10. Տաճար տանող աստիճանները
Տաճարի տարածքը բաժանված էր գավիթների, և դրսի գավիթը գտնվում էր ցածր հարթության վրա: Երկրպագողներն անցնում էին մի քանի դռնով, այդ թվում նաև նրանցով, որոնք այս աստիճաններով տանում էին վեր՝ դեպի դրսի գավիթները, իսկ հետո՝ դեպի ներսի գավիթները: Ժամանակի ընթացքում հազարավոր մարդիկ են բարձրացել այս աստիճաններով, այդ թվում՝ Աստծո Որդին: Երբ Ք.ծ.հ. 70 թվականին Տիտոսի բանակը կործանել էր տաճարը, աստիճանները ծածկվել էին փլատակներով: Դրանք հայտնաբերվել են հին Երուսաղեմ քաղաքի մի մասում պեղումներ կատարելիս:
Նշանակալից իրադարձություն. Եզեկիելը տեսիլքում տեսել էր ապագա տաճարի չափսերը և ձևը (Եզեկ. Խ): (Տե՛ս Սուրբ գրքերի Ուղեցույց, «Տաճար՝ Տիրոջ տուն»):