2022
Ճրագ մեր ոտքերի համար
Օգոստոս 2022


«Ճրագ մեր ոտքերի համար», Երիտասարդներին զորացնելու համար, օգոստոս 2022:

Ամենամսյա Երիտասարդներին զորացնելու համար ուղերձ, օգոստոս 2022

Ճրագ մեր ոտքերի համար

Հնադարյան իսրայելացիների մի սովորական առարկա կարող է ուսուցանել մեզ, թե ինչպես է Տերն առաջնորդում մեզ:

Նկար
յուղով ճրագ

Փաստեր

Հին Կտակարանի ժամանակներում մարդիկ օգտագործում էին յուղով ճրագներ` մթության մեջ լույսով առաջնորդվելու համար: Այդ ճրագների մեծ մասը ունեին երեք հիմնական հատկանիշներ.

  1. Կավե աման՝ ձիթայուղ պահելու համար, որը սովորաբար բավականաչափ փոքր էր` մարդու ձեռքի ափի մեջ պահելու համար

  2. Վուշե պատրույգ, որը պետք է վառել, երբ այն յուղով ներծծվի

  3. Պատրույգակալը կամ քիթը, որը պահում է պատրույգը

Մեկ պատրույգով յուղի սովորական ճրագները լույս են տարածում իրենց շուրջը ընդամենը մեկ մետր հեռավորության վրա: Եթե օգտագործվում են քայլելիս, դրանք ուղղակի բավականաչափ լույս են արձակում, որ տեսնեք ձեզանից մի քայլ առաջ, և մթության մեջ զգուշորեն առաջ շարժվեք:

Ինչ կարող ենք մենք սովորել

Նկար
Հիսուս Քրիստոսը՝ ձեռքին յուղի ճրագ

Օգտագործված է թույլտվությամբ Առաջնորդիր, բարությամբ լուսավորիր, Սայմոն Դյուի: Տրամադրված է altusfineart.com © 2022-ի կողմից:

Տիրոջ խոսքը կարող է լուսավորել մեր ուղին մթության և խառնաշփոթի միջով, որոնք շրջապատում են մեզ աշխարհում:

Տերը խնդրել է մեզ չծածկել մեր լույսը, այլ տանել ավետարանի լույսը մեզ հետ, որպեսզի ուրիշները տեսնեն այն (տես Մատթեոս 5.14–16):

Մենք ինքներս պետք է հետևենք, որ մեր ճրագները լցված լինեն յուղով (տես Մատթեոս 25.1–13): Մենք դա անում ենք աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության, ծառայության միջոցով, հետևելով մարգարեին և հավատքի այլ գործողություններով (տես Սպենսեր Վ. Քիմբալ, Հրաշքին նախորդում է հավատքը [1972], 256):

Եթե մենք հավատք ենք գործադրում, Տերը երբեմն մեր ուղին լուսավորում է հենց այնքան, որքան անհրաժեշտ է, որ մենք ևս մեկ քայլ անենք (տես Boyd K. Packer, “The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 54):

Տպել