Ուղերձ Առաջին Նախագահությունից
Հարգելի՛ Եղբայրներ և Քույրեր
Տերը հայտարարել է. «Եվ իմ նպատակն է` ապահովել իմ սրբերին» (ՎևՈւ 104.15): Այս հայտնությունը խոստում է Տիրոջ կողմից, որ Նա կտա նյութական օրհնություններ և կբացի ինքնապահովման դռները, ինչը հնարավորություն է մեզ համար` ապահովելու մեր և մեր ընտանիքի անդամների կենսական կարիքները:
Այս գրքույկը մշակվել է, որ օգնի Եկեղեցու անդամներին սովորել և գործնականում կիրառել հավատքի, կրթության, ջանասեր աշխատանքի և Տիրոջն ապավինելու սկզբունքները: Ընդունելով այս սկզբունքները և ապրելով դրանցով, հնարավորություն կունենաք ստանալ Տիրոջ խոստացած նյութական օրհնությունները:
Մենք հրավիրում ենք ձեզ ջանասիրաբար ուսումնասիրել և կիրառել այս սկզբունքները, ապա ուսուցանել դրանք ձեր ընտանիքի անդամներին: Եթե դա անեք, ձեր կյանքը կօրհնվի: Դուք կիմանաք` ինչպես գործել լիովին ինքնապահով դառնալու ձեր ճանապարհին: Դուք կօրհնվեք ավելի մեծ հույսով, խաղաղությամբ և առաջընթացով:
Համոզված եղեք, որ դուք մեր Երկնային Հոր զավակներն եք: Նա սիրում է ձեզ և երբեք ձեզ չի թողնի: Նա ճանաչում է ձեզ և պատրաստ է ձեզ տալու ինքնապահովման հոգևոր և նյութական օրհնություններ:
Հարգանքով՝
Առաջին Նախագահություն