Գրադարան
Կենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք առ Հիսուս Քրիստոս:


«Կենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք առ Հիսուս Քրիստոս», Ուսուցիչների կատարելագործման հմտություններ (2022)

«Կենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք առ Հիսուս Քրիստոս», Ուսուցիչների կատարելագործման հմտություններ

Ուսուցանեք վարդապետությունը

Կենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք առ Հիսուս Քրիստոս:

Հմտություն․ Տվեք հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին բացահայտել և ձևակերպել դարձի բերող սկզբունքները:

Սահմանել

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է. «Դարձի բերող սկզբունքն այն է, որը նպաստում է Աստծո կամքին հնազանդվելուն» (“Converting Principles” [evening with Elder L. Tom Perry, Feb. 2, 1996], 1, si.lds.org)։ Միջոցներից մեկը, որով կարող ենք օգնել ուսանողներին բացահայտել և ձևակերպել դարձի բերող սկզբունքները, նրանց ուսումնասիրության դրդող հարցեր տալն է, որը խրախուսում է նրանց փնտրել այնպիսի արտահայտություններ, որոնք օգնում են մեզ մեծացնել մեր հավատքն ու հնազանդությունը Աստծո կամքի համաձայն: Մեկ այլ միջոց, որը կօգնի նրանց բացահայտել և ձևակերպել դարձի բերող սկզբունքները, ստուգիչ հարցեր տալն է՝ այն բանից հետո, երբ ուսանողը կիսվել է պատմությամբ, փորձառությամբ կամ բացատրությամբ: Ստուգիչ հարցերը հրավիրում են ուսանողներին վերահաստատել իրենց մեկնաբանությունները պարզ ձևով, որը կերտում է Քրիստոսի հանդեպ հավատքը և Աստծո կամքին հնազանդվելու պատրաստակամությունը:

Մոդել

Ուսումնասիրության դրդող հարցեր․

  1. Երբ ուսումնասիրում եք Վարդապետություն և Ուխտեր 121.41–46 հատվածները, ի՞նչ արտահայտություններ եք տեսնում, որոնք կարող են ոգեշնչել ձեզ հավատք ունենալ և հնազանդվել Աստծո կամքին:

  2. Երբ կարդում եք Հեսու 1.5–9 հատվածները, ի՞նչ եք տեսնում, որն օգնում է ձեզ կատարել Աստծո կամքը:

  3. Ի՞նչ ճշմարտություններ եք գտնում Մատթեոս 7.7–12 հատվածներում, որոնք օգնում են կառուցել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը և հետևել Նրան:

Այս նույն հարցերը կարող են մի փոքր փոփոխվել՝ ձևավորելով ստուգիչ հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին ձևակերպել դարձի բերող սկզբունքը:

Ուսանողի փորձառությունը. Մարիան կիսվում է մի փորձառությամբ, որտեղ աղոթքի մեջ իր հարցումը հանգեցնում է անցանկալի պատասխանի։

Ուսուցչի հարցը. «Մեկ արտահայտությամբ ի՞նչ սովորեցիք այդ փորձառությունից, որը կօգնի ուրիշներին հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ և հետևել Նրա առաջնորդությանը»:

Ուսանողի բացատրությունը. Կայլը պարզապես կիսվում է հրաշալի, բայց երկար մի բացատրությամբ, թե ինչ է սովորել իր սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ նախորդ գիշեր:

Ուսուցչի հարցը․ «Պարզ ասած, ի՞նչ սովորեցիք, որը կօգնի ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին»:

Ուսանողի պատմությունը. Կատանան պատմում է այն մասին, թե ինչպես է նա հնազանդվել տասանորդի օրենքին, նույնիսկ երբ դա դժվար էր:

Ուսուցչի հարցը. «Նշելով մեկ նախադասությամբ, ի՞նչ կասեք այդ փորձառության մասին, որը կօգնի ձեզ շարունակել հավատք ունենալ առ Քրիստոսը, երբ գուցե դժվար լինի հետևել Նրան»:

Սեղմեք այստեղ՝ այս մոդելի տեսանյութը տեսնելու համար

2:10

Կիրառել

Գրեք ուսումնասիրության դրդող հարցեր հետևյալ սուրբ գրությունների հատվածների համար.

Յուրաքանչյուր սցենարի համար գրեք ստուգիչ հարց, որպեսզի օգնեք ուսանողներին ձևակերպել դարձի բերող սկզբունքը.

  • Ելենան կիսվեց Հոգու հուշումին հետևելու անձնական մի հրաշալի փորձառությամբ:

  • Քրիսը հիանալի բացատրություն տվեց այն մասին, թե ինչ է սովորել Դավթի և Գողիաթի պատմությունից:

  • Մելեն կիսվեց դեպի Հիսուս Քրիստոսը դառնալու անձնական պատմությամբ, երբ ընտանիքի անդամներից մեկը մահացավ:

Քննարկել կամ խորհել

  • Ի՞նչ եք սովորում այն մասին, թե ինչպես օգնել ուսանողներին կենտրոնանալ դարձի բերող սկզբունքների վրա:

  • Ինչպե՞ս կարող է այդ կիրառությունն օգնել ուսանողներին ուսուցանել վարդապետությունը, ինչպես նշված է Աստծո խոսքում:

Իրականացնել

Այս դասընթացի ընթացքում դուք կիրառել եք երկու հմտություն, որոնք օգնում են սովորողին բացահայտել և հստակ ձևակերպել դարձի բերող սկզբունքները․ այդ հմտություններն են ուսումնասիրության դրդող հարցերը և ստուգիչ հարցերը: Մտածելով ձեր ուսանողների մասին՝ ընտրեք և իրականացրեք մեկ հմտություն, որն առավել օգտակար կլինի նրանց համար: Այս շաբաթ, երբ պատրաստում եք սուրբ գրությունների հատվածները, անընդհատ հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչպե՞ս կարող եմ օգնել սովորողին բացահայտել և ձևակերպել դարձի բերող սկզբունքը»: Նախապատրաստվելիս դուք կարող եք գրել այդ հարցը որպես հիշեցում և պահելու այն ձեզ մոտ:

Երբ գրեք այն հարցը, որը կօգնի սովորողին բացահայտել կամ ձևակերպել դարձի բերող սկզբունքը, փորձեք պատկերացնել, թե ինչպես են ուսանողները կպատասխանում դրան: Եթե պատկերացնում եք, թե ինչպես են նրանք ձևակերպում դարձի բերող սկզբունքը, ապա պահեք այդ հարցը: Եթե պատկերացնում եք, որ ուսանողները դժվարանում են ձևակերպել դարձի բերող սկզբունքը, փոխեք հարցը այնպես, որ այն օգնի հասնել ցանկալի արդյունքին:

Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

  • Դեյվիդ Ա. Բեդնար, «Իմ ավետարանի սկզբունքները», գերագույն համաժողով, ապրիլ 2021

  • Հենրի Բ․ Այրինգ, «Վարդապետությունն ուսուցանելու զորությունը», գերագույն համաժողով, ապրիլ 1999