«Հաճախ վկայություն բերեք և հրավիրեք սովորողներին կիսվել իրենց զգացումներով, փորձառություններով և վկայություններով», Ուսուցիչների կատարելագործման հմտություններ (2022)
«Հաճախ վկայություն բերեք և հրավիրեք սովորողներին կիսվել իրենց զգացումներով, փորձառություններով և վկայություններով», Ուսուցիչների կատարելագործման հմտություններ
Ուսուցանեք Հոգով
Հաճախ վկայություն բերեք և հրավիրեք սովորողներին կիսվել իրենց զգացումներով, փորձառություններով և վկայություններով:
Հմտություն. Ստեղծեք հուշումներ, որոնք օգնում են ուսանողներին բանավոր արտահայտել իրենց զգացմունքները, փորձառությունները և վկայությունը:
Սահմանել
Երբ ուսանողները կիսվեն իրենց զգացմունքներով, փորձառություններով և վկայություններով, Սուրբ Հոգին կվկայի նրանց ասածների ճշմարտացիության մասին՝ ինչպես իրենց մտքին և սրտերին, այնպես էլ ուրիշների: Հուշումները կիսվելու նրանց օգնելու ուղիներից մեկն է: Այս հուշումները սովորաբար բաղկացած են երկու մասից. առաջին մասը հրավիրում է ուսանողներին խորհել իրենց զգացմունքների, փորձառությունների և վկայությունների մասին և կարող է կապված լինել ուսուցման այլ գործիքների հետ, ինչպիսիք են նկարները, հարցերը, դեպքերի ուսումնասիրությունները, տեսահոլովակները և օրհներգերը: Երկրորդ մասը ուսանողներին հնարավորություն է տալիս սկսել կիսվելու գործընթացը: Դա կարող է արվել՝ հրավիրելով ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կլրացնեն կիսատ արտահայտությունը: Այս հուշումների էական առանձնահատկությունն այն է, որ նրանք օգնում են ուսանողներին կապվել Սուրբ Հոգու հետ, որն օգնում է նրանց մտածել իրենց զգացմունքները, փորձառությունները և վկայությունները բանավոր արտահայտելու ուղիների մասին:
Մոդել
Նկարի մոդել
Դուք ուսուցանում եք Վարդապետություն և Ուխտեր 45.1–5 հատվածները, և սկզբունքն է՝ «Հիսուս Քրիստոսը մեր բարեխոսն է Հոր առաջ»: Դուք ուսանողներին ցույց եք տալիս Հիսուս Քրիստոսի այս նկարը և օգտագործում «Եթե ես կարողանայի Հիսուս Քրիստոսին ասել մեկ պատճառ, թե ինչու եմ սիրում Նրան, ես կասեի…» հուշումով:
Օրհներգի մոդել
Դուք միասին դասարանով երգում եք «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ» օրհներգը: Դուք հրավիրում եք ուսանողներին ուշադրություն դարձնել իրենց սիրելի տողերին, որոնք օգնում են նրանց ավարտել այս արտահայտությունը. «Ապրում է Նա, որ …»
Սեղմեք այստեղ՝ այս մոդելի տեսանյութը տեսնելու համար
Կիրառել
Հաջորդ հինգ րոպեների ընթացքում գտեք Հիսուս Քրիստոսի մասին որևէ նկար, օրհներգ կամ տեսահոլովակ, որը կապվում է առաջիկա սուրբ գրությունների հատվածների սկզբունքի կամ վարդապետության հետ: Գտեք հուշում, որը կօգնի ուսանողներին խորհել և հետո կիսվել իրենց զգացմունքներով, փորձառություններով կամ վկայություններով Հիսուս Քրիստոսի վերաբերյալ՝ կապված ընտրված սկզբունքի կամ վարդապետության հետ:
Քննարկել կամ խորհել
-
Ինչպե՞ս կարող է հուշման տրամադրումը օգնել սովորողներին կիսվել իրենց զգացմունքներով, փորձառություններով և վկայություններով:
-
Ինչպե՞ս կարող եք օգնել սովորողներին ավելի վստահ զգալ իմաստալից վկայություններով և զգացմունքներով կիսվելիս:
Իրականացնել
Այս շաբաթվա յուրաքանչյուր դասի համար որևէ հուշում մշակեք, որը կօգնի ուսանողներին կիսվել իրենց զգացմունքներով, փորձառություններով և վկայություններով:
Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
-
«Վարեք ոգեշնչող քննարկումներ», Ուսուցանել Փրկիչի ձևով (2016), 33–34
-
«Հեռավար ուսումնառության և ուսուցման գաղափարներ», ChurchofJesusChrist.org