Ձեռնարկներ և կոչումներ
34. Ֆինանսներ և աուդիտ


«34. Ֆինանսներ և աուդիտ», Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում (2020)։

«34. Ֆինանսներ և աուդիտ», Ընդհանուր ձեռնարկ։

34.

Ֆինանսներ և աուդիտ

34.9

Աուդիտ

34.9.5

Եկեղեցու ֆինանսական միջոցների կորուստ, հափշտակություն, յուրացում կամ ապօրինի օգտագործում

Եթե Եկեղեցու ֆինանսական միջոցները կորել կամ հափշտակել են, կամ եթե ղեկավարը յուրացրել կամ ապօրինի օգտագործել է Եկեղեցու ֆոնդերը, ցցի նախագահը կամ ցցի աուդիտի հանձնախմբի նախագահը պետք է անհապաղ տեղեկացվի այդ մասին: Այդ մասին նա տեղեկացնում է Եկեղեցու աուդիտի բաժնին (կամ տարածաշրջանի վերահսկիչին, եթե միավորը գտնվում է Միացյալ Նահանգներից և Կանադայից դուրս): Եկեղեցու աուդիտի բաժինը (կամ տարածաշրջանի վերահսկիչը) վնասի հաշվետվության ձևաթուղթ է ուղարկում ցցի նախագահին կամ աուդիտի հանձնախմբի նախագահին: Եկեղեցու աուդիտի բաժնի (կամ տարածաշրջանի վերահսկիչի) ղեկավարության ներքո ցցի նախագահը կամ աուդիտի հանձնախմբի նախագահը համոզվում է, որ այդ խնդիրը պատշաճ կերպով հետաքննվել է, և վնասի հաշվետվության ձևաթուղթը պատշաճ կերպով լրացվել և ներկայացվել է:

Եթե բացահայտվել է ֆինանսական միջոցների խոշոր չարաշահում, ցցի նախագահը կամ աուդիտի հանձնախմբի նախագահը այդ մասին նաև տեղեկացնում է Տարածաշրջանի նախագահությանը: