Ամենամյա հեռարձակումներ
Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով


21:33

Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով

Կրոնի սեմինարիաների և ինստիտուտների ամենամյա ուսուցման հեռարձակում • հունիս 12, 2018 • Համաժողովի Կենտրոնի թատրոն

Շնորհակալությո՜ւն, դա հիանալի էր: Մենք այնքան օրհնված ենք: Ինչպիսի՜ արտոնություն է լինել ձեր բոլորիդ հետ միասին այսօր: Շնորհակալություն այն ամենի համար, որ դուք անում եք: Մենք սիրում ենք ձեզ և սիրում ենք ծառայել ձեզ հետ:

Ձեզանից շատերի հետ, ես հաճախ եմ մտածում այն հնարավորության մասին, որը մերն է՝ ուսուցանելու Եկեղեցու երիտասարդներին և երիտասարդ չափահասներին և հաճախ եմ մտածում, թե ինչպես կարող ենք ուսուցանել նրանց ավելի մեծ զորությամբ՝ օգնելու մեր ուսանողներին կառուցել խորը և մնայուն հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս: Երբ ես մտածեցի այս կարևոր հարցի շուրջ, ես խորհրդածեցի Երեց Քլարկի գաղափարի մասին, որով նա կիսվեց մեզ հետ անցյած հունվարին, երբ նա ասաց, որ Իր մասին առաջինը սովորելու Փրկիչի հրավերն առաջինը նշանակում է, որ մենք պետք է սովորենք ճանաչել Նրան : Եվ երկրորդը, որ մենք պետք է սովորենք Նրանից: Նա մեջբերեց Երեց Նիլ Ա. Մաքսվելին, ով անդրադարձել էր «սովորեք ինձանից» Փրկիչի հրավերին և ավելացրեց «Չկա խորապես սովորելու ոչ մի ուրիշ ուղի»:1

Ես սկսել եմ հասկանալ և հավատալ, որ միակ կաևորագույն ուղին, որով մենք կարող ենք օգնել մեծացնել աճող սերնդի հավատքը՝ Հիսուս Քրիստոսին մեր ուսուցման և յուրացման կենտրոնում ավելի լիովին դնելն է՝ օգնելով մեր ուսանողներին սկսել ճանաչել Նրան, սովորել Նրանից և գիտակցաբար ձգտել դառնալ Նրա նման: Մենք պետք է ամեն օր «խոսենք Քրիստոսի մասին»… հրճվենք Քրիստոսով, … [և] քարոզենք Քրիստոսին:»2

Ձեզանից շատերը սկսել են արդեն արձագանքել այս հրավերին, կանխամտածված դասեր պատրաստելով այս գաղափարները իրենց մտքերում ունենալով և որոնելով հնարավորություններ՝ վկայելու Հիսուս Քրիստոսի մասին և Նրա աստվածային հատկանիշների մասին, Նրա անսահման զորության և Նրա հավատարիմ սիրո մասին: Այդ դասերի ժամանակ եղել է Սուրբ Հոգու աճող ազդեցությունը, ավելի շատ երախտագիտության արտահայտություններ Փրկիչի հանդեպ և ավելի շատ իմաստալի և տեղին անձնական կիրառում և ավելի շատ երիտասարդ մարդկանց հավատքի գործադրում:

Իհարկե, ամենակարևոր ուղին, որով մենք կարող ենք օգնել մեր ուսանողներին սկսել Փրկիչին ճանաչել՝ նրանց օգնելն է պատրաստվել քահանայության սրբազան արարողություններին և իրենց ուխտերը պահելուն:3 Որպեսզի օգնենք նրանց որակավորվել տաճարային օրհնությունների համար, պետք է օգնենք նրանց ճանաչել և հետևել Հիսուս Քրիստոսին: Բայց կան այլ բաներ, որոնք մենք կարող ենք անել, մինչ նրանք մեր հետ են, որոնք կօգնեն նրանց ապավինել Նրան և Նրա ուսմունքներին ու Քավությանը:

Այդ նպատակով թույլ տվեք ինձ առաջարկել չորս ուղիներ, որպեսզի դնենք Հիսուս Քրիստոսին ավելի կենտրոնական տեղում մեր աամենօրյա սովորելու և ուսուցանելու ընթացքում:

1. Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի, բնավորության և հատկանիշների վրա

Առաջինը կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի, բնավորության և հատկանիշների վրա: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը տվել է մեզ հրավեր «թույլ տալ, որ սուրբ գրային մեջբերումները Հիսուս Քրիստոսի մասին Թեմատիկ Ուղեցույցում դառնան [մեր] անհատական հիմնական ուսումնական պլանը»:4 Այս հրավերը նախատեսված է՝ օգնելու մեզ ճանաչելուց այն կողմ գնալ այն բաների վերաբերյալ, որոնք Հիսուսն արեց և օգնեց մեզ՝ սկսել ճանաչել Իրեն՝ Նրա հատկանիշներն ու բնավորությունը:

Օրինակ, Հիսուս Քրիստոսի տիտղոսներից մեկը՝ Արարիչն է: Իր Հոր ղեկավարությամբ Հիսուսը ստեղծեց երկինքներն ու երկիրը: Արարիչը նաև Նրա աստվածային դերերից մեկն է և խոսում է Նրա էության մասին: Երբ մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես և ինչու Հիսուսը ստեղծեց երկիրը, մենք կարող ենք հարցնել. «Ի՞նչ է այս մեզ ուսուցանում այն մասին, թե ով է Նա:» Ի՞նչ է դա մեզ սովորեցնում Նրա շարժառիթների, Նրա սիրո և Նրա զորության մասին: Փրկիչի ի՞նչ աստվածային հատկանիշներ են բացահայտվում Նրա դերում որպես Արարիչ:

Գուցե հիշեք, որ Նախագահ Բոյդ Կ. Փաքերը կայացած վարպետ էր, ով բավականություն էր ստանում փայտից թռչուններ քանդակելով: Մի օր նա ուղևոր էր Երեց Թեոդոր Ա. Թաթլի մեքենայում և նրա քանդակներից մեկը դրված էր ավտոմեքենայի ետևի նստատեղում: Մի խաչմերուկում Երեց Թաթլը ուժեղ արգելակեց և քանդակը շուռ եկավ և ընկնելով հատակին ջարդվեց՝ մասերի բաժանվելով: Երեց Թաթլը շատ վատ զգաց, բայց Նախագահ Փաքերը՝ ոչ: Նա պարզապես ասաց. «Մոռացիր: Ես էի սարքել այն: Ես կարող եմ սարքել այն»: Եվ նա սարքեց: Նա ավելի ամուր սարքեց այն, քան առաջ էր և նույնիսկ մի քիչ բարելավեց: Նախագահ Փաքերը բացատրեց. «Ո՞վ է ստեղծել ձեզ: Ո՞վ է քո Արարիչը: Չկա մի բան ձեր կյանքում, որը ծռվի կամ ջարդվի, որը Նա չկարողանա նորոգել և կնորոգի»:5

Երբ մեր ուսանողները հասկանան Հիսուսի դերը որպես Արարիչ և երբ նրանք խորհեն սուրբ գրությունների պատմությունների շուրջ, որոնք վկայում են Իր արարչագործությունները՝ Նրա նորոգելու և բժշկելու արտասովոր զորության մասին, նրանց սրտերը կձգտեն զգալ այդ ուժը և խոստումը իրենց սեփական կյանքում: Այդ ժամանակ նրանք կգործեն հավատքով՝ զգալու իրենց մեջ ջարդվածը նորոգելու Նրա արտասովոր զորությունը:

Հիսուսի մյուս սրբազան տիտղոսներից է Քավիչ տիտղոսը։ Սուրբ գրությունները Նրան են հիշատակում այդ դերում 930 անգամ: Այս տիտղոսը ի՞նչ է սովորեցնում մեզ Նրա բնավորության և հատկանիշների մասին: Ի՞նչ էր Նրա փրկագնող զորությունը նշանակում Ալմայի, Սավուղի և այն կնոջ համար, ով բռնվել էր շնություն գործելիս: Ի՞նչ էր նշանակում դա Մատթեոսի՝ մաքսավորի և Ավետարան գրողի համար:

Ես հետաքրքիր եմ համարում, որ մենք իմանում ենք Մատթեոսի Տասնեկուսի կազմում կանչվելու մասին միևնույն գլխում, որտեղ Հիսուսի հրաշագործությունների պատմություններն են և «ժողովրդի մէջ ամեն ցաւն եւ ամեն հիւանդութիւնը բժշկելու» մասին:6 Այդ հրաշքների դրդապատճառն այն էր, որ Հիսուսը «գթաց նրանց»:7 Բայց ինչո՞ւ էր միայն Մատթեոսը բոլոր Ավետարանը գրողներից, ներառել իր կանչը այդ հրաշքների շարքում: Դա կարող էր լինել ժամանակագրական պատմություն բայց կարծում եմ, կա մեկ այլ բան, որ կարող ենք սովորել: Հնարավոր է, որ Մատթեոսը հասկացավ, որ մեծագույն հրաշքը, որ Հիսուսն արեց, այն էր, որ մեզ փրկագնեց՝ ներելով և սիրելով, և բարձրացնելով և ցույց տալով մարդուն իր իսկական ինքնությունը և ներուժը, ճիշտ ինչպես Նա էր արել Մատթեոսի համար:

Ուսանողներին Հիսուսի հատկանիշները ճանաչել օգնելու մեկ այլ ուղի է կենտրոնանալ ոչ թե ուղղակի սուրբ գրությունների իրադարձությունների վրա, այլ նրա, թե ինչ են այդ իրադարձությունները սովորեցնում մեզ Փրկիչի մասին: Օրինակ, ինչո՞ւ ենք ուսուցանում Ամմոնի պատմությունը, մարդկանց բազուկները կտրելու մասին, ովքեր ցրում էին թագավոր Լամոնիի ոչխարներին: Դա մի՞թե Ամմոնի մեծության մասին պատմելու համար է: Թե այդ պատմությունը իրականում Աստծո մեծության մասին է: Ի՞նչ է այս պատմությունը սովորեցնում մեզ Տիրոջ մասին և այն ուղու մասին, թե ինչպես է Նա օրհնում նրանց, ովքեր իրենց վստահությունը դնում են Նրա վրա: Ամմոնի անձնական պատմությունը ավարտվում է այս ջերմեռանդ վկայությամբ. «Ես չեմ պարծենում իմ սեփական ուժով: … Ես գիտեմ, որ ես ոչինչ եմ. … հետևաբար, …ես կպարծենամ իմ Աստծով, քանզի նրա ուժով ես կարող եմ անել բոլոր բաները»:8

Մի քանի ամիս առաջ ես հիանալի ուսուցիչների մի խմբի հետ էի և խնդրեցի նրանց ընտրել որևէ սուրբ գրային պատմություն կամ իրադարձություն Եկեղեցու պատմության մեջ և մտածել այն մասին, թե ինչ է այն բացահայտում Աստծո բնույթի մասին: Առաջին ուսուցիչը պատասխանեց. «»Բազմակնություն»: Իմ առաջին միտքն էր. «Շատ շնորհակալ եմ: Դուք չէիք կարող ավելի դժվար մի թեմա ընտրել»: Բայց, երբ սկսեցինք խոսել, մի հրաշալի բան պատահեց: Մարդիկ սկսեցին վկայություն բերել այն փաստի մասին, որ Երկնային Հայրը սիրում է բոլոր Իր զավակներին և կամենում է, որպեսզի նրանց հոգ տանեն: Մեկ ուիրշը խոսեց այն մասին, որ Տերը կամենում է դժվար բաներ խնդրել մեզանից, բայց որ Նա միշտ հաստատում է մեզ և պարգևատրում մեզ՝ մեր հնազանդության համար: Մեկ ուրիշը խոսեց Աստծո մասին, որպես մեկը, ով սիրում է ընտանիքներ և կամենում, որ երեխաները ուսուցանվեն սիրառատ ծնողների կողմից: Երբ խոսակցությունը շարունակվեց, ես հասկացա, որ Հոգին վկայում էր Աստծո էության և բնավորության մասին, որ մենք ավելի մոտ էինք զգում մեր Երկնային Հորը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին և որ մենք սկսեցինք մի քիչ ավելի շատ ճանաչել և սիրել Նրանց:

Հիսուս Քրիստոսը մեր Արարիչն է: Նա մեր սիրառատ և ներողամիտ, գթառատ Քավիչն է և Ազատարարը: Նա նաև Էմմանուելն է, Աստծո Գառը, Մեսիան, Իսրայելի Սուրբը, և մեր հավատքի Հեղինակն ու Ամբողջացնողը: Երբ մենք կենտրոնանանք Նրա տիտղոսների, դերերի և բնավորության ու հատկանիշների վրա, Հոգին կվկայի Նրա մասին, բերելով ավելի մեծ հասկացողություն և սեր նրա հանդեպ, թե ով է Նա իրականում և ավելի մեծ ցանկություն՝ դառնալու Նրա նման:

2. Շեշտադրեք Հիսուս Քրիստոսի օրինակը

Հիսուսին մեր ուսուցման կենտրոնում դնելու երկրորդ ուղին՝ ճանաչելն է և շեշտադրելը, որ Նա է կատարյալ օրինակը, ավետարանի բոլոր սկզբունքների մարմնավորումը և արտահայտությունը:9 Մեր ուսուցիչներից մեկը վերջերս կիսվեց ինձ հետ, որ իրենց ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրություն համար, նրանք որոշել են նորից կարդալ Նոր Կտակարանը: Բայց այս անգամ, նրանք փոխարենը ավելի շուտ կենտրոնանալու նրա վրա, թե ինչ Հիսուսն ասաց, նրանք կենտրոնանալու են, թե ինչ Հիսուսն արեց: Նրա կատարյալ օրինակի վրա կենտրոնանալը հրավիրում է նաև Սուրբ Հոգուն վկայելու Նրա մասին:

Նույնիսկ, երբ Հիսուսը ուղղակիորեն չի հիշատակվում որևէ պատմության մեջ, որը մենք ուսուցանում ենք, մենք կարող ենք այնուամենայնիվ մատնանշել Նրան որպես այդ սկզբունքի օրինակը, որ պատմությունն է լուսաբանում: Օրինակ, որևէ սկզբունք ճանաչելուց և վերլուծելուց հետո, մենք գուցե հարցնենք. «Կարո՞ղ եք հիշել մի դեպք սուրբ գրություններում, երբ Հիսուսը այդ սկզբունքի օրինակ ծառայեց»: Կամ «Ե՞րբ եք տեսել Հիսուսին այս սկզբունքի օրինակ ծառայելիս ձեր կյանքում կամ ի օգուտ ձեզ: Մի ուսանողի վերջերս ուղղեցին այդ հարցը Փրկիչի մեղմության օրինակի վերաբերյալ: Նրա մտքերն ու զգացումները ետ սլացան դեպի այն մեղմ ձևը, որով Փրկիչը միշտ վարվել էր իր հետ: Այս փորձառությունը հենց դասասենյակում, ստեղծեց նրա մեջ այն մարդկանց հանդեպ, ովքեր կախված էին իրենից, Քրիստոսանման և մեղմ լինելու մի խորը ցանկություն, ինչպես ինքն է կախված Տիրոջից:

Դուք կարող է փորփրեք երբևէ գրված բոլոր գրքերը և չգտնեք ավելի լավ լուսաբանում ավետարանի յուրաքանչյուր սկզբունքի վերաբերյալ, քան Հիսուսի և Նրա հավերժական ծառայության վերաբերյալ սուրբ գրքերում գտնվող պատմությունները: Խորհրդածելով Տիրոջ դերերի մասին՝ որպես Եհովա, մահկանացու Քրիստոս և հարություն առած Փրկիչի օրինակների շուրջ, կմեծացնի մեր ուսանողների ուժն ու կարողությունը՝ կատարելու արդյունավետ, արդար գործ: Այն կտանի մեր դասերը բարոյականության և ինքնատիրապետման մասին քննարկումներից այն կողմ և կկապի ուսանողներին Փրկիչի զորությանը և երջանկության հավերժական ծրագրին:

Լուսաբանման ուղով ինչպե՞ս մենք կարող ենք ուսուցանել ազնվության սկզբունքը: Պարզապես, որպես «լավագույն քաղաքականություն», որովհետև մարդիկ ավելի շատ կվստահեն մեզ, եթե մենք ազնիվ լինենք: Կամ արդյո՞ք շիտակությունը կենտրոնական է Քրիստոսի բնավորության մեջ: Եթե մենք պետք է Նրա նման լինենք, պե՞տք է արդյոք մենք հետևենք Նրա կատարյալ օրինակին՝ լինելով բացարձակապես ազնիվ: Նույն տիպի հարցեր կարող է ուղղվեն ավետարանի յուրաքանչյուր սկզբունքի վերաբերյալ:

Արթուր Հենրի Քինգն ուսուցանել է այս գաղափարը հրաշալի ձևով, երբ ասել է. «Մենք խորհրդանշում ենք [բարին] իրական անձնավորության՝ Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու մեջ: Նա մարդ է, ոչ թե սկզբունք, մի մարդ, ով ընդգրկում է բոլոր սկզբունքները: … Իսկ մարդուն հետևելը սկզբունքին հետևելուց խիստ տարբեր է: … Մենք չպետք է մշակենք բարոյականության փիլիսոփայական բարդություններ: Այն ոչ մի կապ չունի դրա հետ: Մենք պետք է ուսումնասիրենք Ավետարանները, տեսնենք թե ինչ է Քրիստոսն արել և ճանաչենք ինքներս մեզ նրա միջոցով, ինչ Նա է արել: Դա այն պատճառով է, որ մենք զգում ենք Վարդապետի ոգին, Վարդապետի սերը և քանի որ մենք ներծծված ենք ավետարանով, մենք գիտենք, թե ինչ պետք է մենք անենք: Ավետարանը, որը մենք ամբարել ենք մեր մեջ, հնարավորություն է տալիս ամեն րոպե զգալ, թե ինչ պետք է մենք անենք որոշակի իրավիճակներում»:10

Կա ուժ, որ գալիս է, երբ մենք միավորում ենք մեր ջանքերը Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու համար: Եթե մենք երբևէ զգանք, որ ուղղակի գնում ենք ընթացքների միջով կամ որ ավետարանով ապրելը դարձել է հանձնարարություններ կատարելու ցուցակ, մենք գուցե անջատվել ենք շնորհի և ուրախության աղբյուրից, որին ձգտում ենք: Մենք գուցեև կատարենք բոլոր ճիշտ բաները, բայց գտնենք, որ բաց ենք թողնում նշանակետը: Ավետարանը պահանջների ցուցակ չէ, այն բարի լուր է, որ Հիսուս Քրիստոսը հաղթել է մեղքին և մահին: Հիսուս Քրիստոսը՝ մեր Երկնային Հոր ծրագրի՝ կենտրոնական կերպարն է, օգնելու մեզ դառնալ Իր նման: Նա կատարյալ օրինակ է, թե ինչպես մենք պետք է ապրենք և աստվածային զորություն տվող ուժ, որի կարիքը մենք ունենք: Երբ մենք սովորենք հետևել Նրա օրինակին և կապենք ավետարանով ապրելու մեր ջանքերը Նրա հետ, մենք ուրախություն կգտնենքՆրա աշակերտները լինելուց:

3 . Փնտրեք Հիսուս Քրիստոսի վերաբերյալ խորհրդանիշներ և տիպարներ

Երրորդ, մենք պետք է որոնենք Փրկիչի մասին խորհրդանիշներ և տիպարներ11 մարգարեների և մյուս հավատարիմ տղամարդկանց և կանանց կյանքում, ինչպես դրանք արձանագրված են սուրբ գրություններում: Ինչպես Հակոբ մարգարեն է ուսուցանել. «Բոլոր բաները, որոնք աշխարհի սկզբից ի վեր, Աստծո կողմից, տրված են մարդուն, խորհրդանշումն են Նրա»:12

Այս գաղափարի պատճառով, երբ ես ուսուցանում էի Հին Կտակարանը սեմինարիայում, դրեցի թղթի մեծ կտորներ դասարանի ետևի պատին: Յուրաքանչյուր թղթի վերևում ես գրեցի Հին Կտակարանի մարգարեներից մեկի անունը: Երբ վերջացրեցինք Հին Կտակարանի մի բաժինը, ես խնդրեցի ուսանողներին մտածել այն բաների շուրջ, որոնք մենք սովորել էինք այդ մարգարեի մասին, որին ուսումնասրում էինք և ինչպես էին նրա փորձառությունները նախատիպ հանդիսանում կամ իրենց հիշեցնում Փրկիչի մասին: Ադամի մասին սովորելուց հետո, ուսանողները գրեցին այսպիսի բաներ.«Ադամը Աստծո որդի էր»: «Նա անմահ էր»: «Նա գնաց մի պարտեզ»: «Նա կամավոր իր վրա մահ վերցրեց, որպեսզի մենք կարողանայինք ապրել»: Ոչ շատ անց ինչ որ մեկը սովորաբար հարցնում էր.«Մենք դեռ խոսում ենք Ադամի մասին, թե Հիսուսի մասին ենք խոսում»:

Այդ ժամանակաընթացքում, մի ուսանող վաղ եկավ դասի՝ կիսվելու ինձ հետ սուրբ գրություններն ուսումնասիրելու իր փորձառությամբ: Նախորդ գիշեր կարդալով Մովսես 4-ում Ադամի Անկման հետևանքների մասին, որն ասում է. «Փուշ և տատասկ առաջ կբերի այն քեզ համար»:13 Քանի որ նա սովորել էր ուղղել «Ինչպե՞ս է այդ պատմությունը վկայում Քրիստոսի մասին» հարցը, նա առաջնորդվեց հարցնելու. «Արդյոք Հիսուսը գիտեր, երբ խոսում էր Ադամի հետ, որ մի օր Նա տառացիորեն կրելու էր Անկման հետևանքները՝ որպես փշերից մի պսակ»:

Մեր ուսանողները գտան մեկ այլ օրինակ Եգիպտոսի Հովսեփի կյանքում, բացահայտելով ավելի քան 60 դեպք, որոնցում նա խորհրդանշում է Փրկիչին: Ուսանողները նշեցին, որ նրանցից երկուսն էլ սիրված էին իրենց Հոր կողմից, արհա,արված իրենց եղբայրների կողմից և վաջառված ստրուկի գնով: Ուսանողները նմանություններ նկատեցին նրանց փորձություններում և այն փաստում, որ Աստված միշտ նրանց հետ էր: Այդ կապերը այնքան շատ ավելին են, քան պարզապես հետաքրքրաշարժ մի բան նշելը: Տիրոջ ընտրած մարգարեների կյանքը Նրա տիպարներն են և ուսւոցանում են մեզ Նրա աստվածային հատկանիշները: Երբ արդյունավետորեն են օգտագործվում, ոսպնյակների այս հավաքածուն կարող է օգնել մեզ սկսել ավելի լավ ճանաչել Հիսուսին և ավելի նման լինել Նրան:

Կինս՝ Քրիստին, վերջերս ուսուցանում էր այս նույն սուրբ գրությունների պատմությունը Եգիպտոսի Հովսեփի մասին և հարցրեց դասարանին. «Ի՞նչ Քրիստոսանման հատկանիշներ եք տեսնում Հովսեփի օրինակում:» Մենք խոսեցինք ամեն փորձություն օրհնություն դարձնելու նրա ունակության մասին: Մենք խոսեցինք նրա հնազանդության, նրա համբերության, կարիքի մեջ գտնվողներին հիշելու նրա պատրաստակամության, ներելու նրա հոժարակամության մասին: Հարցը ստիպեց ինձ հիշել այս պատմության մի նախորդ անգամվա ուսումնասիրություն և պատկերացրեցի, թե ինչ զգաց Հովսեփը, երբ իրեն ճանաչեցրեց իր եղբայրներին: Սուրբ գրություններն ասում են, նրանք «նորա առաջին ապշել մնացել էին»:14 Կարո՞ղ եք պատկերացնել, թե այդ պահը ինչպիսին պետք է լիներ և թե ինչպես նրանք պետք է զգային, իմանալով, թե իրենք ինչ էին արել: Բայց Ջոզեֆը պատասխանեց նրանց. «Ինձ մոտ եկեք, ես Հովսեփն եմ, ձեր եղբայրը: Մի վշտանաք… որովհետեւ Աստուած ուղարկեց ինձ ձեր առաջին կեանք պահելու համար»:15 Որպես այդ իրադարձության մի պատկեր իմ մտքում, ես ավելի լավ եմ հասկանում, թե ինչ կլինի, երբ մենք կանգնենք Տիրոջ առաջին Դատաստանի օրը: Իհարկե ես կարող եմ պատկերացնել, որ մենք կհիշենք մեր մեղքերը և գուցե «վշտանանք» լինելով Նրա ներկայության մեջ: Բայց ես կարող եմ նաև պատկերացնել Նրան ասելիս, երբ Նա կբարձրացնի մեզ մեր ծնկներից. «Ինձ մոտ եկեք, ես ձեր եղբայրն եմ: Աստված իսկապես ուղարկեց ինձ՝ կյանք պահելու համար»:

Երբ մենք կենտրոնանում ենք Հիսուս Քրիստոսի խորհրդանիշների և տիպարների վրա, այդ ժամանակ մենք կարողանում ենք օգնել մեր ուսանողներին ճանաչել Նրա հատկանիշները և առանձնահատկությունները՝ ուղղելով հարցեր ինչպես օրինակ.

  • «Ի՞նչ Քրիստոսանման հատկանիշներ եք տեսնում այս մարգարեի կյանքում»:

  • «Երբ եք օրհնվել, որովհետև Հիսուսը օժտված է այս հատկանիշով»: Կամ, «Ինչպե՞ս է Փրկիչը ցույց տվել այս հատկանիշը ձեր հանդեպ»:

  • «Ի՞նչ կարող եք անել ավելի նման դառնալու Հիսուս Քրիստոսին և ձեռք բերելու այս աստվածային հատկանիշը»: «Ի՞նչ եք սովորել ձեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ոգեշնչում է ձեզ՝ հավատքով գործելու և Նրանց հետևելու համար»:

Եվ երբ ուսանողները տան պատասխաններ ինչպիսիք են «աղոթել» կամ «կարդալ սուրբ գրությունները», մենք լավ կանենք օգնենք նրանց կապել այդ գործողությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ՝ ուղղելով նրանց այնպիսի հարցեր՝ ինչպիսիք են.

  • «Ինչպե՞ս կարող են ձեր աղոթքները տարբեր լինել՝ իմանալով, թե ում հետ եք դուք խոսում:»

  • Ինչպե՞ս կուսումնասիրեք այս սուրբ գրությունների հատվածներն այնպես, որ օգնի ձեզ ավելի լավ ճանաչել Փրկիչին և ավելի նման լինել Նրան:

Այս տիպի հարցերը կօգնեն մեր ուսանողներին Փրկիչին ճանաչելու ավելի մեծ ուժ և կարողություն զարգացնել և սովորել Նրանից:

4. Բերեք անկեղծ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին

Չորրորդ բանը, որ մենք կարող ենք անել Հիսուս Քրիստոսի մասին անկեղծ վկայություն բերելն է:

Մենք պետք է ավելի հաճախ խոսենք Նրա մասին և ավելի հզորազդու և ավելի մեծ ակնածանքով, հիացումով և երախտագիտությամբ: Մենք պետք է կիսվենք մեր սեփական վկայություններով և մենք պետք է գտնենք արդյունավետ ուղիներ՝ հրավիրելու մեր ուսանողներին կիսվելու իրենց վկայություններով միմյանց հետ: Վերջերս աղոթքի սկզբունքի վերաբերյալ մի դասարանական քննարկման ժամանակ, մի ուսուցիչ հրավիրեց ուսանողներին մտածել, թե ի՞նչ է սովորեցնում մեզ Տիրոջն աղոթելու հրավերը և Նրա պատասխանելու խոստումը, Երկնային Հոր էության մասին: Ապա նրանք հրավիրվեցին մտածել Փրկիչի հատկանիշների մասին, որոնք թույլ են տալիս մեզ աղոթել Նրա անունով: Աղոթքի վերաբերյալ այս հասարակ հարցերի միջոցով դասը դարձավ այն հնարավորությունը ուսանողների համար, որ վկայություն բերեն մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի զորության և սիրո մասին: Ուսանողները հեռացան մեծացած երախտագիտությամբ՝ Աստծո հետ իրենց փոխհարաբերության և աներևակայելի օրհնության համար, որը մեզ տրվել է՝ աղոթելու Հիսուս Քրիստոսի անունով, ով Հոր մոտ մեր Բարեխոսն է:

Հիսուս Քրիստոսի մասին վկայելու մեկ այլ կարևոր ուղի է թույլ տալ, որպեսզի մարգարեների վկայությունները, ինչպես հնադարյան, այնպես էլ ժամանակակից, լսվեն մեր դասասենյակներում: Պետրոս Առաքյալն ասել է, որ մենք ենք «Աստուածանից առաջագոյն ընտրուած վկաներս: … Նա պատուիրեց մեզ … վկայութիւն դնել, թե ինքն է Աստուածանից սահմանուած: … Բոլոր մարգարէները վկայութիւն են տալիս նորա մասին»:16

Հենց վերջերս Երեց Ռոբերտ Դ, Հեյլսը մի միտք արտահայտեց, որն իմ մոտ շատ մտածելու առիթ տվեց: Նա ասել է. «Մենք տեսնում ենք, լսում ենք, կարդում ենք, ուսումնասիրում ենք և կիսվում ենք մարգարեների խոսքերով, որպեսզի նախազգուշացված և պաշտպանված լինենք: Օրինակ, «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» [հռչակագիրը] տրվեց դեռ նրանից շատ առաջ, երբ մենք սկսեցինք զգալ մարտահրավերները, որոնց ընտանիքներն այսօր են բախվում»: Իսկ հետո նա ավելացրեց այս միտքը. «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների Վկայությունը» պատրաստված էր նախօրոք, երբ մենք դրա կարիքն ամենաշատը կունենանք»:17

Ես վշտին ու մահվանը հանձնվողներից չեմ, բայց ակնհայտ է դառնում, թե ինչու հռչակագիրը տրվեց ավանդական ընտանիքների դեմ ուժեղ քամիները փչելուց առաջ: Եվ լսելով մարգարեին ասելիս, որ «Կենդանի Քրիստոսը» փաստաթուղթը տրվել է «նախապես, երբ մենք դրա կարիքը ամենաշատը կունենանք» ստիպում է ինձ մտածել, որ լրացուցիչ քամիներ են փչելու, ջախջախելու մեր ւոսանողների և մեր երեխաների հավատքը:

«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակում է. «Մենք բերում ենք մեր վկայությունը Նրա անզուգական կյանքի իրականության և Նրա մեծ քավող զոհաբերության անսահման զորության մասին: … Նա Հին Կտակարանի Մեծ Եհովան է, Նորի՝ Մեսիան: … Նա քայլեց Պաղեստինի ճանապարհներով, բուժելով հիվանդներին, տեսողություն շնորհելով կույրերին, կենդանացնելով մահացածներին»: Նա ուսուցանեց հավերժության ճշմարտությունները: … Նա տվեց Իր կյանքը՝ քավելու ողջ մարդկության մեղքերը: … Նա վեր բարձրացավ գերեզմանից, «ինքը ննջածների առաջնեկ լինելու»: … Նա և Իր Հայրը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթ պատանուն՝ սկսելով երկար խոստացաված «ժամանակների լրության տնտեսությունը»: … Մենք վկայում ենք, որ Նա մի օր կվերադառնա երկիր …[և] կկառավարի որպես Թագավորների Թագավոր և Տերերի Տեր: … Հիսուսը կենդանի Քրիստոսն է, Աստծո անմահ Որդին: Նա է մեծ Թագավոր Էմմանուելը, ով կանգնած է այսօր Իր Հոր աջ կողմում: Նա է աշխարհի լույսը, կյանքը և հույսը։ … Շնորհակալություն Աստծուն Իր աստվածային Որդու անզուգական պարգևի համար»:18

Աստծո մարգարեների այս վկայությունը տրվել է նախքան այն ժամանակը, երբ մեր ուսանողները և մեր երեխաները դրա կարիքը ամենաշատը կունենան: Մենք պետք է օգնենք նրանց այս վկայությունը խորապես արմատավորելու իրենց մտքերում և սրտերում։ Չկա ոչ մի բան, որ մենք կկարողանայինք անել, որը կօրհներ մեր ուսանողներին ավելի շատ, քան նրանց օգնելը՝ սկսել Հիսուս Քրիստոսին ճանաչել: Մենք պետք է օգնենք նրանց սիրել Նրան, հետևել Նրան և կանխամտածվածորեն ձգտել Նրան նմանվել: Աստծո մարգարեների վկայությանը ես ավելացնում եմ իմ խոնարհ վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Աստծո Որդին և աշխարհի Փրկիչը:

Հիսուս Քրիստոսի սրբազան անունով՝ ամեն: