Գրքեր և դասեր
Գլուխ 10. Սուրբ Գրություններ


Գլուխ 10

Սուրբ Գրություններ

Նկար
A Chinese woman sitting at a table with scriptures open in front of her. She is using a highlighter to mark them.

Սուրբ Գրություններն այսօր մատչելի են մեզ

  • Նշեք մի քանի օրհնություններ, որ վայելում ենք այսօր սուրբ գրություններն ունենալու շնորհիվ:

Երբ Տիրոջ ծառաները խոսում են այսօր կամ գրում Սուրբ Հոգու ազդեցության ներքո, նրանց խոսքերը դառնում են սուրբ գրություն (տես ՎևՈւ 68.4): Ի սկզբանե, Տերը պատվիրել է Իր մարգարեներին գրի առնել Իր հայտնությունները և Իր զավակների հետ Իր գործերը: Նա ասաց. «Ես պատվիրում եմ բոլոր մարդկանց՝ և՛ արևելքում, և՛ արևմուտքում, և՛ հյուսիսում, և՛ հարավում, և՛ ծովի կղզիներում, որ նրանք պետք է գրեն խոսքերը, որոնք ես խոսում եմ նրանց համար, քանզի այն գրքերից ելնելով, որոնք կգրվեն, ես կդատեմ աշխարհը, ամեն մարդու՝ համաձայն իր գործերի, համաձայն նրա, ինչ գրված է» (2 Նեփի 29.11):

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին որպես սուրբ գրություն ընդունում է չորս գրքեր. Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը, և Թանկագին Մարգարիտը: Այս գրքերը կոչվում են Եկեղեցու կանոնիկ աշխատություններ: Մեր կենդանի մարգարեների ոգեշնչված խոսքերը նաև ընդունվում են որպես սուրբ գրություններ:

Աստվածաշունչ

Աստվածաշունչը մարդուն տրված Աստծո հայտնությունները պարունակող սուրբ գրվածքների հավաքածու է: Այդ գրվածքները ներկայացնում են շատ դարեր՝ Ադամի ժամանակից մինչև այն ժամանակները, երբ Հիսուս Քրիստոսի Առաքյալներն էին ապրում: Դրանք գրվել են շատ մարգարեների կողմից, որոնք ապրել են աշխարհի պատմության տարբեր ժամանակաշրջաններում:

Աստվածաշունչը բաժանված է երկու մասի՝ Հին կտակարան և Նոր Կտակարան: Հին Կտարակարանի շատ մարգարեություններ կանխատեսում են Փրկչի և Քավիչի գալուստը: Նոր Կտակարանը պատմում է այդ Փրկչի և Քավիչի կյանքի մասին, որը Հիսուս Քրիստոսն է: Այն նաև պատմում է այն օրերին Նրա Եկեղեցու հիմնադրման մասին: «Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչն Աստծո խոսքն է, որքան որ այն ճիշտ է թարգմանված» (Հավատո Հանգանակ 1.8):

Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը խորացրեց մեր հասկացողությունը Աստվածաշնչի որոշ հատվածների վերաբերյալ: Տերը ոգեշնչեց Մարգարե Ջոզեֆին, որ վերականգնի Աստվածաշնչի ճշմարտությունները, որոնք կորչել էին կամ փոխվել բնագիրը գրվելուց հետո: Այս ոգեշնչված ուղղումները կոչվում են Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն: Աստվածաշնչի Ջեյմս թագավորի տարբերակի Վերջին Օրերի Սրբերի խմբագրության մեջ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից ընտրված հատվածներ են զետեղվել 797-813 էջերում և բազմաթիվ տողատակի ծանոթագրություններում:

Մորմոնի Գիրք

Մորմոնի Գիրքը սուրբ հիշատակարան է մարդկանց մասին, որոնք ապրել են Ամերիկյան մայրցամաքում մ.թ.ա. 2000 և մ.թ. 400 թվերի միջև: Այն պարունակում է Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը (տես ՎևՈւ 20.9; 42.12; 135.3): Մորմոնի Գիրքը պատմում է Հարությունից հետո Հիսուս Քրիստոսի Ամերիկաների ժողովրդին կատարած այցելության մասին:

Ջոզեֆ Սմիթը թարգմանել է Մորմոնի Գիրքը անգլերեն Աստծո պարգևով և զորությամբ: Նա ասաց, որ դա «ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և մարդն ավելի կմոտենար Աստծուն ապրելով ըստ նրա ցուցումների, քան՝ ըստ որևէ այլ գրքի» (Մորմոնի Գրքի նախաբանը):

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն օգնել է մեզ հասկանալ, որ Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է: Նա ասել է.

«Երեք ձևով է արտահայտվում այն, որ Մորմոնի Գիրքը մեր կրոնի անկյունաքարն է: Այն Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է: Այն մեր վարդապետության պորտաքարն է: Այն վկայության պորտաքարն է:

«Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է, որն անկյունաքարն է այն ամենի, ինչ մենք անում ենք: Այն զորությամբ և պարզորեն վկայում է Նրա իրական լինելու մասին: …

Այն խորացնում է փրկության վարդապետության մեր հասկացողությունը:… Մորմոնի Գիրքը … գրվել է մեր օրերի համար:… Այնտեղ տրված է, թե ինչպես պետք է պատրատվենք Երկրորդ Գալուստին: …

… Մորմոնի Գիրքն ուսուցանում է մեզ ճշմարտությունը և վկայում է Քրիստոսի մասին: … Բայց կա ավելին: Այդ գրքում կա զորություն, որը կսկսի հորդել ձեր կյանք, երբ սկսեք լրջորեն ուսումնասիրել այն: Դուք գայթակղությանը դիմակայելու ավելի մեծ ուժ կգտնեք: Դուք խաբեությունից խույս տալու ուժ կգտնեք: Դուք նեղ ու անձուկ ճանապարհի վրա մնալու ուժ կգտնեք: Սուրբ գրությունները կոչվում են «կյանքի խոսքեր» և ոչ մի տեղ դրանք այնքան ճշմարիտ չեն, որքան Մորմոնի Գրքում: … Վերջին Օրերի յուրաքանչյուր Սուրբ պետք է ուսումնասիրի այս գիրքը իր ողջ կյանքում» (in Conference Report, Oct. 1986, 4–7; or Ensign, Nov. 1986, 5–7; quoting Marion G. Romney, in Conference Report, Apr. 1980, 90; or Ensign, May 1980, 67):

Վարդապետություն և Ուխտեր

Վարդապետություն և Ուխտերը ժամանակակից հայտնությունների հավաքածու է: Վարդապետություն և Ուխտերի բաժին 1-ում Տերը հայտնում է, որ այս գիրքը պետք է հրապարակվի երկրի բնակիչներին, որպեսզի նրանք պատրաստվեն Իր գալստին.

«Ուստի Տիրոջ ձայնը գնում է աշխարհի ծայրերը, որպեսզի բոլորը, ովքեր կամենում են լսել, կարողանան լսել.

Պատրաստվեք, պատրաստվեք այն բանի համար, որը պետք է գա, քանզի Տերը մոտ է» (ՎևՈւ 1.11–12):

Այս գիրքը պարունակում է հայտնություններ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերաբերյալ, որը վերականգնվել է այս վերջին օրերին: Գրքի մի քանի բաժիններ բացատրում են Եկեղեցու կազմակերպությունը և սահմանում քահանայության պաշտոններն ու դրանց ֆունկցիաները: Այլ բաժիններ, օրինակ 76 և 88-ը, պարունակում են փառահեղ ճշմարտություններ, որոնք անհետացել են երկրի վրայից հարյուրավոր տարիներ առաջ: Մի քանի բաժիններ էլ, օրինակ 29 և 93-ը, լույս են սփռում Աստվածաշնչի ուսմունքների վրա: Ինչպես նաև մի քանի բաժիններ, ինչպես օրինակ 133 բաժինը, պարունակում են մարգարեություններ գալիք իրադարձությունների մասին: Աստված պատվիրել է մեզ ուսումնասիրել այս գրքում տրված Իր հայտնությունները. «Քննեք այս պատվիրանները, քանզի դրանք ճշմարիտ են ու հավատարիմ, և մարգարեություններն ու խոստումները, որոնք դրանց մեջ են, բոլորը պիտի կատարվեն» (ՎևՈւ 1.37):

Թանկագին Մարգարիտ

Թանկագին Մարգարիտը պարունակում է Մովսեսի գիրքը, Աբրահամի գիրքը, և Ջոզեֆ Սմիթի մի քանի ոգեշնչված գրվածքներ: Մովսեսի գիրքը պարունակում է Մովսեսի մի քանի տեսիլքների պատմություններ և գրվածքներ, որոնք հայտնվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Այն պարզաբանում է վարդապետություններն ու ուսմունքները, որոնք կորել են Աստվածաշնչից և լրացուցիչ տեղեկություն է տալիս երկրի Արարման վերաբերյալ:

Աբրահամի գիրքը թարգմանվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից պապիրուսի գալարներից, որոնք հանվել են Եգիպտական դամբարաններից: Այս գիրքը պարունակում է արժեքավոր տեղեկություն Արարման, ավետարանի, Աստծո բնույթի և քահանայության վերաբերյալ:

Ջոզեֆ Սմիթի գրվածքները ներառում են Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված թարգմանության մի մասը, նրա Եկեղեցու Պատմությունից ընտիր մասեր և Հավատո Հանգանակը:

  • Նշեք սուրբ գրություններից մի քանի պատմություններ, որ ոգեշնչել են ձեզ: Նշեք մի քանի ուսմունքներ այդ սուրբ գրքերից, որոնք օգնել են ձեզ:

Մեր կենդանի մարգարեների խոսքերը

Այս չորս սուրբ գրքերից բացի մենք սուրբ գրություն ենք համարում մեր կենդանի մարգարեների ոգեշնչված խոսքերը: Նրանց խոսքերը գալիս են մեզ համաժողովների, Լիահոնա կամ Ensign ամսագրերի, և տեղական քահանայության ղեկավարների հրահանգների միջոցով: «Մենք հավատում ենք այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1.9):

  • Որտե՞ղ կարող ենք մենք գտնել մեր կենդանի մարգարեների խոսքերը:

Ուսումնասիրել սուրբ գրությունները

  • Ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ, երբ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն օր ուսումնասիրի սուրբ գրությունները: Մենք պետք է այդ ճշմարտություններով կիսվենք մեր երեխաների հետ: Մենք պետք է կարդանք կանոնիկ աշխատությունները մեր երեխաների հետ, որպեսզի նրանք սովորեն սիրել դրանք և օգտագործեն դրանք այնտեղ պարունակվող ճշմարտությունների համար:

Եթե մենք ցանկանում ենք խուսափել այս աշխարհի չարից, պետք է մեր միտքը սնենք սուրբ գրություններում պարունակվող ճշմարտությամբ և առաքինությամբ: Մենք ավելի կմոտենանք Աստծուն և միմյանց, եթե միասին կարդանք սուրբ գրությունները և խորհենք դրանց շուրջ:

Եթե կարդանք սուրբ գրությունները, խորհենք և աղոթենք դրանց շուրջ և Աստծուց հասկացողություն խնդրենք, Սուրբ Հոգին վկայություն կբերի մեզ այս բաների ճշմարտացիության մասին: Մեզանից յուրաքանչյուրը կիմանա, որ այդ բաները ճշմարիտ են: Մենք չենք խաբնվի (տես Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.37): Մենք կարող ենք նույն զգացողություններն ունենալ, ինչպես Նեփին է նկարագրել, երբ նա ասել է. «Հոգիս հրճվում է Տիրոջ բաներով. և սիրտս շարունակ խորհում է այն բաների վրա, որոնք տեսել եմ ու լսել» (2 Նեփի 4.16):

  • Ինչպե՞ս կարող ենք պահել ամեն օր սուրբ գրություններն ուսումնասիրելու պարտավորվածությունը: Պլանավորեք ամեն օր երբ և որտեղ եք ուսումնասիրելու սուրբ գրությունները:

Լրացուցիչ սուրբ գրություններ

Տպել