«Մի՛ սպասեք Եղեք հովիվների նման», Երիտասարդներին զորացնելու համար, դեկտեմբեր 2022։ Ամենամսյա Երիտասարդներին զորացնելու համար ուղերձ, դեկտեմբեր 2022 Ղուկաս 2.8-20 Մի՛ սպասեք Եղեք հովիվների նման Էրիկ Բ. Մըրդոք․ Լուսանկարները՝ Դարեն Ռոլինգսի Նկարհովիվներ Շատ վաղուց, մի լուռ գիշեր հովիվները ջանասիրաբար հսկում էին իրենց հոտերը։ ՆկարՈչխարներ Հովիվները կարևոր գործ ունեին։ Ոչխարներին անհրաժեշտ էր սնունդ, ջուր և պաշտպանություն վտանգից։ Նկարհրեշտակ Հանկարծ մի հրեշտակ հայտնվեց։ «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու. … այսօր … ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը»։ Նկարհրեշտակ Հրեշտակներն ասացին հովիվներին, որ նրանք երեխային կգտնեն Բեթլեհեմում՝ խանձարուրով պատած, մսուրի մեջ դրած։ Նկարհրեշտակների երգչախումբ Հրեշտակների երգչախումբը լցրեց երկինքը և միացավ հրեշտակին՝ փառաբանելով Աստծուն։ «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»։ Նկարհովիվներ «Եկեք գնանք Բեթլեհեմ և տեսնենք այն, ինչ Տերը հայտնի դարձրեց մեզ»։ Նկարհովիվները հետևում են աստղին Հովիվները չսպասեցին։ Սա շատ կարևոր էր։ Նրանք «շտապելով եկան» Բեթլեհեմ։ Նկարհովիվները մսուրում Հովիվները գտան Հիսուսին խանձարուրի մեջ փաթաթված, մսուրի մեջ պառկած, ճիշտ ինչպես հրեշտակն ասաց։ Նկարմանուկ Հիսուսը Սա խոստացված Մեսիան էր, ով եկավ լինելու աշխարհի Փրկիչն ու Քավիչը և մեզ իսկական ուրախություն բերելու։ Նկարհովիվներ Հովիվները շատ ոգևորված էին։ Նրանք կիսվեցին իրենց լսածով ու տեսածով։ «Ծնվել է աշխարհի Փրկիչը»։ «Վերջապես Մեսիան եկավ»։ Նկարպատանին ուսումնասիրում է սուրբ գրությունները Հովիվները «շտապելով եկան» Հիսուսի մոտ։ Դուք նույնպես կարող եք։ Դուք կարող եք սովորել Նրանից։ Նկարերիտասարդը հնձում է սիզամարգը Դուք կարող եք ծառայել Նրան` ծառայելով ուրիշներին։ ՆկարԵրիտասարդ կինը Մորմոնի Գրքով կիսվում է երիտասարդ տղամարդու հետ Դուք կարող եք վկայել Նրա մասին։ © 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly For the Strength of Youth Message, December 2022-ի թարգմանությունը։ Armenian. 18318 201