Հրահանգներ ուսումնական ծրագրի համար
Հրահանգներ 2018թ. ուսումնական ծրագրի համար


Նկար
class of children

Հրահանգներ 2018թ. ուսումնական ծրագրի համար

Ստորև տրված են նյութեր կիրակնօրյա քվորումների և դասարանների օգտագործման համար, որոնցից ոչ բոլորն են մատչելի բոլոր լեզուներով: Ծխերը և ճյուղերը պետք է արդեն ունենան ստորև տրված նյութերից շատերը: 2018 թվականի նոր նյութերն ընդգծված են:

Կազմակերպություն

Դասագրքեր և նյութեր

Մելքիսեդեկյան Քահանայություն և Սփոփող Միություն

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ԺՈՂՈՎ

Նախագահության անդամներից մեկը կամ խմբի ղեկավարը առաջնորդում է անդամներին խորհրդի ժամանակ և ծրագրեր կազմում, որոնց միջոցով կհոգան տեղական կարիքները, օգտագործելով առաջարկները Եկ, հետևիր ինձ. Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության համար (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2017, 137–44, կամ ComeFollowMe.lds.org):

Եթե Եկ, հետևիր ինձ. Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության համար նյութն առկա չէ ձեր լեզվով, խորհրդի ժողովի թեմաները կարող են որոշվել երեցների քվորումի, քահանայապետերի խմբի և Սփոփող Միության ղեկավարների կողմից: Հնարավոր նյութերը ներառում են. սուրբ գրություններ, Ձեռնարկ 2. Եկեղեցում սպասավորելը (08702), Եկեղեցու ամսագրեր, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (06500), Ընտանիքի ուղեցույց (31180) և Եկեղեցու հաստատված այլ նյութեր:

ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻՆԵՐԸ

2018թ. նորամուծությունները

Անդամներն ուսումնասիրում, քննարկում և կիրառում են գերագույն համաժողովների Առաջին Նախագահության, Տասներկու Առաքյալների Քվորումի և Եկեղեցու մյուս ղեկավարների ուղերձները Եկ, հետևիր ինձ. Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության համար աղբյուրից (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2017, 137–44, կամ ComeFollowMe.lds.org)

Եթե գերագույն համաժողովի ուղերձները հասանելի չեն ձեր լեզվով 2017թ. նոյեմբերի Ensign կամ Լիահոնա ամսագրերում, կամ LDS.org-ում, օգտվեք Քահանայության պարտականությունները և օրհնությունները, Մաս Բ (31112)-ից կամ Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Կինը, Մաս Բ (31114) գրքից:

ՉՈՐՐՈԴ ԿԻՐԱԿԻ

Անդամներն ուսումնասիրում են վարդապետական թեմաներ Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության աշխատանքի վերաբերյալ, օգտվելով Եկ, հետևիր ինձ. Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության համար աղբյուրից (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2017, 137–44, կամ ComeFollowMe.lds.org-ից):

Եթե Եկ, հետևիր ինձ. Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության համար նյութը մատչելի չեն ձեր լեզվով, կարող են օգտագործվել Առաջին Նախագահության և Այցելող Ուսուցիչների ուղերձները:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ

Այս ժողովը պլանավորում են եպիսկոպոսությունները կամ ճյուղերի նախագահությունները:

Ահարոնյան Քահանայություն և Երիտասարդ Կանայք

Եկ, հետևիր ինձ. Ուսումնական նյութ երիտասարդների համար` (lds.org/youth/learn)

Եթե այս նյութերը մատչելի չեն ձեր լեզվով, ապա փոխարենը օգտագործեք հետևյալը.

ԱՌԱՋԻՆ, ՉՈՐՐՈՐԴ ԵՎ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿԻՐԱԿԻՆԵՐԸ

Օգտվեք Ահարոնյան Քահանայություն 1 (34820) և Երիտասարդ Կանայք 1 (34823) ձեռնարկներից: Եթե այս ձեռնարկները մատչելի չեն ձեր լեզվով, օգտագործեք Քահանայության պարտականությունները և օրհնությունները, Մաս Բ (31112) և Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Կինը, Մաս Բ (31114):

ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻՆԵՐԸ

Օգտագործեք Քահանայության պարտականությունները և օրհնությունները, Մաս Ա (31111) և Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Կինը, Մաս Ա (31113):

Երեխաների Խումբ

ՄԱՆԿԱՄՍՈՒՐԱՅԻՆ ԴԱՍԱՐԱՆ (18 ԱՄՍԱԿԱՆ -2 ՏԱՐԵԿԱՆ)

Նայեք ձեր փոքրիկներին. Մանկամսուրային ձեռնարկ (37108)

ՇՈՂԱԿԱԹ ԴԱՍԱՐԱՆ (3 ՏԱՐԵԿԱՆ)

Երեխաների Խումբ 1. Զավակն եմ Աստծո (34969)

ԸՃ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ (4-7 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ)

Երեխաների Խումբ 2. Ընտրիր Ճիշտը Ա (34484)

ՔԱՋԱՐԻ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ (8-11 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ)

Երեխաների Միություն 6. Հին Կտակարան (34603)

Եթե այս դասագիրքը մատչելի չէ ձեր լեզվով, օգտագործեք Երեխաների Միություն 4. Մորմոնի Գիրք (34594):

ՄԻԱՑՅԱԼ ԺԱՄ (3-11 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ)

2018թ. նորամուծությունները

ՆՈՐ՝ 2018թ. Միացյալ ժամի ծրագիր (14756)

Կիրակնօրյա Դպրոց

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ (12–18 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ)

Եկ, հետևիր ինձ. Ուսումնական նյութ երիտասարդների համար` (lds.org/youth/learn)

Եթե այս նյութերը մատչելի չեն ձեր լեզվով, ուսուցանեք երիտասարդներին կիրակնօրյա դպրոցի դասերը, օգտագործելով ստորև նշված նյութերը չափահասների կիրակնօրյա դպրոցի համար։

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ

Հին Կտակարանի վարդապետության ձեռնարկ ուսուցչի համար (35570) և Հին Կտակարանի ուսումնասիրության ուղեցույց դասարանի անդամի համար (34592)

Եթե այս նյութերը մատչելի չեն ձեր լեզվով, օգտագործեք Մորմոնի Գրքի վարդապետության ձեռնարկ ուսուցչի համար (35683) և Մորմոնի Գրքի ուսումնասիրության ուղեցույց դասարանի անդամի համար (35684):

Ավետարանի սկզբունքները (06195), դասընթաց հետաքրքրվողների, նոր անդամների և ակտիվության վերադարձող անդամների համար:

Եթե նոր հրատարակությամբ Ավետարանի սկզբունքները մատչելի չէ ձեր լեզվով, օգտագործեք նախորդ հրատարակությունը (31110): Եթե ոչ մեկը մատչելի չէ, օգտվեք Ավետարանի Հիմունքները գրքից (31129):

Բոլորը

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎՆԵՐ

Ուսուցանել Փրկչի ձևով(13301)

Լրացուցիչ դասեր ըստ հայեցողության (եթե դասագրքերն առկա են)

Դասագրքեր և նյութեր

Տաճարի նախապատրաստություն

Օժտված ի վերուստ. Տաճարի նախապատրաստության ուսուցչի ձեռնարկ (36854) և Պատրաստվել մտնելու Սուրբ Տաճար (36793):

Ամուսնություն և ընտանեկան հարաբերություններ

Ամուսնության և ընտանեկան հարաբերությունների ուսուցչի ձեռնարկ (35865) և Ամուսնության և ընտանեկան հարաբերությունների ուսումնասիրության ուղեցույց (36357)

Կիրակնօրյա ուսումնական ծրագրի և քվորումների ու դասարանների կազմակերպման մասին լրացուցիչ տեղեկության համար տես Ձեռնարկ 2. Սպասավորել Եկեղեցում, 7.8.1 (Մելքիսեդեկյան Քահանայություն), 9.4.1 (Սփոփող Միություն), 8.11 (Ահարոնյան Քահանայություն), 10.6 (Երիտասարդ Կանայք), 11.4 (Երեխաների Միություն), 12.4 (Կիրակնօրյա Դպրոց):

Ավետարանի ուսումնասիրությունը և դասավանդումը բարելավելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար տես Ձեռնակ 2. Սպասավորել Եկեղեցում, 5.5, 12.5:

Աուդիո ձևաչափով, բրայլյան գրատեսակով, խոշոր տպագիր կամ ենթագրերով նյութեր պատվիրելու համար այցելեք store.lds.org և սեղմեք Materials for Those with Disabilities կապուղին:

Տպել