Եկ, հետևիր ինձ
Ուսուցանել, սովորել և կիրառել Գերագույն համաժողովի ելույթները
Երեցների քվորումի և Սփոփող միությունը կարևոր դեր են խաղում փրկության և վեհացման աշխատանքում: Իրենց կիրակնօրյա ժողովների ժամանակ նրանք քննարկում են, թե ինչպես կիրառել գերագույն համաժողովի վերջին ուղերձների ուսմունքները իրենց ջանքերում։ Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները սովորելու համար յուրաքանչյուր կիրակնօրյա ժողովի ժամանակ ընտրում են համաժողովի որևէ ուղերձ՝ կախված անդամների կարիքներից և առաջնորդվելով Հոգով։ Երբեմն եպիսկոպոսը կամ ցցի նախագահը նույնպես կարող են խորհուրդ տալ ուսումնասիրել որոշակի ուղերձ։ Ընդհանուր առմամբ, ղեկավարները պետք է ընտրեն Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների ուղերձները։ Սակայն վերջին գերագույն համաժողովի ցանկացած ուղերձ կարող է քննարկվել։
Ուսուցիչները կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչպես օգնել անդամներին կիրառել գերագույն համաժողովի ուղերձների ուսմունքները իրենց կյանքում: Ղեկավարները և ուսուցիչները ուղիներ են փնտրում՝ խրախուսելու անդամներին ժողովներըը սկսելուց առաջ ուսումնասիրել ընտրված ուղերձները։
Երեցների քվորումի և Սփոփող միության ժողովների մասին ավելին իմանալու համար, տես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 8.2.1.2, 9.2.1.2, ChurchofJesusChrist.org։
Ծրագրել ուսուցումը
Հետևյալ հարցերը կարող են օգնել ուսուցիչներին, երբ նրանք ծրագրեն ուսուցանել գերագույն համաժողովի ուղերձը։ Ըստ անհրաժեշտության, ուսուցիչները խորհուրդ են անում երեցների քվորումի կամ Սփոփող միության նախագահության հետ, երբ նրանք խորհում են այս հարցերի շուրջ:
-
Ինչո՞ւ երեցների քվորումը կամ Սփոփող միության նախագահությունն ընտրեցին այս ուղերձը քննարկելու համար: Նրանց կարծիքով անդամներն ինչպե՞ս կվարվեն, երբ սովորեն և քննարկեն այս ուղերձը։
-
Ելույթ ունեցողն ի՞նչ է կամենում, որ անդամները հասկանան: Ավետարանի ի՞նչ սկզբունքներ է նա ցանկանում ուսուցանել։ Ինչպե՞ս են այս սկզբունքները վերաբերում իմ երեցների քվորումին կամ Սփոփող միությանը։
-
Իր ելույթը լրացնելու համար սուրբ գրության ի՞նչ հատված օգտագործեց ելույթ ունեցողը։ Կա՞ն արդյոք ուրիշ հատվածներ, որոնք անդամները կարդալով ավելի լավ կհասկանան սկզբունքը։ (Հատվածների որոշ հղումներ կարող եք գտնել ուղերձի ծանոթագրություններում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում [scriptures.ChurchofJesusChrist.org]։)
-
Ի՞նչ հարցեր կարող եմ տալ, որոնք կօգնեն անդամներին խորհել և կիրառել ուղերձի ուսմունքները։ Ի՞նչ հարցեր կօգնեն նրանց հասկանալ այս ուսմունքների կարևորությունն իրենց կյանքում, իրենց ընտանիքներում և Տիրոջ աշխատանքում:
-
Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հրավիրեմ Հոգին մեր ժողովների ժամանակ։ Ի՞նչ կարող եմ օգտագործել քննարկումն ընդլայնելու համար, ներառյալ՝ պատմությունները, համանմանությունները, երաժշտությունը կամ նկարները։ Ի՞նչ արեց ելույթ ունեցողը, որպեսզի օգնի անդամներին հասկանալ իր ուղերձը:
-
Արդյո՞ք ելույթ ունեցողը որևէ հրավերի կոչ հղեց։ Ինչպե՞ս կարող եմ օգնել անդամներին՝ ըստ այդ հրավերի գործելու ցանկություն ունենալ:
Միջոցառման գաղափարներ
Կան շատ եղանակներ, որոնցով ուսուցիչները կարող են օգնել անդամներին սովորել և կիրառել գերագույն համաժողովի ելույթները։ Ահա մի քանի օրինակներ. ուսուցիչները կարող են ունենալ այլ գաղափարներ, որոնք ավելի լավ կգործեն իրենց երեցների քվորումում կամ Սփոփող միությունում:
-
Կիրառենք ճշմարտությունները մեր կյանքում Հրավիրեք անդամներին վերանայել համաժողովի ուղերձը՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց կատարել այն աշխատանքը, որն Աստված տվել է նրանց՝ որպես անհատներ, Երեցների քվորում կամ Սփոփող միություն: Օրինակ՝ ի՞նչ ենք սովորում, որը կօգնի մեզ՝ որպես սպասավոր, որպես ծնող և որպես անդամ միսիոներներ։ Ինչպե՞ս է այս ուղերձն ազդում մեր մտքերի, զգացմունքների և գործողությունների վրա:
-
Քննարկեք խմբերով Անդամներին փոքր խմբերի բաժանեք և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք համաժողովի տարբեր ուղերձներ՝ կարդալու և քննարկելու համար։ Ապա, խնդրեք յուրաքանչյուր խմբին կիսվել իրենց սովորած ճշմարտությունով և նրանով, թե ինչպես է այն կիրառելի իր կյանքում։ Կամ կարող եք խմբեր ստեղծել այն անդամներով, ովքեր ուղերձի տարբեր բաժիններ են ուսումնասիրել, ապա թույլ տվեք նրանց միմյանց հետ կիսվել իրենց սովորածով։
-
Փնտրեք հարցերի պատասխանները Հրավիրեք անդամներին պատասխանել հարցերին՝ համաժողովի ուղերձի վերաբերյալ հետևյալ հարցի նման։ Այս ուղերձում ավետարանի ի՞նչ ճշմարտություններ ենք գտնում: Ինչպե՞ս կարող ենք կիրառել այդ ճշմարտությունները։ Ի՞նչ հրավերներ և խոստացված օրհնություններ տրվեցին։ Ի՞նչ է այս ուղերձն ուսուցանում մեզ այն աշխատանքի մասին, որն Աստված է կամենում, որ անենք։ Կամ ստեղծեք ձեր սեփական մի քանի հարցեր, որոնք խրախուսում են անդամներին խորապես մտածել ուղերձի մասին կամ կիրառել այն ճշմարտությունները, որոնք ուսուցանվում են ուղերձում: Անդամներին թույլ տվեք ընտրել այս հարցերից որևէ մեկը և գտնել այդ հարցի պատասխանը ուղերձում։
-
Կիսվեք ուղերձի հայտարարություններով Հրավիրեք անդամներին կիսվել համաժողովի այն ուղերձների հայտարարություններով, որոնք ոգեշնչում են նրանց կատարել փրկության և վեհացման աշխատանքի իրենց պարտականությունները։ Հորդորեք նրանց մտածել, թե ինչպես կարող են կիսվել այդ հայտարարություններով, որպեսզի օրհնեն որևէ մեկին, այդ թվում՝ իրենց սիրելիներին և այն մարդկանց, ում նրանք սպասավորում են։
-
Կիսվեք առարկայական դասերով Հրավիրեք մի քանի անդամների տնից նախօրոք բերել որևէ առարկա, որի օգնությամբ կարող են ուսուցանել համաժողովի ուղերձի մասին։ Ժողովի ընթացքում խնդրեք անդամներին բացատրել, թե ինչպես են այդ առարկաները վերաբերում ուղերձին և ինչպես է ուղերձը կիրառելի իրենց կյանքում։
-
Դաս պատրաստեք տանը ուսուցանելու համար Խնդրեք անդամներին աշխատել զույգերով և համաժողովի ուղերձի թեմայով ընտանեկան երեկոյի համար մի դաս ծրագրել։ Նրանք կարող են նմանատիպ հարցեր տալ․ Ինչպե՞ս կարող ենք ուղերձը հարմարեցնել մեր ընտանիքներին։ Ինչպե՞ս կարող ենք այդ ուղերձով կիսվել այն մարդկանց հետ, ում սպասավորում ենք։
-
Կիսվեք փորձառություններով Միասին կարդացեք մի քանի հայտարարություններ գերագույն համաժողովից։ Խնդրեք անդամներին կիսվել օրինակներով սուրբ գրություններից և իրենց կյանքից, որոնք լուսաբանում կամ ամրապնդում են այն վարդապետությունը, որն ուսուցանվել է այս հայտարարություններում:
-
Գտեք արտահայտությունը Հրավիրեք անդամներին քննել համաժողովի ուղերձը և ուշադրություն դարձնել այն արտահայտություններին, որոնք կարևոր են նրանց համար։ Խնդրեք նրանց կիսվել այդ արտահայտություններով և կիսվել, թե ինչ են սովորել դրանցից։ Խնդրեք նրանց կիսվել, թե ինչպե՞ս են այդ ուսմունքներն օգնում նրանց իրագործել Տիրոջ աշխատանքը։
Գերագույն համաժողովի ուղերձներից ուսման և ուսուցման ավելի շատ գաղափարների համար, տես «Ուսման և ուսուցման գաղափարներ Գերագույն համաժողովից»-ը բաժինը։ (Սեղմեք Gospel Library հավելվածի «Գերագույն համաժողով» բաժնի «Գաղափարներ ուսումնասիրության համար» ենթակետը։)