Գրադարան
Կարևորեք Հիսուս Քրիստոսի օրինակը:


«Կարևորեք Հիսուս Քրիստոսի օրինակը», Ուսուցիչների կատարելագործման հմտություններ (2022)

«Կարևորեք Հիսուս Քրիստոսի օրինակը», Ուսուցիչների կատարելագործման հմտություններ

Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա

Կարևորեք Հիսուս Քրիստոսի օրինակը:

Հմտություն. Օգնեք ուսանողներին իրենց սովորածը կապել նրան, թե ինչպես է Քրիստոսը ընդօրինակում սկզբունքը:

Սահմանել

Օգնելով ուսանողներին Հիսուս Քրիստոսին դարձնել իրենց ուսուցման առանցքը, կօգնի նրանց ունենալ ավելի անձնական և հզոր ուսուցման փորձառություն: Դա անելու ուղիներից մեկն է՝ օգնել ուսանողներին իրենց սովորածը կապել Հիսուս Քրիստոսի կյանքի և օրինակի հետ: Դուք կարող եք դա անել՝ օգտագործելով կապող հարցեր դասի ընթացքում: Այս հարցերն օգնում են ուսանողներին Հիսուս Քրիստոսի կյանքն ու օրինակը կապել

  • սուրբ գրությունների պատմության,

  • սկզբունքների, և

  • իրենց կյանքի փորձառությունների հետ։

Մոդել

Ահա մի քանի օրինակներ, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին կապվել Հիսուս Քրիստոսի կյանքի և օրինակի հետ.

  • Սուրբ գրության պատմությունը կարդալուց և մանրամասները քննարկելուց հետո կարող եք հարցնել. «Այս պատմության մեջ ձեզ ի՞նչն է հիշեցնում Հիսուս Քրիստոսի կյանքի և օրինակի մասին»:

  • Սկզբունքը բացահայտելուց հետո դուք կարող եք հարցնել. «Սուրբ գրություններում որտե՞ղ է Հիսուսն ընդօրինակել այս սկզբունքը»:

  • Սկզբունքը վերլուծելուց հետո, դուք կարող եք հարցնել․ «Ե՞րբ եք տեսել Հիսուսին այս սկզբունքի օրինակ ծառայելիս ձեր կյանքում կամ ի օգուտ ձեզ»:

  • Երբ քննարկում եք սկզբունքի կիրառությունը, կարող եք հարցնել. «Հիսուսի օրինակից ի՞նչն է օգնում ձեզ ավելի լիարժեք ապրել այդ սկզբունքով»։

  • Դուք կարող եք նաև հարցնել. «Ապրելով համաձայն այս սկզբունքի, ինչպե՞ս կօգնի ձեզ հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և ավելի նմանվել Նրան»:

Սեղմեք այստեղ՝ այս մոդելի տեսանյութը տեսնելու համար

3:40

Կիրառել

Օգտագործեք հետևյալ կիրառություններից մեկը կամ մի քանիսը, որպեսզի բարելավեք ձեր կարողությունը` օգնելով ուսանողներին կապվել Հիսուս Քրիստոսի կյանքի և օրինակի հետ.

  • Մտածեք այս սկզբունքի մասին. «Անկախ փորձություններից, եթե մենք հնազանդ լինենք, ապա Աստված կօգնի մեզ»։ Նախապատրաստվելիս փորձեք կապել այս սկզբունքը սուրբ գրություններում Հիսուսի կյանքի մեկ կամ երկու օրինակների հետ:

  • Կարդացեք առաջիկա դասի ծրագիրը: Ընտրեք մի սկզբունք, որը կցանկանայիք, որ ուսանողները բացահայտեն: Կիրառեք՝ գրելով երկու կամ երեք պարզ հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին կապել այդ սկզբունքը Հիսուս Քրիստոսի օրինակի հետ:

  • Հաջորդ դասի ժամանակ ընտրեք մի պահ, երբ դուք կկենտրոնանաք կիրառման վրա: Կիրառեք՝ գրելով երկու կամ երեք հրավերներ, որոնք օգնում են ուսանողներին մտածել, թե ինչպես Հիսուս Քրիստոսի օրինակը կարող է օգնել նրանց կիրառել որևէ սկզբունք:

Քննարկել կամ խորհել

Խորհեք, թե ինչ եք սովորել այդ փորձառությունից: Միգուցե դուք կարող եք գրանցել այս մտքերից մի քանիսը ուսումնական օրագրում: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ի՞նչ եմ արել ես նախկինում, որպեսզի այն, ինչ ուսանողները սովորում են սուրբ գրություններում կապեմ Հիսուս Քրիստոսի կյանքի և օրինակի հետ։

  • Ի՞նչ եմ ես սովորել այս փորձառությունից, որը կարող է բարելավել իմ կարողությունը՝ օգնելով ուսանողներին այս կապերը հաստատել Հիսուս Քրիստոսի հետ:

  • Ի՞նչ պետք է անել, որ շարունակեմ կատարելագործվել:

Իրականացնել

Իրակաացրեք այն, ինչ դուք կիրառել եք, որպեսզի օգնեք ուսանողներին իրենց սովորածը կապել Հիսուս Քրիստոսի հետ և կարևորել Նրա օրինակը: Հաջորդ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր դասի ժամանակ ընտրեք մեկ սկզբունք, որը դուք կօգտագործեք՝ օգնելով ուսանողներին իրենց սովորածը կապել Հիսուս Քրիստոսի և Նրա օրինակի հետ:

Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

  • Նիլ Լ. Անդերսեն, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», գերագույն համաժողով, հոկտ․ 2020

  • Section 3.1, “Unit 3: Teach the One,” Inservice Leaders’ Resources