Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 11


Գնահատեք ձեր գիտելիքները 11

Ա Տիմոթեոս-Ա Հովհաննես

YW Shares a Scripture with Friend

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր անձնական աճը, որն ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում: 

Անհատականցնել ուսուցումը Օգնեք ուսանողներին խորհել իրենց անձնական փորձառությունների մասին, որոնք առնչություն ունեն ուսուցանվող նյութերի հետ: Ժամանակ տրամադրեք նրանց՝ խորհելու այն օրհնությունների մասին, որոնք նրանք ստացել են՝ ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով, և թե ինչպես են նրանք ավելի նմանվում Նրան:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել, թե նրանք ինչ են սովորել Հիսուս Քրիստոսի մասին, և ինչպես են զգում, որ ավելի են նմանվում Քրիստոսին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ավելի շատ նմանվեք Հիսուս Քրիստոսին

Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտածել այն մասին, թե նրանք ինչպես են ավելի շատ մոտենում Քրիստոսին և դառնում Նրա աշակերտը: Ուսանողները հնարավորություն կունենան գնահատել, (1) թե նրանք ինչպես են ավելի շատ նմանվում Հիսուս Քրիստոսին, (2) Նոր Կտակարանի ուսմունքները բացատրելու իրենց կարողությունը և (3) իրենց նպատակները: Հետևյալ վարժությունները կարող են հարմարեցվել այն ճշմարտություններին, որոնք շեշտվել են վերջին դասերի ընթացքում:

Դասը կարող եք սկսել՝ խնդրելով ուսանողներին իրենց օրագրերում և սուրբ գրություններում գտնել նշումները և տպավորությունները, որոնք նրանք գրանցել են վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Ուսանողներին առաջարկեք միմյանց հետ կիսվել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին իրենց սովորածով: Օգնեք ուսանողներին խորհել, թե նրանք ինչպես են ավելի նմանվում Նրան:

Նախորդ դասի ընթացքում Հիսուս Քրիստոսին նմանվելը համեմատվեց բարձր սար բարձրանալու հետ:

  • Ւ՞նչ գիտեք սար բարձրանալու մասին, որը սա լավ համեմատություն է դարձնում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է դժվար Հիսուս Քրիստոսին նմանվելու մեջ: Ինչո՞ւ արժե հաղթահարել այդ դժվարությունը:

Եթե դուք երբևէ սար եք բարձրացել, մտածեք, թե ինչ եք զգացել, երբ հասել եք գագաթին: Եթե դուք սար չեք բարձրացել, պատկերացրեք, թե ինչ կզգայիք:

  • Մտքում պահելով վերջնական նպատակը, ինչպե՞ս կարող եք ոգեշնչվել հոգևոր վերելքի ժամանակ:

Եթե դուք անցել եք Բ Պետրոս 1 հատվածին նվիրված նախորդ դասը, նայեք սարի նկարին, որը նկարել եք ձեր օրագրում: Եթե սար չեք նկարել, նայեք հետևյալ նկարին.

Divine Attributes Mountain Diagram

Մի պահ մտածեք ձեր նկարում նշված աստվածային հատկանիշների մասին:

  • Այս հատկանիշներից որո՞նք եք փորձում զարգացնել: Ինչպե՞ս:

Մտածեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր սիրո մասին, նաև թե դուք ինչպես եք ավելի լավ ճանաչում Նրան:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի նմանվեք Նրան:

Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի նման

An actor portraying Jesus Christ holding a child on his lap. They are surrounded by people.
Jesus at the temple teaches His Apostles about the widow’s mites.
Jesus sitting at a table teaching.
Jesus blessing bread he is about to feed to the gathered multitude.

Կարող եք ցուցադրել որոշ նկարներ, որոնք պատկերում են Փրկչին տարբեր տեղերում ուսուցանելիս:

  • Որո՞նք են այն մի քանի իրավիճակները, որտեղ Փրկիչը ուսուցանել է:

Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում նշվում է.

Փրկչի ուսմունքներից շատերը տեղի չեն ունեցել ժողովարանում, այլ տեղի են ունեցել ոչ պաշտոնական, առօրյա միջավայրում՝ Իր աշակերտների հետ ճաշելիս, ջրհորից ջուր հանելիս կամ թզենու կողքով անցնելիս:

Օգտվեք ուսուցանելու ինքնաբուխ պահերից», Ուսուցանել Փրկչի ձևով [2016], 16)

Մտածեք այլ հնարավորությունների մասին, որոնք դուք կարող եք ունենալ ավետարանական սկզբունքն ուսուցանելու կամ համոզմունքը որևէ մեկին բացատրելու համար:

  • Ձեր կարծիքով, որտե՞ղ և ե՞րբ եք կարողանալու կիսվել Փրկչի մասին ձեր սովորածով կամ զգացածով:

Պետրոս առաքյալն ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք նմանվել Հիսուս Քրիստոսին. «Միշտ պատրաստ եղէք պատասխան տալու ամենին, … որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ» ( Ա Պետրոս 3.15): Զարգացնելով մեր համոզմունքները բացատրելու ունակությունները՝ մենք պատրաստվում ենք ուսուցանել ցանկացած պահի:

Ընտրեք հետևյալ թեմաներից այն մեկը, որը ուսումնասիրել եք վերջին մի քանի շաբաթների ընթացքում և կատարեք հետևյալ քայլերը:

Հիսուս Քրիստոսի Քավությունը (տես Եբրայեցիս 9.11-15, 24, 28 , 10.10–17)

Հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ (տես Եբրայեցիս 11 , Հակոբոս 2.17–18)

Աստված մեր հոգիների Հայրն է (տես Եբրայեցիս 12.9 , տես նաև Հովհաննես 20.17 , Գործք Առաքելոց 17.29 , Հռովմայեցիս 8.16–17)

ա. Գրեք իրական իրավիճակ, որտեղ դուք կարող եք Փրկչի նման հնարավորություն ունենալ ուսուցանել որևէ մեկին կամ պատասխանել այս թեմային վերաբերող հարցին:

բ. Գրեք մի հարց, որը որևէ մեկը կարող է տալ այս թեմայի վերաբերյալ:

գ. Ծրագրեք, թե դուք ինչպես կբացարտեիք այս թեման և կպատասխանեիք այս հարցին: Օգտվեք առնվազն մեկ սուրբ գրությունից: (Չակերտներում դրված սուրբ գրությունների նպատակն է հիշեցնել ձեզ ձեր սովորածի մասին):

Կարող եք մի քանի ուսանողների առաջարկել դերերով բացատրել ավետարանական ճշմարտություններից մեկը: Խրախուսեք ուսանողներին վստահել Սուրբ Հոգուն և Նրա օգնությամբ հիշել իրենց իմացածը: Ուսանողներին հնարավորություն տվեք քննարկել, թե ինչը ստացվեց դերախաղի ժամանակ, իսկ ինչը՝ ոչ: Ուսանողներին առաջարկեք հնարավորություններ փնտրել ուսուցանելու և բարելավելու ուրիշների հետ իրենց համոզմունքներով կիսվելու ունակությունը:

Սուրբ գրություններն ուսումնասիրելու և աղոթելու իմ ջանքերը

Joseph Smith reading the Bible by candlelight.

Ցուցադրեք երիտասարդ Ջոզեֆ Սմիթի նկարը: Ուսանողներին առաջարկեք քննարկել սուրբ գրությունների ուսումնասիրության և աղոթքի դերը հայտնություն ստանալու գործում: Կարող եք տալ հետևյալ հարցը:

  • Ի՞նչ եք սովորել սուրբ գրությունների ուսումնասիրության և աղոթքի մասին Նոր Կտակարանը և Ջոզեֆ Սմիթի փորձառությունները ուսումնասիրելիս:

Գրեք, թե ինչ եք այս պահին անում, փորձում անել կամ ցանկանում անել, որպեսզի բարելավեք աղոթելու և սուրբ գրություները ուսումնասիրելու ձեր ջանքերը: Դա կարող է ներառել Երեխաների և երիտասարդների ծրագրի նպատակը կամ սեմինարիայի շրջանակներում դրված նպատակը:

Որպեսզի կարողանաք պատկերացնել ձեր առաջընթացը, ձեր օրագրում նկարեք հետևյալ գծապատկերը: Ավելացրեք հետևյալ վերնագրերից մեկը ձեր գծապատկերի չորս մասերից յուրաքանչյուրի վերևում. Դասեր, Օրհնություններ, Խոչընդոտներ, Ապագա աճ: Համապատասխան վերնագրերի տակ գրեք ձեր պատասխանները հետևյալ հարցերից յուրաքանչյուրին, որպեսզի կարողանաք գնահատել ձեր առաջընթացը և շարունակել զարգանալ:

An illustration of an arrow.
  • Ի՞նչ դասեր եմ սովորել աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով:

  • Ի՞նչ օրհնություններ կամ պատասխաններ եմ բացահայտել:

  • Արդյո՞ք խոչընդոտների եմ հանդիպում սուրբ գրությունների ուսումնասիրության իմ նպատակին հասնելու գործում: Եթե այո, ինչպե՞ս կարող եմ դիմել Տիրոջը՝ դրանք հաղթահարելու համար:

  • Ի՞նչ ապագա աճ կցանկանայի տեսնել իմ աղոթքներում և սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ:

Եթե դուք դեռևս չունեք նպատակ այս բնագավառում, կարող եք ցանկանալ դնել մեկը և գնահատել այն մոտակա մի քանի շաբաթների և ամիսների ընթացքում: Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդությունը, որպեսզի իմանաք, թե աղոթելու և սուրբ գրություններն ուսումնասիրելու ձեր ջանքերը որքանով են գոհացնում Տիրոջը: Փորձեք նաև իմանալ, թե ինչ փոփոխություններ պետք է կատարեք, որպեսզի ստանաք այն օրհնությունները և պատասխանները, որոնք Տերը ցանականում է ձեզ տալ:

Եթե ուսանողներին հարմար է, առաջարկեք կամավորներին կիսվել իրենց օրագրերում ստեղծված գծապատկերներով և իրենց առաջընթացով: Օգնեք ուսանողներին նկատել նույնիսկ ամենափոքր աճը և խրախուսեք նրանց շարունակել ուսումնասիրել սուրբ գրությունները և աղոթել Երկնային Հորը հայտնության համար: