Եկեղեցու ամսագրերի մասին
Լիահոնա
Սովորեք Լիահոնայի մասին


«Լիահոնա», հունվար 2021։

Լիահոնա

Բոլորիս ուշադրությունն ուղղենք դեպի Հիսուս Քրիստոսը

Նկար
մարդը ամսագիր է կարդում

Մորմոնի Գրքում մենք կարդում ենք, որ Տերը պատրաստեց Լիահոնան, որպեսզի օգնի Լեքիին և նրա ընտանիքին առաջ ընթանալ իրենց ճամփորդության ընթացքում։ Դա «կողմնացույց [էր], որը ցույց կտար նրանց մի ուղիղ ճամփա դեպի խոստացված երկիրը» (Ալմա 37.44): Ապրող մարգարեների ղեկավարությամբ՝ մեր օրերում Լիահոնա ամսագիրը ուղեցույց է, որն ուղեկցում է մեզ մեր ճամփորդության ընթացքում, և ցույց տալիս դեպի Հիսուս Քրիստոսը տանող ճանապարհը նույնիսկ փոթորկի մեջ։

Նոր Լիահոնա

Լիահոնա ամսագիրը մեծահասակների ուշադրությունը հրավիրում է Եկեղեցու ղեկավարների ուսմունքների ու ծառայության վրա, ներկայացնում ոգեշնչող հոդվածներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կիրառել ավետարանի սկզբունքները, աջակցում է ավետարանի տնակենտրոն ուսուցմանը և գաղափարներ է տալիս Եկ, հետևիր ինձ ձեռնարկի թեմաների համար։

Առաջնորդություն ապրող մարգարեների կողմից

Յուրաքանչյուր համարում ներկայացվում է Առաջին Նախագահության կամ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամի մի նոր, բնօրինակ հոդված։ Կարդացեք, թե ինչ են ուսուցանում մարգարեներն ու առաքյալներն այսօր։

Հիմնական լսարանները

Լիահոնան տրամադրում է ավետարանական ոգեշնչող նյութեր բոլոր չափահաս անդամների համար, ինչպես նաև՝ ամուրիների, չափահաս երիտասարդների, նոր անդամների, հասուն անդամների և ծնողների համար նախատեսված նյութեր։ Չափահաս երիտասարդների համար Լիահոնան հրապարակում է որոշ հոդվածներ ՉԵ շաբաթական պարբերականից, որը թվային ամսագիր է չափահաս երիտասարդների համար։

Համաշխարհային հասանելիություն

Լիահոնան ձգտում է օրհնել անդամներին ամբողջ աշխարհում։ Ամսագիրը հրատարակվում է 23 լեզուներով ամեն ամիս՝ թվային և տպագիր տարբերակներով, և ևս 25 լեզուներով երկու ամիսը մեկ անգամ՝ թվային և տպագիր տարբերակներով։ Հիմնական ուղերձների ընտրանին հասանելի է թվային տարբերակով՝ բաշխված ըստ տարածքների ևս 39 լեզուներով։ Սա Լիահոնայի բովանդակությունը ամեն ամիս հասանելի է դարձնում անդամների համար 87 լեզուներով։

Ավելի շատ նյութեր թվային տարբերակով

Գիտե՞ք արդյոք, որ Լիահոնան ունի ավելի մեծ բովանդակություն, քան դուք կգտնեք տպագիր ամսագրում։ Այս թվային տարբերակով լրացումները կարելի է գտնել liahona.ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library-ի Լիահոնա հավելվածում։

Որոշակի տարածքների համար նախատեսված հոդվածներ

Ամբողջական Լիահոնան թարգմանվում է 48 լեզուներով։ Գրեթե յուրաքանչյուր համարում ներառված են նյութեր, որոնք պատրաստվում են համապատասխան տարածքի աշխատողների կամ կանչված կամավորների կողմից։ Այս տարածքային նյութերը ներառում են Տարածքային Նախագահության անդամների ուղերձները, տարածքի իրադարձությունների վերաբերյալ հոդվածներ, տարածքի անդամների պատմությունները և վկայությունները և ավելին։ Գրեթե բոլոր տարածքներում այս նյութերը հասանելի են Լիահոնայի թվային տարբերակով ամեն ամիս Gospel Library-ում։

Ուղարկեք մեզ ձեր պատմությունը

Լիահոնան սպասում է ձեր արձագանքին։ Դուք կարող եք ոգեշնչել անդամներին ամբողջ աշխարհում, երբ կիսվեք ավետարանով ապրելու ձեր փորձառություններով։ Ուղարկեք ձեր հոդվածները, գաղափարները և կարծիքները Լիահոնայի առցանց տարբերակին։

Բաժանորդագրվեք հիմա

Լիահոնային բաժանորդագրվելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք առցանց խանութ և ընտրեք ձեր նախընտրած լեզուն։ Որոշակի տարածքների համար նախատեսված էջերը ավտոմատ կերպով կներառվեն՝ կախված ձեր տարածքից։

Նշում․ Բաժանորդագրված նյութերը ստանալու համար կարող է պահանջվել մինչև երեք ամիս։

Տպել