«Պատանի զինվորները», Ընկեր, օգոստոս 2024, 26-27։
Ամենամսյա Ընկեր ամսագրի ուղերձ, օգոստոս 2024
Պատանի զինվորները
Մարդիկ, որոնց Ամմոնն ու նրա եղբայրներն ուսուցանեցին, ցանկանում էին հետևել Հիսուս Քրիստոսին: Նրանք թաղեցին իրենց զենքերը և խոստացան Աստծուն, որ այլևս չեն կռվի։
Բայց շուտով նրանք պետք է պաշտպանեին իրենց ընտանիքները։ Հայրերը, որոնք թաղել էին իրենց զենքերը, չէին ցանկանում խախտել Աստծո հետ կապած իրենց խոստումը: Ուստի նրանց որդիները պատրաստվում էին կռվել հայրերի փոխարեն։ Նրանք կոչվում էին երկու հազար պատանի զինվորներ։ Պատանի նշանակում է «երիտասարդ»:
Պատանի զինվորները նախկինում երբեք պատերազմ չէին մղել։ Բայց նրանց մայրերը պատրաստեցին նրանց և սովորեցրին վստահել Աստծուն։
Նրանք ընտրեցին Հելամանին՝ որպես իրենց առաջնորդ։ Նրանք քաջ էին, և Աստված օգնեց նրանց ։ Բոլորն էլ վիրավորվեցին, բայց օգնեցին միմյանց։ Աստված պատվեց նրանց հավատը, և նրանք բոլորն էլ ապրեցին։
© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Friend Message, August 2024 -ի թարգմանությունը։ Armenian. 19290 201