«Հիսուս Քրիստոսն անվանակոչեց Իր Եկեղեցին», Ընկեր, հոկտեմբեր 2021։
Ընկեր ամսագրի ամենամսյա ուղերձ, հոկտեմբեր 2021
Հիսուս Քրիստոսն անվանակոչեց Իր Եկեղեցին
Հիսուս Քրիստոսն ասաց Ջոզեֆ Սմիթին, թե ինչպես անվանել Եկեղեցին։ Նա ասաց, որ այն պետք է կոչվի «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»:
Հիսուս Քրիստոս անունը Եկեղեցու անվան ամենակարևոր մասն է: Քանի որ սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է, ուստի կոչվում է Նրա անունով:
Վերջին Օրերի Սրբերը Եկեղեցու այսօրվա անդամներն են:
Մարգարեներն ու առաքյալներն ուսուցանել են, որ կարևոր է օգտագործել Եկեղեցու ճիշտ անունը։ Դա օգնում է մարդկանց հասկանալ, որ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին:
Երբ մարդիկ հարցնում են ինձ, թե ինչին եմ ես հավատում, ես ասում եմ. «Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին: Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ»։
© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Friend Message, October 2021-ի թարգմանությունը: Armenian. 17474 201