2021
Նրա Եկեղեցու անունը
Հոկտեմբեր 2021


«Նրա Եկեղեցու անունը», Երիտասարդներին զորացնելու համար, հոկտեմբեր 2021։

Երիտասարդներին զորացնելու համար․ ամենամսյա ուղերձ, հոկտեմբեր 2021

Նրա Եկեղեցու անունը

Հիսուս Քրիստոսը Իր Եկեղեցու անունը հատուկ իմաստով է տվել։

Նկար
Հիսուս Քրիստոսը՝ Բարի Հովիվը

իմ եկեղեցին

Եկեղեցի․ մի խումբ մարդիկ, ովքեր հավատում են նույն բաներին և միասին երկրպագում են: Եկեղեցին պատկանում է Հիսուս Քրիստոսին։ Նա է հիմնել այն: Նա է ղեկավարում այն: Սա Նրա Եկեղեցին է։

պիտի կոչվի

Հիսուս Քրիստոսն ասել է մեզ Իր ցանկությունն այն մասին, թե մարդիկ ինչպես անվանեն Իր Եկեղեցին: Ուստի մենք այդպես պիտի կոչենք եկեղեցին, և սիրով պիտի խնդրենք նաև ուրիշներին՝ այդպես կոչել այն: Այս անունը եկել է Հիսուս Քրիստոսից:

վերջին օրեր

Վերջին օրեր․ մեր օրերը՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախորդող ժամանակաշրջան: Հիսուս Քրիստոսն Իր Եկեղեցին վերադարձրեց երկիր այս վերջին ժամանակներում։ Այն կնախապատրաստի աշխարհն Իր Երկրորդ Գալուստի համար:

Հիսուս Քրիստոսի Եկեղեցի

(Տես «իմ եկեղեցին»)։ Սա Փրկիչի՝ Իր Եկեղեցուն տված անվան առաջին մասն է: Նա կոչում է այն «Եկեղեցի», քանի որ Ինքն է հիմնադրել այն։ Եվ Իր անունն է տվել Եկեղեցուն։

Վերջին օրեր

(Տես «վերջին օրեր»)։ Սա Եկեղեցու անվան երկրորդ մասն է։ Դա պարզապես ցույց է տալիս, որ սա այն Եկեղեցին է, որը Նա հետ բերեց այս օրերին, այլ ոչ թե այն՝ որը Նա հիմնադրել էր ավելի վաղ ժամանակներում:

Սրբեր

Սրբեր․ նշանակում է՝ «մարդիկ, ովքեր սուրբ են»: Սա Եկեղեցու անվան վերջին մասն է։ Այն խոսում է Եկեղեցու անդամների մասին։ Հիսուս Քրիստոսը կարող է մաքրել և զտել մեզ: Նա տալիս է Սուրբ Հոգին՝ մեզ զորացնելու համար, երբ փորձում ենք անել այն, ինչ Ինքն է պատվիրել: Եթե մենք հավատ ունենք Նրա հանդեպ և անընդհատ գործադրում ենք այն, Նա մեզ սուրբ է դարձնում: Նա դարձնում է մեզ սրբեր։

Տպել