներին դուք պետք է շարունակեք ծառայել. քանզի դուք չգիտեք, միգուցե նրանք վերադառնան ու ապաշխարեն, և գան ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և ես կբժշկեմ նրանց. և դուք կլինեք նրանց փրկության բերելու միջոց» (3 Նեփի 18․32

Անձի անդամությունը սահմանափակելուց կամ դադարեցնելուց անմիջապես հետո դժվար և դրամատիկ ժամանակաշրջան է սկսվում նրա ընտանիքի համար: Ղեկավարները պետք է զգայուն լինեն այս կարիքների նկատմամբ և խրախուսեն և օգնեն ընտանիքի անդամներին:

Եպիսկոպոսը համոզվում է, որ հոգատար անդամներ են նշանակվել սպասավորելու այն անձին, ում Եկեղեցու անդամությունը սահմանափակվել կամ դադարեցվել է, ինչպես որ անձը թույլ է տալիս: Նրանք նաև սպասավորում են ընտանիքի մյուս անդամներին: Անդամության սահմանափակումների ենթարկված անհատները կարող են օգուտ քաղել ինդեքսավորմանը մասնակցելուց (տես 25.4.3):

Եթե անձը տեղափոխվում է ծխից, եպիսկոպոսը տեղեկացնում է նոր եպիսկոպոսին և բացատրում է, թե ինչ դեռ պետք է տեղի ունենա, մինչև Եկեղեցու անդամության սահմանափակումները հանվեն: Եթե անձի անդամությունը դադարեցվել է Եկեղեցում կամ անձը հրաժարվել է անդամությունից, եպիսկոպոսը նույն ձևով կապ է պահում նրա հետ, եթե անձը համաձայնել է, որ Եկեղեցու ղեկավարներն օգնեն իրեն:

32.16

Պաշտոնական սահմանափակումների հանում կամ վերընդունում Եկեղեցի

32.16.1

Անդամության խորհուրդներ՝ պաշտոնական սահմանափակումները հանելու կամ անձին վերընդունելու համար

Երբ անդամության արտոնությունները սահմանափակվում կամ դադարեցվում են անդամության խորհրդում, մեկ այլ խորհուրդ պետք է անցկացվի՝ քննարկելու համար սահմանափակումները հանելու կամ անձին Եկեղեցի վերընդունելու հարցը: Այս խորհուրդը պետք է ունենա նույն իշխանության մակարդակը (կամ ավելի բարձր), ինչ սկզբնական խորհուրդը: Օրինակ, եթե ցցի կամ միսիայի նախագահը նախագահել է սկզբնական խորհրդում, ցցի կամ միսիայի նախագահը նախագահում է խորհուրդը` քննարկելու համար սահմանափակումները հանելու կամ անձին վերընդունելու հարցը:

Ներկայիս եպիսկոպոսը կամ ցցի նախագահը անց է կացնում խորհուրդը: Նախ նա հավաստիանում է, որ անձը ապաշխարել է և պատրաստ ու արժանի է վայելելու Եկեղեցու անդամության օրհնությունները:

Նրանք, ում Եկեղեցու անդամությունը պաշտոնապես սահմանափակվել է, սովորաբար պետք է անկեղծ ապաշխարություն դրսևորեն առնվազն մեկ տարի, նախքան սահմանափակումները հանելու հարցը քննարկելը: Նրանք, ում Եկեղեցու անդամությունը դադարեցվել է, գրեթե միշտ պետք է առնվազն մեկ տարի անկեղծ ապաշխարություն դրսևորեն, նախքան վերընդունման հարցը քննարկելը: Այն անդամի համար, ով ծանր մեղք գործելիս զբաղեցրել է Եկեղեցու ղեկավար պաշտոն, այդ ժամանակահատվածը հիմնականում ավելի երկար է (տես 32.6.1.4):

Խորհուրդը, որը քննարկում է սահմանափակումները հանելու կամ անձին Եկեղեցի վերընդունման հարցը, հետևում է նույն ուղեցույցներին, ինչ անդամության մյուս խորհուրդները: Խորհուրդը վարելու համար եպիսկոպոսին անհրաժեշտ է ցցի նախագահի հաստատումը: Միսիայում՝ ճյուղի կամ շրջանի նախագահին անհրաժեշտ է միսիայի նախագահի հաստատումը:

Հետևյալ ուղեցույցները կիրառվում են, երբ անդամության խորհուրդն անցկացնում է անձի Եկեղեցու անդամության սահմանափակումները հեռացնելու կամ Եկեղեցի վերընդունման հարցը քննարկելու համար: Այս ուղեցույցներից ոչ բոլորը կարող են կիրառվել բոլոր իրավիճակների ժամանակ:

  1. Վերանայեք սկզբնական անդամության խորհուրդը: Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը վերանայում է Եկեղեցու անդամության խորհրդի արձանագրությունը։ Նա պահանջում է պատճենը LCR-ի միջոցով: Ձևաթուղթը վերանայելուց հետո նա կարող է կապ հաստատել այն եպիսկոպոսի կամ ցցի նախագահի հետ, որտեղ կայացել է սկզբնական խորհուրդը՝ պարզաբանումներ ստանալու համար:

  2. Հարցազրույց վարեք անձի հետ: Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը մանրակրկիտ հարցազրույց է անցկացնում անձի հետ՝ հասկանալու համար Հիսուս Քրիստոսի հանդեպ նրա հավատքի ուժը և ապաշխարության չափը: Նաև որոշում է, թե արդյոք անձը բավարարել է նախնական խորհրդում իր համար սահմանված պայմանները։

  3. Որոշեք քրեական կամ քաղաքացիական դատավարության կարգավիճակը։ Երբեմն անձը հանդես է գալիս խոստովանական ցուցմունքով կամ նա դատապարտվում է հանցագործության համար։ Երբեմն անձը դատական հայցով մեղավոր է ճանաչվում խարդախության կամ այլ ապօրինի գործունեության համար: Նման դեպքերում ղեկավարը սովորաբար խորհուրդ չի անցկացնում, քանի դեռ անձը չի կատարել իրավական մարմինների կողմից ընդունված դատավճռի, հրամանի կամ որոշման բոլոր պայմանները: Այս պայմանները կարող են ներառել ազատազրկում, փորձաշրջան, պայմանական վաղաժամկետ ազատում և տուգանքներ կամ փոխհատուցում: Բացառությունները պահանջում են Առաջին Նախագահության հաստատումը՝ անդամության խորհուրդ անցկացնելուց առաջ: Նման բացառությունների թվում կարող են լինել այն դեպքերը, երբ անձը կատարել է օրենքի բոլոր պահանջները և անկեղծ ապաշխարություն է դրսևորել, բայց գտնվում է ցմահ փորձաշրջանի մեջ կամ վճարում է խոշոր տուգանք։

  4. Կապվեք տուժողների քահանայության ղեկավարների հետ: Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կապվում է տուժողների ներկայիս եպիսկոպոսի կամ ցցի նախագահի հետ (տես 32.10.2):

  5. Ծանուցում ուղարկեք խորհրդի մասին: Նա այդ անձին ծանուցում է խորհրդի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

  6. Վարեք խորհուրդը։ Նա խորհուրդ է անցկացնում 32.10.3-ում տրված ցուցումների համաձայն: Նա հարցնում է անձին, թե ինչ է նա արել ապաշխարելու համար: Նա նաև հարցնում է, թե որքանով է անձը նվիրված Հիսուս Քրիստոսին և Եկեղեցուն։ Բոլոր համապատասխան հարցերը ներկայացնելուց հետո, նա դուրս է հրավիրում անդամին: Իր խորհրդականների հետ նա աղոթում է, որ հետագա քայլերի մասին որոշում կայացնի։ Կան երեք հնարավոր որոշումներ․

    1. Շարունակել անդամության պաշտոնական սահմանափակումները կամ անդամության դադարեցումը

    2. Հեռացնել սահմանափակումը և լիազորել վերընդունումը

    3. Առաջարկել Առաջին Նախագահությանը հեռացնել սահմանափակումները կամ լիազորել Եկեղեցի վերընդունումը (անհրաժեշտության դեպքում տես ստորև բերված «Դիմել Առաջին Նախագահությանը թույլտվություն ստանալու համար» բաժինը):

  7. Կիսվեք որոշումով։ Խորհրդի որոշումը կայացնելուց հետո նախագահողը դրանով կիսվում է անձի հետ: Եթե առաջին Նախագահությունից թույլտվություն է պահանջվում, նա բացատրում է, որ որոշումը Առաջին Նախագահությանը առաջարկություն անելն է:

  8. Ներկայացնել խորհրդի արձանագրությունը։ Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը ներկայացնում է Եկեղեցու անդամության խորհրդի արձանագրությունը LCR-ի միջոցով։ Նա կարող է խնդրել գործավարին պատրաստել այդ արձանագրությունը: Նա համոզվում է, որ ոչ մի տպագիր կամ էլեկտրոնային օրինակ չի պահվել միավորում: Նա նաև համոզվում է, որ արձանագրությունը պատրաստելու համար օգտագործված բոլոր նշումներն անհապաղ ոչնչացվել են:

  9. Դիմեք Առաջին Նախագահության հաստատման համար (անհրաժեշտության դեպքում): Հետևյալ հանգամանքներում Առաջին Նախագահության հաստատումն անհրաժեշտ է անդամության պաշտոնական սահմանափակումները հանելու կամ անձին Եկեղեցի վերընդունելու համար: Այս հաստատումը պահանջվում է, նույնիսկ եթե այդ վարքագիծը տեղի է ունեցել Եկեղեցու անդամությունը պաշտոնապես սահմանափակելուց կամ հետ դադարեցնելուց հետո:

    1. Սպանություն

    2. Արյունապղծություն

    3. Երեխայի կամ երիտասարդի հանդեպ սեռական ոտնձգություն, սեռական շահագործում երեխայի կամ երիտասարդի հանդեպ, երեխայի կամ երիտասարդի հանդեպ լուրջ ֆիզիկական կամ հուզական բռնություն՝ չափահաս անձի կամ երեխայից մի քանի տարի մեծ երիտասարդի կողմից։

    4. Մասնակցություն մանկական պոռնոգրաֆիայի մեջ, եթե առկա է օրինական մեղադրանք։

    5. Ուրացություն։

    6. Բազմամուսնություն

    7. Եկեղեցու ղեկավար պաշտոն զբաղեցնելիս կատարել է ծանր մեղք։

    8. Տրանսգենդեր․ անձի ծննդյան ժամանակ կենսաբանական սեռը հակառակ սեռի փոխելու գործողություններ (տես 38.6.23)

    9. Եկեղեցու միջոցների կամ ունեցվածքի յուրացում

  10. Գրավոր ծանուցում ուղարկեք որոշման մասին: Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը համոզվում է, որ անձը շուտափույթ կերպով գրավոր ծանուցում է ստացել որոշման և դրա հետևանքների մասին:

  11. Մկրտության և Հաստատում։ Եթե անձի Եկեղեցու անդամությունը դադարեցվել է սկզբնական խորհրդում, նա պետք է մկրտվի և նորից հաստատվի: Եթե Առաջին Նախագահության հաստատումն անհրաժեշտ է, ապա այս արարողությունները կարող են կատարվել միայն այդ հաստատումը ստանալուց հետո: Մկրտության և հաստատման վկայական չի ստեղծվում (Տես 32.14.4:

32.16.2

Վերընդունում Եկեղեցու անդամությունից հրաժարվելուց հետո

Եթե անձը պաշտոնապես հրաժարվում է Եկեղեցու անդամությունից, նա պետք է մկրտվի և հաստատվի Եկեղեցի վերընդունման համար: Չափահասների համար վերընդունումը սովորաբար դիտարկվում է անդամությունից հրաժարվելուց առնվազն մեկ տարի անց:

Երբ անձը դիմում է հետընդունման համար, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը ստանում է Վարչական գործողությունների հաշվետվության ձևի պատճենը, որն ուղարկվել էր հրաժարականի դիմումի հետ միասին: Նա կարող է դա ստանալ LCR-ի միջոցով:

Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը այնուհետև մանրակրկիտ հարցազրույց է անցկացնում անձի հետ: Նա հարցնում է սկզբնական դիմումի պատճառների և վերընդունման ցանկության մասին։ Սիրո ոգով նա հարցնում է ծանր մեղքերի մասին, որոնք անձը կարող է գործած լինել անդամությունից հրաժարվելուց առաջ կամ հետո: Ղեկավարը ընթացք չի տալիս վերընդունմանը, մինչև որ նա բավարարվում է, որ անձը ապաշխարել է և պատրաստ ու արժանի է վայելելու Եկեղեցու անդամության օրհնությունները:

Անդամությունից հրաժարվելուց հետո վերընդունման ուղեցույցները հետևյալն են.

  • Անդամության խորհուրդ է անցկացվել, եթե հրաժարվելու ժամանակ այդ անձի անդամությունը գտնվել է պաշտոնական սահմանափակումների մեջ։

  • Անդամության խորհուրդ է անցկացվել, եթե այդ անձը անդամությունից հրաժարվելուց առաջ ծանր մեղք է կատարել, այդ թվում՝ ուրացություն.

Այլ հանգամանքներում անդամության խորհուրդ չի անցկացվում, քանի դեռ եպիսկոպոսը կամ ցցի նախագահը չեն որոշել, որ դրա անհրաժեշտությունը կա:

Երբ անդամության խորհուրդն անհրաժեշտ է այն անձի համար, ով ստացել է իր տաճարային օժտումը, ցցի նախագահն է անցկացնում այն: Երբ խորհուրդ է անհրաժեշտ մի մարդու համար, ով օժտում ստացած չէ, եպիսկոպոսն այն անցկացնում է ցցի նախագահի հաստատումից հետո:

Եթե անձը Եկեղեցու անդամությունից հրաժարվելուց առաջ կամ հետո ներգրավվել է 32.16.1, թիվ 9-ի վարքագծերից որևէ մեկով, վերընդունման համար պահանջվում է Առաջին Նախագահության հաստատումը: Եթե անձը անդամությունից հրաժարվելուց առաջ կամ հետո ներգրավվել է 32.14.5, թիվ 1-ի վարքագծերից որևէ մեկով, անդամության գրանցման մեջ կդրվի ծանոթագրություն:

Անձը, ով պահանջում է վերընդունում, պետք է համապատասխանի նույն պահանջներին, ինչ մյուսները, ովքեր մկրտված են: Երբ եպիսկոպոսը կամ ցցի նախագահը բավարարված է, որ անձը արժանի է և անկեղծ ցանկանում է վերընդունվել, անձը կարող է մկրտվել և հաստատվել: Մկրտության և հաստատման վկայական չի ստեղծվում (Տես 32.14.4:

32.17

Մասնակցություն Եկեղեցու գործունեությանը, քահանայության կարգումը և վերընդունվելուց հետո օրհնությունների վերականգնումը

32.17.1

Մասնակցություն Եկեղեցու գործունեությանը և քահանայության կարգումը

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս Եկեղեցական կյանքին մասնակցելու համապատասխան մակարդակը այն անձի համար, ով վերընդունվել է մկրտության և հաստատման միջոցով:

Նախկինում օժտված չի եղել

Նախկինում օժտված է եղել

Նախկինում ունեցել է քահանայություն

Նախկինում օժտված չի եղել

  • Մկրտությունից և հաստատումից անմիջապես հետո քահանայություն է շնորհվել նրանց և կարգվել են քահանայության այն պաշտոնում, որը նրանք զբաղեցնում էին, երբ Եկեղեցու իրենց անդամությունը դադարեցվել է կամ հրաժարվել են անդամությունից: Հաստատող քվեարկություն չի պահանջվում։

  • Կարող է տրվել սահմանափակ օգտագործման տաճարային երաշխավորագիր:

Նախկինում օժտված է եղել

  • Չի կարող կարգվել քահանայության որևէ պաշտոնում: Երբ նրանց քահանայությունը և տաճարային օրհնությունները վերականգնվեն, նրանց նախկին քահանայության պաշտոնը կվերականգնվի, ինչպես նշված է 32.17.2-ում: Մինչ այդ պահը նրանք չեն կարող արարողություններ կատարել:

  • Կարող են մասնակցել ցանկացած Եկեղեցու միջոցառման, որը թույլատրելի է օժտում չստացած անդամին, ով չի կրում քահանայություն:

  • Չեն կարող հագնել տաճարային հանդերձներ կամ ստանալ տաճարային երաշխավորագիր, քանի դեռ նրանց օրհնությունները չեն վերականգնվել:

Այլ անդամներ

Նախկինում օժտված չի եղել

  • Կարող են մասնակցել Եկեղեցու միջոցառումներին, ինչպես դա կաներ նորադարձը:

  • Կարող է տրվել սահմանափակ օգտագործման տաճարային երաշխավորագիր:

Նախկինում օժտված է եղել

  • Կարող են մասնակցել ցանկացած Եկեղեցու միջոցառման, որը թույլատրելի է օժտում չստացած անդամին, ով չի կրում քահանայություն:

  • Չեն կարող հագնել տաճարային հանդերձներ կամ ստանալ տաճարային երաշխավորագիր, քանի դեռ նրանց օրհնությունները չեն վերականգնվել (տես 32.17.2

32.17.2

Օրհնությունների վերականգնում

Այն անձինք, ովքեր նախկինում օժտում ստացած են եղել և վերընդունվել են մկրտությամբ ու հաստատմամբ, կարող են իրենց քահանայության և տաճարային օրհնությունները ստանալ միայն օրհնությունների վերականգնման արարողության միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 109․21)։ Նրանք կարիք չունեն նորից կարգվելու քահանայության պաշտոններում, և նրանք կարիք չունեն կրկին ստանալու իրենց օժտումը: Այս օրհնությունները վերականգնվում են համապատասխան արարողության միջոցով: Եղբայրները վերականգնվում են իրենց նախկին քահանայության պաշտոնին, բացառությամբ յոթանասունի, եպիսկոպոսի կամ հայրապետի:

Միայն Առաջին Նախագահությունը կարող է հաստատել օրհնությունների վերականգնման արարողության կատարումը: Նրանք չեն դիտարկի այս արարողության համար ներկայացվող դիմումը ավելի շուտ, քան անձի կողմից իր անդամությունը մկրտությամբ և հաստատմամբ վերականգնելուց մեկ տարի անց: Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը LCR-ի միջոցով դիմում է օրհնությունների վերականգնման համար:

Եթե Առաջին Նախագահությունը հաստատում է օրհնությունների վերականգնումը, նրանք հանձնարարում են Բարձրագույն Իշխանությանը կամ ցցի նախագահին հարցազրույց անցկացնել այդ անձի հետ: Եթե անձը արժանի է, այդ ղեկավարը կատարում է արարողությունը, որն անհրաժեշտ է մարդու օրհնությունները վերականգնելու համար:

Անդամության գրանցումների և օրհնությունների վերականգնման մասին տեղեկություն իմանալու համար տես 32.14.4։

հաղորդություն ընդունող մարդ