Գրադարան
Ստեղծեք միջավայր, որտեղ բոլորը հարգված են իրենց զգում և գիտեն, որ իրենց կարծիքը արժեքավոր է:


«Ստեղծեք միջավայր, որտեղ բոլորը հարգված են իրենց զգում և գիտեն, որ իրենց կարծիքը արժեքավոր է», Ուսուցիչների կատարելագործման հմտություններ (2022)

«Ստեղծեք միջավայր, որտեղ բոլորը հարգված են իրենց զգում և գիտեն, որ իրենց կարծիքը արժեքավոր է», Ուսուցիչների կատարելագործման հմտություններ

Սիրեք նրանց, ում ուսուցանում եք

Ստեղծեք միջավայր, որտեղ բոլորը հարգված են իրենց զգում և գիտեն, որ իրենց կարծիքը արժեքավոր է:

Հմտություն․ Զգացնել տվեք, որ արժևորում եք ուսանողներին՝ մինչև նրանք կարտահայտվեն կամ երբ կբարձրացնեն ձեռքը։

Սահմանել

Մենք կարող ենք սեր դրսևորել մեր սովորողների հանդեպ՝ ասելով նրանց, որ մենք գնահատում ենք նրանց ներդրումը: Երբեմն, երբ ուսանողները մեկնաբանում են, մենք գուցե անտարբերություն դրսևորենք կամ շեղվենք՝ մտածելով, թե ինչ ասենք հաջորդիվ: Հնարավոր է մեր հայացքը թեքենք կամ սկսենք նայել մեր սուրբ գրություններին, երբ մտածում ենք, թե ինչպես արձագանքել: Կարևոր է հիշել, որ ուսանողները ցանկանում են, որ իրենց լսեն, ընդունեն և նկատեն։ Մենք կարող ենք օգնել, որ ուսանողներն այդպես զգան՝ ամբողջությամբ կենտրոնանալով նրանց վրա, երբ նրանք կիսվում են մեկնաբանություններով: Դրան հասնելու ուղիներից մեկն այն է, որ կանգնեք նրանց դիմաց, տեսողական կապ հաստատեք և նրանց վրա կենտրոնանաք ամբողջ մեկնաբանության ընթացքում: Մեկ այլ միջոց էլ այն է, որ բանավոր արտահայտեք, որ դուք գնահատում եք նրանց ներդրումը նույնիսկ նախքան մեկնաբանելը: Երբ ուսանողը բարձրացնում է իր ձեռքը, դուք կարող եք նման բան ասել. «Ջորդան, մեզ դուր է գալիս լսել քեզ: Խնդրում ենք, որ մեզ պատմես, թե ինչ ես մտածում», կամ «Թաբո, մենք ուրախ ենք քեզնից սովորելու հնարավորության համար: Ինչո՞վ ես ցանկանում կիսվել: Այս պարզ գործողությունները ցույց են տալիս սովորողներին, որ իրենց ներդրումը գնահատվում է և կարևոր է ուսումնական փորձառության համար:

Մոդել

ուսուցիչը և աշակերտները դասարանում

Նկատեք, թե ինչպես է այս ուսուցիչն օգտագործում իր մարմնի լեզուն, երբ նա լսում է ուսանողի մեկնաբանությունը։ Նա շրջված է և նայում է դեպի ուսանողը։ Նա չի կենտրոնանում մեկ այլ ուսանողի, սուրբ գրությունների կամ որևէ այլ բանի վրա։ Ուրիշ ի՞նչ եք սովորում այս նկարից այն մասին, թե ինչպես կարելի է արտահայտել ուսանողներին, որ իրենք գնահատված են։

Սեղմեք այստեղ՝ այս մոդելի տեսանյութը տեսնելու համար

1:24

Կիրառել

Այս շաբաթ կիրառեք այս հմտությունը՝ կենտրոնանալով այլ մարդկանց հետ ձեր զրույցների վրա և հայտնելով, որ գնահատում եք նրանց ներդրումները: Երբ խոսում եք նրա հետ, շրջվեք դեմքով դեպի այդ անձը և տեսողական կապ հաստատեք նրա հետ։ Հեռացրեք բոլոր շեղող հանգամանքները և ամբողջովին կենտրոնացեք անհատի վրա:

Քննարկել կամ խորհել

  • Ի՞նչ եք սովորել հաղորդակցության ոչ բանավոր, և բանավոր ձևերի կարևորության մասին՝ ուրիշներին արտահայտելով, որ դուք գնահատում եք նրանց:

  • Ի՞նչ այլ եղանակներով կարող եք արտահայտել ուսանողներին, որ դուք գնահատում եք նրանց մեկնաբանությունները:

  • Մի պահ մտածեք այն ժամանակների մասին, երբ Փրկիչը ձևավորել է այս հմտությունը:

Իրականացնել

Ձեր հաջորդ դասի ժամանակ կիրառեք այս հմտությունը՝ դեմքով նայելով ձեր ուսանողներին, ցած դնելով ձեր սուրբ գրությունները և տեսողական կապ հաստատելով ուսանողների հետ, երբ նրանք կիսվում են մեկնաբանություններով:

Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

  • Ավետարանական թեմաներ, «Հաղորդակցում», topics.ChurchofJesusChrist.org

  • Mark Ogletree, “Speak, Listen, & Love,” Ensign, Feb. 2014, 14–17