Ընկեր
Պատանի զինվորները
Օգոստոս 2024


«Պատանի զինվորները», Ընկեր, օգոստոս 2024, 26-27։

Ամենամսյա Ընկեր ամսագրի ուղերձ, օգոստոս 2024

Պատանի զինվորները

Նկար
Մարդիկ թաղում են իրենց զենքերը փոսի մեջ

Նկարները՝ Էնդրյու Բոսլիի

Մարդիկ, որոնց Ամմոնն ու նրա եղբայրներն ուսուցանեցին, ցանկանում էին հետևել Հիսուս Քրիստոսին: Նրանք թաղեցին իրենց զենքերը և խոստացան Աստծուն, որ այլևս չեն կռվի։

Նկար
Մի խումբ երիտասարդներ մոտենում են մի տան, որտեղ խոսում են մեծահասակները

Բայց շուտով նրանք պետք է պաշտպանեին իրենց ընտանիքները։ Հայրերը, որոնք թաղել էին իրենց զենքերը, չէին ցանկանում խախտել Աստծո հետ կապած իրենց խոստումը: Ուստի նրանց որդիները պատրաստվում էին կռվել հայրերի փոխարեն։ Նրանք կոչվում էին երկու հազար պատանի զինվորներ։ Պատանի նշանակում է «երիտասարդ»:

Նկար
Երիտասարդը աղոթում է մոր հետ, մինչ մյուս երիտասարդները հավաքվում են՝ բերելով զենքերը իրենց հետ

Պատանի զինվորները նախկինում երբեք պատերազմ չէին մղել։ Բայց նրանց մայրերը պատրաստեցին նրանց և սովորեցրին վստահել Աստծուն։

Նկար
Հելամանը երթով առաջնորդում է զինվորներին, երիտասարդը օգնում է մեկ այլ վիրավոր երիտասարդի քայլել

Նրանք ընտրեցին Հելամանին՝ որպես իրենց առաջնորդ։ Նրանք քաջ էին, և Աստված օգնեց նրանց ։ Բոլորն էլ վիրավորվեցին, բայց օգնեցին միմյանց։ Աստված պատվեց նրանց հավատը, և նրանք բոլորն էլ ապրեցին։

Գունավորելու էջ

Սուրբ գրությունները կարող են ամեն օր օգնել ինձ

Նկար
Մորմոնի Գրքի պատկերների գունավորման էջը, որոնք դուրս են գալիս բաց գրքի էջերից

Նկարը՝ Ադամ Կոֆորդի

Սուրբգրային ո՞ր պատմվածքն է ձեզ ամենից շատ դուր գալիս։

Տպել