Հրահանգներ ուսումնական ծրագրի համար
Հրահանգներ 2021թ. ուսումնական ծրագրի համար


«Հրահանգներ 2021թ. ուսումնական ծրագրի համար», Հրահանգներ 2021թ. ուսումնական ծրագրի համար (2020)

«Հրահանգներ 2021թ. ուսումնական ծրագրի համար», Հրահանգներ 2021թ. ուսումնական ծրագրի համար

Նկար
family reading scriptures

Հրահանգներ 2021թ. ուսումնական ծրագրի համար

Այս փաստաթուղթը թվարկում է ուսումնական ծրագրի նյութերը, որոնք պետք է օգտագործվեն 2021 թվականին։ Այս նյութերը, լեզուների մեծ մասի համար, հասանելի են թվային տարբերակով Gospel Library հավելվածում և ComeFollowMe.ChurchofJesusChrist.org-ում: 2021 թվականի նոր նյութերն ընդգծված են:

Անհատներ և ընտանիքներ

ՆՈՐ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (16587)

Եթե ձեր միավորի անդամները խոսում են հիլիգեյնոն, սինհալա, թուրքերեն, հինդի, թամիլ, թելուգու կամ ուրդու լեզեուներով, օգտագործեք Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Նոր Կտակարան 2021 (16899)։

Երեխաների Միություն

Մանկամսուրային դասարան (18 ամսեկան -2 տարեկան)

Նայեք ձեր փոքրիկներին. մանկամսուրային ձեռնարկ (37108)

Երգեցողության ժամ և Երեխաների Միության բոլոր դասարաններ (3-11 տարեկան)

ՆՈՐ Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (16588)

Եթե ձեր միավորի անդամները խոսում են ամհարերեն, հիլիգեյնոն, հինդի, հմոնգ, իսլանդերեն, լաո, լինգալա, սերբերեն, շոներեն, սինհալա, սլովակերեն, սլովեներեն, թամիլ, թելուգու, թուրքերեն, ուրդու, հոսա կամ զուլու լեզուներով, օգտագործեք Երեխաների միության համար նախատեսված Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար, հարմարեցնելով գաղափարները ձեր տեղային կարիքներին, կամ օգտագործեք երեխաների համար նախատեսված Եկեղեցու այլ դասագրքեր։

Կիրակնօրյա Դպրոց

Չափահասների և երիտասարդների Կիրակնօրյա Դպրոցի

Նոր Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (16589)

Եթե ձեր միավորի անդամները խոսում են ամհարերեն, հիլիգեյնոն, հինդի, հմոնգ, իսլանդերեն, լաո, լինգալա, սերբերեն, շոներեն, սինհալա, սլովակերեն, սլովեներեն, թամիլ, թելուգու, թուրքերեն, ուրդու, հոսա կամ զուլու լեզուներով, օգտագործեք Կիրակնօրյա դպրոցի համար նախատեսված Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար, հարմարեցնելով գաղափարները ձեր տեղային կարիքներին, կամ օգտագործեք Եկեղեցու այլ դասագրքեր։

Երեցների քվորում և Սփոփող միություն

«Սովորել Գերագույն համաժողովի ուղերձներից» (տպագիր տարբերակը հասանելի է Ensign կամ Լիահոնա ամսագրերի համաժողովի հրատարակության մեջ)

Եթե ձեր միավորի անդամները խոսում են ամհարերեն, հիլիգեյնոն, հինդի, հմոնգ, իսլանդերեն, լաո, լինգալա, սերբերեն, շոներեն, սինհալա, սլովակերեն, սլովեներեն, թամիլ, թելուգու, թուրքերեն, ուրդու, հոսա կամ զուլու լեզուներով, ուսուցանեք նրանց վերջին գերագույն համաժողովի ելույթներից, որոնք համապատասխանում են ձեր երեցների քվորումի կամ Սփոփոխղ միության կարիքներին, կամ օգտագործեք Եկեղեցու այլ դասագրքեր։

Ահարոնյան Քահանայություն և Երիտասարդ Կանայք

ՆՈՐ Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (16639)

Եթե ձեր միավորի անդամները խոսում են ամհարերեն, հիլիգեյնոն, հինդի, հմոնգ, իսլանդերեն, լաո, լինգալա, սերբերեն, շոներեն, սինհալա, սլովակերեն, սլովեներեն, թամիլ, թելուգու, թուրքերեն, ուրդու, հոսա կամ զուլու լեզուներով, օգտագործեք գլուխ 3-ի դասերը՝ Քարոզիր Իմ ավետարանը գքրից(16229)։ Դուք կարող եք նաև ուսուցանել վերջին համաժողովի այն ուղերձները, որոնք համապատասխանում են ձեր երիտասարդների կարիքներին։

Բոլոր կազմակերպությունները

Ուսուցիչների խորհրդի ժողով

Ուսուցանել Փրկիչի ձևով

Այլ դասեր (եթե դասագրքերն առկա են)

Ամուսնությունը և ընտանիքը ամրապնդելու, տաճարային նախապատրաստման և միսիոներական նախապատրաստման դասընթացները Եկեղեցու երկրորդ ժամի ընթացքում չեն անցկացվի: Այնուամենայնիվ, եպիսկոպոսի հայեցողությամբ և տեղական կարիքներից ելնելով, այս դասընթացները՝ անհատների, ընտանիքների կամ խմբերի համար կարող են ուսուցանվել այլ ժամանակ:

Ամուսնություն և ընտանեկան հարաբերություններ

Ամուսնություն և ընտանեկան հրաբերություններ. Ուսուցչի ձեռնարկ (35865) և Ամուսնություն և ընտանեկան հարաբերություններ. Մասնակցի ուղեցույց (36357)

Նախապատրաստություն տաճարին

Օժտված ի վերուստ. Տաճարի նախապատրաստության ուսուցչի ձեռնարկ (36854) և Պատրաստվել մտնելու Սուրբ Տաճար (36793)

Հրահանգներ միավորի տարեկան ուսումնական ծրագրի պատվերի համար

2021 թվականի համար եպիսկոպոսները և ճյուղի նախագահները կստանան Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ծրագրի տպագիր օրինակները իրենց միավորների անդամներին բաժանելու համար: Նրանք կստանան մեկական օրինակ միավորի յուրաքանչյուր ընտանիքի համար։ 2020 թվականին տեղական միավորները պարտավոր չեն վճարել այս օրինակների համար: Սակայն միավորները պետք է պատվիրեն և վճարեն Երեխաների միության, Կիրակնօրյա դպրոցի և Ահարոնյան Քահանայության ու Երիտասարդ կանանց ձեռնարկների տպագիր օրինակների համար։

Կարող եք պատվիրել միավորի նյութերը՝ սկսած 2020 թվականի հունիսի 30-ից։ Խնդրում ենք տեղադրեք ձեր պատվերը ոչ ուշ, քան 2020 թվականի օգոստոսի 31-ը: Այս ամսաթվից հետո պատվիրված նյութերը կարող են չառաքվել մինչև 2021 թ. հունվարի 1-ը: Տպագիր նյութերը պատվիրելու համար այցելեք store.ChurchofJesusChrist.org, ընտրեք Միավորներ և Կոչումներ, ապա ընտրեք Տարեկան ուսումնական ծրագիրը։

Նկատի ունեցեք հետևյալ հարցերը, որպեսզի խուսափեք ավելի շատ տպագիր օրինակներ պատվիրել, քան անհրաժեշտ է:

  • Յուրաքանչյուր նյութից արդեն քանի՞ տպագիր օրինակ ունի ձեր միավորը:

  • Քանի՞ ուսուցիչներ են օգտագործում նյութերի թվային տարբերակները՝ գերադասելով տպագիր օրինակներից:

Նյութեր հաշմանդամություն ունեցողների համար

Նյութերը լսողական ձևաչափով, բրայլով և խոշոր տառերով նաև հասանելի են store.ChurchofJesusChrist.org:

Տպել