ԵԿՀ կրոնի ուսուցիչների համաժողով
Հոգևոր գոյատևում


6:12

Հոգևոր գոյատևում

Հիսուս Քրիստոսի և մաքուր վարդապետության զորությունը․ Նիլ Լ. Անդերսեն

11 Հունիս, 2023 թ․

Բացման ուղերձ

Եղբայրներ և քույրեր, բարի երեկո։ Դիմում եմ մեր կրոնական մանկավարժներին ամբողջ աշխարհում՝ թույլ տվեք իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն նվիրվածության համար, որով դուք ուսուցանում և սպասավորում եք մեր ուսանողներին: Դուք բառացիորեն ուսուցանում և հոգ եք տանում ուսանողների մասին, որոնք դառնալու են մեր Եկեղեցու ապագա ղեկավարները: Երբ ես ճամփորդում եմ ամբողջ աշխարհում սեմինարիայի, ինստիտուտի և համալսարանի դասերի համար, ոգեշնչվում եմ այն եղանակով, որով դուք հոգում ուսանողների մասին և օգնում եք նրանց իրենց կյանքը խարսխել Հիսուս Քրիստոսում: Երբ Մարիամ Մագթաղենացին առաջին անգամ դիմեց հարություն առած Փրկչին, նրա ընտրեց «Ռաբբունի» տիտղոսը:1 Տեքստում սա կրկնվում է որպես «Վարդապետ», բայց հունարեն թարգմանությունն է՝ «Ուսուցիչ»։ Ինչպիսի վեհ կոչում ենք մենք կիսում՝ որպես դաստիարակներ, ուղղորդելով մեր ուսանողների ուշադրությունը դեպի Վարդապետ Ուսուցիչը՝ Հիսուս Քրիստոսը:

Իմ ներածական խոսքից հետո մենք կստանանք Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալի խորհուրդն այն մասին, թե ինչպես ուսուցանել ճշմարտությունը շփոթության և խաբեության աճող մթնոլորտում: Ես վերջերս մի փորձառություն ունեցա, որն ուժեղացրեց այս մարտահրավերի իմ սեփական ըմբռնումը: Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետ հանձնարարությամբ գտնվում էի ԲՅՀ-Հավայիում, որտեղ մի ուսանող հղում կատարեց նախագահ Նելսոնի խոսքերին. «Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդող, ուղղորդող, սփոփող և մշտական ազդեցության»:2 Ուսանողը հարցրեց այն ազդեցությունների և հետևանքների մասին, որ դա կունենա չափահաս երիտասարդների վրա: Ես բացատրեցի, թե Հոգին ինչպես կօգնի նրանց որոշումներ կայացնել, կյանքի կարևոր ընտրություններ, թե ինչ սովորել, ում հետ հանդիպել և ամուսնանալ, որտեղ աշխատել ու ապրել:

Նախագահ Այրինգն այնուհետև պատասխանեց՝ վերահաստատելով նախագահ Նելսոնի հայտարարության մի կարևոր հատկանիշ, որտեղ նա նկարագրում էր, թե ինչպես «հոգևորապես գոյատևել»: Նա նշեց, որ հոգևոր գոյատևումը դուրս է եկել կյանքի այն ընտրություններից, որոնք ես ներկայացրի: Նա բացատրեց, թե մեր երիտասարդները և չափահաս երիտասարդները ինչպես պետք է ապրեն մի դարաշրջանում, որտեղ ճշմարտությունը այնքան խելամտորեն է քողարկվում հակառակորդի կողմից, որ առանց Սուրբ Հոգու ավելի ու ավելի դժվար կլինի տարբերել բարին չարից, ճշմարտությունը՝ սխալից: Այնուհետև հոգևոր գոյատևումը դարձավ ճշմարտության ճանաչման խնդիր:

Հուսով եմ, այս երեկո մենք կանդրադառնանք այն հարցին, թե մեր ուսանողներին ինչպես սովորեցնենք ճանաչել ճշմարտությունը: Նաև հուսով եմ, որ մենք կդիտարկենք մեր դերը՝ ճշմարտությունը պարզ ու հասկանալի ձևով ուսուցանելու հարցում: Ես անհամբեր սպասում եմ երեց Անդերսենի ուսուցմանը, և վկայում եմ ձեզ, որ երբ մենք խարսխում ենք մեր ուսուցումը Հիսուս Քրիստոսում և կենտրոնանում ենք մաքուր վարդապետության վրա, մենք ստեղծում ենք օրինակ, որպեսզի մեր ուսանողները տեսնեն և ճանաչեն ճշմարտությունը՝ ոչ միայն մեր դասարաններում, այլև իրենց ողջ կյանքի ընթացքում: Ես ասում եմ այս Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Ներկայացնում է երեց Նիլ Լ. Անդերսենին

Այժմ ես արտոնություն ունեմ ներկայացնելու երեց Նիլ Լ. Անդերսենին: Շատ բան կարող եմ պատմել Երեց Անդերսենի մասին՝ նրա զարմանալի ամուսնությունը և նրա հրաշալի ընտանիքը. նրա կրթական և բիզնես նվաճումները. նրա ծառայությունը Եկեղեցում, ներառյալ Անդերսենների կանչը՝ որպես միսիայի ղեկավարներ Ֆրանսիայի Բորդո միսիա: Երեց Անդերսենը խոսում է ֆրանսերեն, նաև պորտուգալերեն ու իսպաներեն: Բարեբախտաբար, այս երեկո մեզանից ոմանց համար նա նաև անգլերեն է խոսում: Նա ապրել է աշխարհի շատ երկրներում և գիտի Եկեղեցին, որտեղ էլ որ դուք ուսուցանեք և բարձրացնեք մեր ուսանողներին:

Բայց երեց Անդերսենի մասին մտածելիս կան երկու հատկանիշներ, որոնք, հուսով եմ, կհիշեք, երբ լսեք նրան այս երեկո: Նախ՝ երեց Անդերսենը դիտում, հետևում և պաշտպանում է Աստծո մարգարեին: Ես նկատել եմ, թե ինչպես յուրաքանչյուր գերագույն համաժողովից հետո Երեց անդերսենը տպում և ուսումնասիրում է մարգարեի խոսքերը, այնուհետև դրանք դարձնում է իր ուսուցման մասը: Ես անձամբ ականատես եմ եղել, որ երեց Անդերսենը ուժեղացնում է նախագահ Նելսոնի ուսմունքները խաղաղարար լինելու մասին, այն է՝ դառնալ արդար ծնողներ, առողջ հարաբերություններ ստեղծել մեր զավակների հետ և կառուցել մեր հիմքերը Հիսուս Քրիստոսի վրա: Երկրորդ՝ Երեց Անդերսենն ինքն է Հիսուս Քրիստոսի հատուկ վկան է: Նա կրում է այս կոչումը՝ որպես սուրբ պարտականություն: Մի տարի առաջ երեց և քույր Անդերսենների հետ Կոլորադոյի Ռազմաօդային ուժերի ակադեմիայում հանձնարարություն կատարելիս ես հետևում էի, թե նա ինչպես է ուսուցանում և վկայում Հիսուս Քրիստոսի մասին երիտասարդ կուրսանտներին, որոնք եկել էին լսելու նրա ելույթը: Երբ հետևում էի նրան այդ երեկո, ես ճնշող հաստատում զգացի, որ գտնվում եմ Հիսուս Քրիստոսի հատուկ վկայի ներկայության մեջ եմ:

Հուսով եմ, որ դուք կգնահատեք այս հնարավորությունը՝ այժմ լսելով Տիրոջ առաքյալին, որը հետևում է Փրկչի մարգարեին և վկաներին: Երեց Անդերսեն, անհամբեր սպասում ենք ձեր ուսուցմանը: