«Այցելություն Հովհաննես Մկրտչի կողմից», Ընկեր, փետրվար 2021
Ամենամսյա Ընկեր ուղերձ, փետրվար 2021
Այցելություն Հովհաննես Մկրտչի կողմից
Մի օր Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին հարց ունեին։ Ո՞րն էր մկրտվելու ճիշտ ձևը։ Նրանք աղոթեցին՝ իմանալու պատասխանը։
Եկավ մի հրեշտակ։ Դա Հովհաննես Մկրտիչն էր։ Նա մկրտել էր Հիսուսին։ Նա ասաց, որ նրանց քահանայություն էր պետք՝ մարդկանց մկրտելու համար։
Հովհաննեսն օրհնում է Ջոզեֆին և Օլիվերին։ Նա տալիս է նրանց քահանայությունը։ Այժմ նրանք կարող էին մկրտել մարդկանց այնպես, ինչպես Հիսուսը մկրտվեց։
Ջոզեֆը մկրտեց Օլիվերին գետում։ Ապա Օլիվերը մկրտեց Ջոզեֆին։ Ավելի ուշ, մկրտվեցին ավելի շատ մարդիկ։
Քանի որ Երկնային Հայրը պատասխանեց Ջոզեֆ Սմիթի աղոթքին, քահանայությունը վերադարձվեց երկիր։ Ես կարող եմ մկրտվել, ինչպես Հիսուսը մկրտվեց։
Գունավորելու էջ
Մենք կարող ենք մկրտվել
Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի հետևեք Հիսուս Քրիստոսին։
© 2021 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Friend Message, January 2021-ի թարգմանությունը։ Armenian. 17464 201