ԵԿՀ կրոնի ուսուցիչների համաժողով
Ճշմարտությունը կայուն է


2:3

Ճշմարտությունը կայուն է

Երեկո Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետ

ԵԿՀ կրոնի ուսուցիչներին ուղղված ելույթ • հունվարի 26, 2018 • Սոլթ Լեյք Թաբերնաքլ

Շնորհակալ եմ Երկնային Հորից այս երեկո ձեզ հետ լինելու հնարավորության համար։ Երախտապարտ եմ Երեց Կիմ Բ. Քլարկին և Եղբայր Չադ Հ Վեբին։ Հարգում եմ բոլոր այն մարդկանց, ում անունները նշվեց այս երեկո կամ ում անունները գրված են ծրագրում։ Խորին երախտագիտություն եմ տածում Եկեղեցու Կրթական Համակարգի, սեմինարիաների և ինստիտուտների հանդեպ։ Մեծապես հարգում եմ բոլոր նրանց, ովքեր ծառայում են՝ գործընկերներին, կամավորներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունենում։ Հավատում եմ, որ ձեր մատուցած ծառայությունը ամենակարևորն ու արժեքավորն է Եկեղեցու անդամների համար, հատկապես՝ աճող սերնդին, և ես շնորհակալ եմ ձեզանից:

Այս երեկո կուզենայի խոսել ճշմարտության մասին։ Եկեղեցու կրթական համակարգը կենտրոնացած է ճշմարտության ուսուցման և արմատավորման վրա, հատկապես՝ հավերժական կյանքի հիմքում ընկած ամենակարևոր և հիմնարար ճշմարտությունների վրա: Միշտ էլ կարևոր է եղել ոչ միայն ուսուցանել, այլև պաշտպանել ճշմարտությունը, և մեր ժամանակներում դրա կարիքը կարծես թե աճում է:

Մենք հիշում ենք այն զրույցը, որ, երբ Հիսուսին մեղադրում էին Պիղատոսի առաջ, Նա հայտարարեց, որ Ինքը աշխարհ եկավ, որ «ճշմարտությանը վկայե։ Ամեն, ով որ ճշմարտությունից է»,- ասաց Հիսուսը,- «իմ ձայնը լսում է»։1 Պիղատոսը թերահավատորեն պատասխանեց․ «Ի՞նչ է ճշմարտությունը»։2 Ակնհայտորեն դա հռետորական հարց էր։ Միգուցե նա չէր հավատում, որճշմարտությունը գոյություն ունի, կամ գուցե քաղաքական խարդավանքներիցհետո նա հույս չուներ, որ կիմանար, թե ինչ է իրական ճշմարտությունը։ Այնուամենայնիվ, նրա հարցը լավ հարց էր, այնպիսի մի հարց, որ մենք պետք է մտածենք դրա մասին։

Վերջին Ընթրիքի Իր հրաշալի միջնորդական աղոթքի ժամանակ Տերը հավաստել է, որ Հոր խոսքն է ճշմարտությունը։3 Նա հայտարարեց, որ Սուրբ Հոգու խոսքը կամ վկայությունը ճշմարիտ է, և որ «ճշմարտությունը մնում է հավիտյանս հավիտենից»։4 Ե՛վ Հայրը, և՛ և Որդին հայտարարել են, որ «լի են շնորհով ու ճշմարտությամբ»։5 Մարգարե Ջոզեֆ Սմիթին տված հայտնության միջոցով Տերը տվեց ըստ երևույթին ամենահակիրճ սահմանումը ճշմարտության մասին․ «ճշմարտությունը գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն»։6

Թեև այդ սահմանումը պարզ է, դա նշանակում է, որ առանց աստվածային օգնության ճշմարտության մասին մահկանացու մարդու հասկացողությունը չի կարող շատ լայն լինել: ԲՅՀ-ի պատվավոր պրոֆեսոր Չոնսի Կ․ Ռիդլը այսպես է բացատրել․

«Մահկանացու մարդիկ կարող են իմանալմիայն մի փոքր մասնիկ այն ճշմարտությունից, թեինչպիսին են իրերը, ինչպես են եղել և կլինեն։ Եվ քանի որ մենք դա հասկանում ենք ըստ փոխկապվածության, որպես մահկանացուներ, մենք չենք կարող հասկանալ [ճշմարտության] այդ մասնիկն ամբողջության մեջ, քանի որ այդ մասնիկն իր լիարժեք նշանակությունն ունի միայն այն դեպքում, երբ այն կապված է ամեն ինչի հետ, և ամեն ինչի անցյալի, ներկայի և ապագայի հետ:

Ուստի, ճշմարտությունը լիովին հասկացվում է միայն աստվածների կողմից, ովքեր ամեն ինչ գիտեն, և ովքեր գիտեն բոլոր բաների անցյալը, ներկան և ապագան»։7

Ապա, պրոֆեսոր Ռիդլը շարունակում է․

«Մարդկությանը ճշմարտությունը բացահայտելու այս սահմանափակ կարողությունից փրկելու համար մեր Հայրը տվել է մեր Փրկիչին՝ Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն: Մեր Փրկիչն այս աշխարհում ծնված բոլոր տղամարդկանց և կանանց շնորհում է Քրիստոսի Լույսը, որով նրանք կարող են բարին զանազանել չարից: … Եթե մարդը ստանում և սիրում է Քրիստոսի Լույսը ու սովորում է այն պարբերաբար օգտագործել բարին չարից զանազանելու համար, նա պատրաստ կլինի ստանալու Սուրբ Հոգու վկայությունը: … [Սուրբ Հոգու պարգևը] ունեցող մարդն իրավունք ունի ունենալ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը։ Այդ մշտական ընկերակցությունն ունեցող բոլոր մարդիկ կարող են ստանալ ճշմարտությունը։ «Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ [Մորոնի 10․5]»։8

Փրկիչը հաստատեց այդ հայտարարությունը վերջին Ընթրիքի ժամանակ․ «Բայց երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կ’գայ, նա կ’առաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ»:9 Ջոզեֆ Սմիթի համար Նա ավելացրել է․ «Նա, ով պահում է նրա պատվիրանները, ստանում է ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և իմանա բոլոր բաները»։10

Այսպիսով, առաջին բանը, որ մենք պետք է հասկանանք ճշմարտության մասին, այն է, որ ցանկացած ճշգրիտ չափանիշով ճշմարտության իմացություն պահանջում է աստվածային օգնություն` Քրիստոսի Լույսի միջոցով կամ Սուրբ Հոգու օգնությամբ: Հաշվի առնելով մեր սահմանափակ մահկանացու կարողությունները և ռեսուրսները, եթե հայտնություն չստանանք, մենք պարզապես չենք կարող սպառիչ գիտելիք ստանալ այն բաների մասին, որոնք եղել են, կան և կլինեն, և ինչպես է մի բանը կապված մյուսներիանցյալին, ներկային կամ ապագային։

Այնուամենայնիվ, Տերը խորհուրդ տվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին «ուսումնասիրելու ու սովորելու, և ծանոթանալու բոլոր լավ գրքերին և լեզուներին, բարբառներին ու ժողովուրդներին»։11 Եվ Նա այդ խորհուրդը տարածում է բոլորիս վրա, «իմաստության խոսքեր [կամ կարող ենք ասել «ճշմարտություն»] փնտրեք լավագույն գրքերից. ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով»։12 Եվ դա մենք պարտավոր ենք անել «ջանասիրաբար»,-13 ասում է նա։ Դրա համար մենք պետք է ներդնենք լավագույն ջանքերը և այդ լավագույն ջանքերը ներառում են՝ հավատք գործադրել՝ անընդհատ հարցնելով, փնտրելով և թակելով, որ բացվի մեզ համար այն ճշմարտությունն ու լույսը, որը գալիս է Աստծուց։14 Սա «խորը ուսումնասիրություն է», ինչպես Երեց Քլարկը նկարագրեց այս երեկո։

Հավատում եմ, որ գրեթե ողջ, եթե ոչ ամբողջ ճշմարտությունը, որ մենք կարող ենք բացահայտել, գալիս է Աստվածային օգնության շնորհիվ, անկախ նրանից՝ մենք գիտակցում ենք դա, թե՝ ոչ։ Գրելով Քրիստոսի լույսի կամ Քրիստոսի Հոգու մասին, Նախագահ Բոյդ Ք Փաքերը նշել է․

«Քրիստոսի Հոգին կարող է լուսավորել գյուտարարին, գիտնականին, նկարիչին, քանդակագործին, երգահանին, կատարողին, ճարտարապետին, հեղինակին, որպեսզի ստեղծեն մեծ և ոգեշնչված գործեր ողջ մարդկության օրհնության և բարիքի համար։

Այդ Հոգին կարող է հուշել գյուղացուն իր դաշտում և ձկնորսին՝ իր նավակի մեջ։ Այն կարող է ոգեշնչել ուսուցչին՝ իր դասարանում և միսիոներին՝ իր քննարկումը ներկայացնելիս։ Այն կարող է ոգեշնչել ուսանողին, ով լսում է։ Եվ որ շատ կարևոր է, այն կարող է ոգեշնչել ամուսնուն ու կնոջը, հորը և մորը»։15

Բոլորից զատ, մենք պետք է բավականաչափ խոնարհ ու իրատեսական լինենք, որ ընդունենք այն փաստը, որ ոչ միայն փրկագնումն է գալիս շնորհի միջոցով «այն ամենից հետո, ինչ մենք արել ենք», այլ նաև ճշմարտության մասին մեր հասկացողությունն է գալիս շնորհի միջոցով՝ «այն ամենից հետո, ինչ մենք արել ենք»։16 «Քանզի Տիրոջ խոսքը ճշմարտություն է, և այն, ինչ ճշմարտություն է՝ լույս է, և այն, ինչ լույս է՝ Հոգի է, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Հոգին»։17

Այժմ ուզում եմ մեջբերելՓրկիչի հայտարարությունը՝ «ճշմարտությունը մնում է հավիտյանս հավիտենից»։18 Վարդապետություն և Ուխտերի 93-րդ բաժնում Տերը հայտարարել է․ «Ամեն ճշմարտություն անկախ է այն ոլորտում, որտեղ Աստված դրել է, որ այն ինքնուրույն գործի, ինչպես նաև ամեն բանականություն. այլապես չկա գոյություն»։19 Կարծում եմ՝ դա նշանակում է, որ բոլոր ճշմարտությունները, այդ թվում՝ մեր ներկա ոլորտը ղեկավարող ճշմարտությունը, գոյություն ունի անկախ և անջատ։ Դա կախված չէ իմ նախապատվությունից կամ ձեր կարծիքից։ Այն գոյություն ունի՝ դա վերահսկելու կամ փոխելու ջանքերից անկախ։ Այն որևէ կերպ հնարավոր չէ գովազդել և անհնար է ներգործել դրա վրա։ Դա ամրագրված իրականություն է։

Փրկիչն ասաց, որ առանց ճշմարտության այդ ամրագրված իրականության «չկա գոյություն»։20 Եվ հավատացած եմ, որԼեքին դա նկատի ուներ ուսուցանելիս․

«Եվ եթե դու ասես՝ չկա օրենք [օրենքն այստեղ ճշմարտության հոմանիշն է, «ճշմարտություն անկախ է այն ոլորտում, որտեղ Աստված դրել է,»], դու կասես նաև չկա մեղք [մեղքը օրենքին անհնազանդվելն է]։ Եթե դու ասես՝ չկա մեղք, դու նաև կասես՝ չկա արդարություն [օրենքին հնազանդվելու արդարություն, այլ կերպ ասած, առանց ճշմարտության կամ օրենքի՝ ոչինչ չկա հնազանդվելու կամ անհնազանդվելու համար]։ Եվ եթե չլինի արդարություն, չի լինի երջանկություն [երջանկությունը արդյունք է արդարության]։ Եվ եթե չլինի արդարություն, ոչ էլ երջանկություն, չի լինի ո՛չ պատիժ, ո՛չ էլ թշվառություն [պատիժը և թշվառությունը արդյունք են մեղքի]։ Եվ եթե այս բաները չկան, չկա Աստված: «Եվ եթե չկա Աստված, չկանք մենք, ոչ էլ երկիրը, քանզի չէր կարող եղած լինել բաների արարում, ո՛չ ներգործելու, ո՛չ էլ ներգործվելու. ուստի, բոլոր բաները պիտի վերացած լինեին»:21

Ապա, դրա շնորհիվ ենք մենք իմանում, որ ճշմարտությունը գոյություն ունի, որ այն ներկայացնում է ամրագրված և անփոփոխ իրականություն, որն անսասան է, ճշմարտության չափը, որ մահկանացուները կարող են ընկալել, համեմատաբար փոքր է, որ «բոլոր բաների վերաբերյալ ճշմարտությունը» կարող ենք սովորել աստվածային հայտնություն շնորհիվ,22 որ մենք և Աստված կախված ենք ճշմարտությունից, որպեսզի գործենք և ստեղծենք, «այլապես չկա գոյություն»։23 Ուրիշ հատվածներից մենք սովորում ենք, որ ճշմարտությունը չի հակասում ճշմարտությանը,բայց իրոք, բոլոր ճշմարտությունները կարող են ընդգրկվել մի մեծ ընդհանուրի մեջ։

Այժմ, որտե՞ղ ենք մենք հայտնվում այսօրվա աշխարհում, երբ փորձում ենք ուսուցանել և հաստատել ճշմարտությունը, հատկապես՝ հոգևոր ճշմարտությունը։

Աշխարհի շատ վայրերում հարաբերական մտածելակերպը դարձել է գերիշխող փիլիսոփայություն։ Հարաբերական մտածելակերպ ասելով նկատի ունեմ այն տեսակետը, որ էթիկական կամ բարոյական ճշմարտությունները հարաբերական են, որ դրանք կախված են տվյալ անձանց վերաբերմունքից և զգացմունքներից, և որ ոչ ոք չի կարող գնահատել ուրիշի «ճշմարտության» վավերականությունը: Այսօր շատ ենք լսում «իմ ճշմարտությունը» կամ «նրա ճշմարտությունը» խոսքերը։ Այսպիսի մտածելակերպը բնութագրված է մամուլի տեսաբան Դեվիդ Բրուքսի կողմից, ով գրախոսություն է կազմել Lost in Transition գրքի մասին, որը գրվել է Նոտր Դամի սոցիոլոգ Քրիստիան Սմիթի և այլոց կողմից։ Բրուքսը գրել է․

«Թերի դիրքորոշումը, որը շատերը [Սմիթի հարցազրույցի մասնակիցները] կրկին ու կրկին արտահայտել էին, այն էր, որ բարոյական ընտրություններն ուղղակի անհատական ճաշակի հարցեր են: Պատասխանողները որպես կանոն ասել են. «Դա անձնական խնդիր է։ Այն կախված է անհատից։ Ո՞վ եմ ես, որ ինչ-որ բան ասեմ»:

Մերժելով հեղինակությունների հանդեպ կույր հարգանքը, երիտասարդներից շատերը մեկ այլ ծայրահեղության էին դիմել. «Ես կանեմ այն, ինչն ինձ կերջանկացնի կամ ինչպես ես կզգամ: Ես գործելուայլ եղանակ չգիտեմ, բացի ներքին զգացումին հետևելուց»:

Շատերն անվարան էին իրենց բարոյական զգացումների մասին զրուցելիս, բայց այդ զգացումները դժվարությամբ էին կապում ընդհանուր մտածելակերպի կամ ընդհանուր պարտադրանքի հետ։ Ինչպես մեկն ասաց․ «Ես կարծում եմ, որ որևէ բան ճիշտ է դառնում՝ կախված այն բանից, թե ես ինչպես եմ վերաբերվում դրան։ Բայց տարբեր մարդիկ տարբեր վերաբերմունք ունեն, ուստի ուրիշի անունից չեմ կարող խոսել ճշտի և սխալի մասին»։24

Կարծում եմ, դուք կհամաձայնվեք, որ բարոյական հարաբերականության մասին փիլիսոփայությունը շատ է տարածվել մարդկանց մեջ։ «Չդատապարտելը» դարձել է անհերքելի չափանիշ խոսակցությունների և վարքագծի համար։ Բայց իրականում մենք բոլորս դատողություններ ենք անում այն մասին, թե ինչն է ճիշտ և սխալ, և ոչ միայն մեր դեպքում, այլև մեր շրջապատի մարդկանց և հասարակության համար: Օրենքները և օրենքի համակարգերը, նույնիսկ քաղաքական համակարգերը, բարոյական արժեքների և ընկալված ճշմարտությունների մարմնավորումն են: Բազմակարծիք հասարակության մեջ մենք կարող ենք բանավիճել, թե ինչ արժեքներ պետք է ամրագրվեն օրենքների և կանոնակարգերի մեջ, և ինչն է ճիշտ կամ սխալ կամ ճշմարիտ, բայց վերջում, ցանկացած հարցի շուրջ ինչ-որ մեկի տեսակետը կամ որոշ խմբերի կարծիքների ճշմարտությունը գերակշռում է և բոլորը համաձայնվում են դրա հետ։

Բարոյական հարաբերականության մասին փիլիսոփայությունը պարզապես չի գործում, եթե հասարակության մեջ կարգուկանոն և արդարություն է տիրում։ Կարո՞ղ է սպանությունը սխալ լինել շատերի, բայց ճիշտ որոշ մարդկանց համար։ Արդյո՞ք գողն իրավունք ունի իրեն պահել գողոնը և շարունակել գողանալ, քանի որ նա հավատում է, որ գողությունը ճիշտ է իր դեպքում, հատկապես, եթե նա մեծացել է անապահով պայմաններում։ Կամ դիտարկելով այն, ինչն այսօր շատ է քննարկվում լուրերում, արդյո՞ք տղամարդն իրավունք ունի սեռական ոտնձգություն կատարել որևէ կնոջ հանդեպ, քանի որ գտնում է, որ դա համապատասխանում է ճիշտ ու սխալի մասին իր անձնական կարծիքին:

Ինչ-որ մեկը կարող է ասել, «Դե, դու խոսում ես այնպիսի բաների մասին, որոնք ընդհանուր առմամբ ընդունված են որպես սխալ արարքներ։ Կան որոշ ինքնաբուխ արժեքներ, որոնք հատուկ են մարդկային գոյությանը, որոնք հիմք են հանդիսանում սպանության, բռնաբարության, գողության և այլ գործողությունների դեմ օրենքների, որոնք վնասում են մարդկանց կամ խոչընդոտում են նրանց վաստակած երջանկությանը: Սրանք մարդու կարևոր և համընդհանուր իրավունքներ են, որոնք հակասում են հակառակն ապացուցող առանձին իրավունքներին: Միայն այս ընդունված մարդու իրավունքների սահմաններից դուրս է, որ կիրառվում է բարոյական հարաբերականությունը, որի ժամանակ յուրաքանչյուր անձ կարող է ճշտի և սխալի մասին իր սահմանումը դնել»: Բայց այսպիսի տրամաբանությունը խոսում է այն մասին, որ իսկապես գոյություն ունեն բարոյական բացարձակ արժեքներ, անկախ այն փաստից, դուք դրանք անվանում եք մարդու համընդհանուր իրավունքներ կամ այլ բան: Առնվազն որոշ ճշմարտություններ և բարոյական հասկացություններ գոյություն ունեն անձնական քմահաճույքից կամ նախապատվությունից զատ։ Իրականում, միակ վիճարկումն այն է, թե որոնք են այդ ճշմարտություններն ու հասկացողությունները և որքան կարևոր են դրանք։ Այն, ինչ կոչում ենք բարոյական հարաբերականություն, իրականում, հանդուրժողականության մասին շարունակվող բանավեճ է․ Ի՞նչ արարքներ և տարբերություններ պետք է հանդուրժենք հասարակության և մարդկային հարաբերությունների մեջ։

Մեր կոչումը, և այն առավել հրատապ է այս միջավայրում, բարոյական հասկացությունների ճշմարտացիության ուսուցանումն է՝ ինչ են դրանք և որքանով են կարևոր։ Մենք գնահատում ենք բոլոր աղբյուրներից բխող և ցանկացած թեմային առնչվող ճշմարտությունը, բայց հավերժական ճշմարտությունը, հատկապես, եթե այն հայտնում է կյանքի իմաստը, նպատակը և ապրելակերպը, պետք է ձեռք բերենք Աստծուց։ Ընդհանուր առմամբ, բարոյական հարաբերականությունն այս քննարկումներում Աստծո դերը կամ նշանակությունը չի տեսնում և սովորաբար նույնիսկ կասկածում է Նրա գոյություն մասին: Նրանց անախորժություն կպատճառեր, եթե Նա գոյություն ունենար և ավելին, եթե Նա խոսեր մարդկանց հետ։ Մարդը կարող է ճշմարտությունը հարաբերականորեն ընդունել, եթե Աստված գոյություն չունենա։

Pew Research-ը վերջերս զեկուցել է, որ առաջին անգամ ամերիկացիների մեծամասնությունն (56 տոկոս) ասել է, որ լավ մարդ լինելու համար անհրաժեշտություն չկա կրոնական հավատք ունենալ։ «Աստված չի հանդիսանում լավ արժեքների և բարոյականության նախապայման»,- ասել է Pew-ի ուսումնասիրությունների գծով տնօրենի օգնական Գրեգ Սմիթն իր հայտարարության մեջ։25

Համոզված եմ, որ մենք կհամաձայնվենք, որ աթեիստ կամ կրոնին ու կրոնական համոզմունքներին չհավատացող մարդիկ հաճախ բարի ու արդարակյաց մարդիկ են։ Բայց մենք համաձայն չենք, որ դա տեղի է ունենում առանց Աստծո մասնակցության։ Ինչպես նշել էի ավելի վաղ, անկախ նրանից՝ ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ, հավատում է դրան, թե ոչ, կամ նույնիսկ տեղյակ է դրա մասին, թե ոչ, նա լցված է Քրիստոսի Լույսով և հետևաբար ունի ճիշտն ու սխալը տարբերակելու ունակություն, որը մենք երբեմն անվանում ենք խիղճ։ Փրկիչն ասել է․ «Եվ որ ես եմ ճշմարիտ լույսը, որը լուսավորում է ամեն մարդու, ով գալիս է աշխարհ»։26 Մենք նաև կարդում ենք․ «Եվ Հոգին լույս է տալիս ամեն մարդու, որն աշխարհ է գալիս. և Հոգին լուսավորում է ամեն մարդու, աշխարհով մեկ, որ ականջ է դնում Հոգու ձայնին»։27

Նախագահ Բոյդ Ք. Փաքերն իմ մեջբերած հոդվածում ուսուցանել է․

«Ամեն ազգից, հավատքից կամ գույնից յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա՝ամենքը, անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում կամ ինչի են նրանք հավատում կամ ինչ են անում,իրենց մեջ ունեն Քրիստոսի մշտնջենական Լույսը։ Այդ տեսակետից, բոլոր մարդիկ ստեղծված են հավասար։ Բոլորին տրված Քրիստոսի լույսը վկայում է, որ Աստված անաչառ է մարդկանց հանդեպ (տես ՎևՈւ 1․35)։ Քրիստոսի լույսով օժտված բոլոր մարդկանց նա հավասարապես է վերաբերվում»։28

Բոլոր մահկանացուներին տրված Քրիստոսի լույսն այն էր, ինչ Լեքին նկատի ուներ, երբ ասում էր․ «Եվ մարդիկ բավականին ուսուցանված են, որ բարին տարբերեն չարից։ … Եվ որովհետև նրանք փրկագնված են անկումից, նրանք դարձել են ազատ հավիտյան` տարբերելով բարին չարից. գործելու ինքնուրույն»։29 Մորմոնը հորդորել է․ «Ջանասիրաբար քննեք Քրիստոսի լույսով, որ կարողանաք բարին տարբերել չարից. և եթե դուք որդեգրեք այն ամենը, ինչ բարի է, և չդատապարտեք այն, դուք, անշուշտ, կլինեք Քրիստոսի զավակը»։30

Բարոյական հարաբերականությունն իրական վնաս է հասցնում, երբ այն թուլացնում է խիղճը։ Եթե ընդունենք և հետևենք մեր խղճին, ապա այն կբերի ավելի մեծ լույս ու ճշմարտություն։ Բայց խիղճն անտեսելով կամ զսպելով այն, մարդն ակնհայտորեն հեռանում է լույսից և ճշմարտությունից, հերքում այն, սխալ գործում և զղջում: Ձևացնել, թե չկա հաստատված, օբյեկտիվ ճշմարտություն, ոչ այլ ինչ է, եթե ոչ խուսափում պարտականությունից և պատասխանատվությունից։ Դա երջանկության բաղադրատոմսը չէ։

Տասներկու տարի առաջ Տեխասի (Օսթին) համալսարանի կառավարման և փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Ջ. Բուդզիշևսկին First Things կաթոլիկ ամսագրի համար մի հետաքրքիր հոդված է գրել՝ «Խղճի վրեժը» վերնագրով։ Նա խոսել է խղճի մասին, որպես բնական օրենքի մի մաս՝ «օրենք, որը գրված է յուրաքանչյուր մարդու սրտում»: Իհարկե, մենք դա կնկարագրենք որպես Քրիստոսի Լույս։ Ամեն դեպքում, խիղճը ճնշելու մասին նրա դիտարկումները խելամիտ են։

Նա գրել է, որ «հիմնական սկզբունքների մասին մեր գիտելիքները [ինչպես օրինակ, Տասը պատվիրանները] անջնջելի են: Դրանք օրենքներ են, որոնք չի կարելի չիմանալ»։31 Բարոյական հարաբերականությունը հերքում է այդ հիմնական սկզբունքների գոյությունը, իսկ եթե դրանք գոյություն ունեն, հերքում է, որ դրանք ճիշտ են բոլորի համար։ Բարոյական իրականությունը պնդում է, որ մենք իսկապես չգիտենք ճշմարտությունը, բայց մենք անկեղծորեն փորձում ենք գտնել այն և գործադրում ենք լավագույն ջանքերը՝ փորձելով տեսնել այն մշուշոտ գիշերին։ Բուդզիշևսկին հայտարարում է․ «Մենք ավելի լավը ճանաչում ենք, բայց չենք փորձում գործադրել մեր լավագույն ջանքերը։ … Ընդհանրապես, մենք չգիտենք ճիշտն ու սխալը, բայց չենք էլ ցանկանում իմանալ։ Մենք միայն գիտենք, որ փնտրում ենք ճշմարտությունը, որպեսզի կարողանանք սխալ վարվել, մերժել սխալը կամ զսպել անցյալում սխալ կատարելու համար ունեցած ափսոսանքը։ … [Մեր] մերժմամբ պարտական ենք ոչ թե բարոյական անիրազեկությանը, այլ՝ բարոյական զսպմանը։ Մենք պարզամիտ չենք, այլ «մերժման» գերին ենք։ Մենք բարոյական գիտելիքի պակաս չունենք, այլ թաքցնում ենք այն»։32

Այն, ինչ Ալման իր որդի Կորիանթոնին նկարագրել է որպես «խղճի խայթ»,33 իրական է, և Բուդզիշևսկին նշում է, որ առանց ապաշխարության խիղճը ճնշելու կամ զղջումը թեթևացնելու փորձերն ի վերջո ձախողման են մատնվում։ Մենք տեսնում ենք դա մարդկանց մեջ, ովքեր ձևացնում են, թե իրենց իմացած սխալը սխալ չէ։ Նրանք միտումնավոր կերպով կարող են կրկնել մեղքը՝ փորձելով խլացնել խղճի ձայնը: Ոմանք կարող են անվերջ շեղել իրենց ուշադրությունը սոցիալական ԶԼՄ-ների,տեսախաղերի կամ ականջակալներում լսվող անդադար երաժշտությամբ, որպեսզի խոսափեն այն հանգիստ պահերից, երբ խիղճը կարող է խոսել։ Մենք դրա ականատեսն ենք այն արդարացումների մեջ, որոնց քանակն ու պատճառները կարծես թե անվերջ են։ Բուդզիշևսկին նշում է դրանցից մեկը․ «Ես ասում եմ, որ [ամուսնությունից դուրս] սեռական կապը լավ է, քանի որ ես պատրաստվում եմ ամուսնանալ իմ զուգընկերոջ հետ, որովհետև ուզում եմ, որ իմ զուգընկերն ամուսնանա ինձ հետ կամ, որովհետևպետք է պարզեմ, արդյոք կարող ենք երջանիկ ամուսնություն ունենալ, … [կամ] «Մենք խոստումների կարիք չունենք, քանի որ սիրահարված ենք միմյանց»: Անշուշտ, դա ենթադրում է, որ այն մարդիկ, ովքեր [ցանկանում են, կամ] կարիք ունեն խոստումների, անմաքուր են սիրո մեջ»։34

Ձևացնելուց, շեղելուց և արդարանալուց բացի, մարդիկ կարող են ուրիշներին ներքաշել կեղտոտ գործի մեջ՝ որպես ինքնարդարացման միջոց: Նրանք «անձամբմեղք չեն գործում, նրանք հավաքագրում են»։35 Մենք կարող ենք ասել, որ սատանան վարպետ է հավաքագրելու մեջ, «քանի որ նա ջանում է, որ բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը»:36 Առավել անհանգստացնողներն այն մարդիկ են, ովքեր պնդում են, որ «հասարակությունը պետք է վերափոխվի այնպես, որ այն այլևս չդատվի մարդկանց կողմից։ Այսպիսով, նրանք փոխում են օրենքները, ներխուժում են դպրոցները և ստեղծում են համառ սոցիալ-բարեկեցության բյուրոկրատիա»։37 Եսայիան իսկապես նախազգուշացրել է. «Վայ նրանց, որ չարին ասում են բարի, և բարիին չար. որ խաւարը շինում են լոյս, և լոյսը խավար. Որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն»:38

Այսպիսով, Բուդզիշևսկին եզրակացնում է, որ մեր ջանքերն ուղղված են խղճի հզոր ուժերը ճնշելուն և մեղքն արդարացնելուն, ինչը հասարակությանը գցում է ավելի խորը բարոյական անկման մեջ:39 Ես կցանկանայի նաև հաշվի առնել այն զայրույթը, որն ավելի ու ավելի է արտահայտվում բոլոր այն քննարկումներում, որտեղ խոսվում է հասարակական չափանիշների և նորմերի մասին:

Նիկոդեմոսի հետ խոսելիս Հիսուսն ասաց․

«Եւ սա է դատաստանը, որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թե լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին:

Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լոյսին, եւ չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չյանդիմանուին:

Իսկ ճշմարտութիւն գործողը գալիս է դէպի լոյսը, որ նորա գործերը յայտնուին, որ Աստուծով գործուեցան»։40

Խիղճը ճնշելու փորձերը ոչ միայն ապարդյուն են, այլև, եթե մարդիկ իրերն իրենց իրական լույսի ներքո տեսնեին, ոչ ոք չէր ցանկանա եբևէ փորձել դա։ Ես սկզբում նշեցի, թե ինչ էր Լեքին ուսուցանում պատժից և թշվառությունից խուսափելու մասին՝ մեղքի իրողությունից հրաժարվելու միջոցով․ «Եվ եթե դու ասես՝ չկա օրենք, դու կասես … չկա մեղք»։41 Եթե մենք կարողանայինք ջնջել օրենքը կամ ճշմարտությունը, այն, ինչը խղճի դեմ պայքարողները փորձում են անել, ապա մենք իսկապես կարող էինք ազատվել մեղքից, պատժից կամ թշվառությունից: Բայց հիշեք Լեքիի նախազգուշացումը, որ առանց օրենքի մեր կյանքում ոչ մի դրական բան չէր լինի: Մենք չէինք ունենա արդարություն և երջանկություն։ Մենք չէինք ունենա արարումն ու կյանքը։ Ակնհայտ է, որ ճշմարտությունը ջնջելու կամ վերացնելու գաղափարը անհեթեթություն է, բայց կա երջանկության հնարավորությունը պահպանելով թշվառությունը վերացնելու միջոց: Այն կոչվում է Քրիստոսի վարդապետություն կամ ավետարան՝ Քրիստոսի հանդեպ հավատք, ապաշխարություն և ջրով ու հոգով մկրտություն։42

Մենք պետք է օգնենք մեր ուսանողներին Փրկիչի խոսքերով ասած «ճշմարտություն գործել»,43այսինքն, ամբողջ սրտով ընդունել իրենց մեջ գտնվող Քրիստոսի լույսը և պատրաստ լինել այն լրացուցիչ լույսին և ճշմարտությանը, որը գալիս է Սուրբ Հոգու շնորհիվ։ Դիմադրությունը, արդարացումը և ձևացումը չեն կարող դա անել։ Միայն ճշմարտության նկատմամբ ապաշխարությունն ու հնազանդությունը կարող են բերել այն «ճշգրտությունը», որը շատերն են ցանկանում։ Միայն ճշմարտության նկատմամբ ապաշխարությունն ու հնազանդությունը կարող են պահպանել և մեծացնել մեր երջանկությունն ու ազատությունը։

Իմ իրավաբանական կարիերայի սկզբում ես ականատես եմ եղել խիղճն անտեսելու ողբերգական պտուղներին։ Կոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում ես ԱՄՆ-ի շրջանային դատարանում դատավոր Ջոն Ջ. Սիրիկայի իրավաբան գործավարն էի: Watergate կոչվող ազգային սկանդալը սկսվեց իմ աշխատանքի անցնելուց շատ չանցած, ևWatergate դատի դատական վարույթները զբաղեցնում էին դատավոր Սիրիկայի և նաև իմ ժամանակի մեծ մասը, որը տևեցգրեթե երկուսուկես տարի։ Առանց մանրամասները պատմելու պարզապես կասեմ, որ 1972 թ. Նախագահ Ռիչարդ Նիքսոնի կրկնակի քարոզարշավից (նախագահին վերընտրելու կուսակցությունից) որոշ մասնավոր հետախույզներ, անօրինական մուտք գործելով տարածք և գաղտնալսելով, փորձել էին տեղեկություններ գողանալ Դեմոկրատական ազգային կուսակցությունից: Սկսվեցին ձերբակալություններ և գրեթե անմիջապես փորձեր արվեցին այս անօրինական գործողությունների և նախագահ Նիքսոնի քարոզարշավի կամ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչների միջև կապը թաքցնել: Տեղեկատվության այդ կոծկումը քրեորեն հետապնդելի էր, և այն այնքան թափ առավ, որ նույնիսկ ընդգրկեց Նախագահ Նիքսոնի անունը։

Թվում էր, առաջիկա երկու տարիները երկար ժամանակ էր նրա հրաժարականի համար, երբ Նիքսոնը արթնացած խղճով կարող էր կանգ առնել և կանխել հետագա զարգացումն ու ասել․ «Սա ճիշտ չէ, մենք չենք շարունակի, թող պատահի այն, ինչ պետք է լինի», և միգուցե նա կարող էր խուսափել քաղաքական խայտառակությունից և անխուսափելի քննադատությունից ու ավարտել իր ծառայության ժամկետը։ Բայց նա երբեք կանգ չառավ։ Փոխարենը, նա ավելի խորն ընկղմվեց խարդավանքի մեջ։ Ինձ համար տխուր պահն այն էր, երբ դատավոր Սիրիկան և ես լսեցինք մի խոսակցության ձայնագրություն, որը տեղի էր ունեցել 1973 թ.-ի մարտի 21-ին՝ նախագահի և Սպիտակ տան իրավաբան խորհրդատու Ջոն Դինի միջև Օվալաձև գրասենյակում:

Դինը ղեկավարում էր կոծկումը Սպիտակ տան հետ և զգում էր, որ այն բացահայտվում էր։ Այժմ, նա եկել էր Նիքսոնից խորհուրդ հարցնելու։ Այս ձայնագրված զրույցի ընթացքում Դինը ներկայացրեց նախորդ մի քանի ամիսների ընթացքում կատարվածը, այդ թվում՝ Watergate-ի տարածք անօրինական ներխուժած մեղադրվող ընտանիքներին հատկացված գումարների զեկույցը։ Այդ փողերով նրանք գնել էին նախագահին վերընտրելու հանձնախմբի բարձրաստիճան մարդկանց չմատնելու լռությունը, ովքեր ծրագրել և պատվիրել էին անօրինական ներխուժումը տարածք, բայց այժմ նրանք սպառնում էին խոսել, քանի որ նրանց ընտանիքներին տրված գումարները չէին ստացվել կամ այնքան չէին, որքան խոստացվել էր։

Դատավոր Սիրիկան և ես ցնցվեցինք, երբ լսեցինք, որ Նիքսոնը հանգիստ հարցրեց. «Որքա՞ն գումար է անհրաժեշտ»: Ձայնի տոնից ենթադրելով, Դինը նույնպես զարմացավ այդ պատասխանից և կարծես թե կամայականորեն ընտրելով մի թիվ, ասաց՝ «Մեկ միլիոն դոլար»։ Նիքսոնը պատասխանեց, որ այդ գումարը տրամադրելու խնդիր չի լինի, բայց մտահոգված է, թե ինչպես կարող են առանց հետապնդվելու բաժանել այդ գումարները։ Դատավորը և ես չէինք կարողանում հավատալ, մենք չէինք ուզում հավատալ մեր լսածին, և նա ինձ նշում արեց, որ մենք ժապավենը հետ տանք և կրկին լսենք: Մենք լսեցինք նրանց զրույցը և առանց ավելորդ խոսքերի, ժապավենը դրեցինք մի կողմ և վաղ տուն գնացինք: Նույնիսկ հիմա ես հիշում եմ հիասթափության և տխրության զգացումը։ Դա Նիքսոնի հրաժարականից մի քանի ամիս առաջ էր, բայց մենք գիտեինք, որ կսկսվի նախագահին պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը, եթե հրաժարական չտա:

Ես այդ ժամանակից ի վեր մտածում էի, թե ինչու Նիքսոնը թույլ տվեց, որ այդ սկանդալը թափ առնի և վատթարանա։ Ես մինչ այժմ զարմանում եմ, թե ժամանակի ընթացքում նրա խիղճը որքան պետք է բթանար, որ նույնիսկ Watergate-ի կողոպտիչների կողմից Միացյալ Նահանգների նախագահին շորթումների ենթարկելու փորձերը նրա մեջ որևէ վրդովմունք չառաջացնեին։ Այդ փորձից վերցրած կյանքի դասն այն էր, որ իմ կյանքում նման աղետից խուսափելու համար ես չպետք է երբևէ բացառություն անեմ՝ մշտապես և անուղղակիորեն հնազանդվելով խղճի թելադրանքներին: Ճնշելով ինչ-որ մեկի ազնվությունը, նույնիսկ փոքր թվացող փոքր գործերի դեպքում, այդ մարդն ընկնում է խղճի առավելությունն ու պաշտպանությունը կորցնելու վտանգի տակ։ Համոզված եմ, որ որոշ մարդիկ «ապրել են այդպես», այն իմաստով, որ նրանք անազնիվ կամ անօրինական վարք են ցուցաբերել իրենց աշխատանքային, մասնագիտական կամ քաղաքական կյանքում և երբեք պատասխանատվության չեն կանչվել դրա համար (գոնե այս կյանքում)։ Բայց թույլ խիղճը և իհարկե բթացած խիղճը, մեզ խոցելի է դարձնում «Watergates»-երի համար, լինեն դրանք մեծ կամ փոքր, հավաքական կամ անձնական, իսկ աղետները կարող են վնասել և՛ մեղավորներին, և՛ անմեղներին։

Հովհաննեսը գրանցել է Փրկիչի զորեղ մի խոստում «իրան հաւատացած Հրէաներին ասեց. Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։ Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. Եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ»։44 Ճանաչելով և հետևելով ճշմարտությանը, մենք իսկապես ազատ ենք դառնում, սկզբում ազատվում ենք անգիտությունից և մեղքից,45 իսկ հետո ազատ ենք ձեռք բերելու բոլոր լավ բաները, մինչև ստանանք Հոր արքայությունը և այն ամենը, ինչ Նա կարող է տալ։46 Իմանալ, որ Հիսուսն է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը»,47 հավանաբար, ամենակարևոր ճշմարտությունն է, որ մեզ ազատ է դարձնում Իր շնորհի միջոցով, Նա ազատում է մեզ մահից և դժոխղքից։48

Տերը հայտարարել է. «Լույսը և ճշմարտությունը լքում են այն չարագործին [վերջ դնելով մեղքի կապանքները]։ … [Բայց] այն չարագործը գալիս և վերցնում է լույսն ու ճշմարտությունը մարդկանց զավակներից, անհնազանդության միջոցով, և նրանց հայրերի ավանդությունների պատճառով»:49

Մորմոնի Գրքում ունենք չարագործի մի լիակատար օրինակ, որը կեղծ ավանդույթների և անհնազանդության միջոցով հեռու է տանում լույսը և ճշմարտությունը: Քրիստոսի գալուստից շուրջ մեկ ու կես դար առաջ, Լամանացիներին նկարագրում էին, որպես մի ազգի, ով ծանրաբեռնված էր կեղծ ավանդույթներով և որ «ոչինչ չգիտեին Տիրոջ մասին»50: Միայն այն ժամանակ Մոսիայի որդիները նախաձեռնեցին իրենց ուշագրավ միսիան, երբ Լամանացիների զգալի մասն իմացավ փրկության ծրագրի և ճշմարտության մասին։51

Կեղծ կեղծիքի խավարի միջից դեպի ճշմարտության հրաշալի լույսի ներքո դուրս գալու ուրախությունը պատեց թագավոր Լամոնիին։ «Եվ լույսը, որը լուսավորում էր նրա միտքը, որն Աստծո փառքի լույսն էր, ցրել էր խավարի ամպը, և որ հավիտենական կյանքի լույսն էր վառվել նրա հոգում, այո, այն հաղթել էր [նրա] բնական կառուցվածքը, և նա տարված էր Աստծով»։52

Իրականում կա միայն երկու տարբերակ։ Առաջինը, ձեռք բերել ճշմարտությունը հետևելով Քրիստոսի խոսքերին՝ «Նա, ով պահում է նրա պատվիրանները, ստանում է ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և իմանա բոլոր բաները»:53 Մյուսը՝ ընդունվել հակառակորդի կողմից և փորձել անհնարինը՝ երջանկություն գտնել նրա ստերի մեջ։ Անտեսելով ճշմարտության իրականությունը, ոչ ոք չի կարող հաջողության հասնել այստեղ կամ այս կյանքից հետո, բայց ոմանք, իրականում շատերը, փորձում են դա անել, որն ավելի հեշտ է թվում, քան ապաշխարելը: Բայց միայն ապաշխարությունը և Աստծո ճշմարտության նկատմամբ հնազանդությունը կազատի մեզ երևակայության աշխարհից, որին սպառնում է ձախողումը և «և մեծ [կլինի] դրա անկումը»։54

Հիմնական ճշմարտությունները՝ մեր գոյության գլխավոր իրողությունները, որոնք մենք պետք է ուսուցանենք և կրկին ուսուցանենք զուտ համոզմունքով և Աստծո տված ողջ ուժով, սրանք են.55

  1. Աստված, մեր Երկնային Հայրը, միակ ճշմարիտ և կենդանի Աստված է։

  2. Հիսուս Քրիստոսը Աստծո Միածին Որդին է:

  3. Հիսուս Քրիստոսը Երկիր եկավ Իր ժողովրդին փրկագնելու համար։ Նա տառապեց և մահացավ, որպեսզի քավի նրանց մեղքերը։

  4. Նա մեռելներից կրկին հարություն առավ՝ իրականացնելով Հարությունը։

  5. Բոլոր մարդիկ կկանգնեն նրա առաջ՝ դատվելու վերջին ու դատաստանի օրը՝ համաձայն իրենց գործերի:

Թող որ մենք սիրենք ու ապրենք այդ ճշմարտությունների համաձայն։ Ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը, որ դրանք ճշմարիտ են։ Թող որ ակտիվորեն և եռանդով փնտրենք, ուսուցանենք և ապրենք ըստ ճշմարտության, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: