Ներածական նյութեր
Ակնարկ
Այս տարի սեմինարիայում դուք կուսումնասիրեք Նոր Կտակարանը։ Այս շաբաթվա դասերը կօգնեն ձեզ նախապատրաստվել սովորելու Հիսուս Քրիստոսի մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Նոր Կտակարանի նախաբանը
Դասի նպատակը․ Օգնել ուսանողներին՝ գալ դեպի Հիսուս Քրիստոսը և հետևել Նրան, Նոր Կտակարանն ուսումնասիրելիս։
-
Ուսանողի նախապատրաստում. Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ օգուտ կունենան՝ այս տարի ուսումնասիրելով Նոր Կտակարանը: Լավ կլինի խնդրեք ուսանողներին հարցնել իրենց ընտանիքի անդամներին, թե նրանց կարծիքով՝ ինչո՞ւ դա օգտակար կլինի:
-
Նյութեր ուսանողների համար․ Հավաստիացեք, որ յուրաքանչյուր ուսանող ունի սուրբ գրությունների ուսումնասիրության օրագիր և նրանց հասանելի է Նոր Կտակարանի թվային կամ տպագիր օրինակը (վերջին օրերի սրբերի հրատարակությամբ՝ ծանոթագրություններով, ցուցիչով և այլն, եթե առկա է ձեր լեզվով):
-
Տեսակոնֆերանսով ուսուցման առաջարկ. Կարող եք դասը սկսելուց առաջ ժամանակ հատկացնել՝ ներկայանալու ուսանողներին և օգնելու նրանց ծանոթանալ միմյանց հետ։
Սուրբ գրությունների ուսումնասիրություն
Դասի նպատակը․ Օգնել ուսանողներին գալ դեպի Քրիստոսը և ավելի լավ ճանաչել Նրան՝ Աստծո խոսքն ուսումնասիրելով, զարգացնելով սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ և դնելով սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակներ:
-
Ուսանողի նախապատրաստում. Եթե հնարավոր է, թող ուսանողները կատարեն սուրբ գրությունների ուսումնասիրության գնահատումը դասից մի քանի օր առաջ: Կարող եք դա անել էլեկտրոնային ձևաչափով կամ ուսանողներին տրամադրել գնահատման թերթիկ, որը պետք է լրացնեն անանուն և ներկայացնեն դասից առաջ:
Սովորել Հոգով
Դասի նպատակը․ Օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Սուրբ Հոգին օգնում նրանց սովորել ճշմարտությունը և ստանալ անձնական հայտնություն:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Հովհաննես 14.26-27-ը և մտածել փորձառությունների մասին, երբ նրանք ինչ-որ բան զգացել կամ սովորել են Սուրբ Հոգուց այնպիսի եղանակներով, ինչպես Փրկիչը նկարագրել է այս հատվածներում:
-
Տեսակոնֆերանսով ուսուցման առաջարկ. Կարող եք օգտագործել գրատախտակի ֆունկցիան, որպեսզի ուսանողները կարողանան թվարկել, թե ինչպես է Սուրբ Հոգին նկարագրված այն սուրբ գրություններում, որոնք ընդգրկված են դասի մեջ:
Սովորել հավատքով առ Հիսուս Քրիստոս
Դասի նպատակը. Օգնեք ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու կարևորությունը, սեմինարիայում սովորելիս:
-
Ուսանողի նախապատրաստում. Խնդրեք ուսանողներին խորհել այս հարցի շուրջ. Ի՞նչ եք դուք անում, որն ամենաշատն է օգնում ձեզ ավետարանը սովորելու հարցում:
-
Տեսանյութեր․ Պատրաստ եղել ցուցադրելու ուսանողներին հետևյալ տեսանյութերը․ Staying Spiritually Fit (3:30), Ask of God (2017 Mutual Theme) (3:21), կամ Seminary Can Change Lives (4:13)։ Այս տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։
-
Նյութեր ուսանողների համար․ Յուրաքանչյուր ուսանողի համար բերեք բավական մեծ թուղթ, որպեսզի երեք սյունակ տեղավորվի։
Վարդապետության սերտման նախաբան
Դասի նպատակը. Ուսանողներին պատմեք վարդապետության սերտման մասին, թե ինչպես այն կարող է օրհնել նրանց կյանքը և օգնել, որ կառուցեն իրենց հոգևոր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:
-
Ուսանողի նախապատրաստում. Հրավիրեք ուսանողներին ընտրել վարդապետության սերտման հատվածներից մեկը, որն իրենց համար հետաքրքիր է, կարող է օգնել անձնական կարիքի դեպքում կամ պատասխանել իրենց ունեցած հարցին: Հատվածների ցանկը գտնվում է Վարդապետության սերտման հավելվածում կամ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի վերջում:
-
Տեսակոնֆերանսով ուսուցման առաջարկ. Օգտագործեք քննարկման սենյակները, որպեսզի օգնեք ուսանողներին՝ քննարկել մեկ կամ մի քանի հարցեր դասի ընթացքում:
-
Թերթիկ․ Յուրաքանչյուր ուսանողի համար պատրաստեք «Իմ հոգևոր հիմքը» թերթիկ:
-
Ցուցադրելու նյութ. Պատրաստվեք ցուցադրելու մի դիագրամ, որը ցույց է տալիս վարդապետության սերտման դասերի մանրամասները: