«Դուք Աստծո թանկագին զավակն եք», Անձնական զարգացում․ Երեխաների ուղեցույց (2019)
«Դուք Աստծո թանկագին զավակն եք», Անձնական զարգացում․ Երեխաների ուղեցույց
Դուք Աստծո թանկագին զավակն եք
Դուք մի ժամանակ ապրել եք Երկնային Հոր հետ, ով գիտի ամեն բան և սիրում է յուրաքանչյուրին։ Նա ուզում է, որ դուք նմանվեք Իրեն։ Նա տվել է ձեզ մարմին, ունակություններ և հոգևոր պարգևներ։ Նա ցանկանում է, որ դուք և Նրա բոլոր զավակները բացահայտեն ու զարգացնեն այս պարգևները։ Նա տվել է մեզ ծրագիր, որ օգնի մեզ լինել երջանիկ և օրհնել ուրիշներին։
Դուք աշխարհ եք եկել երկնքից։ Դուք ընտանիքի մաս եք։
Դուք ուխտել եք հետևել Հիսուս Քրիստոսին, երբ մկրտվել եք, և երբ ճաշակում եք հաղորդությունը։
Երբ դուք հաստատվել եք, դուք ստացել եք Սուրբ Հոգու պարգևը, որ առաջնորդի ձեզ։
Դուք կարող եք գտնել ուրախություն և խաղաղություն, երբ դուք ընտրում եք ապրել Հիսուսի նման։
Դուք կարող եք սովորել և զարգանալ։ Դուք կարող եք սիրել ու ծառայել ուրիշներին, ինչպես Հիսուսը կաներ։
Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին՝ օրինակ լինելու և մեր ապաշխարությունն ու փոփոխությունը հնարավոր դարձնելու համար։
Տաճարում դուք կարող եք կապել ուխտեր, որոնք կօգնեն ձեզ կրկին ապրել Երկնային Հոր հետ։