2022
Հայրապետները․ ովքեր էին նրանք և ինչու են կարևոր
Փետրվար 2022


«Հայրապետները․ ովքեր էին նրանք և ինչու են կարևոր», Երիտասարդներին զորացնելու համար, փետրվար 2022։

Երիտասարդներին զորացնելու համար. ամենամսյա ուղերձ, փետրվար 2022

Ծննդոց 11-50

Հայրապետները

Ովքեր էին նրանք և ինչու են կարևոր

Գուցե դուք լսել եք Աբրահամի, Իսահակի և Հակոբի մասին։ Մենք հաճախ ենք կարդում նրանց մասին Մորմոնի Գրքում և դուք, անշուշտ, ավելի շատ կլսեք նրանց մասին, երբ այս տարի ուսումնասիրեք Հին Կտակարանը։ Քանի որ նրանք այդքան մեծ ուշադրության են արժանացել, ուստի շատ կարևոր մարդիկ են, այդպես չէ՞։ Բայց դուք կարող եք ինքներդ ձեզ հարցնել. «Ինչո՞ւ են այսօր կարևոր երեք տղամարդիկ, ովքեր ապրել են հազարավոր տարիներ առաջ»։ Այսպիսով, այդ պատասխանի բանալին հավերժական ուխտերի և խոստացված օրհնությունների մեջ է, որ Աստված տվել է նրանց։

Աբրահամ

Նկար
Աբրահամ

Նկարները` Ջերոմ Վոգելի

Աբրահամը մեծ մարգարե էր։ Նա արդար էր և հնազանդ էր Աստծո պատվիրաններին։

Նա մկրտվել էր, ստացել քահանայություն և կնքվել իր կնոջ՝ Սարայի հետ հավերժության համար։

Աստված ուխտ կապեց Աբրահամի հետ, որ նա անհամար սերունդներ կունենա, որոնք կունենան նույն օրհնությունները, որոնք նա էր ստացել։

Նրանք Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը կտանեն աշխարհի ազգերին։

Իսահակ

Նկար
Իսահակ

Իսահակը Աբրահամի և Սարայի որդին էր։

Աստված պատվիրեց Աբրահամին զոհաբերել Իսահակին։ Աբրահամը սիրում էր Իսահակին, բայց որոշեց հնազանդվել Աստծուն։ Հենց այն պահին, երբ Աբրահամը պատրաստվում էր զոհաբերել Իսահակին, հրեշտակը կանգնեցրեց նրան։ Աբրահամի և Իսահակի հոժարակամ հնազանդությունն առ Աստված խորհրդանշում է Աստծո Միածին Որդու Քավությունը։

Իսահակին խոստացվեցին նույն օրհնությունները, ինչ Աբրահամին։

Հակոբ

Նկար
Հակոբ

Իր հոր և պապի նման Հակոբը հավատարիմ էր Աստծուն։

Նրա հավատարմության արդյունքում Տերը փոխեց Հակոբի անունը Իսրայել, որը նշանակում է՝ «մեկը, ով հաղթում է Աստծո հետ» կամ «թող Աստված հաղթի» (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Իսրայել»)։

Հակոբն ուներ 12 որդի։ Այդ որդիները և նրանց ընտանիքները հայտնի դարձան որպես Իսրայելի ցեղեր։

Ուխտը, որն Աստված կապեց Աբրահամի հետ, նորոգվեց Հակոբի և նրա զավակների հետ։

Հայրապետները և դուք

Որպես Եկեղեցու անդամ, դուք Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդից եք։ Աստծո հետ կապած նրանց ուխտը վերաբերում է ձեզ։

Դուք ունեք Փրկիչի մասին ձեր վկայությունը բերելու և ավետարանով կիսվելու օրհնությունն ու պարտականությունը։

Դուք նաև կանչված եք՝ հրավիրելու բոլորին կապել ու պահել ուխտեր և ստանալ քահանայության արարողությունները։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է, որ այդ ամենը Իսրայելի հավաքման մասն է կազմում, որը «այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է» («Իսրայելի հույսը», [երիտասարդների համաշխարհային հոգևոր երեկո, հունիսի 3, 2018], 8, ChurchofJesusChrist.org)։

Տպել